maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobet girişcasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommeritkingcasibomholiganbetcasibommeritkingdeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetcasibomcasibomjojobetjojobet girişcasibomcasibomholiganbetmarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetjojobetjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibommeritkingcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomCanlı maç izlecasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
Արմինե Սարգսյան Երաժշտություն

Օպերային թատրոնի հետպատերազմյան անցուդարձը

10.03.2021

Ardi.am–ի զրուցակիցը ՌԴ վաստակավոր արտիստ, դիրիժոր, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանն է։

— Համավարակ, հետո արդեն պատերազմ, երբ օպերային թատրոնի բեմը դարձել էր տարածք` զինվորական քողարկող ցանցեր պատրաստելու համար։ 2020 թվականի  արհավիրքներն ի՞նչ հետևանքներ ունեցան օպերային թատրոնի գործունեության վրա։ 

— 2020-ի գարնանից պատուհասած համավարակը, ինչպես գիտեք, պարտադրեց, որպեսզի դադարեցվի մշակութային կառույցների գործունեությունը, սակայն մենք շարունակեցինք այդ ընթացքում ներկայանալ առցանց ծրագրերով, որպեսզի կարողանանք մշտական կապ պահել մեր հանդիսատեսի հետ։ Բոլոր համերգների նկարահանումները, որոնք ցուցադրել ենք առցանց մեր ֆեյսբուքյան հարթակում, մեծամասամբ իրականացրել ենք իմ ֆինանսական աջակցությամբ: Բացի համերգներից ցուցադրվել են նաև թատրոնի խաղացանկային օպերային և բալետային ներկայացումները, որոնց տեսաձայնագրությունների զգալի մասը այս տարիների ընթացքում նույնպես իրականացվել է իմ ֆինանսական աջակցությամբ: Հավելեմ, որ համավարակի ամբողջ ընթացքում մեր թատրոնը եղել է լավագույններից մեկը՝ աշխարհի առաջատար մշակութային հաստատությունների ցանկում, մեր ներկայացումներն ու համերգները դիտել է ավելի քան 6 մլն հանդիսատես։

Փորձություններով, կորուստներով լի տարի էր 2020 թվականը, հույս ունենք, որ այս տարին առավել բարենպաստ կլինի մեր գործունեության համար, և կկարողանանք իրագործել բոլոր այն ծրագրերը, որոնք պլանավորել ենք։ Ինչպես աշխարհի գրեթե բոլոր երկրներում, այնպես էլ Հայաստանում ամբողջապես չի վերսկսվել մշակութային օջախների բնականոն գործունեությունը, և որոշակի սահմանափակումներ դեռ կան: Նման սահմանափակումներ դեռևս կան ԱՄՆ-ում, Կանադայում, Ռուսաստանում և եվրոպական մի շարք երկրներում: Օրինակ՝ Լիտվայում բոլոր համերգները և հանրային միջոցառումները չեղարկվել են մինչև 2021 թվականի մայիսի 1-ը:

