bodrum escort bayangaziantep escortgaziantep escortmaltepe escortbostancı escortanadolu yakası escortizmir escortankara escortataşehir escortjeux de pouletMebbistrendyol indirim koduCasibomslot siteleri https://en-iyi-10-slot-siteleri.comstarzbet adamsah.netbetmatikgrandbettingtruvabetbahiscasinotarafbetbahiscommariobetbetistmarkajbetbetinematadornetcasibombelugabahisbetebet1xbetasyabahiscasinovalediscountcasinoelexbetfavoribahisbahiscombahiscombelugabahisbelugabahisbetistbetistceltabetceltabetklasbahisklasbahismariobetmariobetrestbetrestbettarafbettarafbettipobettipobetcasibomcasibomcasibomcasibomstarzbetsahnebetlimanbetredwinmatadorbetmatadorbetbetkombetkomcasibomcasibomcasibomcasibom7slotsbahigobahis1000bahisalbaymavibaywinbetexperbetkanyonbetkolikbetkombetlikebetmatikbetnisbetonredbetorspinbetparkbetperbetroadbetsatbettiltbetturkeybetvole24wincratosslotelitbahisfavorisenfunbahisgorabethilbetikimisliimajbetintobetjasminbetjetbahiskralbetligobetlordbahismarsbahismeritkingmilanobetmobilbahismostbetmrbahisneyinenoktabetnorabahisoleybetonbahisonwinorisbetparmabetperabetpiabetpinuppokerbetapusulabetredwinrexbetromabetsahabetsavoybettingbetkombahis siteleriblackjack siteleriCasinoBonanzacasino bonanzadeneme bonusurulet sitelerisweet bonanzacasino sitelericasino sitelericasino sitelerisupertotobettulipbettumbetpadisahbetvdcasinovenusbetwinxbet7slotsasyabahisbahis1000bahisalbahsegelbaywinbetebetbetexperbetkolikbetmatikbetonredbetorspinbetroadbettiltbetturkeybetvolecasibomcratosslotdumanbetelitbahisextrabetfunbahisgorabetgrandpashabethilbetimajbetjasminbetkalebetkralbetlimanbetmaltcasinomarkajbetmatbetmilanobetmobilbahismostbetgirisneyinenorabahisonwinpalacebetparmabetperabetpokerbetaredwinrexbetrokubetsahabetsavoybettingtarafbettruvabettumbetxslotartemisbitbaymavibetebetbetkolikbetkombetperbettiltceltabetimajbetklasbahisligobetlimanbetmariobetmatbetneyinesahabetBeylikdüzü Escortbetpasrestbetklasbahisbetebetbelugabahistarafbetbetkombetistmarkajbetparibahisbetinegobahisbettiltbetnisbetsatbetorspinligobetbetkanyonbaywinrokubetcratosslotgorabetelexbetfunbahisartemisbetbetparkbetmatikoleybetbetlikekralbetperabetlimanbetsavoybettingintobetdiscount casinobahsegelmostbetbetroadjasminbethilbetvenüsbetasyabahisredwinbetkolikdinamobetmilanobetelitbahisorisbetpusulabetaresbetpolobetdumanbetmatbetpalacebetmrbahistulipbetnorabahismilosbetbetvoleonbahisbetexperbetperbahigopokerbetalordbahiscasinovalebetonredbahis1000baymaviakcebetnoktabetneyinefavorisenbetgitbetcupstarzbethiltonbetsetrabetmelbetbetnanokazandrapokerklasmaltcasinoeskişehir halı yıkamaistanbul escort bayanmarsbahisbodrum escort bayangaziantep escortgaziantep escortmaltepe escortbostancı escortanadolu yakası escortizmir escortankara escortataşehir escortjeux de pouletMebbistrendyol indirim koduCasibomslot siteleri https://en-iyi-10-slot-siteleri.comstarzbet adamsah.netbetmatikgrandbettingtruvabetbahiscasinotarafbetbahiscommariobetbetistmarkajbetbetinematadornetcasibombelugabahisbetebet1xbetasyabahiscasinovalediscountcasinoelexbetfavoribahisbahiscombahiscombelugabahisbelugabahisbetistbetistceltabetceltabetklasbahisklasbahismariobetmariobetrestbetrestbettarafbettarafbettipobettipobetcasibomcasibomcasibomcasibomstarzbetsahnebetlimanbetredwinmatadorbetmatadorbetbetkombetkomcasibomcasibomcasibomcasibom7slotsbahigobahis1000bahisalbaymavibaywinbetexperbetkanyonbetkolikbetkombetlikebetmatikbetnisbetonredbetorspinbetparkbetperbetroadbetsatbettiltbetturkeybetvole24wincratosslotelitbahisfavorisenfunbahisgorabethilbetikimisliimajbetintobetjasminbetjetbahiskralbetligobetlordbahismarsbahismeritkingmilanobetmobilbahismostbetmrbahisneyinenoktabetnorabahisoleybetonbahisonwinorisbetparmabetperabetpiabetpinuppokerbetapusulabetredwinrexbetromabetsahabetsavoybettingbetkombahis siteleriblackjack siteleriCasinoBonanzacasino bonanzadeneme bonusurulet sitelerisweet bonanzacasino sitelericasino sitelericasino sitelerisupertotobettulipbettumbetpadisahbetvdcasinovenusbetwinxbet7slotsasyabahisbahis1000bahisalbahsegelbaywinbetebetbetexperbetkolikbetmatikbetonredbetorspinbetroadbettiltbetturkeybetvolecasibomcratosslotdumanbetelitbahisextrabetfunbahisgorabetgrandpashabethilbetimajbetjasminbetkalebetkralbetlimanbetmaltcasinomarkajbetmatbetmilanobetmobilbahismostbetgirisneyinenorabahisonwinpalacebetparmabetperabetpokerbetaredwinrexbetrokubetsahabetsavoybettingtarafbettruvabettumbetxslotartemisbitbaymavibetebetbetkolikbetkombetperbettiltceltabetimajbetklasbahisligobetlimanbetmariobetmatbetneyinesahabetBeylikdüzü Escortbetpasrestbetklasbahisbetebetbelugabahistarafbetbetkombetistmarkajbetparibahisbetinegobahisbettiltbetnisbetsatbetorspinligobetbetkanyonbaywinrokubetcratosslotgorabetelexbetfunbahisartemisbetbetparkbetmatikoleybetbetlikekralbetperabetlimanbetsavoybettingintobetdiscount casinobahsegelmostbetbetroadjasminbethilbetvenüsbetasyabahisredwinbetkolikdinamobetmilanobetelitbahisorisbetpusulabetaresbetpolobetdumanbetmatbetpalacebetmrbahistulipbetnorabahismilosbetbetvoleonbahisbetexperbetperbahigopokerbetalordbahiscasinovalebetonredbahis1000baymaviakcebetnoktabetneyinefavorisenbetgitbetcupstarzbethiltonbetsetrabetmelbetbetnanokazandrapokerklasmaltcasinoeskişehir halı yıkamaistanbul escort bayanmarsbahis
ԳրաԴաշտ Թատրոն Նորայր Ադալյան

