maltepe escortbostancı escortanadolu yakası escortataşehir escortjeux de pouletbetmatikistanbul escort bayanescort bayan ankaragrandpashabetgrandpashabethacklinkdeneme bonusujojobet girişjojobetbetebetholiganbetholiganbetbetebetcasibombahsegelholiganbetcasibomcasibommarsbahisholiganbetcasibom güncelcasibomMatbetJojobet girişsahabet girişextrabetHoliganbetHoliganbet girişcasibom güncelankara bayan escortGrandpashabet girişCasibom girişJojobetistanbul escortdeneme bonusumarsbahiscasibommatadorbetmatadorbetjojobet girişjojobet girişSekabetcasibom7 slotsjojobetjojobetjojobetcasibomPusulabetultrabetMARSBAHİSmarsbahiscasinolevantonwinMarsbahisjojobet günceljojobetextrabet royalbetkavbet girişsupertotobetsupertotobet girişjojobet girişjojobetjojobetjojobetcasibomjojobetPusulabetmercurecasinojojobet güncel girişmeritking günceljojobet güncel girişmatadorbet güncelonwin girişonwin girişgrandpashabet girişmeritking güncelonwin girişjojobet girişjojobetjojobetsahabetsahabet girişsahabet güncel girişholiganbetimajbetcasibomcasibomholiganbetonwin girişmeritking güncelsuperbetinsuperbetincasibom guncelbetebetgaziantep escortgaziantep escortporno izlecasinolevantmarsbahisvaycasinocasibom güncel girişjojobetbetkanyonultrabetcasinolevantdeneme bonusu veren sitelercasinolevantcasibomcasibom günceljojobet girişcasibom güncel girişdinamobetjojobet giriş günceljojobetjojobet jojobet casibomcasibom güncel girişjojobetsahabetsahabetcasibomcasibommatadorbet güncel girişcasibomcasibomcasibom güncel girişcasibom güncel girişcasibomcasibom güncel girişcasibompadişahbetjojobetMATADORBET GİRİŞCASİBOMasyabahisMATADORBETbetebet girişsahabetsahabet girişMeritkingganobetganobetmarsbahisMARS7slotslevant casinobetriyal girişjojobetJojobet girişjojobet girişcasibomjojobetjojobet girişjojobet guncelvevobahismavibetCasinopluslunabetbetnanovaycasino girişBnl businessmaltcasinojojobetvaycasinovaycasino girişjojobet girişmarsbahiskralbetmatbetonwin güncel girismarsbahis güncel girisjojobetjojobetcasibom güncel girişjojobetcratosslotjojobet girişmarsbahis girişvaycasino güncelJojobet girişnakitbahissekabetcasibomcasibommarsbahisMarsbahiscasibomcasibomcasibomBnl businessistanbul escortdumanbethttps://kst.nis.edu.kz/jojobetcasibomcasibom güncelextrabetjojobetbahsegel girişcasibomonwin girişpiabellacasinomarsbahis günceljojobet girişbetebet girişcasibomcasibom güncel girişcasibomasyabahismatadorbet twitterBetebet
Թանգարան Տաթև Խաչատրյան

Մարդը և քարը. տարաբնույթ առնչություններ

16.01.2021

                   

ՀՀ ԳԱԱ Հովհաննես Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանը դեռևս անցյալ տարի տվել էր Հովհաննես Տիգրանի Կարապետյանի 145-ամյակին նվիրված միջազգային ցուցահանդեսի մեկնարկը՝ առցանց հարթակում: Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ երկար ժամանակ հնարավորություն չկար կազմակերպելու ցուցահանդեսի բացումը թանգարանի սրահներում, թեև համացանցում հանրայնացվել էր ցուցահանդեսի մասին պատմող ընդարձակ տեսաֆիլմ: Օրերս այդ բացը լրացվեց. որոշ մասնակիցների և հյուրերի ներկայությամբ թանգարանի աշխատակազմը՝ վարիչի՝ Գայանե Գրիգորյանի ղեկավարությամբ, բացեց «Մարդը և քարը» խորագրով ցուցահանդեսը՝ հարգանքի տուրք մատուցելով իրենց թանգարանի հիմնադրի հոբելյանի առթիվ: Տարաբնույթ աշխատանքներով և նյութերով հագեցած ցուցահանդեսին մասնակցում են 151 կազմակերպություն և անհատ ստեղծագործող՝ աշխարհի 17 երկրից:

Ցուցահանդեսի աշխատանքները ներկայացվում են ոչ ավանդական ձևաչափով: Այն ունենալու է մի քանի բացում՝ տարբեր երկրների ներկայացուցչությունների հետ: Այս անգամ բացումն իրականացվեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան հետ համատեղ: Բացմանը ներկա էր ԻԻՀ դեսպանության Մշակույթի կենտրոնի մշակույթի խորհրդական Սեյեդ Հոսեյն Թաբաթաբային:

Սեյեդ Հոսեյն Թաբաթաբայի, Գայանե Գրիգորյան

Նա իր խոսքում նշեց, որ չափազանց կարևորում է նման ձեռնարկումները, քանի որ դրանք նպաստում են հայ-իրանական գիտամշակութային կապերի զարգացմանը:

Ցուցադրվող նմուշները, սերտորեն առնչվելով մարդու և քարի տարատեսակ փոխշփումներին, այդուհանդերձ, խիստ ինքնօրինակ էին և չկրկնվող: Դրանք ներկայացրին թե՛ թանգարանի վարիչն ու աշխատակիցները, թե՛ ցուցահանդեսի մասնակիցները:

Ուշագրավ ցուցանմուշով էր ներկայացել երկրաբան Գուրգեն Մալխասյանը: Իր երկրաբան հոր՝ Է. Մալխասյանի մասնակցությամբ ստեղծված ՀՀ երկրաբանական քարտեզի հենքով նա և իր թոռնուհիները պատրաստել էին ՀՀ քարոլորտի ձևավորման անիմացիոն տարբերակը:

Քանդակագործ Ցոլակ Սիմոնյանը ներկայացրել էր իր կավե քանդակը,  նա այսպես է մեկնաբանում այն. «Բոլոր քարերի քայքայումից, փոշենման հատիկներից ձևավորվում է կավը, իսկ կավից ես ստեղծեցի այս՝ «Ադամը և Եվան» աշխատանքը: Մարդու և քարի երկխոսությունն այնպիսի մի բան է, որ հետաքրքրում է բոլորին: Այնպես որ, մենք սիրով ենք մասնակցում այս ցուցահանդեսին՝ նույնիսկ համավարակի դժվար պայմաններում»: Ց. Սիմոնյանը մասնակիցներին նվիրեց իր քանդակների պատկերագրքերը:

Ց. Սիմոնյան, Ադամը և Եվան

Մատենադարանը ներկայացրել էր 1498 թվականին Վարպետ Բարսեղի ստեղծած Շրիշկանի Ավետարանը՝ ակնազարդ արծաթյա կրկնակազմով, որի հրաշագործ ուժի մասին պատմեց Մատենադարանի գիտաշխատող Թամարա Մինասյանը. «Շրիշկանի Ավետարանը նաև կոչվում է Հրաշագործ Ավետարան, Խնդրակատար Ավետարան, Պահպանիչ Ավետարան: Հայերն այն տարել են Պարսկաստանի Փերիա գավառի Շրիշկան գյուղ: Վախենալով, որ կարող են Ավետարանը գողանալ, թաղել են Բարսեղ եկեղեցու բակում և տեղում տնկել երեք ճյուղ: Ճյուղերը աճել, դարձել են հսկա ծառ, որի տակից բխել է աղբյուր: Աղբյուրը կոչվել է Պապի աղբյուր: Երբ Ավետարանը տարիներ անց դուրս են բերել, որպեսզի տեղափոխեն, տեսել են, որ Ավետարանի միայն առաջին երեք էջերն են մասամբ թրջված: Ամբողջ Ավետարանը չոր և անվնաս է եղել: Եվ այժմ այն ամեն տարի՝ Կրկնազատկի տոնին, տարվում է Մուղնիի Ս. Գևորգ երեկեցի, որպեսզի ժողովուրդը կարողանա տեսնել հրաշագործ մասունքը, հաղորդկցվել նրա հետ»:

Շրիշկանի Ավետարան

Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանը ներկայացրել էր «Վարդանանք» պատմավեպի գլխավոր հերոսին՝ սպարապետ Վարդան Մամիկոնյանին առնչվող՝ «Վարդանի քար» կոչվող բնության հուշարձանը, որի մասին պատմեց տուն-թանգարանի վարիչ Կարինե Ռաֆայելյանը:  Նա նշեց, որ «Վարդանի քար» անունն է տրվել Վարդան Մամիկոնյանի դիմաքանդակին նմանեցվող ժայռաբեկորին: Դա  երկրաբանական բնության հուշարան է, որ գտնվում է Վայոց Ձորի մարզում՝ Արփա գետի կիրճում՝ Ջերմուկ տանող հին ճանապարհին։ «Այս հրաշագեղ հուշարձանն ունի նաև լեգենդային պատմություն: Ասում են, թե 451թ. Ավարայրի ճակատամարտի ժամանակ՝ Վարդանի զոհվելու պահին, այս բեկորը պոկվել է ժայռի գագաթից և գահավիժել ցած: Ճշմարտություն է սա, թե՝ ոչ, դժվար է ասել: Բայց փաստ է, որ ժողովուրդն իր սրբադասված զորավարին է նմանեցրել այս անձեռակերտ քանդակն ու տվել «Վարդանի քար» անունը»,- ասաց նա:

Վարդանի քար

Մանսակիցների թվում էին նաև Սարդարապատ հուշահամալիր, հայոց ազգագրության թանգարանը՝ ի դեմս փոխտնօրեն Սվետլանա Պողոսյանի, նկարչուհի Անահիտ Գրիգորյանը, Շուշիի երկրագիտական թանգարանը, որի ցուցանմուշները, ցավոք, այս պահին վտանգված են և դատապարտված անորոշ հեռանկարի:

Հոբելյանական հուշամեդալ

Գայանե Գրիգորյանը   «Մարդը և քարը» միջազգային ցուցահանդեսի լավագույն մասնակիցներին  հանձնեց հուշամեդալներ՝ պատրաստված Հովհաննես Տիգրանի Կարապետյանի 145-ամյակի առիթով:

Տաթև Խաչատրյան

No Comments

Leave a Reply