maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkgüvenilir bahis sitelericasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobet girişcasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommeritkingcasibomholiganbetcasibommeritkingdeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetcasibomcasibomjojobetjojobet girişcasibomcasibomholiganbetmarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetjojobetjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibommeritkingcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomCanlı maç izlecasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
ԳրաԴաշտ

Հավատարիմ սիրուն և բանաստեղծությանը

04.12.2021

Լույս է տեսել Հովիկ Չարխչյանի «Չարենց և Արմենուհի. Սիրախաղ կրակի հետ» փաստագրական վեպը:

Գրքում առաջին անգամ ներկայացվում է Եղիշե Չարենցի և բանաստեղծուհի Ամենուհի Տիգրանյանի սիրո առավել ամբողջական պատմությունը նորահայտ վավերագրերի ու մինչ օրս անհայտ փաստերի հիման վրա:

Բարդ ու կորստաբեր ժամանակներում անսպասելիորեն ծնունդ առած բուռն զգացմունքներին վիճակված էր անցնելմեծ փորձությունների, դժվարին երկընտրանքների ու անխուսափելի հանգուցալուծոմներիմիջով: Սիրո և իրականության առճակատումը կարծես թե անխուսափելի էր դարձնում մարդկային նուրբ հույզերի և լուսավոր իղձերի պարտությունը: Սակայն իրենց անձնական ողբերգությամբ ու ծանր կորուստներով հանդերձ հերոսները մինչև վերջ հավատարիմ են մնում երկու ոգեղեն պաշտամունքներին` սիրուն և բանաստեղծությանը:

Գիրքը հրատարակել է «Անտարես»-ը։

Հատված գրքից 

* * *

Ինչու՞ Արմենուհին չմեկնեց ամուսնու հետ: 

Մարդիկ սիրում են դժվար հարցերի համար հեշտ պատասխաններ հորինել, մինչդեռ այս հարցը պատասխան պիտի չունենա, քանի որ պատասխանները բազում են, բայց նրանցից և ոչ մեկն ամբողջական ու աներկբայելի համարվել չի կարող: Այդպես բարձունքից տեսանելի են լինում հեռուները, սական անտեսանելի են մնում մանրուքները, թեև խոշոր պատկերների ընդարձակ գույների տակ թաքնված մի փոքրիկ նրբերանգ կարող էր շատ ավելին պատմել, քան  առատ կուտակումների ազդու քանակությունը: Արմենուհու չմեկնումի պարագան ևս չի գտնելու իր ճշմարիտ հիմնավորումը` գաղտնիքի վերածելով նրա կյանքի այդ շրջադարձային դրվագը, փոխարենը բաց դռներ թողնելով տարաբնույթ կռահումների ու վարկածների համար:

Ո՞վ կարող է իմանալ, թե վերջին վայրկյաններին ինչ հորդորեց կանացի սիրտը: Ո՞վ կարող է հասկանալ, թե քանի «այո» պիտի հերքվեր մի «ոչ»-ի ապրելու իրավունք տալու համար: Բայց դժվար չէ վերապրել այն խուճապահար հույզերը, որ ամեն ոք կճաշակեր, եթե իրերի բերմամբ հայտնվեր նույն կացության առաջ: Սարսափելի է անհայտությունը, սարսափելի է կյանքի ընդհատումը և ամեն բան նոր էջից սկսելու հարկադրանքը: Սարսափելի է անջատումը, եթե նույնիսկ դա անջատում է նրանից, ինչը քեզ այլևս ոչինչ տալ չի կարող: Սարսափելի է գիտակցելը, որ ժամանակը համառորեն քո «ես»-ը ճեղքում է երկու մասի, իսկ դու դիմադրել չես կարող: Սարսափելի է մարդու մաքառումը մի բանի դեմ, որ վեր է իր տնօրինությունից: Եվ այս կուտակ-կուտակ սարսափների դեմ հանդիման նա հիմա մնացել էր մեն-մենակ, վճիռների անպատրաստ, հոգու խառնակ, շփոթ նվաղումներից կարկամած, ճակատագրից բաժին հասած դառնության ահռելի չափերից ապշահար: 

Արմենուհին կարող էր որոշել իր անելիքը: Բայց կարող էին նաև Արմենուհու փոխարեն որոշել մյուսները` հանգամանքները և կամ այն մարդիկ, ովքեր հեռանում ու մնում էին` նրա կամքը ենթակա դարձնելով այդ տարբերությանը: Հեռացողների ու մնացողների բաժանարար սահմանագծի վրա կանգնած կինը ի՞նչ պիտի աներ, որ լիներ արդարամիտ ու շրջահայաց: Իր ունեցածի և չունեցածի միօրինակ ուրվագծերի մեջ մոլորվածն ինչպե՞ս պիտի նախապատվության ընտրանք իրագործեր և մնար անսխալ ու անկորուստ: Եվ Արմենուհին գնաց այդ վերջնական որոշմանը` ընտրելով վճիռներից ամենաերերունը` վտանգել ընտանիքի ապագան, վտանգել սեփական անձը, մնալ մի քաղաքում, որտեղ ամեն վայրկյան կարող էր ենթարկվել հալածանքների ու արտաքսման: Մի՞թե սերն էր թելադրիչը…