Ով ով է մահվան պատի առջև

14.04.2022

(Խոսքի դրամատուրգիա՝ մեկ գործողությամբ)

                                       Նվիրվում է Նորայր Մարտիրոսյանին

ԳՈՐԾՈՂ ԱՆՁԻՆՔ

Սիմոն Երևանցի – պատմության պրոֆեսոր

Հուդա

Նազար

Կին

Ռոբ

Ծաղրածու

Դահիճ

Նկարը՝ Ռաֆֆի Ադալյանի

Հեղինակն այս խաղը սկսեց գրել իր ցանկությանը հակառակ և կանգ առավ յոթ գործող անձանց վրա, որոնց նմանները հազար ու մեկ են, պարզ է՝ հնարավոր չէր բոլորին բեմ կանչել, մանավանդ աշխարհում նրանց մարմնավորող այդքան շատ դերասաններ էլ չկան։ Թեև եթե մեզ հարցնեն, կասենք՝ ես էլ դերասան եմ, և հանճարեղ։ Իսկապես, մեզանից ո՞վ հանճար չէ։

Բեմական վարագույրը բաց է, որ նշանակում է ներկայացումը սկիզբ չունի։

Բանտի ներքին բակ հիշեցնող բեմում շուրջանակի դանդաղ քայլում են հինգ գործող անձինք. առջևից՝ Կինը, ետևում՝ Ծաղրածուն։ Տղամարդիկ բանտային գորշ-գծավոր համազգեստով են, իսկ Կնոջ հագին՝ թափանցիկ գիշերանոց, որ գրեթե չի սքողում նրա գայթակղիչ մարմինը։ Տեսնելով ներս մտնող Սիմոն Երևանցուն, որն ամբողջովին սպիտակի մեջ է, միայն թիթեռնիկ փողկապն է սև, բոլորը շփոթված քաշվում են պատի տակ։

ՊՐՈՖԵՍՈՐ – (Հանում է թիթեռ փողկապը և դնում բաճկոնի արտաքին գրպանը)։ Մահվան պատի տակ կանգնած գնդապետ Աուրելիանո Բուենդիան հիշեց, թե ինչպես մի օր հայրն իրեն սառույց տեսնելու տարավ։

ՌՈԲ – Ես գնդապետ չեմ։

ՊՐՈՖԵՍՈՐ – Գիտեմ, գեներալ ես։

Օդում կախվում է որսորդական մեկ հրացան, որին ոչ ոք ուշադրություն չի դարձնում։

ՊՐՈՖԵՍՈՐ – Կին, կանգնիր տղամարդկանց մեջտեղը։

ԿԻՆ – Բայց ինչո՞ւ։

ՊՐՈՖԵՍՈՐ – Այդպես ճիշտ կլինի։

ԿԻՆ – Որ ասում ես…

ՊՐՈՖԵՍՈՐ – Չեմ ասում, հրամայում եմ իբրև պատմաբան, որ պատմություն է գրում և ոչ սիրային բանաստեղծություն։

ԾԱՂՐԱԾՈՒ – Ես էլ տեղս փոխե՞մ։

ՊՐՈՖԵՍՈՐ – Դու ճիշտ տեղում ես։ Նազար, դու գեներալ չես։

ՆԱԶԱՐ – Գնդապետ էլ չեմ, պրոֆեսոր։

ՊՐՈՖԵՍՈՐ – Ոչնչություն ես։ Երկու քայլ արագ ետ շարժվիր։

ՆԱԶԱՐ – Եղավ, պրոֆեսոր։

ՊՐՈՖԵՍՈՐ – Հուդա, դու մեկ քայլ առաջ արի։ Կես քայլ արեցիր, ասացի մեկ լրիվ քայլ։ Այ հիմա պատրաստ ենք ճշմարտությունը խոսելու։

ՆԱԶԱՐ – Ո՞ւմ է պետք։

ՊՐՈՖԵՍՈՐ – Ինձ։ Ամեն մեկիս։ Պատմությանը։ Երբ ես քառասունյոթ տարի առաջ ծնվեցի, հայրս ինձ տարավ բարձր լեռան ձյունե գագաթը՝ սառույց տեսնելու։ Ես մի կտոր սառույց կերա և ասացի. հայր, սառույց է։ Նա շոյեց գլուխս ու ասաց. այո, սառույց է, դու, ասաց, միայն ճշմարտությունն ես խոսելու մարդկանց, սուտը մահ է, ճշմարտությունը՝ կյանք։ Այդ ժամանակ էլ ես երդվեցի հավերժորեն սիրել ճշմարտությունը և երբեք չդավաճանել նրան։

ՀՈՒԴԱ – Պրոֆեսոր, դու մի քիչ խելագար ես։

ՊՐՈՖԵՍՈՐ – Շատ։

ԿԻՆ – Սիրելիս։

ԾԱՂՐԱԾՈՒ – Լարախաղացը եկավ մեր թաղը։

ՌՈԲ – Ճշմարտությունը ես եմ, թեև երբեք սառույց չեմ կերել։

ԿԻՆ – Ռոբ, սրիկա։

ՌՈԲ – Պոռնիկ։

ՊՐՈՖԵՍՈՐ – Ըստ իմ ուսումնասիրությունների՝ բոլորդ էլ սրիկա եք, հանցագործ, կաշառակեր, մարդասպան և այլն, և այլն, ես, իբրև պատմաբան, ձեզ պիտի դատեմ ու խստագույնս դատապարտեմ։

ՀՈՒԴԱ – Դու կարգին խելագար ես։

ՊՐՈՖԵՍՈՐ – Մի քիչ։

ԿԻՆ – Քիչը ինչքա՞ն է, սիրելիս։

ՊՐՈՖԵՍՈՐ – Շատ ու շատ։

Բեմի երկնքում հրացանը տարուբերվում է ոռնացող քամուց։

ՆԱԶԱՐ – Ամեն առավոտ և երեկոյան՝ քնելուց առաջ, ես խոսում եմ Հիսուսի տասը պատվիրանները։

ՊՐՈՖԵՍՈՐ – Մեկն ասա։

ՆԱԶԱՐ – Հայրս ինձ սառույց տեսնելու չտարավ, որովհետև ես այդ ժամանակ ոչ գնդապետ էի և ոչ էլ գեներալ։

ՊՐՈՖԵՍՈՐ – Ո՞վ էիր։

ՆԱԶԱՐ – Չգիտեմ

ՊՐՈՖԵՍՈՐ – Ես գիտեմ։

ՆԱԶԱՐ – Ո՞վ էի։

ՊՐՈՖԵՍՈՐ – Կին, դու ասա։

ԿԻՆ – Նա մի անտաղանդ տղամարդ է, պրոֆեսոր։

ՆԱԶԱՐ – Մոռացա՞ր, երեք օր առաջ, ամբողջ գիշեր քեզ ոնց էի տանջում, մի րոպե քուն չունեցար։

