maltepe escortbostancı escortanadolu yakası escortataşehir escortjeux de pouletbetmatikistanbul escort bayanescort bayan ankarahacklinkdeneme bonusujojobet girişankara bayan escortmatbetholiganbetistanbul escortdeneme bonusukingroyaljojobetjojobet giriştrendbetgaziantep escortgaziantep escortporno izlebaywinCASİBOMasyabahis girişgrandpashabetbizbet girişlevant casinoBetriyal girişCasibomCasibomcasibom girişbetciojojobetcasibommatbetCasinoplustipobet girişmarsbahis girişbetpassupertotobetlunabetcasibom girişjojobet güncel girişjojobet güncel girişimajbetmeritking güncel girişcasinomaxi güncel girişmatadorbet güncel girişonwin güncel girişmatbet girişonwin güncel girişjojobet girişholiganbet girişcasibom güncel girişholiganbet girişcasibommarsbahisMarsbahisMarsbahisMarsbahismariobetbetkomnakitbahisjojobet güncel girişcasibomsekabetonwinjojobetnakitbahiscasibomasyabahis girişcasibom twitterBetebet Girişcasibomimajbetcasibom güncel girişşişli escortbeylikdüzü escortMarsbahiscasibomtipobetholiganbetcasibom girişsavoybettingsavoybettingasyabahissavoybettingsupertotobetpusulabetasyabahisparibahis girişnakitbahis girişonwinmarsbahismarsbahis güncel girişmobilbahis güncel girişcasinomaxi güncel girişbetebet güncel girişbahsegel güncel girişbetkanyon girişbetkanyon girişsahabet güncel girişbetkanyon girişmatadorbetmatbetsekabetmarsbahis girişbetebetasyabahisasyabahisbetebet güncel girişmobilbahis girişbetebet girişonwin güncel girişonwin güncel girişbahsegel girişbahsegel girişmeritking girişgrandpashabetonwin girişbetkanyon girişholiganbet güncel girişmatadorbet giriştempobetodeonbethiltonbetbahsegelcratosslot girişDeneme Bonusu Veren SitelerDeneme Bonusu Veren Sitelercasibom girişDeneme Bonusu Veren Sitelerextrabet girişSahabet girişholiganbet güncel girişcratosslot girişparibahisparibahisparibahisparibahistipobetbetwoonbetwoonbetwoonbetsmovematadorbetMarsbahisTümbetbetebet giriş mariobetimajbet girişMarsbahisjojobetcasibom girişultrabetulturabet girişmatadorbet girişmatadorbet girişmariobetbetcio girişbetcio günceltümbetmatbetholiganbet girişportobetjojobetbahsegel girişPusulabetmatadorbet resmiMatbetzbahisholiganbet girişbahsegel güncel girişiptvmatadorbet girişmariobetcasibom girişCasiBomimajbetCasibom Giriştipobet güncel girişMarsbahisultrabetjojobetjojobet girişjojobetjojobetGrandpashabet Güncel GirişGrandpashabetGrandpashabetdeneme bonususupertotobetklasbahis padişahbet onwinmatadorbetgalabetjojobet girişholiganbet girişimajbetmatbetmarsbahisholiganbetsekabetsekabetonwinsahabetcasibomjojobetbetebetcasibomjojobetcasibom girişCasibom Girişjojobetkartal escortdinamobetdinamobet girişholiganbet girişcasibomcasibomcasibom girişsetrabetqueenbetbaywinmarsbahis girişEscortgoldenbahisgoldenbahis girişmeritking twittercasibom girişgrandpashabetgrandpashabetBEYLİKDÜZÜ ESCORTBahis sitelericasibomonwinonwincasibom girişspinco
Արցախ Հրատապ Տաթև Խաչատրյան

Մշակութային աղետի աղաղակն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի լռությունը

