maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletbetmatikistanbul escort bayanescort bayan ankaragrandpashabetgrandpashabethacklinkdeneme bonusujojobetjojobet kaydolmatadorbetjojobet giriştrend topic satın albetebetjojobetjojobetbetebetjojobetbetkanyonjojobet girişjojobet girişjojobetpusulabetgrandpashabetdumanbetcasibommatbet girişjojobetsahabetextrabetholiganbet girişjojobet giriştipobetankara bayan escortgrandpashabet girişcasibom girişjojobetjojobetjojobet girispiabetbahiscasinocasibom girişcasibomcasibom girişcasibom girişcasibom girişjojobetcasibomdumanbetcasibom girişistanbul escortbetcioGEO ACADEMYbio linkdeneme bonusumarsbahiskavbetonwinkavbetcasibomjojobet girişcasibom günceljojobet girişjojobetpusulabetholiganbetslot oyunlarıjojobet girisjojobet girişmatbetbahiscomTümbetilbet girişJOJOBETjojobetgüvenilir casino siteleritipobetMarsbahiscasibom adreslunabetcasibombetciomeritkingmatbet güncelmatbet günceljojobet girişjojobet girisjojobet girişjojobet girişcasibom girişbetkomTümbetvaycasino girişbetnanoholiganbetvaycasino girişvaycasino girişjojobetjojobetpusulabet girişcasibomjojobetmatbetmatbetmatbetjojobet girişjojobet girisjojobet girişjojobet girişsahabetjojobetjojobet girişjojobetjojobetcasibombetsmovebetsmovegalabetcasibom girişgaziantep escortgaziantep escortporno izlecasinolevantmarsbahisgrandpashabetvaycasinokavbetcasibom girişextrabetcasinolevantGüvenilir Slot sitelericasinolevantcasibomcasibomjojobet girişcasibombahsegeljojobet girişjojobet giriş günceljojobetjojobetmarsbahiscasibomjojobetcasibomcasibomjojobetjojobetjojobetcasibommarsbahisCASİBOMCASİBOMcasibomCASİBOMcasibompadişahbetmatbetcoinbarCASİBOMasyabahissetrabetjojobettcasibom güncelmatadorbetmatadorbetMarmaris Travestimatbetmatbetmatadorbet CASİBOMMARSBAHSEGELJOJOsugar rushlevant casinobetriyal girişjojobet girişJOJOBET GİRİŞJojobet Girişcasibomjojobet girişcasibomjojobetbetnanojojobetcasinoplus giriş
ԳրաԴաշտ Էմմա Սիմոնյան

Նորայր Ադալյանի «Էմբրիոն» վիպակների ժողովածուն

30.06.2024

Նորայր Ադալյանի «Էմբրիոն» վիպակների ժողովածուում («Էդիթ Պրինտ» հրատարակչություն) տեղ են գտել հեղինակի երեք վիպակները՝ «Էմբրիոն», «Արտույտը», «Տեսիլքը», որոնք թարգմանվել են տարբեր լեզուներով: «Տեսիլքը» վիպակը նվիրված է հեղինակի կնոջը:

Ժողովածուն բացվում է համանուն վիպակով, որը Ադալյանի, թերևս, ամենից խորհրդավոր ստեղծագործությունն է: «Չառնելով ծնողներիս և որևէ մեկի համաձայնությունը, ես իմ անունը դրել եմ Էմբրիոն»։  Վիպակի հիմքում սովորական թվացող սյուժե է՝ կին-տղամարդ փոխհարաբերությունների շղթայում, որտեղ վեր են հանվում մի շարք կարևոր խնդիրներ: Վիպակը հյուսվում է Էմբրիոնի՝ հեղինակի մտքերը կրողի շուրջը, որը դառնալու է մարդկային հարաբերությունների կիզակետում կա՛մ քավության նոխազ, կա՛մ հաղթության առհավատչյա: 

Ի սկզբանե կյանքի կոչվելու պատրաստ Էմբրիոնի ոգևորությունը աստիճանաբար մարում է՝ տեսնելով տեղի ունեցող անարդար մարդկային բախումները, իսկ պատմության ավարտին նա չքանում է, ասես չի էլ եղել: Չկարողանալով հանդուրժել կյանքում տեղի ունեցող բացերը՝ Էմբրիոնը ասես նոր ժամանակների մարդկության մեղքերն իր վրա կրող և հանուն մարդկության փրկության մարտիրոսված նահատակի խորհրդանիշ  լինի: 

Ընթերցելով վերջին էջերը և հստակ ունենալով մարդկային կյանքի մասին որոշակի փոփոխված դիմագիծ՝ արդեն պարզ է դառնում, որ յուրաքանչյուրն այս կյանքում մի «Էմբրիոն» է, որը գուցե կյանքի է կոչվում, սակայն նրան «… սպասում է համամարդկային մենակությունը միլիոնավոր մարդկանց մեջ»։ 

Ժամանակային առումով միմյանցից խիստ տարբեր այս վիպակները միավորվում են մի քանի կարևոր հատկանիշներով: 

Առաջին ու կարևոր հատկանիշը կնոջ՝ որպես գլխավոր հերոսի  առկայությունն է, որի պակասը վաղուց է հուզում գրականագետներին: Ադալյանը նշում է. «Հայ գրականությունը աղքատ է կին հերոսներով, կարդում ես հսկայական 300-400-էջանոց վեպ, մի կին չկա մեջը։ Ես դա թերություն եմ համարում»։