ԿԻՆ – Դու չէիր, փսլնքոտ, Ծաղրածուն էր, իմ վրա աճպարարություն էր անում, քիչ մնաց խելագարվեի։

ԾԱՂՐԱԾՈՒ – Ես էլ էի խելագարվում, պրոֆեսոր, այս կնոջ մեջ ապրում են աշխարհի բոլոր կանայք։

ՊՐՈՖԵՍՈՐ – Անտաղանդությունը սովորական մեղք չէ, Նազար, հանցագործություն է, ես դեռ չգիտեմ՝ ինչպես մարդկությանն ազատեմ քեզնից։

ՆԱԶԱՐ – Գնամ եկեղեցի, մոմ վառեմ։

ՊՐՈՖԵՍՈՐ – Մոմով չի, հավատքով ու սիրով է մարդը լուսավորվում։

ՀՈՒԴԱ – Անհավատ Նազար։

ԿԻՆ – Անսեր։

ԾԱՂՐԱԾՈՒ – Դու էլ մի բան ասա, Ռոբ։

ՌՈԲ – Ինչ ասեմ, չգիտեմ, ինչ չասեմ, երբ դուք խաղեր եք անում, ես իմ բանտախցում լուռ ու միայնակ մտածում եմ՝ ինչպես այս երկիրը հանեմ փոսից։

ԿԻՆ – Անսեր Նազարեթ։

ՆԱԶԱՐ – Անունս մի խեղաթյուրիր։

ԿԻՆ – Էլ մտքովդ չանցնի ինձ մոտենալ, մարմինս քեզնից զզվում է։

ԾԱՂՐԱԾՈՒ – Այս գիշեր էլ կգամ ծոցդ։

ՌՈԲ – Ոչ տեսել եմ, ոչ լսել։

ԿԻՆ – Ռոբ…

ՌՈԲ – Հա ջան…

ԿԻՆ – Ինձ վախեցնում ես։

ՀՈՒԴԱ – Մարդասպան։

ԿԻՆ – Երկուսդ էլ մարդասպան եք։

ՌՈԲ – Ոչ լսել եմ, ոչ տեսել։

ՊՐՈՖԵՍՈՐ – Ճշմարիտ է ասված՝ փոս փորողը մի օր այդ փոսն է ընկնում։ Բոլորդ էլ փոսում եք։ Ես ձեզ կանչեցի, որ հասկանաք՝ հանցանքին հետևում է պատիժը, եթե չի հետևում, մարդկությունն ապրում է ստի մեջ։ Մի՞թե մենք դատապարտված ենք հավերժորեն ապրելու ստի մեջ։

ԿԻՆ – Չէ։

ՊՐՈՖԵՍՈՐ – Ինչո՞ւ մյուսներդ լռեցիք։

ԾԱՂՐԱԾՈՒ – Իհարկե՝ չէ։

ՊՐՈՖԵՍՈՐ – Ռո՞բ…

ՌՈԲ — Քանի՞ անգամ ասեմ՝ ոչ տեսել եմ, ոչ լսել։

ԾԱՂՐԱԾՈՒ — Գրիր, որ հավատամ։

ՌՈԲ — Ես անգրագետ եմ, ջազ եմ սիրում, կյանքումս ոչ մի գիրք չեմ կարդացել։

ԾԱՂՐԱԾՈՒ — Նույնիսկ «Էմբրիո՞նը»։

ՌՈԲ — «Շունն ու կատուն» լսել եմ, տատս է պատմել։

ԾԱՂՐԱԾՈՒ — Բա ինչպե՞ս ես ղեկավարում երկիրը։

ՌՈԲ — Տատս է ղեկավարում, ես վայելում եմ։

ԾԱՂՐԱԾՈՒ — Ազնիվ Յագո։

ՌՈԲ — Իմն է այն ամենը, ինչ պատկանում է ձեզ՝ տուն-տեղը, հողն ու ջուրը, քաղաքներ, անտառներ, գետեր ու լճեր։ Տատս ինձ այնքան էր սիրում, որ ասում էր՝ Ռոբիկ, բալիկ ջան, քեզ մեծ ապագա է սպասվում, մի օր թագավոր էլ կդառնաս։

ՆԱԶԱՐ – Հիմա դու թագավո՞ր ես։

ՌՈԲ — Դեռ մի բան էլ ավելի։

ՀՈՒԴԱ — Տեր իմ… (Խոնարհվում է)։

ԾԱՂՐԱԾՈՒ — Թագավորը մերկ է… (Խոնարհվում է և հռհռում)։

ՊՐՈՖԵՍՈՐ – Կին, դու ինչո՞ւ գլուխ չես խոնարհում թագավորին։

ԿԻՆ – Որովհետև պոռնիկ չեմ։

ՆԱԶԱՐ – Երեք օր առաջ քեզ այնքան տանջեցի, որ մեռար ու չմեռար։

ԿԻՆ – Պոռնիկը նա է, ով մարմինն է վաճառում և ոչ հոգին ու սիրտը։

ՌՈԲ – Ձայններդ կտրեք, պոռնիկներ, տատս է ականջիս խոսում։

ՀՈՒԴԱ – Մեռա՞ծը։

ՌՈԲ – Նա անմահ է։

Բոլորը լռում են։ Ռոբը լարում է մեկ այս, մեկ այն ականջը։

ՌՈԲ – Շնորհակալություն, տատ։

ՀՈՒԴԱ – Ի՞նչ ասաց, հո չասաց, թե ես եմ խաչ հանել Աստծո որդուն։

ՌՈԲ – Չէ, այդպիսի բան չասաց։

ՆԱԶԱՐ – Հո չասա՞ց՝ ես անտաղանդ եմ։

ՌՈԲ – Չէ, չէ։

ՆԱԶԱՐ – Ուրեմն տաղանդավոր եմ։

ԾԱՂՐԱԾՈՒ(Պար գալով)։ Ռոբ, Ռոբ, Ռոբ։

ԿԻՆ – Վերջապես ի՞նչ խոսեց, ասա՝ իմանամ։

ՌՈԲ – Ոչ մի բան էլ չասաց, բայց հասկացա՝ աշխարհը դմակ է, ես՝ դանակ, հա կտրիր, կեր ու մի կշտացիր։

ԾԱՂՐԱԾՈՒ — Պապիդ կենացը։

ՌՈԲ – Երբ տատս ինձ սառույց տեսնելու տարավ, ես դեռ թագավոր չէի։ Սառույցը տաք էր ու քաղցր և կարմիր գույն ուներ։

