maltepe escortbostancı escortanadolu yakası escortataşehir escortjeux de pouletbetmatikistanbul escort bayanescort bayan ankarahacklinkdeneme bonusujojobet girişankara bayan escortmatbetholiganbetistanbul escortdeneme bonusukingroyalcasibomjojobet giriştrendbetgaziantep escortgaziantep escortporno izleultrabetCASİBOMasyabahis girişgrandpashabetbizbet girişlevant casinoBetriyal girişcasibomCasibomcasibom girişbetciojojobetcasibommatbetCasinoplustipobet girişmarsbahis girişbetpassupertotobetlunabetcasibom girişjojobet güncel girişjojobet güncel girişmarsbahismeritking güncel girişcasinomaxi güncel girişmatadorbet güncel girişonwin güncel girişmatbet girişonwin güncel girişjojobet girişholiganbet girişcasibom güncel girişholiganbet girişcasibommarsbahisMarsbahisMarsbahisMarsbahismariobetbetkomnakitbahisonwin girişcasibomsekabetonwinonwin nakitbahiscasibomasyabahis girişcasibomBetebet Girişcasibomimajbetcasibom güncel girişşişli escortbeylikdüzü escortMarsbahiscasibomtipobetholiganbetcasibom girişsavoybettingsavoybettingasyabahissavoybettingsupertotobetpusulabetasyabahisparibahis girişnakitbahis girişonwinmarsbahismarsbahis güncel girişmobilbahis güncel girişcasinomaxi güncel girişbetebet güncel girişbahsegel güncel girişbetkanyon girişbetkanyon girişsahabet güncel girişbetkanyon girişmatadorbetmatbetsekabetmarsbahis girişbetebetasyabahisasyabahisbetebet güncel girişmobilbahis girişbetebet girişonwin güncel girişonwin güncel girişbahsegel girişbahsegel girişmeritking girişgrandpashabetonwin girişbetkanyon girişholiganbet güncel girişmatadorbet giriştempobetodeonbethiltonbetbahsegelcratosslot girişDeneme Bonusu Veren SitelerDeneme Bonusu Veren Sitelercasibom girişDeneme Bonusu Veren Sitelerextrabet girişSahabet girişholiganbet güncel girişcratosslot girişparibahisparibahisparibahisparibahistipobetbetwoonbetwoonbetwoonbetsmovebets10 girişMarsbahisTümbetbetebet giriş mariobetmarsbahis girişMarsbahisjojobetcasibom girişultrabetulturabet girişmatadorbet girişmatadorbet girişmatadorbetbetcio girişbetcio günceltümbetmatbetcasibomtipobetjojobetbahsegel girişPusulabetmatadorbet resmiMatbetzbahisholiganbet girişbahsegel güncel girişiptvmatadorbet girişmariobetcasibom girişCasiBomimajbetCasibom Giriştipobet güncel girişMarsbahisultrabetjojobetjojobet girişjojobetjojobetGrandpashabet Güncel GirişGrandpashabetGrandpashabetdeneme bonususupertotobetklasbahis padişahbet onwinmatadorbetgalabetjojobet girişholiganbet girişimajbetmatbetmarsbahisholiganbetsekabetsekabetonwinsahabetcasibomjojobetbetebetcasibomjojobetcasibom girişCasibom Girişjojobetkartal escortdinamobetdinamobet girişholiganbet girişcasibomcasibomcasibom girişsetrabetqueenbetbaywinmarsbahis girişEscortgoldenbahisgoldenbahis girişmeritkingcasibom girişgrandpashabetgrandpashabetBEYLİKDÜZÜ ESCORTBahis sitelerijojobetonwinonwincasibom girişspinco
ԳրաԴաշտ Վարդան Հակոբյան (Արտո)

Նոր Էդիպական կամ հոգիների վերածնման ևս մեկ՝ մտացածին տարբերակ (6)

