maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobet girişcasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommeritkingcasibomholiganbetcasibommeritkingdeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetcasibomcasibomjojobetjojobet girişcasibomcasibomholiganbetmarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetjojobetjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibommeritkingcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomCanlı maç izlecasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
ԳիտաՆյութ Զավեն Բեկյան

Հ․ Մովսեսի նոր գործը՝ բանաստեղծությունների «Գործք» ժողովածուն

02.07.2023

Ձևի առումով Հ․ Մովսեսի պոեզիայի սաղարթը տարածվում է երկու հարթությունների վրա՝ արձակ և չափածո-հանգավոր։ Չափածո-հանգավորի դեպքում ավելի շատ են դրսևորվում Հ․ Մովսեսի պոեզիայի այն հատկանիշները, որոնք ձևավորում են լեզվական արտահայտչամիջոցների մի այնպիսի ինքնատիպ շերտ, որպիսին նկատի ունենալով` որոշ գրաքննադատներ նրա պոեզիան դասել են, այսպես կոչված, լեզվապաշտական ուղղությանը։ Սակայն ժամանակ առ ժամանակ, ելնելով ասելիքի կառույցի ընդգրկելիք ծավալի կարիքից (ինչպես, ասենք, կոմպոզիտորը կարիք է ունենում փոքր ժանրերից երբեմն անցում կատարել ավելի մեծերին՝ սիմֆոնիա և այլն), Հ․ Մովսեսը լույս է ընծայում արձակ շարադրանքով գրված բանաստեղծությունների ժողովածուներ՝ «Երգասացություն» (1988թ․) , «Լույս զվարթ» (2009թ․), «Շարական» (2017թ․) և վերջինը՝ վերջերս լույս տեսած «Գործք» ժողովածուն («Անտարես» հրատարակչություն, 2023թ.): 

Այդ արձակ շարադրանքով բանաստեղծությունների ժողովածուներում «կանոնիկ» պատկերներով, հանգավոր բանաստեղծությունների պարտադրած կաշկանդումներն այլևս չկան, և Հ․ Մովսեսն ազատ տարերքով՝ երբեմն հորձանքի հասնող, շարադրում է իր «պոետիկ քվանտները» պարբերություն-ժայթքումների տեսքով, որտեղ լիովին ազատ է երբեմն տրակտատային դատողությունների նմանվող իր շարադրանքի մեջ, երբ ինչ-որ չափով տուժում է հիշյալ «լեզվապաշտական» կողմը, բայց գտածը պակաս արժեքավոր չէ։ Այդ «գտածոն» երբեմն նաև բանաստեղծությամբ լրիվ իրացնել հնարավոր չի լինում, և Հ․ Մովսեսն այն «տեղափոխում» է գրառումների ժողովածուների դաշտ, մի ժանր, որ նորություն է մեզանում (Հ․ Մովսեսն արդեն տպագրել է այդպիսի գրառումների երեք ժողովածու)։

Բազմաշերտ է այն աշխարհայացքային, խոհափիլիսոփայական տիրույթը, որն, այսպես կոչված, տեսական հիմք է հանդիսանում Հ․ Մովսեսի պոեզիայի համար։ Ես ավելի շատ հակված եմ այն մոտեցնել, ասենք, Հայդեգերի հայացքներին, և որն ինչ-որ առումով մերձ է նաև դաոսականությանը, նեոպլատոնականությանը և այլն, թեև բանաստեղծի «տեսական բազան», նրա էրուդիցիայի օժտվածություններն ավելի լայն դաշտի են պատկանում։ Հ․ Մովսեսի հայացքը տարածվում է աշխարհի վրա այնպիսի մի տեսակերպով, որին համապատասխանող տեսադաշտը Հայդեգերն անվանում է «Կեցություն»։ Կեցությունն, ըստ այդ իմաստասերի, Ոչինչի և Գոյի միասնությունն է։ Ոչինչն ամենևին դատարկությունը չէ, այլ Անանվանելի դաոն, եթե կոչենք ըստ դաոսականության, որ Անվանելի դաոյի հետ միասին կազմում է Ամբողջը։ Անվանելին, ԻՐ-ականությունը տեսանելի, զգայելի, սահմանելի աշխարհն են։ Այս ԻՐ-ական աշխարհը Հ․ Մովսեսի պոետական հայացքը զննում է Ամբողջի, Կեցության համայնապատկերի՝ «զույգաշխարհության» «դիրքերից», այսինքն նա գրում է ԲԱՆ-ա-ստեղծություն՝ կենդանացնելով, հարություն տալով տերունական «եղիցիներով» ԻՐ-ականացած, ԻՐ-եղենացած ԲԱՆ-ին (և մի՞թե բանաստեղծի կոչումը, «բանուգործը» հենց դա չէ․․․)։ Ոչինչը, Գոյի գոյությունը պայմանավորող և նրա հետ «փոխգործողության» մեջ գտնվող Անհայտը Հ․ Մովսեսն անվանում է Զրո, և նա «զրոյական» շատ հատվածներ ունի ինչպես իր նախորդ՝ «Շարական», այնպես էլ «Գործք» ժողովածուում։ Եթե շա՛տ մաթեմատիկորեն մոտենանք Զրոյի խորհրդանիշին, ապա Զրոյից հետո ընկած դրական թվերը ԻՐ-ական աշխարհի բաղկացուցիչները կլինեն, իսկ մինչև Զրոն եղածները՝ ան-ԻՐ-ական, այսինքն «իռացիոնալ» աշխարհի բաղկացուցիչները։ Իռացիոնալ աշխարհը սակայն մտացածին չէ, դա պլատոնական արքետիպերի իրական, «լիարժեք» աշխարհն է։