ԾԱՂՐԱԾՈՒ — Սատանա։

ՌՈԲ – Կսպանեմ։

ԾԱՂՐԱԾՈՒ — Ես մեռա։ (Տապալվում է գետնին՝ մեռած ձևանալով)։

ՀՈՒԴԱ – Հանուն հոր և որդվո… Ամեն։ (Խաչակնքում է նրան)։

Կինը և Նազարը հեկեկում են։

ԾԱՂՐԱԾՈՒ(Ծիծաղելով ոտքի է ելնում)։ Բոլոր մեռածները ողջ են, բոլոր ողջերը՝ մեռած։

ՊՐՈՖԵՍՈՐ – Սա պատմաբանիս ամենակարևոր ժամն է, սահմանային վիճակ՝ կյանքի և մահվան միջև։ Եվ ես ինձ ու ձեզ հարցնում եմ՝ լինե՞լ, թե՞ չլինել։

ԿԻՆ – Լինել, իհարկե լինել, իմ մարմինն ու հոգին մեղք չե՞ն, որ մեռնեն։

ՆԱԶԱՐ — Ես մե՞ղք չեմ։

ԾԱՂՐԱԾՈՒ — Դու մեղք չես։

ՀՈՒԴԱ – Ո՞վ է մեղք։

ՌՈԲ – Տատս։

ՊՐՈՖԵՍՈՐ – Բոլորս էլ մեղք ենք, որովհետև մեղքի տակ ենք։

ՀՈՒԴԱ – Դո՞ւ էլ, Պրոֆեսոր։

ՊՐՈՖԵՍՈՐ – Եթե այժմ ինձ չհաջողվի ապացուցել ձեր մեղքն ու մեղավորությունը, ուրեմն ես էլ եմ հանցագործ՝ իբրև պատմաբան, որ տարիներ շարունակ, այն բանից հետո, երբ մի առավոտ հայրս ինձ սառույց տեսնելու տարավ, ձեզ սիրել եմ՝ ատելու փոխարեն։

ԿԻՆ – Ինձ ինչո՞ւ չես սիրում, Պրոֆեսոր, ամեն գիշեր սպասում եմ, որ ծոցս գաս, բայց քո փոխարեն Նազարեթն է գալիս, որից զզվում եմ, ինչո՞ւ, Պրոֆեսոր, մի՞թե գեղեցիկ չեմ։

ՊՐՈՖԵՍՈՐ – Քեզ սիրում եմ, Կին, շատ եմ սիրում, այդ պատճառով էլ չեմ գալիս, մի սպասիր։

ՀՈՒԴԱ – Դու մեծ հանցագործ ես, Պրոֆեսոր, որ մերժում ես այս գեղեցկուհու սերը։

ԿԻՆ – (Լաց լինելով)։ Խնդրում եմ, սիրելիս, մի օր արի, առանց քեզ ես կմեռնեմ։

ՀՈՒԴԱ – Ես կգամ, չես մեռնի։

ԿԻՆ – Նազար, դու չգաս։

ՌՈԲ – Այսօր իմ հերթն է, ոչ ոք տեղից չշարժվի։

ԿԻՆ – Դու չգաս, քեզնից վախենում եմ։

ԾԱՂՐԱԾՈՒ – Մի՛ վախեցիր, ես եմ գալու, քեզ կսիրեմ ամբողջ գիշերն ու առավոտ, ամբողջ օրը, մի քանի օր անդադար, կգժվես ու չես մեռնի։

ԿԻՆ – Բոլորդ էլ եկեք։ Բոլորիդ էլ սպասում եմ այս գիշեր, նույն տեղում և նույն ժամին։ Պրոֆեսոր, խնդրում եմ, խիղճ չունե՞ս։

ՊՐՈՖԵՍՈՐ – Խիղճը մարդուն հաճախ հեռացնում է ճշմարտությունից։ Ես դատում եմ ձեզ։ Իսկ դուք ինչո՞ւ ինձ չեք դատում, ինձ խղճո՞ւմ եք, մի՛ խղճացեք, ես էլ տարիներ շարունակ հանցանքներ եմ գործել, սև երևույթները ներկայացրել սպիտակ ու ոսկեզօծ գույներով, բարեկամություն ու եղբայրություն արել սատանայի հետ, հպարտացել, որ մեծ տան զավակն եմ, մեծ տան անձնագիր ունեմ, դավաճանել եմ հորս, որ մի օր ինձ սառույց տեսնելու տարավ՝ բացելու աչքերս չար աշխարհի հանդեպ, լարելու լսողությունս նրա հաչոցներին, բայց ես, հարգելիներս, շատ տարիներ կույր ու խուլ մնացի, և հայրս ինձնից նեղացած գնաց այն աշխարհ, ներիր, հայր, քո մեղավոր որդուն։ Ձեզանից ո՞վ է ուզում դատել ու դատապարտել ինձ, թող երկու քայլ առաջ անի։

Հուդան երկու քայլ առաջ է գալիս։

ՊՐՈՖԵՍՈՐ – Դու ետ գնա։

Նազարը երկու քայլ առաջ է գալիս։

ՊՐՈՖԵՍՈՐ – Դու իրավունք չունես ինձ դատելու։

ՆԱԶԱՐ – Ինչո՞ւ։

ՊՐՈՖԵՍՈՐ – Անտաղանդ ես։

Ծաղրածուն երկու քայլ առա է գալիս և անմիջապես էլ ետ ընկրկում։

ՊՐՈՖԵՍՈՐ – Ազնիվ մարդ։

Ռոբը երկու քայլ առաջ է գալիս։

ՊՐՈՖԵՍՈՐ – Ետ գնա, Բրուտոս։

Կինը անհամարձակ երկու քայլ առաջ է անում։

ՊՐՈՖԵՍՈՐ – Բարև, սիրելիս։

ԿԻՆ – Բարև, Պրոֆեսոր։

ՊՐՈՖԵՍՈՐ – Ի՞նչ պատիժ ես տալիս ինձ, որ դավաճանել եմ հորս և պատմությանը։

ԿԻՆ – Մեռիր, Պրոֆեսոր, դու այս կյանքին արժանի չես։

ՊՐՈՖԵՍՈՐ – Լուսավոր և ճշմարիտ կին։

ԿԻՆ – Այս գիշեր ես կամուսնանամ քեզ հետ։

ՊՐՈՖԵՍՈՐ – Մեռածի՞։

ԿԻՆ – Մինչև աշխարհի վերջը քեզ հավատարիմ կլինեմ։ Մենք շատ երեխաներ կունենանք և բոլորին կկոչենք հորդ անունով։

ՊՐՈՖԵՍՈՐ – Ի՞նչ է քո անունը։

ԿԻՆ – Ջոկոնդա։

ՊՐՈՖԵՍՈՐ – Երբ մեռնեմ ու մի օր հարություն առնեմ, նկարելու եմ հավերժորեն ժպտացող քո աչքերն ու շուրթերը։ Ես քեզ սիրում եմ։ Դու ինձ ինչո՞ւ չես սիրում։

