maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobetcasibomcasibombetebetcasibomcasibomcasibomsahabetmarsbahisbetebetmarsbahissahabetdeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetmeritkingmeritkingjojobetjojobet girişmeritkingjojobetcasibommarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetcasibomjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibomcasibomcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
Անի Անտոնյան Կինո

Նահա՞նջ, թե՞ ինքնության որոնումներ

04.07.2022

Գերմանաբնակ հայ ռեժիսոր, Քիլ քաղաքի Մութեզիուսի անվան գեղեցիկ արվեստների և դիզայնի ակադեմիայի շրջանավարտ Արթուրո Սայանի «Նահանջը առանց երգի» էսսե-վավերագրական ֆիլմը վերջերս ստացել է Գերմանիայի հյուսիսային «Ոչ արծաթե ծովատառեխ» (Der nichtsilberne Hering) ֆիլմ-մրցանակը։ Հունիսին ֆիլմը ներկայացվել էր նաև Երևանի «Մէկ կադր» կարճ ֆիլմերի 20-րդ միջազգային փառատոնում՝ արժանանալով «Կինո առանց սահմանի» անվանակարգի գլխավոր և «Ակն ընդ ական» վավերագրողների համայնքի «Բախտակից ժողովուրդներ» մրցանակներին։ Զրուցել ենք հեղինակի հետ։ 

— Որպես գրական հիմք՝ ընտրել եք ֆրանսահայ գրող Շահան Շահնուրի «Նահանջը առանց երգի» վեպը։ Ինչո՞վ է Ձեզ գրավել այս ստեղծագործությունը։ Ի՞նչպիսի միջազգային արձագանք ունեցավ ֆիլմը։

— 2003-2004 թվականներին, երբ դեռ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանող էի, Երվանդ Ղազանչյանի արվեստանոցում անդրադառնում էինք հայկական տարբեր ստեղծագործությունների։ Շահնուրի վեպից մի փոքրիկ հատված բեմադրեցի մոնոներկայացման ձևով։ Այդ օրվանից սիրահարվեցի այս գործին և արևմտահայերենի հնչողությանը։ Ինքնության որոնման թեման ավելի սուր դարձավ, երբ սկսեցի բնակվել Գերմանիայում։ Վեպում հիշատակվում է հայկական ավանդույթների, սովորույթների, ընտանիքի ու արմատների հիշողության պահպանման մասին, և ես կարծում եմ, որ ֆիլմը կարող է յուրօրինակ «արթնության կոչ» լինել նաև մյուս ազգերի համար։ Հարցազրույցների և քննարկումների ժամանակ տարբեր մարդիկ մոտենում են ինձ ու ասում, որ մտովի հասել են իրենց հարազատ երկիրը, հարազատ փողոցները։

— Ի դեպ, վեպի էկրանային ադապտացիան հետաքրքիր է, նույնիսկ՝ ռիսկային, քանի որ շրջանցել եք Շահնուրի արծարծած գլխավոր թեման՝ հայ երիտասարդ Պետրոսի և ֆրանսուհի Նենեթի սիրո պատմությունը և ֆիլմը կառուցել ինքնությունից օտարացման թեմայի շուրջը։ Ի՞նչն է պատճառը։

— Եթե վերցնենք ոչ թե խոսքը՝ վեպից բառացի մեջբերումները, այլ միայն պատկերները, կտեսնենք, որ պարբերաբար էկրանին հայտնվում է երիտասարդ աղջիկ։ Դիտողը կտրտված հայելիներում տեսնում է մերթ աղջկան, մերթ օպերատորին։ Հասկանալի չէ՝ նա հերոսի սիրեցյա՞լն է, թե՞ մոր կամ մայր հայրենիքի հավաքական կերպարը։ Կարծում եմ՝ եթե ավելի ծավալեի կին-տղամարդ հարաբերությունները, հայրենիքի հանդեպ սիրո թեման կմղվեր երկրորդ պլան, կամ երկու թեմաները կզարգանային զուգահեռաբար՝ հակասելով իմ հիմնական ասելիքին։ Վեպը փոփոխելու կամ աղավաղելու միտք բնավ չեմ ունեցել, պարզապես կինոյի լեզվով ընդգծել եմ վեպի՝ ինձ առավել հուզող թեման։

— Խոսենք նկարահանման վայրերից, ձևաչափից, հարուստ արխիվից։ Որպես դիտողի՝ ինձ հոգեհարազատ էին հատկապես վավերագրական կադրերը, նեղ ընտանեկան խոսակցությունները, որոնք թեման ավելի շոշափելի են դարձնում։ Վավերագրության ժանրում սա Ձեր առաջի՞ն աշխատանքն է։

