bodrum escort bayangaziantep escortgaziantep escortmaltepe escortbostancı escortanadolu yakası escortizmir escortankara escortataşehir escortjeux de pouletMebbismatbetholiganbettipobettrendyol indirim kodutipobetCasibomvevobahisslot siteleri https://en-iyi-10-slot-siteleri.comstarzbet adamsah.netbetmatikgrandbettingtruvabetbahiscasinotarafbetbahiscommariobetbetistmarkajbetbetinematadornetcasibombelugabahisbetebet1xbetasyabahiscasinovalediscountcasinoelexbetfavoribahisbahiscombahiscombelugabahisbelugabahisbetistbetistceltabetceltabetklasbahisklasbahismariobetmariobetrestbetrestbettarafbettarafbettipobettipobetcasibomcasibomcasibomcasibomstarzbetsahnebetlimanbetredwinmatadorbetmatadorbetbetkombetkom
ՕրԸնթաց ՄարզաԴիտակ

Հեռացող Բանաստեղծին՝ Միքայել Ժամհարյանին

08.08.2019

Ես երազել եմ ձեզնից երկար գնալ այս ճամփան-
Դրա համար ինձ երբեք մահ չկա:

Միքայել Ժամհարյան

Նա եկել էր երկիր՝ «երկար դարերի փորձով», Փոքր Մհերի նման՝ մենախոսելու «տաք բաբախումը սրտի», «հանուն սիրո ու բախտի», հավատով…
«Ես հավատում եմ իմ ուշացած խոստովանությանը
ու չեմ կարող օրհնել
ձեր սերը միակ…
»:
Հզոր ուժ էր, պայքարող, ըմբոստ Բանաստեղծ։ Նրա բառը կրում է հավերժական արևի էներգիան՝յուրատեսակ ու խենթ․
«Ո՞վ պիտի ողբա անմահությունս,
ու՞մ անեծքն է, որ պիտի ավերի
այս քարերը փակ…
»:

Նա հայտնություն էր, որ եկավ հուժկու ալիքի պես ու արվեստի ափերին թողեց իր անջնջելի գիր-հետքը․
«Ես ասում եմ՝ ինչ հայտնություն է սա-
մարդկանցից ամենաերջանիկն է այսօր սպասողը

Իջիր, ճերմակ իմ,
ես սիրահարված եմ…
»:
Թող որ մենաստանում իր լեռան բարձունքի, սակայն ամենքի հետ ու ամենուր էր բանաստեղծող հոգին, հեռու մարդկանց նյութական աշխարհից՝ նա մնաց մոտիկ վերնայինին, երկխոսեց, ըմբոստացավ, ասաց․
«Ես փողոց կգամ քեզանից շուտ,
Ի՞նչ ես կարկամել, վայ՛ր իջիր, տե՛ր…
»:
Նա զգաց, նա ապրեց ծարավը հողի, նա տեսավ․
«Տապից է դառնում հողը վայրենի,
Մարող խաչքարին ջուր տվեք մի պուտ…
»:
Իմաստնության մեջ նրա տողի այնքա՜ն քնքուշ է հորդում սերը, լիրիկական մեղեդայնությամբ տանում իր հետ․
«Երբ հոգնած կլինեմ պատահական ծանոթությունից
Եվ կուզենամ անցնել վերջին կարոտով,
Ես կգամ թեթև ու հմայիչ քո սերը դառնալու-
Շուշանները քեզ համար են, աղջիկ…
»:
Նա վերադարձնում է մեզ՝ հրաշքներ տեսնելուն, որովհետև՝
«Մենք պե՜տք է վերադառնանք
վերջին թափորի ճանապարհով…

…Այդ ինձ են կանչում անհուն ցավի խորքից,
որ զորանամ սիրով ու հավատով…
»:
Հիմա Նա այստեղ չէ, հիմա Նա տուն հասավ վեջապես, որովհետև «ապրելու բան չէր մնացել այսքան տարվա լռությունից հետո», և  «կարևորը առաջին քայլն էր երջանիկ լինելու համար»։
«Թող տուն հասնեմ գոնե 
որպես հոր անառակ որդի