ԿԻՆ – Մեռածին սիրում են ավելի, քան ողջին։ Մեռիր, որ սիրեմ։

ՊՐՈՖԵՍՈՐ – Արդեն մեռած եմ։

ԿԻՆ – Ստախոս։

ՊՐՈՖԵՍՈՐ – Այո, սուտ խոսել՝ նշանակում է ուրանալ և՛ ծնողիդ, և՛ պատմությունը։

ԿԻՆ – Այս գիշեր չգաս ինձ մոտ։

ՊՐՈՖԵՍՈՐ – Կգամ և քեզ կասեմ աշխարհի լավագույն բառերը, որոնք միայն տղամարդը կարող է շշնջալ սիրելի կնոջը։

ԿԻՆ – Բոլորն էլ սուտ և կեղծ։

ՊՐՈՖԵՍՈՐ – Ինչ ճշմարիտ ես դատում ինձ։ Վերջապես դատավճիռդ ասա։

ԿԻՆ – Ապրիր երկար, շատ երկար, որ այդքան ժամանակ էլ տանջվես։

ՊՐՈՖԵՍՈՐ – Դաժան Կին։ Քանի դեռ այս ներկայացումը շարունակվում է, ես քեզ ու բոլորիդ կապացուցեմ՝ ով է պրոֆեսոր Սիմոն Երևանցին, դու կզղջաս։ Գնա տեղդ։

Կինը շարք է վարադառնում։

ՊՐՈՖԵՍՈՐ – Մեկ քայլ ետ և կես քայլ աջ։ Մի թաքնվիր այդ անտաղանդ Նազարի ետևում։ Կանգնիր Հուդայի կողքին։ Ո՛չ՝ Ծաղրածուի։ Ա՛յ Ծաղրածու, կես քայլ ձախ քաշվիր, որ Ջոկոնդան հանգիստ տեղավորվի։ Մի՛ շփվեք իրար, գիշերը հեռու չէ։

ԾԱՂՐԱԾՈՒ — Բա որ գիշերը չգա՞…

ՊՐՈՖԵՍՈՐ – Համբերեք, մի օր գալու է։

ԾԱՂՐԱԾՈՒ — Հազար տարի հետո՞։

ՊՐՈՖԵՍՈՐ – Երբ ծերանաք մեռնելու չափ։ Հիսուսի երկրորդ աշակե՞րտ…

ՀՈՒԴԱ – Այստեղ եմ։

ՊՐՈՖԵՍՈՐ – Քաջ Նազա՞ր…

ՆԱԶԱՐ – Ներկա։

ՊՐՈՖԵՍՈՐ –Կենդանի դիակ։

ՆԱԶԱՐ — Ամբողջ աշխարհը ինձ ճանաչում է իբրև գրող։

ԾԱՂՐԱԾՈՒ — Ես քեզ որպես մրող գիտեմ։

ՊՐՈՖԵՍՈՐ – Մի շփվիր Ջոկոնդային։

ԾԱՂՐԱԾՈՒ — Նա է ինձ շփվում։

ԿԻՆ – Մի հավատա, Պրոֆեսոր, ես բարոյական կին եմ։

ՌՈԲ – Բայց կույս չես։

ԾԱՂՐԱԾՈՒ — Ռոբ, Ռոբ և էլի Ռոբ։

ՊՐՈՖԵՍՈՐ – Ձեզանից և ոչ մեկը կույս չէ։

ՀՈՒԴԱ – Դու էլ, Պրոֆեսոր։

ՊՐՈՖԵՍՈՐ – Սկսեմ քեզնից։ Արի կանգնիր բեմի մեջտեղում… Այստեղ… Երեք քայլ առաջ… Մեկ քայլ էլ… Լավ է… Հիմա բոլորը քեզ տեսնում են, թող իմանան՝ ով ես, որտեղից ես գալիս և ուր ես գնում։

Հուդան բեմի մեջտեղում է։ Պրոֆեսորը պտտվում է նրա շուրջը, ուշադիր զննում։

ՊՐՈՖԵՍՈՐ – Չորս ձեռք ունես, մի քանի ոտք, ականջներդ՝ երկար, աչքերդ՝ շլդիկ, բերանդ՝ գայլի, խոստովանիր, Հուդան ես։

ՀՈՒԴԱ – Ես Հուդան չեմ, իմ անունն է Հուդա։ Ծաղրածուի մեջ Հուդային տես։

ԾԱՂՐԱԾՈՒ — Չհամարձակվես քեզ նույնացնել ինձ։

ՀՈՒԴԱ – Բա ո՞ւմ նույնանամ։

ԾԱՂՐԱԾՈՒ — Այս կնոջը, որի անունը Ջոկոնդա չէ։

ԿԻՆ – Նա երբեք իմ կողքին չի պառկել։

ԾԱՂՐԱԾՈՒ — Նույնացիր Քաջ Նազարին։

ՀՈՒԴԱ – Այդ էր պակաս։

ՆԱԶԱՐ – Մի Հուդա՞ էլ չարժեմ։

ՀՈՒԴԱ – Քեզ ձրի էլ տան՝ չեմ առնի։

ԾԱՂՐԱԾՈՒ — Կարծում եմ՝ դու և Ռոբը իրար շատ եք սազում։

ՀՈՒԴԱ – Ռոբ, արի անուններս փոխենք։ Ես՝ Ռոբ, դու՝ Հուդա։

ՌՈԲ – Ազնիվ չես, ես քո նման մի սովորական գող չեմ, ես օրենքով գող եմ։

ՊՐՈՖԵՍՈՐ – Տեսնում ես, ներկաներից ու բացականերից ոչ ոք չի ցանկանում Հուդա լինել։ Դու ես Հուդա, միայն դու։ Խոստովանիր։

ՀՈՒԴԱ – Ես դեռ չէի ծնվել, երբ հայրս ինձ սառույց տեսնելու տարավ, նայեց լեռներին, նայեց անտառներին, նայեց լճերին, նայեց վեր ու վար և, սառույց ծամելով, անունս դրեց Հուդա, որն իմ սրտով չէր, շատ կուզեի Ռոբ կոչվել։

ՌՈԲ – Ես չեմ խաչել Հիսուսին։

ՊՐՈՖԵՍՈՐ – Դու, Հուդա, դու։

ԿԻՆ – Դու, Հուդա։

ՊՐՈՖԵՍՈՐ – Դու աշխարհի առաջին կաշառակերն ես։ Երեսուն արծաթով մատնեցիր քո ուսուցչին՝ Հիսուս Նազովրեցուն, որն ուզում էր խավարի մեջ ապրող մարդկությանը լուսավորել, սեր ու հավատ տալ նրան։

ՀՈՒԴԱ – Հազար ու հազար տարի է անցել, Պրոֆեսոր, ներիր, խնդրում եմ։

ՊՐՈՖԵՍՈՐ – Կաշառակերությունը, մատնությունը, դավաճանությունը, կեղծ համբույրն ու կեղծ երդումը վաղեմության ժամկետ չունեն, թեկուզ կատարված լինեն միլիոն տարի առաջ, դրանք մշտապես ժամանակակից են։