Ոչ ոք այդ բանը չգիտեր: Սերը համրացել էր: Սերը թևաթափ էր: Սերը վտարվել ու ապաստանել էր ինչ-որ մի տեղ: Սերը դարձել էր անճանաչ: Սերը նույնպիսի մի վտանգ էր, ինչպես դարանակալ ցավը, հետապնդող վրիժառությունը, բանդագուշանք մոլուցքը: Արմենուհին այլևս չգիտեր, թե ինքն ինչ էր ուզում, և այդ բացակա բաղձանքների թողած դատարկությունը չարագուշակ խորխորատի նման նայում էր նրան երախը լայն բացած գիշակերի հանդգնությամբ:

Ամուսնու մեկնումից հետո նա պարփակվեց ինքն իր մեջ: Մի քանի օր շարունակ տնից գրեթե դուրս չէր գալիս: Աշխատավայր չէր գնում, իսկ քաղաքում իշխող խառնաշփոթի մեջ որևէ մեկին առանձնապես չէր հետաքրքրում նրա բացակայությունը: Եղան ժամեր, երբ սկսեց մտածել, թե շուտով բոլշևիկները կգան ու կտանեն իրեն: Սակայն ոչ ոք չեկավ, ոչ ոք չհարցրեց ամուսնու մասին: Չվերջացող սպասումն ու խորացող անորոշությունն էլ ավելի նյարդային դարձրեցին նրան: Գարնանային անձրևոտ օրեր էին: Ամպոտ, թաց ապրիլն էր: Պատահում էր, որ ժամերով նստում էր պատուհանի առաջ, նայում էր փողոցին, ծաղկող ծառերին, վարարած առուներին ու սեփական մտքերի մեջ չէր գտնում գոնե մի փոքրիկ ելուստ, որից կարող էր կառչել: Փակ դուռը աշխարհ տանող միակ ելքն էր և այդ ելքը նա այլևս չուներ: Նա կարծես ընդհանրապես ոչինչ այլևս չուներ, ոչ մի այնպիսի բան, որի համար սիրտը դեռ կարող էր անհանգիստ բաբախել, որոնումներին կարող էր նպատակ անվանել, նսեմ կռահումները կցանկանային զուլալվել: Նա իրեն կողոպտված ու լքված էր զգում:

Վարդգես Ահարոնյանից նույնպես որևէ տեղեկություն դեռևս չկար: Կարողացա՞վ հատել երկրի սահմանը, դեպի ու՞ր ուղևորվեց, թե՞ նրան էլ չհաջողվեց հեռանալ և հիմա նստած է մի կիամութ խցում ու սպասում է իր դատավճռին: Կամ գուցե ավելի սարսափելին էր կատարվել (մահն այժմ թևածում էր ամենուր), իսկ կինն այդ մասին իմանալ չէր կարող. ինչպե՞ս, ումի՞ց: Այսօրինակ մտքերից փրկությունն անհնար էր նույնիսկ ամուր փակված դռների ետևում: Միտքն այդպիսին է. նա խղճմտանք չունի; Մտքի անմաքուր բնազդների առաջ հաստ պատերն ու հոգնաբեկ հույզերը ետ են նահանջում, մտածումների բեռն իր ծանրության տակ ճզմում է ամենադիմացկուն ոգիներին, էլ ուր մնաց, թե մարմինը դիմակայի նրա ավերածու ճնշմանը: Իսկ Արմենուհին ամենաքիչն էր պատրաստ հակադարձելու իր խոհերին, լռեցնելու նրանց տանջալից ձայները…

Ու  հետո վրա հասավ տենդը: Արմենուհին անկողին ընկավ: Օրվա մեծ մասը նա մեկնվում էր բազմոցին, սավանով փաթաթում էր ոտքերը, փակում էր աչքերը և ուզում էր չհավատալ այն ամենի գոյությանը, որ կար ու դեռ պիտի լիներ իր խաթար աշխարհում: Դեմքը գունատվել էր, ճակատը պատվում էր քրտինքի կաթիլներով, մարմնով մեկ սարսուռ էր հոսում, և նա զգում էր, թե որքան հեշտ էր հանձնվում իր տկարությանը և որքան կուզեր քուն մտնել ամեն գնով, որ սիրտը մոռանար բոլորին ու բոլորը…  Տանը գրեթե ոչինչ չէր մնացել` ոչ դեղորայք, ոչ սնունդ: Չկար հոգատար մեկը, որ պիտի նստեր կողքին, խնամեր նրան: Հուսահատությունն այնքան թանձր էր, որ նրան թվում էր, թե կարող էր մատներով շոշափել սեփական ցավը, ճանկռոտել վհատման կեղևը, որ երկփեղկել էր հոգին ու շնչահեղձ էր անում… 

Եվ հանկարծ, ինչպես միայն հեքիաթներում է լինում, աղմուկով բացվեց դուռը և ներս մտավ ասպետը, որ եկել էր փրկելու իր արքայադստերը…