10.11.2022
Վարդան Հակոբյան

Սկիզբը՝ այստեղ
ԷՐՈՏՈՍ 

            Մսուրից հետո ինձ տարան մանկապարտեզ, որտեղ, կարծում էի, պիտի շարունակվի լուռ միայնությունս, սակայն երբ չենք սպասում, երբեմն ճակատագիրն է ժպտում… Ոտից գլուխ նվիրվեցի աղջնակին, այնքան որ, հարազատ ու հրաշալի էր նրա ամեն մի հայացքը, ժպիտը, մազը… ամեն ինչը: Հասուն տարիքում դժվար թե հասկանաք մանկական սիրո ուժը, երբ դեռ սեռականապես ձևավորված չես, և սիրո զգայարաններդ ցրված են ողջ մարմնովդ մեկ: Հոգիդ, վայելելով զգայական թրթիռները, նույնիսկ մարմնի՛ կարիք չի զգում, միակ ցանկությունդ գնալ, նրան միանալն է: Գիշեր թե ցերեկ, ֆիզիկապես կողքիդ լինի թե ոչ, դու գոնե մի կեսով նրա հետ ես, ու ամենակարևորը` նա է քեզ հետ՝ իր վերաբերմունքով ամեն խոսքդ ու արարքդ, միտքդ ու զգացմունքդ գնահատելով: Դու, ի տարբերություն շրջապատիդ մարդկանց, ոչ մի վայրկյան միայնակ չես, ա՛յլ կերպ ես ապրում: Իսկ նրանց համար դու մի տեսակ չկաս, վերացած ես. նրանցից տարբեր են արարքներիդ պատճառները, անհասկանալի են հակադարձումներդ: Նրանք չեն պատկերացնում, որ մանկական սերը լի է իրական հրաշքներով, իսկ ես դա մեր առաջին իսկ հանդիպմանը հասկացա: 

            Նրա կանաչավուն աչքերը փայլեցին թերհաս ադամանդների պես, շեկ մազերը լուսարձակեցին, փոքրիկ բերանը ժպտաց, ու մի բարակ լուսե շող ձգվեց դեպի ինձ. հետո էլ ինքը մոտեցավ ու, կարծես, ասում էր` հիշու՞մ ես ինձ, սրանից հետո մենք անբաժան կլինենք:

            Հենց առաջին օրը նկարեցի նրան այնպես, ինչպես միայն ես կարող էի տեսնել, այնպես, որ միայն ես պիտի հասկանայի, թե ինչ եմ նկարել, իսկ նա նայեց ու ասաց մանկական անկեղծությամբ. «Ինձ դուր եկավ, իսկ հիմա… կարո՞ղ ես այնպես նկարել, որ բոլորը ճանաչեն ինձ»: Անսպասելի ջերմություն զգացի կրծքավանդակումս, մի ջերմություն, որն աշխարհը նորից իմ տունը դարձրեց. կար ինչ-որ մեկը, որ հասկանում էր ինձ, և դա նրա համար այնքան բնական էր, որքան ուրիշների համար չհասկանալը: Ինձ հարկավոր չէր լսել նրա խոսքերը. միշտ գիտեի, թե ինչ մտածեց կամ զգաց: Երբ մտքում կատակում էր, ծիծաղում է բոլորի համար անտեղի․ միայն նա չէր զարմանում: Երբ տխրում էր, միշտ էլ գտնում էի զվարճացնելու մի առիթ: Նրա հետ, նրա շնորհիվ կրկին մանկություն ապրեցի, վերընկալեցի աշխարհը մանկան աչքերով: Նրա հետ սովորեցի մի քարի կտորով, ջարդված ճյուղով ու ծակ փուչիկով խաղարկային մի աշխարհ ստեղծել, որից երբեք չէիր հոգնի: Մանկապարտեզի փոքրիկ բակը կարող էր հանկարծ օվկիանոս դառնալ, ու մենք` դրանում լողացող նավակներ. գարնանային թռչունների հետ երկինք էինք բարձրանում ու այնտեղից էինք տեսնում մեզ: Քնելու ժամին խլուրդներ էինք դառնում ու թաքնվում վերմակների տակ: Թեև ես միշտ էլ հիշում էի, որ փոքրիկ աղջիկները պաշտպանության կարիք են զգում, ու մի քանի վայրկյան առաջ էի տեսնում այն քարը, որ կարող էր նրա ոտքի տակ ընկնել: Ես զգոն էի, և ինձ դուր էր գալիս նոր դերս. ես նրա պահապան հրեշտակն էի, հավատարիմ շունը, որսորդական բազեն ու խաղընկերը միաժամանակ: Եւ այդպես էր մինչև աշնանային այն առավոտը, երբ բոլորից շուտ էի գնացել մանկապարտեզ. կանգնել ու հետևում էի, թե ինչպես են ծնողները մի քանի ժամով բաժանվում զավակներից: Օգտվում էի նրանից, որ ապակեպատ դռան հետևից միայն աչքերս էին երևում, ու աննկատելի էի, սակայն ոչ բոլորի համար…