ԿԻՆ — Նա ինձ էլ էր կեղծ սիրում, ես դա ուշ հասկացա, Պրոֆեսոր։

ՀՈՒԴԱ – Ես քո անկողինը երբեք չեմ մտել։

ԿԻՆ – Շատ լավ էլ մտել ես ու դուրս եկել, զզվելի Հուդա։

ԾԱՂՐԱԾՈՒ — Կաշառակեր։

ՆԱԶԱՐ – Անտաղանդ։

ՌՈԲ – Մանր կաշառակեր… Մարդ էլ քսանմեկերորդ դարում երեսուն արծաթով Հիսուս վաճառի, միլիոն ուզեիր, միլիոն ու միլիարդ։

Ծաղրածուն, Նազարն ու Ռոբը Հուդային տապալում են գետին և ոտքերի տակ առնում։ Հուդան ծեծվելով չորեքթաթ սողում է դեպի Պրոֆեսորը։

ԿԻՆ – Մեղք է, կմեռնի, ես նրան սիրում եմ։

ՀՈՒԴԱ – Ներիր, Պրոֆեսոր։

ՊՐՈՖԵՍՈՐ – Մի լիզիր ոտքերս… (Ոտքերով վանում է նրան)։ Վերջապես տղամարդ եղիր։

ՀՈՒԴԱ – Ներիր, խնդրում եմ…

ՊՐՈՖԵՍՈՐ – (Կանչում է)։ Դահի՜ճ, որտե՞ղ ես, Դահի՜ճ…

Գալիս է սև դիմակով, ամբողջովին սևազգեստ Դահիճը։

ՊՐՈՖԵՍՈՐ – Սրան տար։ Դու գիտես ինչ պետք է անել։

Դահիճը Հուդային քարշ է տալիս դեպի աջակողմյան սև վարագույրի ետևը։ Թմբկահարությունը տևում է բավականին երկար։ Լռություն։ Կրակոց։

ԿԻՆ (Հեկեկալով)։ Հուդա՜… Ես քեզ կարոտելու եմ…

ՌՈԲ – Սրբիր արցունքներդ, ես եմ Հուդան։

ԿԻՆ – Այս գիշեր արի ծոցս, քեզնից առնեմ նրա հոտը։

ԾԱՂՐԱԾՈՒ — Ռոբ, Հուդա, Ռոբ, Ռոբ…

ՊՐՈՖԵՍՈՐ – Կանգնիր բեմի մեջտեղում, Ռոբ, երեք քայլ առաջ, մեկ քայլ էլ։

ՌՈԲ – Ես Հուդան չեմ։

ԿԻՆ – Նա Հուդան է։

ՌՈԲ – Պոռնիկ։

ԿԻՆ – Ընդամենը մեկ քայլ։

ՆԱԶԱՐ – Չլսեցի՞ր… մեկ քայլ։

ԾԱՂՐԱԾՈՒ – Ռոբ, Քաջ Նազար, Հուդա, Ռոբ…

ՆԱԶԱՐ – Ես Ռոբը չեմ։

ԾԱՂՐԱԾՈՒ – Բա ո՞վ ես։

ՆԱԶԱՐ – Դու էլ ես Ռոբ։

Ռոբը գալիս է բեմի կենտրոն։ Պրոֆեսորն ուշադիր զննում է նրան։

ՌՈԲ – Ինչո՞ւ ես ինձ կասկածանքով նայում։ Ես Նազար չեմ, Հուդա չեմ, Ծաղրածու չեմ, ես Ռոբ եմ։

ՊՐՈՖԵՍՈՐ – Մի օր գնդապետ Աուրելիանոն քեզ սառույց տեսնելու տարավ…

ՌՈԲ – Ես դեռ մորս փորում էի…

ՊՐՈՖԵՍՈՐ – Իմացիր, մայրդ հղիացել էր գնդապետի հետ գաղտնի շփումից։ Այդ ժամանակ երեքդ՝ գնդապետը, մայրդ և դու, ապրում էիք Մակոնդոնում, որը փոքրիկ մի գյուղ էր՝ ջինջ ու մաքուր ջրերով գետափին։

ՌՈԲ – Հիշեցի։

ՊՐՈՖԵՍՈՐ – Դու բիճ ես։

ՆԱԶԱՐ – Ով բիճ չէ՝ մարդ չի։

ԾԱՂՐԱԾՈՒ – Ես մարդ եմ, բայց բիճ չեմ։

ԿԻՆ – Բոլորիցդ վախենում եմ, զզվում։ Գիշերը չգաք ծոցս, ուզում եմ ինձ հետ լինել՝ ես ու ես։

ՌՈԲ – Քեզ այնքան եմ ցանկանում, որ չեմ կարող չգալ։

ԿԻՆ – Արի և սիրիր ինձ։

ԾԱՂՐԱԾՈՒ – Ես էլ կգամ։ Նազար, դու էլ արի։ Երեքով սիրենք այս կնոջը, նույն տեղում և նույն ժամին։

ՆԱԶԱՐ – Հավես չունեմ։

ԿԻՆ – Իմպոտենտ։

ՌՈԲ – Ես իմպոտենտ չեմ։

ՊՐՈՖԵՍՈՐ – Երբ ծնվեցիր, մայրդ ու գնդապետը փորձեցին քեզ գետում խեղդել, քեզ նետեցին գետի խոր ջրերի մեջ, քեզնից ազատվելու, որ իրենց սիրավեպը ոչ ոք չիմանա։

ՌՈԲ – Ես լողալով դուրս եկա ափ։

ՊՐՈՖԵՍՈՐ – Դուք մնացիք իրար օտար ու անծանոթ։

ՌՈԲ – Այո, Պրոֆեսոր։

ՊՐՈՖԵՍՈՐ – Երբ հասուն տղամարդ դարձար, մի շոգ ամառ օր բռնաբարեցիր մի գեղեցիկ կնոջ, որը գետափին լվացք էր անում։ Նա քո մայրն էր։

ՌՈԲ – Երևի։

ՊՐՈՖԵՍՈՐ – Շուտով էլ գետում խեղդեցիր գնդապետ Աուրելիանո Բուենդրիային, որը քո հայրն էր։

ՌՈԲ – Երևի, Պրոֆեսոր։

ՊՐՈՖԵՍՈՐ – Ի՞նչ ազգության ես։

ՌՈԲ – Չգիտեմ։

ՊՐՈՖԵՍՈՐ – Այո, քո պես հանցագործը ազգություն չունի։ Հայրենիք էլ։ Դու ամեն տեղ ես, Աֆրիկայում, Հայաստանում, Ամերիկայում, ամեն կողմ։ Նույնիսկ թուրք չես։ Ես լավ եմ ուսումնասիրել քո կյանքը։ Հազարամյակների մեջ կա մի մարդ, որը նման է քեզ, դու՝ նրան։

ՌՈԲ — Ո՞վ է։

ՊՐՈՖԵՍՈՐ – Նայիր հայելուն։

ՌՈԲ – Ապուպապիս է նման։ Ոնց որ Բրուտոսը լինի։

ՊՐՈՖԵՍՈՐ – Դու ես Բրուտոսը։ Քո երակներում ապրում է Բրուտոսի արյունը։ Ազգային ժողովում դու մահացու վերջին հարվածը հասցրիր բարեկամիդ՝ Հռոմի տիրակալ Հուլիոս կեսարին, հիշո՞ւմ ես։

