bodrum escort bayangaziantep escortgaziantep escortmaltepe escortbostancı escortanadolu yakası escortizmir escortankara escortataşehir escortjeux de pouletMebbismatbetholiganbettipobettrendyol indirim kodutipobetCasibomvevobahisslot siteleri https://en-iyi-10-slot-siteleri.comstarzbet adamsah.netbetmatik
ԳիտաՆյութ Կարինե Ռաֆայելյան

Որոնելով փրկության բանալին

13.01.2021

Վայրիվերումներով լեցուն մեր իրականությունը մտավորականներին և ոչ միայն նրանց մղում է ելքեր փնտրել, կանխորոշումներ անել մեր ազգի ապագայի առնչությամբ: Վերջին շրջանում հայ գրականության և առհասարակ հայ մշակութային ու հասարակական-քաղաքական մտքի համապատկերում հաճախ է արծարծվում էպոսը, ի մասնավորի՝ Փոքր Մհերի թեման: Դրան անդրադարձել է նաև գրող, ազատամարտիկ Հովիկ Վարդումյանը՝ «Փոքր Մհերի վերադարձը: Կանթեղ 2» վեպում: Այն Արցախյան առաջին պատերազմի, դրանից հետո շարունակվող նորօրյա ու այլակերպ պատերազմի մասին փաստագրական-գեղարվեստական պատում է, վիպասքի ու արդի պատմական ժամանակագրության, առասպելաբանության ու իրապատում սյուժեի միջակայքում հյուսվող շարադրանք, որ մեզ պատգամում է, թե Գանձասարի Հովհաննես Մկրտիչ եկեղեցուց դուրս եկած Մանուկը Արարչի կամոք հայտնվել է Հայոց հողի վրա ու հայ ժողովրդի մեջ, որպեսզի իրագործի աշխարհի ու մարդկության փրկության առաքելությունը՝ Հայկազունների ձեռքով: 

«Լույսի հաղթնակն է մեր և աշխարհի ապագան: Եվ այդ հաղթանակը մենք պետք է բերենք, որովհետև մենք Հայկազուն ենք՝ Լույսի զավակներ»,- հավաստիացնում է Հայկազունների առաջնորդ Հայկ Նահապետյանը:

Այս հավատամքի կրողն է Հովիկ Վարդումյանը, այս հավատամքով էլ օժտել է իր հայրենատեր ու հայրենապաշտ հերոսներին, որոնք չեն ընկրկում անհաղթահարելի թվացող և ոչ մի խոչընդոտի առջև՝ աներկբայորեն մղվելով դեպի իրենց բարձրագույն առաքելությունը:

Վեպի բոլոր տողերում, տողատակերում, տեղանուններում, անձնանուններում թաքնված են խորհրդանիշեր: Սա ամբողջ վեպի ստեղծագործական մտահղացման ատաղձն է:

Հաղթանակի ծնծղաները պարզապես ու ինքնին չեն ղողանջում Հովիկ Վարդումյանի վեպում: Դրան հասնելու ուղին է մատնանշում վիպասանը. «Հայկազունները միշտ եղել են Երկրի աղը, աստվածային գիտելիքների կրողը: Երբ էլ միասնական ու միակամ ենք եղել, հաղթել ենք ամենաուժեղ հակառակորդին…»:  

Այս պատգամը, հորդորը, կանխատեսումը… ինչպես որ նպատակահարմար կգտնեք՝ կոչեք, դարձնենք ուղեցույց և վիպասանի նման հավատանք Փոքր Մհերի դարձին: Թերևս, այսպես կկարողանանք շտկել մեր՝ ցավալիորեն կորացած մեջքը: Իսկ վեպի հերոսների մեջ բազմում են այնպիսիք, որոնք մեզ հայրենանվիրումի կոնկրետ օրինակներ են հուշում: Դրանցից մեկը ներկայացնում ենք ստորև՝ վեպից մեջբերված հատվածում:

Կարինե Ռաֆայելյան

****
Փոքր Մհերի վերադարձը: Կանթեղ 2

(հատված)

Սուլեյման Օղլին ապուշի հայացքով նայում էր աղջկա ձեռքի փոքրիկ ատրճանակին: Չէր կարողանում հավատալ, որ նա ուզում է սպանել իրեն: «Չի կարող պատահել… Այս անբարոյական աղջիկն ի՞նչ շահ կարող է ունենալ ինձ սպանելուց: Այս պոռնիկը, որը ո՛չ անուն ունի, ո՛չ պատվի հասկացողություն, ո՛չ արժանապատվություն… Սա, որ ոչխարի հնազանդություն ունի ու շան հավատարմություն… որ անմռունչ կատարել է իմ ցանկացած հրամանը, շնացել ու պոռնկացել…»: Մտածում էր՝ ինքը միշտ արհամարհել է սրան, նույնիսկ մինչև հիմա չգիտի անունը և երբեք չի դիմել անունով… Հիմա ուզում է սպանե՞լ իրեն…