19.10.2020

Դեռ չենք հասցրել մարսել Հին Ջուղայի գերեզմանատան հազարավոր խաչքարերի վանդալիստական ոչնչացման առչությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաթոլոգիկ լռությունը, հիմա էլ ստիպված ենք բախվել լռության նոր պատի՝ կապված հոկտեմբերի 8-ին Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու վրա թափված արկերի հետ:

Աշխարհի անտարբեր ու բութ հայացքի առաջ փորձ է արվում հերթական անգամ բնաջնջել մեր ազգն ու ոչնչացնել աշխարհին շռայլորեն նվիրաբերված հայկական մշակույթը:

Մենք, այո՛, անգամ բարբարոսի ավերածության հետքերն իր վրա կրող վիրավոր եկեղեցու լույս կամարների ներքո ենք ի զորու մշակույթ մատուցել, վկա՝ բելգիահայ թավջութակահար Սևակ Ավետիսյանի հնչեցրած Կոմիտասը կամ Հակոբ Խալաթյանի քամանչայի նվագը՝ աղետյալ Սուրբ Ամենափրկիչի կամարների ներքո:

Դիմեմ նախամարդու բնազդներին անմնացորդ հավատարմությամբ կապված մարդակերպ թուրք-ազերիներին իրենց ահ ու սարսափ սպարապետի՝ Վազգեն Սարգսյանի խոսքով. «Մենք՝ մենք ենք, խոսեք, տեսնենք՝ դո՞ւք ովքեր եք»:

Թեև ի՞նչ խոսեք: Ձեր մասին, ինչպես և՝ մեր, խոսում են արված գործերը:

Իսկ մարդասիրության ու հանդուրժողականության բարձրագոչ քարոզ հնչեցնողներին, այդ թվում և՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին մնում է աչք ու ականջ չփակել իրականության առջև ու գոնե մեկ հոդաբաշխ նախադասությամբ պատասխանել Արցախի Հանրապետության ԿԳՄ նախարարի` Օդրի Ազուլեին ՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին) օրեր առաջ ուղարկած նամակին: Նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև:  

Տաթև Խաչատրյան

Ձերդ գերազանցություն.

2020 թվականի հոկտեմբերի 8-ին Ադրբեջանի զինված ուժերը երկու անգամ հարձակվել են Արցախի Հանրապետության Շուշի քաղաքում գտնվող Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց հայկական եկեղեցու վրա: Երկրորդ հարձակումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ լրագրողները նկարահանում էին առաջին հարձակման հետևանքները: Արդյունքում եկեղեցին լրջորեն վնասվել է, վիրավորվել են երկու լրագրողներ և նրանց ուղեկցող անձը: Երկրորդ հարվածը կասկած չթողեց, որ հարձակումը դիտավորյալ էր: 

Եկեղեցին կառուցվել է 1868-1887 թվականներին և ընդգրկված է Արցախի Հանրապետության մշակութային և պատմական հուշարձանների ցուցակում: Այն Արցախի հոգևոր կենտրոնն է և ամենամեծ հայկական եկեղեցիներից մեկը: 

ժողովուրդների մշակութային ու հոգևոր ժառանգությունը հանդիսացող պատմական հուշարձանների, արվեստի ստեղծագործությունների և պաշտամունքի վայրերի դեմ ուղղված հարձակումն արգելված է պայմանագրային և սովորութային միջազգային մարդասիրական իրավունքով: Մշակութային հուշարձանների ոչնչացումը որպես ռազմական գործողությունների մաս պատերազմական հանցագործություն է:

Եկեղեցու վրա հարձակումը եզակի և պատահական դեպք չէ, այլ Ադրբեջանի հակահայկական քաղաքականության մաս կազմող տարածված և կանոնավոր պրակտիկայի դրսևորում: Կան ծանրակշիռ ապացույցներ, որոնք վկայում են Բաքվի իշխանությունների կողմից Ադրբեջանի Հանրապետության տարածքում հայկական քաղաքակրթության բոլոր հետքերի կանխամտածված ոչնչացման մասին: Նախկին Ադրբեջանական ԽՍՀ տարածքում գտնվող և հայկական մշակութային ժառանգությունը ներկայացնող շուրջ 11000 հուշարձաններ դարձել են Ադրբեջանի իշխանությունների բազմամյա համակարգված քաղաքականության թիրախը, որի նպատակն էր՝