ՌՈԲ – Նա պետք է մեռներ։

ՊՐՈՖԵՍՈՐ – Որ դու գայիր իշխանության։

ՌՈԲ — Հանուն Հռոմի։

ՊՐՈՖԵՍՈՐ – Ոչ, Բրուտոս, հանուն քո անձնական շահի։ Քո սիրտը երազում էր կեսար դառնալ ամեն գնով։ Արյունոտ են քո ձեռքերը։ Հազարավոր տարիները քեզ քիչ եղան մաքրվելու մարդասպան արյունից։ Արյունով ես եկել այս աշխարհ և արյունով էլ կգնաս։ Դու պատմության էջերում հիշվելու ես որպես արյունոտ Բրուտոս։ (Կանչում է)։ Դահի՜ճ, ի՞նչ ես անում այդտեղ, սո՞ւրճ ես խմում։ Սուրճի ժամանակը չէ։ Ես ժամանակ չունեմ։ Սուրճդ արագ խմիր և արի Բրուտոսին տար։ Դու քո գործը լավ գիտես, ազնիվ դահիճ։

ՌՈԲ – Չէ, Պրոֆեսոր։

ՊՐՈՖԵՍՈՐ – Վախենում ես մահից։ Այնքան շատ փող ունես, հյուրանոցներ, բանկեր, դղյակներ, ամառանոցներ, կղզիներ համաշխարհային ծովերում, Սևանը, ո՞ւմն է, խոստովանիր, ժողովրդինը չի, քոնն է, վախենում ես մեռնել և այդ ամենը մնա պետությանը։

ՌՈԲ – Պետությունը ես եմ։

ՊՐՈՖԵՍՈՐ – Ես դադարեցնում եմ քո հավերժությունը։

Հայտնվում է ամբողջովին սևազգեստ, սև դիմակով Դահիճը և Ռոբին քարշ տալիս դեպի ձախակողմյան սև վարագույրի ետև։

ԿԻՆ(Նրանց ետևից մի քանի քայլ է հեկեկալով վազում և ծնկի գալիս)։ Բրուտոս, սիրելիս, քեզ չեմ սիրում… Այս գիշեր քեզ սպասելու եմ, ննջարանիս դուռը զգուշորեն թակիր երեք անգամ, ես կհասկանամ, որ դու Ռոբն ես…

ԾԱՂՐԱԾՈՒ – Ռոբ, Ռոբ, Ռոբ…

Թմբկահարություն, որ տևում է բավականին երկար։ Լռություն։ Կրակոց։

ԿԻՆ – Հուլիոս կեսար, սիրելիս… Այս գիշեր ես կգամ քո ննջարանը, դուռը բաց թող, որ անձայն ներս մտնեմ։

ՊՐՈՖԵՍՈՐ – Կանգնիր, կնոջը սազական չէ սողալ տղամարդու ոտքերի առջև։

ԿԻՆ – (Ոտքի ելնելով)։ Ես Հուդա և Բրուտոս չեմ, նրանց երբեք չեմ սիրել։

ԾԱՂՐԱԾՈՒ – Մի դատիր նրան։

ՆԱԶԱՐ – Դատիր նրան։

ԿԻՆ – Իմ մարմինը մաքուր է։

ՆԱԶԱՐ – Մի հավատա, Պրոֆեսոր, նա բոլորիս հետ էլ պառկել է։

ԿԻՆ – Իմպոտենտ։

ՆԱԶԱՐ – Լսեցի՞ր, Պրոֆեսոր, նա իմ տակ էլ է պառկել։ Խոստովանիր, պոռնիկ։

ԿԻՆ – Ես կույս եմ։

ՆԱԶԱՐ – Բոլոր պոռնիկները կույս են ձևանում։

ԿԻՆ – Դու էլ գիտես, Պրոֆեսոր, ոչ մի տղամարդ ինձ չի տիրացել, նույնիսկ դու, որին մեկ ժամ է սիրահարված եմ։

ԾԱՂՐԱԾՈՒ – Նրան մի դատիր, Պրոֆեսոր, նա քեզ սիրահարված է։

ՊՐՈՖԵՍՈՐ – Ես որոշել եմ ճշմարիտ ու անանձնական վճիռ կայացնել, որ, վերջապես, արդարանամ իմ և պատմության առջև, հանգիստ խղճով հեռանամ այստեղից։

ՆԱԶԱՐ – Ինձ էլ տար, Պրոֆեսոր, ուր էլ գնաս՝ քեզ հետ կգամ, թեկուզ դժոխք։

ԾԱՂՐԱԾՈՒ – Ապուշ։

ԿԻՆ – Ես անմեղ եմ, Պրոֆեսոր, անմեղ ու անմեղ, ինչո՞վ երդվեմ, որ հավատաս։

ՊՐՈՖԵՍՈՐ – Լուռ երդվիր, ոչ ոք չլսի։

ԿԻՆ – Միայն մեկ, ընդամենը մեկ անգամ եմ եղել տղամարդու տակ, երբ աղջնակ էի։ Դա հազար տարի առաջ էր, գյուղաքաղաք Մակոնդոնում։ Գնդապետ Աուրելիանոն ինձ տարավ ձյունոտ լեռները՝ սառույց ուտելու։ Սառույցը շատ սառն էր ու քաղցր, և ես չիմացա ինչպես դա պատահեց։

ԾԱՂՐԱԾՈՒ – Նա անմեղ է, Պրոֆեսոր, մի դատիր, եթե նույնիսկ քեզ սիրահարված չէ։

ՊՐՈՖԵՍՈՐ – Անկեղծ ասած՝ ներքին մարդս ուզում է՝ նրան չհանձնեմ դահճին, ներքին մարդս սիրում է նրան, բայց պատմությունը, որի վկաներն ու մասնակիցներն եք նաև դուք, անվերջ կրկնում է՝ ճշմարիտ դատիր ու դատապարտիր, ճշմարտությունն ասա։ Ցանկանում եմ կյանքումս գոնե մեկ անգամ պատմության ազնիվ ու հարազատ ծառան լինել։ Կին, դու պոռնկացրել ես բյուրավոր մարդկանց, դու Հուդայից, Բրուտոսից, Ռոբից պակաս չես, գուցե ավելի մեծ հանցագործ։ Պիտի մեռնես, որ աշխարհը մաքրվի, որ աշխարհը սիրի պատմություն, արվեստ, փիլիսոփայություն, ճշմարտությունը հաղթի և ոչ՝ սուտն ու կեղծիքը։ Պիտի մեռնես ու վերանաս։ Խղճա աշխարհին։ Գնա։ Մեռիր։ Ես քեզ սիրում եմ, բայց դատապարտում եմ մահվան։ Մեռիր։ (Կանչում է)։ Դահի՜ճ…