— Ի՞նչ ես ուզում,- դեռևս չկարողանալով հավատալ՝ հարցրեց Սուլեյման Օղլին:

— Դու ո՛չ հավատ ունես, ո՛չ՝ խիղճ, ո՛չ՝ մարդկություն, թե չէ կասեի՝ աղոթի՛ր կամ նամա՛զ արա մեռնելուց առաջ:

Աղջկա ներքին հանգստությունը զարմանք ու խուճապ առաջացրեց Սուլեյման Օղլու ներսում, սկսեց տեսնել և զգալ իրականությունը: Անհավատալի էր, որ իր՝ Սուլեյման Օղլու նման հզոր, ամենակարող մարդու կյանքը կարող է այսպիսի անհեթեթ վերջաբան ունենալ: Լացն ու ծիծաղը դուրս պոռթկացին: Սուլեյման Օղլին բարձր ծիծաղեց.

— Դո՛ւ, չնչի՛ն արարած, ինչպե՞ս կարող էիր այդպես անսպասելի ծախվել, ինչքա՞ն են խոստացել: Ես դրա տասնապատիկը կտամ, միայն թե պահի՛ր զենքդ և ինձ համար մի բաժակ սո՛ւրճ պատրաստիր: Դո՛ւ, որ նույնիսկ անուն չունես, ինչպե՞ս կարող ես ինչ-որ գաղափար ունենալ, բացի մարմնական հաճույքից ու փողից:

— Ես անուն ունեմ: Իմ անունն Աստղիկ է: Հայկական դիցարանում այդպիսի անունով դիցուհի կա…

— Բայց չէ՞ որ դու մի սովորական պոռնիկ ես:

— Ես զինվոր եմ, իմ ազգի ու երկրի համար պատրաստ եմ ամեն ինչի՝ նույնիսկ շնության՝ քեզ նման տականքի հետ, որ գերադասում է շնանալ միայն անչափահաս տղաների ու աղջիկների հետ և հետքերը թաքցնելու համար կարգադրում ոչնչացնել:

— Ձե՛նդ, պոռնի՛կ… Դու ինչպե՞ս կարող ես ազգ ու հայրենիք ունենալ… Պոռնիկների ու շնացողների համար հայրենիք, ազգ գոյություն չունեն:

— Այո, քեզ նման պոռնիկների համար գոյություն չունեն: Իսկ ինձ համար Հայրենիքս ամեն ինչից վեր է, բացի Աստծուց: Իսկ դու ո՛չ ազգ ունես, ո՛չ հայրենիք, ո՛չ Աստված… Քո Աստվածը, ազգն ու հայրենիքը փողն է:

— Զենքդ ցա՛ծ դիր և ասա՝ ի՞նչ ես ուզում,- նորից խոսքը փոխեց Սուլեյման Օղլին:- Վաղը, երբ լուսանա, ամեն ինչ վերջացած կլինի, իզուր կյանքդ մի՛ բարդացրու: Եթե խելացի վարվես, ամեն ինչ կունենաս: Իմացի՛ր, ինչ էլ լինի, վերջնական հաղթանակը մերն է, որովհետև ամեն ինչ մեր ձեռքին է: Իսկ նրանք, որ քեզ փող են խոստացել, ոչինչ չեն կարող տալ, որովհետև ոչինչ չունեն…,- Սուլեյման Օղլին փորձեց ոտքի կանգնել, գնալ դեպի դուռը, բայց Աստղիկը կրակեց, և նա ձեռքը տարավ սրտին ու սահելով՝ ճմրթված լաթի նման ընկավ բազմոցին:

«Ինչպիսի անհեթեթ վերջաբան,- մտածեց Սուլեյման Օղլին:- Չէ՛, սա 1915 թվականի ազգը չէ, հեշտ չի լինելու… Եթե մի ազգի պոռնիկն էլ զինվոր է, նրան անհնարին է հաղթել…»:

— Սատկի՛ր,- հանգիստ ասաց Աստղիկը և մի քանի անգամ կրակեց ճակատին:

Սուլեյման Օղլին ցնցվեց, ապա հայացքը սառեց՝ գամված Աստղիկի աչքերին:

— Դու այդպես էլ պիտի սատկեիր,- ասաց Աստղիկը,- քո հոգու վրա այնքա՜ն մեղք կա, ձեռքերիդ՝ այնքա՜ն անմեղ արյուն, որ գոյությունդ աշխարհի համար մեծ բեռ էր…

Ապա հանգիստ, առանց շտապելու գրպանից հանեց բջջային հեռախոսը և զեկուցեց. «Հանձնարարությունը կատարված է»:

«Շտապ արի հավաքատեղի,- հեռախոսի մեջ հնչեց տղամարդու բամբ ձայնը:- Նոր առաջադրանք ունես…»:

No Comments

Leave a Reply