maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobetcasibomcasibombetebetcasibomcasibomcasibomsahabetmarsbahisbetebetmarsbahissahabetdeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetmeritkingmeritkingjojobetjojobet girişmeritkingjojobetcasibommarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetcasibomjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibomcasibomcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbahsegelseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
ardi.am ՄարզաԴիտակ

Լույս, ժպիտ, գրականություն… Ահնիձորից

01.07.2023

Մարինե Թաթոյանը «Հայոց լեզու» և «Գրականություն» է դասավանդում Ահնիձորի Հրանտ Մաթևոսյանի անվան հիմնական դպրոցում։ Գիր ու գրականության ազդեցությունը երեխաների վրա, դասավանդման ժամանակակից մեթոդները և ապագայի դպրոցի մարտահրավերները։ Ահա այս հարցերն են մեր զրույցի առանցքը։ 

-Ի՞նչ դեր ունի երեխաների դաստիարակության գործում «Գրականություն» առարկան, ինչո՞վ են առանձնանում գիր-գրականություն սիրող երեխաները։

-«Գրականություն» առարկան դպրոցում, ինչպես կյանքում, կարևորագույնն է։ Գրականությունը իրականության գույնն է, լույսը, ժպիտը… Գրականությունը այն է, երբ մտքիդ երազներին, պատկերներին առերեսվում ես գրքի էջերում։ Գրականությունը աշխարհընկալման, նոր եզրեր գտնելու ամենամոգական ուղին է։ Այլապես կյանքը նման կլիներ անընկեր, սահմանափակ, փոքր տարածության, որտեղ մարդիկ շնչահեղձ կլինեին։ Գրականություն, կարծում եմ, բոլոր երեխաներն են սիրում։ Իսկ գրականությունը պաշտող երեխան ավելի զգայուն է, բարի, ազնիվ, բանիմաց ու խաղաղ։

-Ո՞ր գրական գործերն են երեխաները շատ սիրում, հետաքրքրվում, հարցեր տալիս։

-Ցանկացած գրական գործ, երբ սիրով ու բազմակողմանիորեն է մատուցվում, երեխան սիրում է։ Աշակերտը ավելի հետաքրքրությամբ է ուսումնասիրում ստեղծագործությունը, երբ իրեն որոշակիորեն տեսնում է այնտեղ, երբ ինչ-որ բանից ազդվում է։

-Գրականության պարտադիր ընթերցանության ցանկը, որ հանձնարարվում է երեխաներին, ըստ Ձեզ ՝գոհացուցի՞չ է, ինքներդ ի՞նչ լրացումներ կանեիք։

-Իրականում որքան էլ պարտադիր, հստակ լինի այն ցանկը կամ անելիքը, որը մեզ հրահանգվում կամ առաջարկվում է, մենք փոփոխում ենք ըստ աշակերտի առանձնահատկությունների։ Եթե աշակերտի աշխարհայացքն ընդգրկուն է, բնականաբար, ընդարձակում ենք արտադասարանական ընթերցանության նյութերը, ուղղորդում, թե ինչ կարդա։


— Ի՞նչն եք կարևորում աշակերտին գնահատելիս։

-Գնահատումը որքան սուբյեկտիվ, նույնքան էլ օբյեկտիվ խթան է։ Գնահատվելիս, ամեն հաջորդ դասաժամին, աշակերտը պետք է զգա իր առաջընթաց կամ հետընթաց փոքր քայլը, այն պետք է ուսուցչի օգնությամբ արձանագրի իր համար։

-Հետաքրքիր է՝ ո՞ր գրքերն են նախընտրում․ տպագի՞ր, էլեկտրոնայի՞ն, թե՞ աուդիո, և ըստ Ձեզ՝ ընկալման համար էակա՞ն է, թե ինչ կրիչով են ընթերցում։

-Ես իմ աշակերտներին հորդորում եմ սիրել կենդանի գիրքը։ Իսկ էլեկտրոնային գրականությունը թեև ավելի հասանելի է, սակայն նույն արդյունավետությունը չունի, ինչ տպագիր գիրքը։



— Դուք սովորեցնում եք, իսկ ինքներդ սովորո՞ւմ եք երեխաներից։ 

-Երեխաներից ամեն օր եմ սովորում կամ վերհիշում… Մանկավարժը ավելի շատ պետք է բանիմաց ընկեր լինի, որը և՛ սովորում է, և՛ սովորեցնում։

 -Ի՞նչ է պետք կամ ի՞նչ միջոցառումներ են արվում մատուցվող նյութը հետաքրքիր դարձնելու համար։ Ի՞նչ մեթոդներ եք կիրառում «Գրականություն» առարկայի, առհասարակ՝ գրականության նկատմամբ հետաքրքրությունը խթանելու համար։ 

— Մանկավարժական մեթոդներն ու հնարները շա՜տ շատ են։ Տվյալ պահին ուսուցիչն է ընտրում տվյալ դասաթեմայի արդյունավետ մեթոդը կամ հնարը։ Ցուցադրություն, բաց դաս, բացօթյա դաս, ձնագնդի, մտագրոհ, գրական կերպարի մեթոդը, Վեննի դիագրամը և այլն, և այլն։ Ամենակարևորը այն է, երբ ճանաչում ես աշակերտին, կա փոխադարձ համաձայնություն արդյունքի հասնելու և որակյալ կրթություն ստանալու։

-Ի՞նչ եք կարծում՝ հնարավո՞ր է, որ մոտ ապագայում դասավանդման մոդելը արմատապես փոխվի, փոխվեն գրականություն առարկայի չափորոշիչները, իսկ ավելի հեռու ապագայում երեխաներին դասավանդեն ոչ թե մարդիկ, այլ ուսուցիչ-ռոբոտները՝ արհեստական բանականությունը։

— Չեմ ուզում հավատալ, որ այդպիսի բան կլինի։ Իսկ եթե լինի, չի լինի սեր գրականության նկատմամբ կամ արվեստի մեկ այլ ճյուղի, կյանքի նկատմամբ, ամենասովորական հարգանք, կարեկցանք չի լինի։ Եվ ընդհանրապես սեր չի լինի… Դա ողբերգական է…

-Դուք նաև «Մաթեմիկն Արցախում» ծրագրի մասնակից եք, որի շրջանակում հայաստանցի կամավոր ուսուցիչները առցանց հայոց լեզվի, անգլերենի, ռուսերենի, քիմիայի, կենսաբանության, ֆիզիկայի և մաթեմատիկայի դասեր են վարում արցախցի երեխաների հետ։ Ինչո՞վ են առանձնանում արցախցիները, ի՞նչ ազդեցություն են թողել երեխաների վրա պատերազմը, շրջափակումը։

 -Արցախցի բալիկները մի ուրիշ աշխարհ են ինձ համար։ Արցախի աղետալի վիճակը ոչ միայն չի նվազեցրել կամ ընկճել մեր երեխաների հայրենասիրական ոգին ու մղումը, այլև ավելի ուժգին թափ է տվել ամրանալու, արմատն ու ընձյուղը վեր պահելու։ Հովհարային անջատումների պատճառով փոքր-ինչ ընդհատումներով, ուշացումներով ենք միանում, բայց անհամբեր սպասում ենք հերթական պարապմունքին։ Արցախցիները հավատում են մեր հողի և ջրի անապական մնալուն:
Ardi.am

No Comments

Leave a Reply