Բանաստեղծի հայացքն անսահման սիրով տոգորված մեկի հայացք է։ Աստված Սեր է, և Հ․ Մովսեսի սիրագորով հայացքը տարածվում է Զույգ աշխարհների վրա է՛լ՝ հավասարապես։ Եթե նայենք քրիստոնեական սկզբունքի տեսակետից (ինչի հետ առնչելով՝ Հ․ Մովսեսն իր գիրքը վերնագրել է «Գործք»), պիտի որ բանաստեղծն անտեսող մոտեցում ունենար, պակաս «դիտարժան», պակաս սիրելի համարեր Այսկողմնային, ԻՐ-ական աշխարհը, բայց այդպես չէ։ Հ ․Մովսեսն անսահման սիրով, գուրգուրանքով է խոսում Երկրի ամեն մի գոյի մասին։

Այդ սերը հատկապես շատ է դրսևորված (և չքնաղ պատկերների սնունդ է տվել) երկնային մարմինների՝ համաստեղությունների, աստղերի ու մոլորակների, գիսավորների հանդեպ։ Հ․ Մովսեսը հատկապես շատ է սիրում Սիրիուս աստղը։ Բայց եղածով չի բավարարվում և ստեղծում է նաև իր «մտացածին» աստղերը, ասենք, Ալդեբարանը՝ սույն «Գործք» ժողովածուում և, օրինակ, Մանուշ աստղը՝ իր նախորդ գրքերից «Երգասացություն» ժողովածուում։ Ի՞նչ ասես, «աստղաշինությունը» նույնպես բանաստեղծի իրավունքների մեջ է մտնում, անպայման։

  Տեսնել է պետք (այսինքն՝ ընթերցել է պետք), թե ինչ սիրով է գրում Հ․ Մովսեսը «երկրայինների»՝ բուսական և կենդանական աշխարհի «ներկայացուցիչների» մասին։ Երկրին սիրահարվածի իր հայացքն ընդգրկում է նաև բնական տարերքների ոլորտը (կայծակ, կարկուտ, քամի, անձրև և այլն)։

Հ․ Մովսեսը բանաստեղծական տեքստով նաև շոշափում է Հայաստանի տեղանքը։ Եթե նախորդ՝ «Շարական» ժողովածուում ավելի շատ տրվում էին խաչքարերի առկայության հետ կապված վայրերի տեղանունները (խաչքարն այդ գրքի գլխավոր թեման է)՝ Նորավանք, Հաղբատ, Հավուց Թառ և այլն, ապա «Գործք»-ում տեղանքի ավելի լայն զննում է կատարվում ՝ Ելփին, Ռինդ, Մարալիկ, Հոռոմ, Լանջիկ, Սիզավետ (վերջին երկուսն իր մանկության հետ կապված բնակավայրերն են) և այլն։

Որպես «ամենա-ամենա», հույժ երկրային՝ այս գրքում պիտի լիներ նաև կնոջ բարեբանությունը։ Դա կա՛ և այն էլ ինչպիսի՜ն՝ գրեթե աստվածաշնչային «երգերգոցային» կատարմամբ (անկարող եմ զսպել հետևյալ ծավալուն, ամբողջական հատվածները մեջբերելու գայթակղությունս)․

