bodrum escort bayangaziantep escortgaziantep escortmaltepe escortbostancı escortanadolu yakası escortizmir escortankara escortataşehir escortjeux de pouletMebbistipobettrendyol indirim kodutipobetCasibomvevobahisslot siteleri https://en-iyi-10-slot-siteleri.comstarzbet adamsah.netbetmatikgrandbettingtruvabetbahiscasinotarafbetbahiscommariobetbetistmarkajbetbetinematadornetcasibombelugabahisbetebet1xbetasyabahiscasinovalediscountcasinoelexbetfavoribahisbahiscombahiscombelugabahisbelugabahisbetistbetistceltabetceltabetklasbahisklasbahismariobetmariobetrestbetrestbettarafbettarafbettipobettipobetcasibomcasibomcasibomcasibomstarzbetsahnebetlimanbetredwinmatadorbetmatadorbetbetkombetkomvenüsbethilbetjasminbetpiabetartemisbetmaltcasinoasyabahisbetorspinbettiltmarkajbetbetkombelugabahisrestbetbetper
ardi.am Երաժշտություն Կերպարվեստ

Արթօ Չագմաքչյանին նվիրված համերգն առաջին ազդակն էր

03.12.2019

Ardi.am-ի հարցին պատասխանում է Վահան Արծրունին

-Պարոն Արծրունի, Ձեր վերջին համերգը, որ հերթական ոգեկոչումն էր՝ նվիրված Կոմիտասին, յուրօրինակ բովանդակություն ուներ: Այն նաև հիշատակի տուրք էր վերջերս կյանքից հեռացած անվանի քանդակագործ Արթօ Չագմաքչյանին, որը բազմաթիվ անդրադարձներ ունի Կոմիտասի կեպրարին, և համերգի օրն էլ կազմակերպվել էր Կոմիտասին պատկերող նրա գծանկարների ցուցադրությունը: Ինչպե՞ս ծնվեց այդ գաղափարը, սպասո՞ւմ էիք, որ այդպիսի արձագանք կունենա համերգը հանդիսատեսի շրջանում, որ ոչ միայն Կամերային երաժշտության տան դահլիճի բոլոր նստատեղերը կզբաղեցվեն, այլև հարկ կլինի լրացուցիչ աթոռների շարքեր դնել դահլիճում, ու այդուհանդերձ, կլինեն ոտքի վրա մնացած ունկնդիրներ:

-Իմ ծանոթությունն Արթոյի հետ եղավ տասնհինգ տարի առաջ: Նյու Յորքում հյուրախաղերի էի, և մենք այնտեղ հանդիպեցինք, շփվեցինք մոտավորապես մեկ շաբաթ: Շփման արդյունքը եղավ այն, որ նա առաջարկեց իմ՝ «Կոմիտաս. Տասը հայտնություն» շարքը վերահրատարակելու դեպքում յուրաքանչյուր գործի համար անել մեկ գրաֆիկական աշխատանք: Նա կատարեց իր խոստումը, և ես պարզապես պարտավորվեցի ալբոմի երրորդ հրատարակումն իրականցնել: Նա ինձ տրամադրեց նաև արխիվային լուսանկարները, որոնք արդեն պատմական են: 2004 թվականին ես նաև վերահրատարակեցի Կոմիտասի բանաստեղծությունների ժողովածուն՝ Այդին Մորիկյանի խմբագրությամբ, որը ձևավորեցինք Արթօ Չագմաքչյանի Կոմիտասի պատմական քանդակի լուսանկարով: Վերջին համերգի շարժառիթը Արթօ Չագմաքչյանի հեռանալը եղավ կյանքից: Մենք ձևավորեցինք ֆեյսբուքյան տարածքում Հանրային հանձնաժողովի նախաձեռնություն և իրականցրինք այն: Սա պատահական բան չէր, որովհետև մեզ կապողը Արթոյի հետ հենց Կոմիտասն է եղել:

Արթօ Չագմաքչյանին նվիրված համերգն ընդամենը առաջին ազդակն էր, առաջին քայլը՝ նրա վերադարձը հայրենիք իրականացնելու առումով: Արթօ Չագմաքչյանի ամբողջ ստեղծագործական ժառանգությունը Հայաստան վերադարձնելու և Հայաստանում ներկայացնելու նպատակ կա: Սա արվում է կառավարության մակարդակով: Բանակցություններ են վարվում արվեստագետի ընտանիքի հետ: Ես գիտեմ, որ հիմա քննարկվում է Արթոյի Քայլող մարդու արձանը տեղադրելու հարցը: Հարցը քաղաքապետարանի գործառույթի տիրույթում է և կարծես թե արդեն մոտ է իրականացման փուլին: Ցավոք նրա քանդակած Կոմիտասի արձանը հնարավոր չէ վերականգնել, այն ջախջախված է: Բայց Արթոն Կոմիտասի մոտավորապես հարյուր քանդակ ունի, յուրաքանչյուրն այդ քանդակներից կարելի է սարքել մեծ չափերով, և եթե արվի, սա կլինի պարզապես երանություն: Պատմական այն խայտառակ անարդարությունը, որ կատարվեց նրա հանդեպ, դրանով կշտկվի: Ու դա կարող է անել այսօրվա իշխանությունը: Մանավանդ, որ խոշտանգված այն արձանի պատվանդանը, ասում են, մինչ օրս պահպանված է: Այդ արձանը նվիրված է եղել Կոմիտասի 100-ամյակին: Եթե հիմա՝ Կոմիտասի 150-ամյակի տոնակատարության տարում, իրականացվի նման քայլ, կլինի շատ խորհրդանշական և կդառնա առաջին մշակութային լյուստրացիան: Ես աչալուրջ հետևում եմ Արթոյի վրադարձի գործընթացին: Կապի մեջ եմ Ազգային ժողովում ԿԳՄՍ հարցերի մշտական հանձնաժողովի  նախագահ Մխիթար Հայապետյանի հետ: Վերջինս մշտական կապի մեջ է Արթօ Չագմաքչյանի այրու՝ Նաիրի Պահլավունի-Չագմաքչյանի հետ և շատ հետևողական ու պատրաստակամ է այս հարցում: Ես ինքս մեծ հույսեր եմ կապում այս գործընթացի հետ և լավատեսորեն եմ տրամադրված: Ես կուզենայի շատ ավելի լայն դիտարկել Արթոյի առիթը: Մենք հիմա պետք է բարձրացնենք համընդհանուր մշակութային արժեքների վերադարձի խնդիրը հայրենիք: Սա շատ ավելի ծավալուն, ծրագրային գործընթաց է՝ պետական մասշտաբի: Եվ պետությունը պարտավոր է այն իրականցնել:

Ardi.am

No Comments

Leave a Reply