            …Երբ մեր հայացքները հանդիպեցին իրար, տարածությունն ու ժամանակը հետ քաշվեցին` առաջացնելով իրենցից դուրս մի կղզյակ… Տեր-Աստ-ված, քանի՜ երջանիկ կյանք էի ապրել նրա հետ ներարգանդային երևակայությանս մեջ, քանի՜ օր ու ամիս էի մխիթարել ինձ նրանով: Հիշում էի նրա մարմնի ամեն մի միլիմետրը և ամբողջը միասին, նրա ձայնն ու ամեն բառի արտասանման հնչերանգը ապրում էին ականջներումս: Նա, որ հիշողությանս մեջ ինձնից ավելի էր տեղ զբաղեցնում, վեր էր իրական էակներից. նա, որին վերարարել էի այն հավերժական մասնիկներով, որոնք մեր հարափոփոխ տիեզերքի հիմքն են, և… հանդիպել նրան կենդանի, ժամանակի դրոշմով կնքված, գետնի վրա քայլող ու մայր… իմ մտքերի, սպասելիքների ու երազանքների մեջ դա չկար…

            Տարիներ էին անցել, սակայն իմ ու նրա հայացքներով ժամանակից ու տարածությունից դուրս մնացած-ստեղծված փոքրիկ տիեզերքում ես նորից ամբողջանում էի, կարծես թե իմ սարսափելի պատմությունը բնավ էլ իրական չէր, միայն մի քանի վարկյանի երևակայություն, ինքն իրեն անիմաստ դարձնող մի տեսիլք էր: Մի պահ թվաց, թե լողափին ենք, ուզում ենք ջուրը մտնել ու հայացքներով ասում ենք դա միմյանց… Ես հնչեցի ինչպես այն ժամանակ ու զգացի ինձ ձայնակցող տատանումները. «Ես խելագարվե՞լ եմ»` հարցնում էին նրա աչքերը: «Ո՛չ, այդ ես եմ խելագարվել»` ասում էին իմոնք: «Սա անհնար է»` երգեցիկորեն լողաց ներձայնային ալիքը նրանից: «Ակնհայտ է»` անդրադարձրեցի-կանգնեցրի ես: «Գալիս եմ»` ճչաց նրա հոգին, ու ես չհասցրեցի արգելել նրան: Մեր անձնական տիեզերքը պայթեց, ու նա երկու ոստյունով հասավ դռանը, գլուխը զգուշորեն ներս մտցրեց ու դրա հետևում տեսավ ինձ… նոր մարմնովս…

            -Ես խելագարվե՞լ եմ…

            -Ո՛չ, այդ ես եմ խելագարվել,- խոսեց որովայնային ձայնս:

