maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobet girişcasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommeritkingcasibomholiganbetcasibommeritkingdeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetcasibomcasibomjojobetjojobet girişcasibomcasibomholiganbetmarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetjojobetjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibommeritkingcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomCanlı maç izlecasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
ardi.am Ազդագիր

Հայ ժամանակակից գրականության քրեստոմատիաները երաշխավորել են որպես ուսումնական նյութ

13.07.2022

Շուտով «Էդիթ Պրինտ» հրատարակչությունն ընթերցողին կներկայացնի Դավիթ Սամվելյանի և Նաիրա Աբրահամյանի հեղինակած 7-12-րդ դասարանների Հայ ժամանակակից գրականության քրեստոմատիաները։ Նշենք, որ ԿԳՄՍ նախարարությունը երաշխավորել է քրեստոմատիաները որպես ուսումնական նյութ։

Ardi.am-ի հետ զրույցում Դավիթ Սամվելյանն ասաց, որ ուսումնական այս ձեռնարկներում ընդգրկված է ավելի քան 70 հեղինակ․

Ռուբեն Հովսեփյան, Լևոն Խեչոյան, Հրաչյա Թամրազյան, Վրեժ Իսրայելյան, Սլավիկ Չիլոյան, Նորայր Ադալյան, Վահան Տեր-Ղազարյան, Ներսես Աթաբեկյան, Գուրգեն Խանջյան,  Էդվարդ Միլիտոնյան, Ավագ Եփրեմյան, Անատոլի Հովհաննիսյան, Հրաչյա Սարիբեկյան, Արամ Ավետիս, Արամ Ալավերդյան, Անուշ Սարգսյան, Գրիգ, Հովիկ Աֆյան, Նշան Աբասյան, Մհեր Իրայելյան, արևմտահայ գրողներ՝ Վեհանուշ Թեքեյան, Կարո Արմենյան և այլք։



Դավիթ Սամվելյանը նշեց, որ եթե քրեստոմատիաներում չհանդիպեք գրողների, որոնց շատ լավ ճանաչում եք, պատճառը սուբյեկտիվ վերաբերմունքը չէ։ Եղել են դեպքեր, որ պաշտոնական գրությունն ուղարկել են, բայց պատասխան-արձագանք չեն ստացել։ Նաև ուսումնական ծրագրին համապատասխանության խնդիր է եղել։ Եվ, ի վերջո, պատճառներից մեկն էլ ծավալի խնդիրն է, բայց հույս ունեն, որ դրական արձագանքի ու պահանջարկի դեպքում, քրեստոմատիաները երկրորդ մաս կունենան։ Հնարավորություն կլինի նաև ընդլայնել հեղինակների ցանկը։

«Որպես հայ ժամանակակից գրականության ժողովածու՝ առաջինն է, որ այսքան հեղինակներ է ներկայացնում և  երաշխավորվել է որպես ուսումնական նյութ։ Բացի ուսումնական լինելուց, կարելի է ասել՝ ժամանակակից գրականության շտեմարան է, մարդիկ կարող են կարդալ անկախ նրանից՝ դպրոցական են, թե ոչ»,- եզրափակեց մեր զրուցակիցը։ 

Հավելենք, որ ուսումնաօժանդակ այս նախաձեռնությունն արդեն իսկ բուռն ու դրական արձագանք է գտել թե՛ գրողների, թե՛ ընթերցասերների շրջանում։ Ինչպես մեր զրուցակիցը ընդգծեց՝ պատրաստ են նաև բոլոր տեսակի հարցադրումներին և առողջ քննադատություններին։
Ardi.am

No Comments

Leave a Reply