ԵՍ ՆՈՒՅՆՊԵՍ




․․․ Եվ ես նույնպես կարթս գցեցի ու զմայլվեցի․․․ Ես Կորնթացոց Ա թուղթը բացեցի․ տեսնեմ ինձ ի՞նչ հրահանգ ունես, Պողո՛ս, հրահանգված լոքո ձկան մասին․․․ Ախ, ո՛չ մի, թողել ես մարդու իմ խղճին․․․ Ես նորից կարթս քաշեցի, և ի՞նչ բախտ էր՝ խցանս թրթռաց ու մեկից ջրասույզ եղավ ․․․ Եվ ես կրկին քաշեցի․․․ Պահե՞մ, թե՞ թողնեմ ՝ գնա ․․․ Եվ ես չգիտեմ ՝ նա որտե՞ղ է, Կի՛ն, իմ քիմքի՞ն է ավելի ախորժելի, ջրերի մե՞ջ, թե՞ քո ուսերի վերին սահանքներում, ծոծրակիդ ափին, պարանոցիդ հատակներին, ծնկներիդ ջրերում, ալիքներում ոտնաթաթերիդ, ողնաշարիդ գետաբերանին, փորիդ սորուն ավազներին, պորտիդ կղզում, բերանիդ թարթառներում, լեզվիդ տեղատվության մեջ կամ այլ մի տեղ․․․ մարդկորեն եմ ասում․․․ հորձանքում լոքոների․․․ (Եվ ոչ էլ այն գիտեմ՝ թե իմ սիրելու կրծքին եղեսպա՞կ դնեմ, ասա՛, թե՞ սուսամբարի մի թուփ, որ նա այս ամենից հետո քնի)․․․



ՄԻ ՈՒՐԻՇ ՏԵՂ



Բայց մի ուրիշ տեղ ես մի այլ բան էլ եմ ասում (թեև հրաման չունեմ դա ձեզ հայտնելու)․ թե կնոջ ոտքերի զույգ գետերի հատման կետի հեղեղատում լոտոսների մազմզոտ տերևներով քողարկված նեղլիկ մակույկի մեջ ցատկելով՝ տղամարդը, աստղազարդ երկնքի տակ ցնծությունից վհատված, շշնջալով ու հեծեծալով, կորած Փիսոն և Գեհոն գետերի քաղցր ջրերով ու՞ր է թիավարում,- երանության ո՞ր կղզիներն անհայտ․․․

Ինչպես իր բոլոր բանաստեղծական ժողովածուներում, այս գրքում նույնպես Հ․ Մովսեսը քնարափիլիսոփայական քննության է առնում կյանքի ու մահվան, ժամանակի ու հավերժության հարցերը։

Սկսած «Ցնծության պահեր» իր պոետական ճանապարհի սկզբի երկրորդ ժողովածուից՝ Հ․ Մովսեսի բոլոր բանաստեղծական ժողովածուները եղել են ցնծության, ավետման, վկայության ասքեր։ Այս «Գործք» ժողովածուն՝ նույնպես։ Բայց երբեմն ցնծության, փառաբանության խոսքային արարողություններն ընդհատվում են թախծի մասին տողերով։ Ի՞նչ է այդ թախիծը՝ դադա՞ր, թե՞ ափսոսանք, որ մարդն Այստեղ ինքն իրեն չի գտնում, բնազդով զգում է, որ ինքը մի Այլ ջրերի ձուկ է, ինչպես կարմրախայտն է հիշում գետերի բարձր լեռնային ակունքները և ձվադրելիս վերադառնում այնտեղ։ Հավանաբար մարդն էլ ․․․ կարմրախայտի մի տեսակ է, որ Այստեղ «ձվադրում» է- հոգևոր մի Վաստակ պիտի անի, որ կարողանա վերադառնալ իր լքած Այլ Վայրեր։ Ահավասիկ Հ․ Մովսեսն այդ մասին գրում է․

«Գինի լից, մատռվա՛կ։ Այս ի՞նչ բան է, ասեք, ոչինչ չի օգնում՝ ո՛չ դափ ու թմբուկը նվագածուների, ո՛չ հմուտ երգիչները Ակն գավառի։ Զուր դուրս եկան դեղահաբ, քսուք, թուրմ, մզուք, ճարպ, խյուս ու ճրագու, անգամ լուսնի դեղին պատրաստուկը չօգնեց, անգամ տիեզերական ճարուհնարն Արուսյակի։- Նա թախծի վրա քար է նետում ահա, սակայն այն քաշվում է թփերի մեջ և գունդուկծիկ դարձած թաքուն ֆշշում, ինչպես մամբա»։