— 2021-ը ինչպե՞ս է մեկնարկել, ի՞նչ ծրագրեր ունենք։ Առաջնախաղեր կլինե՞ն։

— 2021 թվականը մեկնարկել ենք Գեղամ Գրիգորյանի և Վիլեն Գալստյանի հոբելյանական ձեռնարկներով, որոնք շարունակվելու են մինչև տարեվերջ։ Հանդիսատեսը մեզ է կարոտել, մենք էլ՝ հանդիսատեսին։ Իսկապես շատ ուրախ ենք, որ թեկուզ մասնակի, սակայն արդեն կարող ենք հադիսատեսին ընդունել մեր թատրոնում։ Դեռևս նախորդ տարվանից կիսատ մնացած նախագծերը, առաջնախաղերը պետք է այս տարի ամբողջացնենք։ Ստեղծագործական մեծ ծրագրեր ունենք, սակայն շարունակվող համավարակի պայմաններում դժվար է լիարժեք աշխատանք ապահովելը։ Ծրագրել ենք մի քանի պրեմիերա ունենալ. այս պայմաններում միգուցե հնարավոր չլինի ներկայանալ լիարժեք նոր օպերային ներկայացումներով, բայց կփորձենք հանդիսատեսի դատին հանձնել մի քանի օպերաների համերգային կատարումները: Մասնավորապես, նախատեսել ենք բեմադրել Ռ․ Լեոնկավալոյի «Պայացներ», Ջ․ Վերդիի «Օթելլո», Գ․ Դոնիցետտիի «Սիրո ըմպելիք» և Պ․ Մասկանիի  «Գեղջկական ասպետություն» օպերաները։ Հուսամ՝ կլինեն ստեղծագործական բարենպաստ պայմաններ և մենք կկարողանանք կյանքի կոչել բոլոր այս ծրագրերը։

— Ստեղծված հասարակական-քաղաքական իրավիճակը խաղացանկային փոխոխություն չի՞ ենթադրում, եթե հաշվի առնենք, որ և՛ տրամադրություններն են փոխվել, և՛ հետաքրքրող թեմաները։

— Ճիշտ է Ձեր դիտարկումը․ բնականաբար մենք անմասն չենք բոլոր այն իրադարձություններից, որոնք տեղի են ունենում մեր իրականությունում։ Համավարակի սկզբից մինչ օրս մենք առցանց ցուցադրությունների միջոցով փորձում ենք պահել կապը հանդիսատեսի հետ, մշակութային բարձրարժեք նյութերով մշտապես մեր հանդիսատեսի կողքին լինել։ Պատերազմի օրերին էլ մենք անմասն չմնացինք․ ամբողջ այդ ընթացքում մեր թատրոնի բեմում, արտիստների մասնակցությամբ, պատրաստվեցին քողարկող ցանցեր առաջնագծի համար, զինվորի ու ազգի մարտական ոգին բարձր պահող հայրենաշունչ տեսահոլովակներ պատրաստեցինք։ Բնականաբար, ժամանակի ընթացքում կստեղծվեն նոր ներկայացումներ, մշակույթը, արվեստի մարդիկ չենք կարող մատը ժամանակի զարկերակին չպահել, և այդ ամենն իր դրսևորումը կունենա բեմում։ 

— Օպերային թատրոնի 90-ամյա հոբելյանն ի՞նչ կերպ է նշվելու։

— Մեր թատրոնի 90-ամյա հոբելյանին դեռևս 2 տարի կա, սակայն արդեն մտածում ենք, մշակում ծրագրեր, որպեսզի այս կարևոր հոբելյանը արժանի կերպով նշենք։ Դժվար է ապահովել լիարժեք գործունեությունն այնպիսի կարևոր մշակութային կառույցի, ինչպիսին օպերային թատրոնն է. ներկայում անհնար է երկարատև ծրագրերի պլանավորումը, դեռևս շարունակվում է համավարակի թելադրած անորոշությունը: Կապրենք, կտեսնենք, թե ժամանակի ընթացքում ինչպիսի պայմաններ կձևավորվեն հետագա գործունեության համար։ Ես հայրենիք եմ հրավիրվել և եկել ոչ թե պաշտոն ունենալու նպատակով, այլ իմ երկրի մշակույթին օգտակար լինելու մեծ ցանկությամբ՝ օգտագործելով իմ անձնական կապերն ու հնարավորությունները։ Իմ ընկերների հետ հսկայածավալ ծրագրեր ենք իրագործել այս ընթացքում, ինչի մասին փաստում է մեր վերջին տարիների գործունեությունը։ Հուսանք, որ ամեն ինչ կկարգավորվի, և մեր գործունեությունն էլ կիարկանացնենք բնականոն ընթացքով։

Զրուցեց Արմինե Սարգսյանը

No Comments

Leave a Reply