Չարենցը ներս մտավ անաղմուկ, առանց ողջույնի: Կանգնեց ու նայեց այն կնոջը, որին սիրում էր: Որքան էր փոխվել Արմենուհին այդ շաբաթների ընթացքում: Ընկճված հայացքի տակ կոպերի ստվերներն էին, անկիրք շարժումների մեջ հոգնությունն էր նիրհում, չկար ոչ սպասում, ոչ պահանջ, ոչ նախատինք: Եվ Չարենցն իրեն մեղավոր զգաց, թեև չգտավ իր մեղքը;

Բայց այժմ մեղքեր ու մեղավորներ փնտրելու ժամանակը չէր: Հիմա գործել էր պետք: Եթե բառեր են հարկավոր, իսկ դու լռում ես, եթե շարժվել է պետք, իսկ դու մեխվել ես նույն կետում, եթե քաջություն է անհրաժեշտ, իսկ դու երկյուղել ես, ապա ինչու՞ ես եկել: Նա քեզնից ոչինչ չի խնդրելու և դու նրան չես կարող տալ ավելին, քան քո չունեցածն է: Ուրեմն հանձնիր այն, ինչը չունես, որովհետև եղածն արդեն քամուն է տրվել: Եվ մի կարկամիր այդ չգոյության առաջ, չէ՞ որ ինքդ էլ կյանքից ցանկացար այնպիսի մի բան, որ նա տալ չէր կարող: Անհնարինն արա: Եղիր ավելին: Փոխիր իրերի կարգը… 

Չարենցը մի փոքր նստեց Արմենուհու կողքին, հետո վեր կացավ, շտկեց կախ ընկած սավանն ու ասաց.

— Ես շուտով կգամ:- Ասաց ու դուրս եկավ տնից:
Ու՞ր էր գնալու. Դեռ չգիտեր: Ի՞նչ պիտի աներ նա թշվառ, քաղցից, կռիվներից ու թալանից ամայացած այդ քաղաքում: Սրա մասին մտքեր չկային: Գնում էր գտնելու անհրաժեշտը, փրկելու, պահպանելու մի բան, որն իր էության բաժինն էր: Եվ արդեն երեկոյան կարողացավ ինչ-որ բան հայթայել: Ճիշտ է, եղածը չափազանց քիչ էր, սակայն վերադարձավ հոգնած ու ոգեշնչված: Սա դեռ սկիզբն էր:

Հաջորդ օրը նորից եկավ: Բժիշկ էր բերել: Սա զննեց Արմենուհուն, ասաց, որ հիվանդի վիճակը բարդ է, դեղեր նշանակեց, պահանջեց լավ սնվել ու գնաց: Նրա խոսքերից Չարենցը հասկացավ, որ միայն իր հոգատարությունն ու սերը բավարար չեն լինի; Եվ դարձյալ միակ հույսը մնացին իր դիրքն ու կապերը: Ոչ մի գնով չէր ցանկանա աշխատավայրում վերստին ցուցադրել իր առանձնահատուկ վերաբերմունքը Տիգրանյան Արմենուհու հանդեպ, բայց ուրիշ ելք չկար: Թող մտածեն` ինչ ուզում են: Նա այս անգամ էլ կխնդրի ու կհամոզի` ում որ հարկն է:

Հաշված օրեր անց Չարենցի աշխատավայրից առաքվեց հետևյալ հանձնարարական նամակը,  որտեղ ասվում էր.

«N 193
19.4.21 թ.
Առողջապահության ժողովրդական կոմիսարին
Կոմիսարիատիս աշխատակից Արմենուհի Տիգրանյանը երկրորդ շաբաթն է հիվանդ և հնարավորություն չունի ներկայանալու Կոմիսարիատիդ կից կազմված Հանձնաժողովին քննության ենթարկվելու համար, ուստի ներկայացնելով բժ. Հովհաննիսյանի վկայականը խնդրում եմ անել համապատասխան կարգադրություն, որ տրվի նրան ուժեղացված սնունդ։
Լուսժողկոմի տեղակալ
Գործերի կառավարիչ»43։ 

Չարենցն անձամբ շտապեց գրության հետքերով, հետևեց, որ սնունդը բաց թողնեն ժամանակին և անկորուստ: Երեկոյան նա Արմենուհու համար թեյ պատրաստեց, նստեց այնքան, մինչև կինը ընթրեց, զրուցեց նրա հետ անկարևոր բաներից և հեռացավ` կրկին գալու խոստումով: Երբ Չարենցը դուրս եկավ տնից, Ամենուհին հանկարծ իրեն անսահման միայնակ զգաց, այնքան միայնակ, որ երբևէ չէր եղել, այնքան վհատված, որ կարծես նրա գնալն ուրացում էր, այնքան դժբախտ, ասես բազմապատկված մի վիշտ հենց նոր նետեցին իր տան շեմքից ներս: Վերջին օրերի մեջ առաջին անգամ նա այդ գիշեր լաց եղավ, հետո սրբեց արցունքները, իր դատարկված սրտի ամայության առաջ կանգնեց սառն ու անողոք և հետո քնեց խորը, մարմնահար քնով:

No Comments

Leave a Reply