ԾԱՂՐԱԾՈՒ – Նա անմեղ է, Պրոֆեսոր, ես նրան նույնիսկ մատով չեմ կպել։ Ետ առ վճիռդ։ Նա արժանի է ավելի երկար ապրելու, քան ես։

ՊՐՈՖԵՍՈՐ – Լռիր, Ծաղրածու։

ԾԱՂՐԱԾՈՒ – Ինձ սպանիր նրա փոխարեն։ Կին, ես մեռնեմ՝ դու ապրիր։

ՊՐՈՖԵՍՈՐ (Կանչում է)։ Դահի՜ճ… Հերիք է սուրճ խմես…

Գալիս է սև դիմակով, ամբողջովին սևազգեստ դահիճը՝ սուրճի գավաթը ձեռքին։ Մի կողմ է նետում գավաթը։ Հանում է դիմակը։ Բրուտոսն է։

ԿԻՆ(Զարմացած, վախեցած)։ Բրուտո՞ս… Ինչո՞ւ ես եկել… Ես քեզ չեմ սիրում։ Հեռացիր…

Դահիճ Բրուտոսը ուզում է Կնոջը մերկացնել։ Վրայից պատռելով՝ հանում է գիշերաշապիկը։

ԿԻՆ(Դիմադրելով)։ Թող… Ես ամաչում եմ։ Սրիկա…

ԾԱՂՐԱԾՈՒ – Սարսափելի աշխարհ…

ԿԻՆ (Շարունակելով դիմադրել)։ Թող…

ԾԱՂՐԱԾՈՒ – Ռոբն է… Ռոբ, Ռոբ, Ռոբ…

ՆԱԶԱՐ (Հիացած)։ Օ՜հ… Գժվեցի… Վարտիքն էլ հանիր, Ռոբ…

ԿԻՆ – Թող… Մարդասպան Բրուտոս…

ՆԱԶԱՐ – Ափսոս չեմ կարող բռնաբարել, հազար ափսոս։

ԿԻՆ – Իմպոտենտ։

Դահիճ Բրուտոսը մերկ կնոջը քարշ է տալիս աջակողմյան սև վարագույրի ետևը։ Լսվում է թմբկահարություն։ Շատ երկար լռություն է տիրում։ Կրակոց։

ՆԱԶԱՐ – Մեռավ։ Հիմա գնամ բռնաբարեմ։ (Քայլ է անում դեպի վարագույրը)։

ԾԱՂՐԱԾՈՒ(Նրան կանգնեցնելով)։ Դու էլ շուտով կմեռնես։

ՊՐՈՖԵՍՈՐ – Քաջ Նազար…

ՆԱԶԱՐ – Ես ոչ մեկին չեմ սպանել։ Ընդամենը անտաղանդ իմպոտենտ եմ։

ՊՐՈՖԵՍՈՐ – Ողջերի թշնամի և մեռելների սիրահար։

ԾԱՂՐԱԾՈՒ – Կինն անմեղ էր։ Դու սխալվեցիր, Պրոֆեսոր, նրան մահվան դատապարտելով։

ՊՐՈՖԵՍՈՐ (Խիստ շփոթված)։ Ոչ, ի՞նչ ես խոսում, ոչ…

ԾԱՂՐԱԾՈՒ – Մի հանցագործ էլ դու ես։

ՊՐՈՖԵՍՈՐ – Ես կայացրի միակ ճշմարիտ վճիռը։ Հիմա հանգիստ կարող եմ նայել պատմության աչքերին։ Հե՜յ, Դահիճ…

Գալիս է Դահիճը։

ՊՐՈՖԵՍՈՐ – Քաջ Նազարին տար կորցրու, աշխարհը մաքրվի կեղծ թագավորներից։ Ես առողջ աշխարհ եմ ուզում տեսնել։

ԾԱՂՐԱԾՈՒ – Քանի դեռ դու կաս՝ քո սուտ պատմությամբ, աշխարհը չի առողջանա։

ՊՐՈՖԵՍՈՐ – Ո՞ւմ եմ սխալ դատապարտել, ասա, Բրուտոսի՞ն, Հուդայի՞ն, Ռոբի՞ն… Մի լռիր, ասա, ո՞ւմ…

ԾԱՂՐԱԾՈՒ – Կնոջը։

ՊՐՈՖԵՍՈՐ – Դու սիրում ես նրան։

ԾԱՂՐԱԾՈՒ – Դու՝ ևս։

ՊՐՈՖԵՍՈՐ – Այո… Բայց…

ԾԱՂՐԱԾՈՒ – Պատմաբանը իրավունք չունի սխալ խոսել։

Դահիճը Նազարին կռացնելով տանում է աջակողմյան սև վարագույրի ետև։ Թմբուկի ձայնը։ Լռություն։ Կրակոց։

ՊՐՈՖԵՍՈՐ – Մի՞թե Կինն արժանի չէր։ Շուտով դու էլ կմեռնես։

ԾԱՂՐԱԾՈՒ – Քանի անգամ ասեմ՝ նա պոռնիկ չէր, հիանալի կին էր, դու սպանեցիր կին երևույթը, դու պակաս հանցագործ չես, քան Բրուտոսը և Հուդան։ Սրանից հետո մի՞թե կարող ես հանգիստ ապրել։ Կանցնեն շատ տարիներ, դար ու դարեր և, գնդակահարության պատի տակ կանգնած, դու կհիշես այն օրը, երբ հայրդ քեզ սառույց տեսնելու տարավ։

ՊՐՈՖԵՍՈՐ – Մի պղտորիր հոգիս։ (Լռություն)։ Գուցե սառույց չեմ տեսել։

ԾԱՂՐԱԾՈՒ(Կանչում է)։ Դահի՜ճ…

ՊՈՖԵՍՈՐ – Խնդրում եմ…

ԾԱՂՐԱԾՈՒ – Ես քեզ չեմ ներում։ (Կանչում է)։ Դահի՜ճ… (Երկար լռություն)։ Է՜յ, Դահի՜ճ… (Վերցնում է որսորդական հրանցանը և փողն ուղղում պրոֆեսորի վրա)։ Վերջին խոսքդ ասա…

ՊՐՈՖԵՍՈՐ (Բաճկոնի արտաքին գրպանից հանում է սև թիթեռ փողկապը և հագցնում պարանոցին)։ Կրակիր, ո՞ւմ ես սպասում… Կրակիր, Կին… Ես չգիտեմ սառույցի համը, ես ոչինչ չգիտեմ… Դե, կրակիր։

ԾԱՂՐԱԾՈՒ(Կրակում է։ Պրոֆեսորը տապալվում է գետնին)։ Բոլորը ճիշտ ու սխալ մեռան։ Ես պատահաբար ապրեցի՝ ճշմարիտ կյանքը պատմելու ձեզ։

Վարագույրը չի փակվում, որ նշանակում է՝
ներկայացումը վերջ չունի։

Նորայր Ադալյան

No Comments

Leave a Reply