Ի՞նչ ավանդույթների վրա է հիմնված Հ․ Մովսեսի պոեզիան։ Դրանք համաշխարհային պոեզիայի լավագույն դրսևորումներն են՝ հատկապես գերմանականը, որի ամենակարևոր գործերից շատերը ստվար ծավալով հենց ինքն էլ հայացրել է։ Իսկ ինքը՝ Հ․ Մովսեսը «Գործք» ժողովածուում այսպես է հիշատակում․

ՅՈԹ ՀԱՄԵՄՈՎ



ԻԶ․ Եվ իմ այս «Գործքը», եղբայրներ իմ, որը ես քերեցի իմ կճուճի տակից,- (ախ, մայրս ինձ շատ էր սիրում, նա ճաշը փայտյա իր շերեփով իր վեց զավակներին հավասար լցնելուց հետո տակի քերթոնը միշտ ինձ՝ բառերի սիրահար իր միջնեկի համար էր թաքուն պահում․․․ ),- ձեզ համար համեմեցի յոթ համեմով,-

երբ ես այն գրում էի, դեմս բուրիչ շատ բան կար դրված մեր տան կողքը ձգվող փոքր մեր ածուի կանաչիից,-

և նմանապես իմ աչքի առաջ էին Եղիշեի խոսքահյուս շերամը, որը խթվթում ու խթվթում է
ներսում, երբ բոժոժը դնում ես ականջիդ,

Նարեկացու Սոմնաց տատրակը՝ Տաղի անհայտ երկրից,

մի կապ մաղադանոս Շնորհալու Հիսուս Որդու սիրտ սփոփող մարգից,

Մեծարենցի մատանին (մոր նվիրած – ես մեր թանգարանում մի անգամ այն ․․․ հանդգնեցի դնել մատիս․․․ բան դուրս չեկավ․․․ բերանիս մեջ անհայտ քարանձավներից ելած մի զով անցավ․․․ նշանդրեքի մի մատանի ․․․ ակը Լուսնթագի ոսկերչականներում հղկած․․․ և սոսկումով իսկույն հանեցի, երբ դու դիմացս հայտնվեցիր, ո՜վ Նշանած․․․),-

ինչպես նաև վաղենակն ու անանուխը Վահան Տերյանի անուրջների, Հովհաննես Թումանյանի ամպեղենը (որի տակից մի ջուր է փրփուր հագած վեր կենում ու գալիս ) — և Դանիելի քառաբանյա մատյանում ստեպ-ստեպ փայլատակող կայծակնեղենը Հայերենի ․․․

Բանաստեղծություն գրելը երկնային արարողություն է՝ ԲԱՆ ստեղծել, բայց դա արվում է անպայման երկրի օրենքով։ Ահավասիկ, Հ․ Մովսեսն ասում է․

ԱՅԴՊԵՍ ԷԼ ԲԱՌԵՐԸ



ԺԵ․ Բայց այդպես է օրենքն երկրի․ ինչն ուզում է երկիր իջնել, մոր մեջ պետք է մտնի։ Այդպես էլ բառերը, եթե սին չեն, ինչպես քամու վազքը երկրի երեսին, պետք է ծնվեն սրտից․․․ Սրտի՛ Որդի, լսիր ամեն ինչ․․․ Մարմնի ճյուղին,ահասարսուռ քամիների խորքում հասունանում ու լցվում է հոգու բերքը․․․ Եվ ահա առավոտյան իր հյուղի ծղոտե խշտիներին մի ճռվողյուն արթնացնում է բանաստեղծին։ Նա սրում է ականջը, լսում է թևերի թափահարումը և մեկնում է բերանը, ինչպես կարմրակատարիկի ձագն է դեղնակտուցը աղերսական ճչալով մեկնում մոր կտուցին․․․

Սպասենք բանաստեղծի հաջորդ գրքին՝ որպես հաճելի ընթերցանության, բարձրակարգ պոեզիայի ըմբոշխնման մի նոր առիթի։

Զավեն Բեկյան
Լուսանկարի աղբյուրը՝ books.am

No Comments

Leave a Reply