-Ֆիլմը կառուցված է կոլաժային սկզբունքով։ Ի տարբերություն Փարաջանովին նվիրված «#Մաեստրո 95» ֆիլմ-կոլաժիս՝ այս անգամ փորձել եմ խճանկարը շատ չտարածել, որ միտքը հավաք մնա, և դիտողի հետ ավելի մտերմիկ կապ ստեղծվի։
Նկարահանումները կատարվել են Հայաստանում և Գերմանիայում։ Մեր մշակութային և եկեղեցական ժառանգությունը, ազգային միջավայրը ցույց տալու համար օգտագործել եմ կինոժապավենի էսթետիկան։ Աշխատել եմ նաև բազմաթիվ գտնված կադրերի՝ այսպես կոչված Found Footage-ի հետ։ Հիմնականում 16 մմ և 8 մմ տեսախցիկներով արված համր նյութեր են, որոնք մամռակալում են նկուղներում և չեն թվայնացվում։ Կխնդրեի իմ հայրենակիցներին դրանք ինձ տրամադրել՝ աղբարկղ նետելու փոխարեն։ Միգուցե հետագայում որևէ այլ ֆիլմի մաս դառնան։

Ինչ վերաբերում է վավերագրությանը, ապա նման շերտեր կան նաև «#Մաեստրո 95»-ում և իմ որոշ կարճ ֆիլմերում։ Հրաշալի զգացում է, երբ ֆիքսում ես պահը, և այն դառնում է իրողություն։


 
— Ֆիլմը նկարահանել եք 2020 թվականին՝ գերմանական ֆինանսավորմամբ։ Հետաքրքիր է՝ ինչու՞ է օտարերկրացին հայ գաղթականի ինքնության փնտրտուքն ավելի կարևորում, քան մենք ինքներս։ Ընդհանուր առմամբ՝ ինչպե՞ս ընդունվեց ֆիլմը հայկական կինոփառատոներում և հայ հանդիսատեսի շրջանում։

— Եթե հետհայացք ենք գցում մեր մշակութային պատմության զարգացմանը, տեսնում ենք, որ թե՛ թատրոնում, թե՛ կինոյում էքսպերիմենտալ ժանրը շարունակում է մնալ չընդունված, ժողովրդականություն չվայելող։ Իհարկե, էքսպերիմենտալ ժանրն ավելի քիչ դիտվող է, քանի որ կինոթատրոն հաճախող մարդկանց ակնկալիքները միշտ այլ են լինում։ Սովորաբար նրանք պատկերացնում են ինչ-որ էքշն ֆիլմ։ 

Գերմանիան այս առումով բազմաշերտ է և բաց բոլոր տեսակի համագործակցությունների համար, հատկապես, երբ դիմացինը փորձում է արվեստի լեզվով մեկ այլ մշակույթ, այլ գույն ցույց տալ։ «Նահանջը առանց երգի» ֆիլմը նաև իմ մագիստրատուրայի դիպլոմային աշխատանքն էր, և ինստիտուտը բավականին աջակցեց։ 

Ֆիլմը ցուցադրել եմ Վանաձորում, Գյումրիում ու Երևանում։ Տարին մեկ անգամ տարբերակ եմ գտնում մշակութասեր հասարակությանն ակտուալ աշխատանքներս ներկայացնելու։ Միշտ կեսկատակ-կեսլուրջ ասում եմ, որ յուրատեսակ հաշվետվություն եմ տալիս առաջին հերթին իմ հայրենակից վանաձորցիների առաջ։ 

Ֆիլմի հաջողության մասին կարող եմ միայն ասել, որ «Մեկ կադր»-ի շրջանակում ստացած երկու մրցանակներս Հայաստանում իմ գործունեության առաջին գնահատականն են։ Սա շատ կարևոր ու պարտավորեցնող է մի մարդու համար, որն արտասահմանում հայկականություն է քարոզում։

— Ֆիլմը ձոն է մեծ ծնողներին։ Ովքե՞ր են նրանք ու ի՞նչ դեր են ունեցել Ձեր՝ որպես մարդ և արվեստագետ կայանալու հարցում։ 