            -Անհնար է…

            -Ակնհայտ է,- խոսեց նոր ձայնս մանկական թլիկությամբ:

            Սիրտս զգաց, թե ինչպես նրա սիրտը կանգ առավ, կծկվեց-սեղմվեց ու այլևս չէր ուզում բացվել-աշխատել: Շնչառությունը դադարեց, նա ծնկի ընկավ. ակամա բռնեցի ձեռքը: «Զարկատի՛ր,-հրամայեցի նրա սրտին,-շնչի՛ր,- ինքս էլ շնչելով՝ ասացի նրա թոքերին,- ապրի՛ր»,- թելադրեցի աչքերին: Ու նա կանգնեց, կարծես միայն պատահմամբ սայթաքել էր:

            Նրա տրամաբանությունն ու ինքնապահպանման մեխանիզմները ինչ-որ կոճակ սեղմեցին, ինչ-որ մի դուռ բացեցին ու մի ուրիշը փակեցին, հիշողության ինչ-որ մասը անջատեցին, կեղծ տրամաբանության ինչ-որ մաս միացրին, ու նա պարզապես հարցրեց, ինչպես մեծը փոքրին. «Անունդ ի՞նչ է»: Ես չպատասխանեցի: Առավել ևս, որ անկարող էի որևէ բառ արտասանել նրանից հետո, երբ հասկացա, թե ու՞մ մայրն է նա…   

            Մտքերս ու զգացմունքներս խառնվել էին իրար։ Պարզ հաշվարկները ցույց էին տալիս, որ ինձ նոր մանկություն նվիրողը… կարող էր ի՛մ աղջիկը լինել, սակայն չհասցրի մտածել դրա մասին, երբ… Նորից սարսափելի գլխացավը, այս անգամ՝ շատ ավելի՛ սարսափելի… աչքերս սկսեցին ամեն ինչ կրկնակ տեսնել ու ցավալ լարվածությունից, ականջներումս հնչող ձայներն, արձագանքելով ականջախոռոչներումս, կրկնապատկվում, եռապատկվում, քառապատկվում էին։ Մաշկս միաժամանակ և՛ ջերմություն էր զգում, և՛ սառնություն, բերանումս լեղին ու քաղցրը, աղին ու թթուն իրար էին հաջորդում։Գլուխս սկսում էր զգալ ուղեղս, որ զուրկ է զգայարաններից։ Մոլագար ցավն ու լարվածությունս հասան իրենց գագաթնակետին, երբ այն մեկը՝ երկրորդ դեմքը, անմազ, անկնճիռ, անդիմագիծ այն դեմքը պոկվեց իմինից, մի քիչ հեռացավ ու ճիշտ դեմ-դիմացս էլ հայտնվեց.. միայն մեկ վայրկյան, անտանելի երկար ձգվող մեկ ակնթարթ… ու հետո շառաչուն-այրող ապտակի պես նորից ձուլվեց դեմքիս, աչքերիս, ականջներիս, ուղեղիս… իսկ հետո՝ հանգիստ ու լռություն, կարծես ոչ մի ցավ էլ չի եղել… 

            (Այս հատվածում ոչինչ չունեմ ասելու, սակայն դիմեցի հոգեբանի, որն էլ ինձ ուղարկեց հոգեբույժի մոտ… ինչպես ասում են՝ մեկնաբանություններն ավելորդ են։)      

             Այդ հանդիպումից հետո այլ կերպ էի երջանիկ ու չզգացի, թե ինչպես անցան տարիներն ու հայտնվեցինք դպրոցական նստարանին:

            Եվ կրկին նա էր իմ միակ մխիթարությունը, այժմ արդեն` դպրոցում: Պարզեցի, որ ամեն ինչ հիշում եմ ու բնավ կարիք չունեմ սովորելու, կրկնություներն ինձ հետաքրքիր չէին: Նորից սովորել այբուբեն, նորից երկու անգամ երկու… ոչ մի ցանկություն չկար: Սակայն դասաժամերը շատ հարմար էին նկարելու համար: Իսկ նա… իր սովորած ամեն տառի, կարդացած ամեն նախադասության հետ մի քիչ հեռանում էր ինձնից, ավելի ու ավելի հաճախ էին նրա մտքերը թաքուն մնում, ավելի հազվադեպ էր ժպտում այնպես, որ վարակեր ինձ: Նա հեռանում էր, ու ես ամեն օր մի քիչ ավելի միայնակ էի դառնում: Նախ՝ նրան տեղափոխեցին այլ նստարան, հետո` ուրիշ դասարան, իսկ, երբ դա էլ չկարողացավ խանգարել մեր հանդիպումներին, այլ դպրոց՝ քաղաքի հակառակ ծայրում: Մի անտեսանելի ձեռք, գուցե անգիտակցաբար, ամեն ինչ անում էր մեզ հեռացնել-բաժանելու համար. ես գիտեի, թե ումն է այն, բայց ոչինչ չէի կարող ու չէի ցանկանում անել. հիշողությունս սիրում էր այդ ձեռքը: Եվ… ինձ բավական էր իմանալ աղջնակի ծննդյան օրն, ու պարզ էր, թե ով էր հայրը… ես սիրում էի նրանց: Բոլորից թաքուն և անմնացորդ: Ու հիմա գիտեի, գլխի էի ընկել, թե այդ ինչ ուժ էր այն ժամանակ՝ նախորդ կյանքումս, հեռացրել ու անզգալի դարձրել ինձնից սիրելիիս. գիտեի, որ ես անբաժան էի մնացել նրանից, ու էլ չուներ, առնվազն այդ պահին չուներ իմ կարիքը։ Ու կասկածում էի, որ եթե մի քիչ համբերություն ունենայի, մի քիչ սպասեի, գուցե, հոգիս վերադառնար մարմինս, գուցե, նա գտներ ինձ, ու մենք իրական երջանիկ կյանք ունենայինք…

            Առանց նրանց օրերս անցնում էին, կարծես թանձր մառախուղում՝ հիշողությանս բաժին թողնելով միայն պատկերների ու արարքների պատառիկներ, մի պահ մեգից դուրս եկած ու նորից անէացող անկարևոր դեմքեր, անպատճառ-անհետևանք դեպքեր. թվում էր` բարձր ջերմի տենդում էի գոյատևում: Առանց նրանց էլ ես մշտապես ու անմնացորդ նրանց հետ էի, ու առաջին անհրաժեշտություն չէր նրանց ֆիզիկական ներկայությունը… Իրականությունն արժեք չուներ, ու չէի ուզում նկատել, որ նրանք փախչում են ինձնից։ Իսկ գուցե, անգիտակցականիս մի խոր անկյունում դեմ էլ չէի։ Ի՞նչ ունեի ուրախանալու, եթե աղջիկս մարմնիս եղբայրն էր, իսկ ես գենետիկ հետնորդ ունենալու մոլուցքից գործնականորեն սպանեցի մարմինս (կամ` հորս մարմինը), կենակցեցի ապագա մորս հետ ու զավակիս էլ դատապարտեցի անմարմին մնալու. ավելի ստույգ` խլեցի նրա մարմինն ու աստիճանաբար համոզվում էի, որ հենց դա էր գլխացավիս պատճառը: Գուցե հենց նրանն էր Յանուսի այն երկրորդ դեմքը, որ փորձում էր առանձնանալ-պոկվել ինձնից ու անհաջող փորձերից հետո կրկին թաքնվում, գուցե, ուշակորույս էր լինում կամ քնում խորը մանկական քնով:
Շարունակելի

Վարդան Հակոբյան (Արտո)

No Comments

Leave a Reply