bodrum escort bayangaziantep escortgaziantep escortmaltepe escortbostancı escortanadolu yakası escortizmir escortankara escortataşehir escortjeux de pouletMebbismatbetholiganbettipobettrendyol indirim kodutipobetCasibomvevobahisslot siteleri https://en-iyi-10-slot-siteleri.comstarzbet adamsah.netbetmatikgrandbettingtruvabetbahiscasinotarafbetbahiscommariobetbetistmarkajbetbetinematadornetcasibombelugabahisbetebet1xbetasyabahiscasinovalediscountcasinoelexbetfavoribahis
ardi.am Հրատապ

Փարաջանովյան պատառիկներ

09.01.2020

Այսօր Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է: Ներկայացնում ենք Փարաջանովի մտքերից մի քանիսը:

Ես չունեմ ոչ պաշտոնական կոչումներ և ոչ էլ պարգևներ: Ես ոչ ոք եմ: Ես ապրում եմ Վրաստանում, Թիֆլիսում, իմ ծնողների հին տանը, և երբ անձրև է գալիս, ես հովանոցով եմ քնում և երջանիկ եմ, որովհետև դա նման է Տարկովսկու ֆիլմերին:

Ես այլախոհ չեմ, ես արվեստագետ եմ, իմ միակ ցանկությունը ֆիլմեր նկարահանելն է` գեղեցկությանը ծառայելը:

Ծագումով հայ, ծնունդով վրաստանցի, ում մեղադրում են ուկրաինացի ազգայնամոլ լինելու համար: Ես ուր էլ լինեմ, լավ ֆիլմեր եմ նկարահանում, եթե ինձ Աֆրիկա ուղարկեք, կնկարահանեմ աֆրիկյան լավ ֆիլմեր:

Ինձ պետք է առգրավեին, և դա տեղի ունեցավ:

Եթե ես մահանամ բանտում, Ջոկոնդան կողբա իմ մահը:

Ես ծաղիկներ նկարող խելագար ծերուկ եմ: 

 Ես հասկացել եմ, և սա ամենասարսափելին է… Ես հարավն ու արևելքն եմ: Կեղտոտ և մաքուր:

Ամենասարսափելին հիասքանչին անուն կպցնելն է:

Ես 50 տարի այնքան գեղեցիկ եմ ապրել: Սիրել եմ, շատախոսել, հիացել, ինչ-որ բան ճանաչել, քիչ արել, բայց անչափ շատ բան սիրել: Մարդկանց եմ շատ սիրել և նրանց շատ պարտական եմ: Գորշության հանդեպ անհանդուրժող էի: Ամենանորաձև գույնն էր: Ժամանակի անհրաժեշտությունը:

Ես աշխարհից վրեժխնդիր կլինեմ սիրով:

Ardi.am

No Comments

Leave a Reply