maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbistrendyol indirim kodubetmatikistanbul escort bayanseocasibom girişistanbul escortescort bayan ankaragrandpashabetgrandpashabetcasibomjojobetjojobet girişJojobet güncel girişjojobetjojobetgaziantep escortgaziantep escorthacklinkmarsbahismarsbahis girişqueenbetmarsbahisgüvenilir slot sitelericasibomgates of olympushttps://www.wcle.org/https://www.birbuketmeyve.com/sweet bonanzacasibomcasibomcasibom girişcasibomgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis sitelericasibomasyabahis girişjojobetsahabetcasibom girişmatbetbetpark girişonwin girişmatbet girişholiganbetjojobetbahsegelpusulabetmeritkingbetkanyondumanbetbetebetsahabetjojobetnakitbahisjojobetonwindeneme bonusujojobet girişjojobethacklinkextrabet girişJojobet216dinamobetdinamobetmatbetcasibomcasibomjojobetjojobet girişcasibompiabellacasinoholiganbetmarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişjojobetmarsbahis girişmarsbahismarsbahisOnwinMarsbahisMarsbahisMarsbahisMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleri
Արցախ Կարինե Ռաֆայելյան

Խնկարկումի ծես՝ գրքի տեսքով

02.07.2021

44-օրյա պատերազմը չսպիացող վերքի նման դեռ երկար է ուղեկցելու մեզ, դեռ ծնվելու են արվեստի գործեր այդ վերքից և լուսազարդելու են մեր ընկած ու ապրող հերոսների կերպարները: Այսպիսի մի հուշակոթող է ստեղծել Գեղեցիկ Մարգարյանը՝ «Խրամատներով դեպի լույս…» վերնագիրը կրող գրքի տեսքով, որի շնորհանդեսը կայացավ օրերս Երևանի պետական հումանիտար քոլեջում: Այն քոլեջում, որտեղ երկար տարիներ դասավանդում է Գ. Մարգարյանը և ղեկավարում Հայերենագիտության և մանկավարժության ամբիոնը:

«Խրամատներով դեպի լույս…» ժողովածուն հինգ մասից բաղկացած իրապատումների շարք  է, խոհագրություն, որում ի մի է բերված մեր անկախության տարեգրության թանկ կորուստների համապատկերը: Այո՛, կորուստների: Որովհետև ոչ մի էական բան ձեռք չի բերվում առանց կորուստների, և, որպես կանոն, կորսվում է թանկը:

Անկախությունը մեր՝ մի քանի հարյուրամյակ պետականություն չունեցած երբեմնի ծովիցծովյան ազգի համար, իհարկե, անչափելի ձեռքբերում էր: Այնքան անչափելի, որ չկարողացանք այդ չափը մեր ձեռքերում, մեր մտքերում, մեր հոգիներում պահել, գիտակցել  ու  անկորուստ փոխանցել եկողներին: Ճակատագրի այդ մեծ ու շենշող նվերը մենք փայլփլուն խաղալիք դարձրինք ու վերվար նետելով, գցել-բռնել-չբռնելով՝ հասանք ծանր, ոչ փառահեղ, ոչ հուսալի այսօրվան:

Գեղեցիկ Մարգարյանը երեք տասնամյակից ավելի ձգված  անկախության ճանապարհին տեսել ու ապրել է բազմաթիվ զգացումներ, հոգեցունց պահեր. և՛ ուրախության, և՛ տխրության, և՛ անգամ հարազատի մահվան դրվագները նա վերարտադրել է իր գրքում անհնարին անմիջականությամբ ու թախծաժպիտ սիրով:

«Բարև, Արամ…», «Որտեղ էլ որ ես՝ արևս չմարես…», «Երկնավորներիս…», «Խրամատ առ խրամատ» պատումներում պատերազմի բովով անցած ու անցնող մեր տղերքն են, որոնց շնորհիվ մենք ամեն օր դիմավորում ենք լուսաբացներն ու ճանապարհում մայրամուտները:

Այս գրքում Արցախյան առաջին պատերազմում կռված՝ Գեղեցիկի գործընկեր Արամի, քրոջ  ամուսնու՝ Սամվելի, Արծվի անունով ազատամարտիկի, նրանց այսուայնկերպ հիշող ծանոթ-հարազատների վերհուշ-պատմություններն են, Ապրիլյան քառօրյայի և 2020-ի հուլիսյան ծանր օրերի հպանցիկ ակնարկը, 44-օրյա մեր դաժան դիմակայության զոհված-անմահացածների ու Աստծո կամոք վերադարձածների իրապատում հրաշապատումները…

Այստեղ են Երևանի պետական հումանիտար քոլեջի ներկայիս ուսանող և արդեն շրջանավարտ այն բոլոր տղաները, ովքեր անցան 44-օրյայով, և, ավա՛ղ, հինգը նրանցից անմահացան:

Այստեղ են իրենց առանձնացող ներկայությամբ Հայասեր Հովսեփյան բանաստեղծ-մանկավարժը, Վաչագան Մանուկյան գրող-հրապարակախոսը, կամավորագրված Արտյոմ Խաչատրյան անծանոթ հայորդին, հեղինակի համագյուղացի անմահացած երիտասարդներ, հեղինակի անմահացած զարմիկ Սարգիսը…

Այստեղ Գեղեցիկի եղբորորդի Արմենն է՝ «Որտեղ էլ որ ես՝ արևս չմարես…» էսսեի հերոսը:

Բոլորին չես թվի. խոնարհումի արժանի այլ  հայորդիներ, որոնց հոգի առ հոգի կհանդիպեք գրքում, իսկ մեր ազգի երևելի Արկադի Տեր-Թադևոսյանի՝ Կոմանդոսի մասին պատումից պարզապես փոթորկվում է հոգիդ՝ չկարողանալով իր սահմաններում տեղավորել  ազգային հպարտության և արժանապատվության զգացումների ելևէջները:

Այս գրքում մարդիկ են, որոնք հաստատապես աշխարհ են եկել ի վերուստ սահմանված մեծ առաքելությամբ, մարդիկ, որոնց ուսերին է ծանրանում հանուրի, ազգի, մարդկության, երկրագնդի փրկության բեռը: Եվ բեռն այդ նրանք կրում են թեթև-թեթև, ասես արտառոց ոչինչ էլ չկա իրենց արարքի մեջ, ասես հանուն ընդհանուր նպատակի սեփական անձի զոհաբերությունը մի առօրեական, օրինաչափ վարքաբանություն է:

«Ես գնացի, առանց ինձ այս կռիվը չի վերջանա, իսկ ինձ կա՛մ կբերեն, կա՛մ կգամ»,– այսպես պարզ ու հակիրճ է ձևակերպում Արամը դեպի անմահություն ձգվող իր ճանապարհի մեկնարկը:

Գեղեցիկ Մարգարյանը իր բոլոր հերոսներին կարողացել է հավաքել մեկ պատկերասրահում՝ անկախ նրանց հանդեպ ճակատագրի քմահաճ վայրիվերումներից: Բոլորին մի անորսալի-անտեսանելի շղթա է կապում, գրքում ուղղակի ապշեցուցիչ շրջադարձերով խաչվում-զուգահեռվում են ամենատարբեր դեմքեր ու դեպքեր:

Եվ իր պատումաշարում հեղինակը համոզում ու հավաստիացնում է, որ զուգահեռները միայն ապրողաց տիրույթում չեն, որ դրանք շարունակվելու անքննելի միտում ունեն նաև վերկյանքային սահմաններում: «ժամանակը մեզ այնքա՛ն արագ է մոտեցնում. մի փոքր էլ, ու մեր զրույցները քո աշխարհում կշարունակվեն…»,– ասում է Գեղեցիկը զոհված Արամի հետ զրույցում, և կասկածից վեր է, որ հենց այդպես էլ կլինի, և կասկածից վեր է նաև, որ Արամի փոխարեն կարող է լինել անմահության վերելքը հաղթահարած ցանկացած քաջամարտիկ:

«Երանի հրաշքի նման լիներ… Երանի Հայրենիքը մի օր բոլոր զոհվածներին ընտանիք վերադարձներ…»,– կարդում ենք Գեղեցիկի զարմուհու նամակից՝ գրքում մեջբերված գրառումը և միանում այդ պայծառ երանիներին: Եվ մեկ ակնթարթ չենք կասկածում, որ այդ երանիները ինչ-որ հնարով կգան-կփարվեն մեր տառապած հոգիներին, և որ այս գիրքն է նաև այդ երանիների ճանապարհը հարթող, մեզնից հեռացած սիրելիներին մեզ մերձեցնող հմայիլներից մեկը:

«Դառնադարձ օրեր…»-ի  շարահար շղթայում, որ ընթերցողին է մատուցել Գեղեցիկ Մարգարյանը, մեր համահավաք ողբն ու մորմոքն է, մեր 44-օրյա թարմ վերքի արնածոր հետքը, բայց և մեր հավատը, մեր վստահությունը, որ ոչ մի թանկ կորուստ անհետևանք չի անցնում, որ Եռաբլուրում ամբարված հոգելույսը մի օր ճառագելու է շլացուցիչ փայլով ու ցրելու է համատարած այս վշտի միգամածությունը:

Խոսքս ավարտեմ գրքի վերջին հետգրությամբ, որ ուղղված է Կոմանդոսին. «Հիմա, երբ պատրաստ է գիրքը տպագրության, Դուք արդեն, ավա՛ղ, երկնային արքայությունում եք, սիրելի Մարդ…

Գնացել եք՝ հանելու  շփոթմունքը տղերքի…

Գնացել եք՝ հավատացնելու, որ սա վերջի՛ն կռիվը չէր…

Գնացել եք՝ ավետելու ﬔր երկնավորներին, որ ﬔր վերջին կռիվները հաղթանակով են վերջակետվում…

Հ.Գ. Գեղեցիկ Մարգարյանը նախապես խնդրել էր, որ միջոցառման հյուրերը գան առանց ծաղիկների: Քանի որ խնդրանքը մերժվել էր, և հավաքված ծաղիկներն աննախադեպ առատ էին, ուստի միջոցառումից հետո քոլեջի ուսանողները ուղևորվեցին Եռաբլուր՝ ծաղիկներով զարդարելու հողաթումբ-մասունքներում ամբարված լույսը:

Կարինե Ռաֆայելյան

1 Comment

  • Reply Մուշեղ 07.07.2021 at 17:26

    Ազգը ծովիցծովյան չի կարող լինել
    Երկիրը`հա
    Ազգը կարող է լինել տառապյալ,հինավուրց,քրիստոնյա, անհետացող ու տենց

  • Leave a Reply