Ուշագրավ է, որ տղամարդ հեղինակը իր ասելիքը փորձել է ներկայացնել կին-հերոսի միջոցով, ասել է թե՝ բացահայտել աշխարհը կնոջ տեսանկյունից, որտեղ մեծ դեր է հատկացված կնոջ հոգեբանությանը: Վիպակները ընթերցելիս տարբերվող են կնոջ դիտանկյունից բացահայտելը կյանքի իմաստի որոնման, անհատի և հասարակության միջև կապի, «փոքր մարդկանց» խնդիրների լուծման տարբերակները, որոնք մանրակրկիտորեն պատկերված են ժողովածուում:

Ուշադիր ընթերցողն անմիջապես կնկատի, որ վիպակներում առկա են մի շարք զգայական խտացումներ, ներհայեցողական խնդիրներ, որոնց 

միջոցով հերոսուհու հոգեվիճակը պատկերում  է տվյալ շրջանում տիրող հասարակական դիմապատկերը:

Մյուս ուշագրավ հատկանիշը մեղքի և ապաշխարության թեմայի առկայությունն է, որը համաշխարհային գրականության մեջ ունի իր ուրույն դերը: Դրա վառ օրինակն է Ֆ. Մ. Դոստոևսկին, որն  իր աշխատանքներում ակներևորեն  բարձրացրել է մեղքի և ապաշխարության խնդիրը։ Այս թեման ողողված է ողբերգական երանգներով, իսկ ողբերգությունը ծավալվում է առօրյա կյանքում՝ օբյեկտիվ մակարդակով։ 

Ադալյանի վիպակներում հակամարտություն կա ուժեղ անհատականության և նրա խղճի միջև։ Մեղքը, որ գործում են նրա հերոսները, սերտորեն կապված է կերպարին տիրացած գաղափարի հետ։ 

«Կատարված մեղքի համար պատիժն անխուսափելի է». այդպիսին է կյանքի օրենքը: Ավելին, հերոսի ամենասարսափելի պատիժն արտահայտվում է նրա բարոյական տանջանքների, ապաշխարության մեջ։ Այս ամենը թեև  առկա է ողջ ժողովածուում, սակայն սուր է արտահայտված «Արտույտը» վիպակում: Ի հակադրություն մյուս վիպակների՝ այստեղ գլխավոր հերոսը Մռթոն է՝ դավանափոխ եղած հայը, որի հոգեբանական զարգացումը տեսնում ենք ողջ ստեղծագործության ընթացքում և ստեղծագործության ավարտին, երբ թուրքը թիկունքից սպանում է նրան, արդեն թույլ գծերով տեսնում ենք ապաշխարող Մռթոյին: 

«Տեսիլքը» վիպակում ևս հանդիպում ենք Արամի կերպարին, որին Մանեն տեսնում է Քրիստոսի կերպարով. …Ի՞նչ է սա, եթե ոչ ապաշխարող հոգու առկայություն, որին տեսնել և զգալ կարող են միայն սիրելու ունակ մարդիկ:

Երրորդ հատկանիշը ժողովածուի «մարդկային» լինելն է: Անկախ ամեն ինչից՝ Ադալյանի հերոսները մարդիկ են՝ հուզաշխարհով, սիրելու, ատելու, դավաճանված զգալու ունակ, որոնցից էլ բխում են հետագա սյուժետային զարգացումները:

 Հետաքրքիր է «Տեսիլքը» վիպակում Մանեի կերպարը, որը երկփեղկված է: Արամ/Քրիստոսի մահապատժի ենթարկվելուց հետո նա հոգեկան խոր ապրումների մեջ է: Մի դեպքում տեսնում ենք դատավոր Մանեին, որ հաղթող է՝ որպես դատավոր, մյուս դեպքում գործ ունենք սիրահար Մանեի հետ, որ սգում է սիրելիի «անմեղ» մահը…

Մանեի՝ օրինական ճշմարտության բացահայտման ճանապարհին հեղինակը քննադատաբար ուրվագծում է նաև իշխանական պատկերը, որը, ավաղ, խարխուլ հիմք ունի:

Լինելով կենսուրախ մարդ՝ հեղինակը վարպետությամբ փորձում է ցավալի տեսարանները ներկայացնել թույլ հեգնանքով՝ ցանկանալով թոթափել այն լարվածությունը, որը առաջանում է սյուժեի զարգացման ընթացքում: Օրինակ՝ Էմբրիոնը ունակ է սիրելու, և նա սիրահարվում է մեկ այլ Էմբրիոնի:

Ամփոփելով Նորայր Ադալյանի «Էմբրիոն» ժողովածուն՝ կարող ենք նշել, որ հեղինակը վեր  է հանել մարդկությանը հուզող մի շարք «զգայուն» թեմաներ և առաջարկել միանգամից մի քանի սպառիչ մեկնաբանություններ։ Նրա ստեղծագործությունը պատմություն է մարդկային հարաբերությունների մասին, որը հեղինակը համարձակորեն ուսումնասիրում է խոշորացույցի տակ՝ թույլ տալով նայել բնավորությամբ և կենսակերպով շատ տարբեր կերպարների հոգիներին:

Հեղինակը հանդես է գալիս որպես հոգեբան, որը տրոհում է այն բաղադրիչները, որոնցից ձևավորվում է անհատականություն: 

Ժողովածուում  ամեն կերպար իր մտքում ունի իր դերը: Բոլորն ունեն հավակնություններ, վախեր, ցանկություններ, կրքեր, հույսեր։ Միայն մեկ անզգույշ բառը վերջ կդնի բազմաթիվ պատմությունների, իսկ  մյուսները կարող են անսպասելիորեն սկսել ամենաանպատեհ պահին:

Էմմա Սիմոնյան