Հորական պապս շիտակ մարդ էր, գրչի ու արհեստի մարդ՝ սանահինցու արմատներով։ Նրանից ճշմարտախոսություն եմ սովորել։ Ընտանեկան մեծ գրադարան էր ստեղծել տատիկիս հետ։ Հորական տատս ծնունդով գյումրեցի էր, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի։ Նրա շնորհիվ փոքր հասակից սիրել եմ գիրքը։ Մորական պապս գիտնական էր, երազում էր, որ «Մեկ դերասանի թատրոն» ունենամ։ Առաջին մասնագիտութամբ թատերական բեմադրիչ լինելով՝ իմ ֆիլմերում հաճախ պահում եմ թատերական տարրը, դրանով իսկ՝ պապիկիս պատգամը։ Մեծերից միակը, որն այսօր մեր կողքին է, մորական տատս է։ Բժշկուհի ու հավատարիմ կին, որից սովորել եմ՝ ինչպիսին պետք է լինի իդեալական ընտանիքի մոդելը։ 

-Վերադառնանք ֆիլմի տեքստին։ Պատկերները կառուցված են Շահնուրի վեպից ընտրված մեջբերումների վրա։ Օրինակ՝ հեղինակը նշում է, որ մենք ունենք լավ նկարիչներ, դերասաններ, բանաստեղծներ, բայց ոչ՝ նկարչություն, թատերգություն, գրականություն։ Համամի՞տ եք այս կարծիքին։ 

-Սա, թերևս, ամենաշատ տարընթերցումների տեղիք տվող մտքերից է։ Ի վերջո, ի՞նչ է ցանկացել ասել Շահնուրը։ Այն, որ մենք ունենք հրաշալի ստեղծագործողներ, հանճարներ, որոնք, սակայն, արարել են մենակ։ Եթե խոսում ենք հավաքական ազգային մշակույթի ու արվեստի մասին, ապա այդ ազգի հավաքական կերպարը պետք է կերտի պետությունը։ Ոչ թե կառավարությունը, այլ հենց պետությունը, պետական մտածելակերպը։ Ինչպես, օրինակ, իտալական վերածնունդ ասելիս հստակ մտաբերում ենք 10-12 անուն, որոնք այդ ժամանակաշրջանի սիմվոլն են։



-«Հայն ունեցել է ազատություններ, բայց երբեք՝ անկախություն»։ Եթե Շահնուրն ապրեր մեր օրերում, ի՞նչ կասեր հիմա։ Արդյոք իրատեսակա՞ն է նրա այն կանխատեսումը, որ բոլորս «այլասերվելու ենք և կորսվելու»։

— Ցավոք, այսօր մեր անկախությունը տատանվում է հզոր խաղացողների ձեռքում։ Բայց մյուս կողմից՝ պետք է գնահատել այն, սևեռվել անկախ լինելու մտքի վրա։ 

Շահնուրի վատատեսության հիմքում եղեռնից փրկված և այլ հասարակության մաս դարձող հայերի պատմությունն է, որը, իմ կարծիքով, ավելի շատ բողոք է արթնացնում, ըմբոստություն, որ դու քո օրինակով ապացուցես՝ այդպես չէ՛։ 

Որո՞նք են այսօր մեր ազգի պառակտման պատճառները։ Առաջին հերթին՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք տարանջատումը։ Տարանջատման փոխարեն կարևոր է համախմբվել միասնականության գաղափարի շուրջը։ Պարզ ճշմարտություն է, ցավոք, միայն թղթի վրա։

 -Արթու՛րո, որպես երկար ժամանակ Գերմանիայում ապրող և ստեղծագործող արվեստագետ՝ ինչպե՞ս եք պայքարում ձուլման, ինքնությունը կորցնելու դեմ։

— Ինքնության առաջին հյուլեն մայրենի լեզուն է։ Ամբողջ կյանքումս գրական լեզվով եմ խոսել, շատ եմ կարդում ու դիտում հայերեն հաղորդումներ։ Հայաստանի հետ կապը երբեք չեմ կտրում։ Իմ կյանքի նախագիծը լինելու է «Սասնա ծռեր» էպոսը։ Գտել եմ առաջին հրատարակության հինգ հատորից երկուսը, այժմ փնտրում եմ գեղարվեստական հնարքներ, որոնց միջոցով էպոսը կլինի ընկալելի, բայց ոչ՝ պարզունակ, հասանելի թե՛ հայի, թե՛ արտասահմանցու համար։ «Սասնա ծռերը» պետության իդեալական մոդելն է․ թող ամեն ծնող կարդա իր զավակի համար։ 

Զրուցեց Անի Անտոնյանը

No Comments

Leave a Reply