•ոչնչացնել այդ հուշարձանների մասին գրառումները պաշտոնական հրատարակություններում, տեղեկատու գրքերում և ուղեցույցներում,

• կեղծել դրանց էթնո-մշակութային և կրոնական պատկանելիությունը,

• նպաստել դրանց կանխամտածված ոչնչացմանը,

• հայկական քրիստոնեական եկեղեցիները վերածել աշխարհիկ կամ մահմեդական կրոնական շենքերի,

• խոչընդոտել դրանց վերականգնմանը:

Նման քաղաքականությունը հանգեցրել է հարյուրավոր եկեղեցիների, մատուռների և գերեզմանատների ոչնչացման, որոնք հիմնականում գտնվում էին Արցախում և Նախիջևանում: Միայն նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի տարածքում, որը գոյություն է ունեցել խորհրդային շրջանում և կազմում էր պատմական Հայաստանի Արցախ նահանգի միայն մի մասը, կար առնվազն 1700 պատմական և ճարտարապետական հուշարձան, ներառյալ՝ բերդեր, վանական համալիրներ, եկեղեցիներ և մատուռներ, կամուրջներ, պալատական շենքեր, խաչքարեր, ինչպես նաև պատերի և գերեզմանաքարերի ավելի քան 1000 արձանագրություններ՝ հին հայերեն լեզվով: 

Օրինակ՝ 20-րդ դարի ընթացքում, հատկապես հայկական Նախիջևանը Խորհրդային Ադրբեջանի իրավասության տակ տեղափոխելուց հետո, իրականացվել է տարածաշրջանում հայկական հնագույն մշակութային ժառանգության ամբողջական ոչնչացման քաղաքականություն: 1998–2005 թվականներին Ադրբեջանի իշխանությունները ծանր շինարարական տեխնիկայի կիրառմամբ ամբողջությամբ ավերել են Հին Ջուղայի գերեզմանատան ավելի քան 3000 միջնադարյան խաչքարերը: Գերեզմանատան տարածքը վերածվել է ռազմական հրաձգարանի: Գոյություն ունեն բազմաթիվ ապացույցներ, ներառյալ՝ լուսանկարներ և տեսանյութեր, ինչպես նաև Գիտության զարգացման ամերիկյան ասոցիացիայի կողմից արված արբանյակային լուսանկարներ, որոնք պատկերում են խաչքարերի ոչնչացումը Հին Ջուղայում:

Մինչդեռ Արցախի տարածքում գտնվող մշակութային և պատմական հուշարձանների պահպանությունն ու օգտագործումը սահմանվում է Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ, «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» 1999 թ. օրենքով, ինչպես նաև այլ օրենքներով և իրավական ակտերով: Այդ օրենքների կիրառման ամենավերջին օրինակներից է 2019 թ. հոկտեմբերին Շուշի քաղաքի Վերին մզկիթի վերականգնումը:

Ձերդ գերազանցություն, մենք հորդորում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ին և անձամբ Ձեզ՝ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը ՝ վերջ տալու Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության տարածքի մշակութային ժառանգության դիտավորյալ ոչնչացմանը, ինչը պատերազմ վարելու արգելված մեթոդ է: Հուսով ենք, որ ձեր կազմակերպությունը կաջակցի համաշխարհային կրոնական ժառանգության գլուխգործոց հանդիսացող մշակութային սեփականության պաշտպանության հարցում:

Հարգանքով` Լուսինե ՂԱՐԱԽԱՆՅԱՆ

No Comments

Leave a Reply