և ապրեմ իմ պատուհանի դիմաց։
-Ախր գոնե տուն հասնեմ-
տուն հասած լինելու համար,
որ երջանիկ լինեմ պատուհանի դիմաց»։
Հիմա ամեն օր լուսանում է «լքված տան առավոտը» Գյումրի քաղաքում․
«Տները մոտենում են՝ որպես գիշերային պատահար,
Իսկ ի՞նչ է նշանակում դիմացի սգատունը ճերմակ։
Երևի խաղաղություն կլինի կյանքս — վաղվա համար,
Որ ընդաառաջ է գնում ընտրյալ զոհի նման միայնակ…»:

Ու այնտեղ տեսնում են նրա «մահը միլիոնավորների մեջ», որովհետև «որպես ճանաչված տղա» նրա հեռանալու ցավը չափից շատ ունեցանք, նրա տեղը անլցնելի է․շա՜տ, մի քիչ շատ պակասում է նա քաղաքին…
«Ես խոսելու եմ այս տարվա մասին, որպես ճանաչված տղա,
Ինձ գիտեն իմ քաղաքի բոլոր խենթերն անանուն, գիտեն…
…Ո՞վ հորինեց , Աստված իմ, ողբերգությունը սրա ու նրա,
Եվ արթնացրեց հոգիս, որպես լքված շիրիմներին իջնող լույս…»:

Հիմա  Նա, չհանձնվողի արդար պահանջով, իր մհերադռնից նայում է աշխարհին, իր տանը, ուր սիրելի դարակում գրքերն են, սեր-գրերը, գրիչը, ու մենախոսում է հավերժական լույսի հետ․
«Մի մոռացեք ինձ,
անմահությունը ձեզ համար այլևս չի ունենա գաղտնիք։
…Եվ ինչ անունից էլ խոսես,
ում անունով էլ կոչվես,
թաղվելու համար,
սահման փնտրիր հողի ու երկնքի…»:

Ամեն անգամ հենց բացենք Բանաստեղծի բառե աշխարհը, մի անլսելի ձայն կխոսի իր փոխարեն․
«Եվ ես վերադառնում եմ և ես վերադառնում եմ հմայելով…
…Ահա գեղեցկանում է իմ
աստվածատուր ձայնը։
Այսպես է պատահում միայն նրա հետ,
ով հասկանում է,
քո միակն է,
մա՛հ»։
Գիտենք, Բանաստեղծը  «էլ չի վերադառնա՝ կորցրած հավատը ապրողից պաշտպանելու», և «ապրելու մխիթարությունը ծանր է չափազանց», երբ «փնտրում ենք ամենաճերմակ շուշաններն ու չենք գտնում», սակայն հրաժեշտ չի լինելու երբեք, հրաժեշտ չկա…

Հեռացող Բանաստեղծին՝
Միքայել Ժամհարյանին

Նա հեռանում է ակամա,
Նա վաղուց այստեղ չէր,
Այսօր կտանեն նրան
տղամարդիկ ձեռքերի վրա։
Կանայք կլացեն, կպարպվեն,
կիջնի լռության գիշեր։
Թղթերը կմեռնեն դատարկ,
գրիչը կլցվի սպասումով տաք մատների,
Որ տարան ձեռքերի վրա..
Ու գիրքը, որ կբացեն ամեն անգամ
լամպի պես բաց կթողնի
Բանաստեղծի հոգին-
օրվա գոգին կիջնի խորհրդավոր թռչուն։
Ոչ ոք չի իմանա, չի տեսնի, չի զգա…
Ու միայն գրիչը կարտահոսի վերջին թանաքը ու կչորանա
ժամանակի սառը սառը սառը ձեռքերի վրա…


31.07.19
Մարինա Գևորգյան
Գյումրի


No Comments

Leave a Reply