maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobetcasibomcasibomsekabetcasibomcasibomcasibomonwincasibombetebetcasibomonwindeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetmarsbahismarsbahisjojobetjojobet girişmarsbahisjojobetholiganbetmarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetcasibomjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibomcasibomcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
Արցախ ԳրաԴաշտ Կարինե Ռաֆայելյան

Պատերազմի «սև» գիրքը

05.01.2021

Պատերազմապատումը տարբեր հայացքների խաչաձևումից է նյութականանում, դառնում ճանաչելի ներսից ու դրսից: Իսկ ամենախորաթափանց հայացքը պատերազմի ժամանակակից, առավել ևս՝ մասնակից արվեստագետինն է: Այդպիսիք կային Արցախյան առաջին պատերազմի տարիներին, կային Ապրիլյան քառօրյայի ժամանակ, կան և այսօր, որ դեռ պիտի արվեստ արարեն մեր 44-օրյա դժոխային կենսապատումից: Ժամանակը հոսում է, փոխվում են զինատեսակները, աշխարհաքաղաքական անբարոյականության արտահայտչաձևերը, սակայն խորքում էական ոչինչ չի փոխվում. նույնն է մարդը, նույնն է հողը, նույնն է ցավը, նույնն է պատերազմի դեմքը, նույնն է այդ բոլորի հետագիծը:

Լևոն Խեչոյանի «Սև գիրք, ծանր բզեզ» վեպը լույս է տեսել 1999 թվականին՝ դառնալով Արցախյան առաջին պատերազմի յուրատեսակ տեղեկագիրը:

Վեպում գրողը երկփեղկել է իր ուսումնասիրության տիրույթը: Մի դեպքում նա դիտարկում է իր բնօրրան-միջավայրի իրականությունը, իր արյունակից ու ոչ արյունակից մերձավորներին, նրանց պարզ, առօրեական հոգսերն ու ողբերգությունները, իր սիրած ու չսիրած կանանց, իր ընտանիքը, իր հայրենիքի ճակատագիրը, համաշխարհային վայրիվերումները, հայոց դարավոր անցյալն ու բանահյուսությունը:

Մյուս դեպքում նա պատերազմի տարեգիրն է՝ անաչառ, անհույզ, ասես կողքից դիտողի կեցվածքով, թեև ինքը առավել քան այդ պատերազմի մեջ է, դրա կրողն ու կռողը:

Քաղցի, հիվանդությունների, կրակահերթերի, արկերի պայթյունների, փոխանակումից առաջ սպանված գերիների, բռնաբարվող տասներկուամյա աղջկա, յուրայինների կողմից արհամարհված ու մերժված քսանմեկամյա ազերի գերուհու, վերջինիս հանդեպ ծնված «անախորժ» կարեկցանքի, հողի տակից դուրս բերված քառասուն օրվա դիակի՝ փսխուք առաջացնող գարշահոտության, մեկը մյուսից հետո ազատագրվող հայկական շեների, պանծացումի, հաղթանակի արբեցնող զգացողությունները չապրելու մասին պատմությունները փոխլրացնում են իրար ու տալիս պատերազմ կոչվող դժոխքի համապատկերը:

Բայց քանի որ պատերազմի նահատակված ու վերապրած զինվորյալները, որպես կանոն, ավելի շատ լուռ են ու ինքնամփոփ, քանի որ նախընտրում են լռել ամենակարևորի մասին, ուստի Լևոն Խեչոյան գրող-ազատամարտիկն իր ասելիքի ամփոփման առաքելությունը թողնում է ապրողի վրա, ինչպես որ այսօր մենք ենք կրում մեր հազարավոր նահատակների ու ողջ մնացածների ասելիքն ընբռնելու-ձևակերպելու խրթին առաքելությունը:

Խեչոյանի վեպում այդ առաքելությունն ստանձնում է որդուն հոր մասին պատմող մայրը, որ ավարտում է վիպական պատումը՝ շարունակականության թելը հստակ ուրվագծող վերջաբանով: Ըստ նրա դիտարկման՝ ճշմարտությունից անդին է այն, ինչը մենք որոնում ենք, այն, ինչի մասին ինքն այդ պահին չի ուզում մտածել: Այսպես վիպասանը մեզ է հասցնում ճշմարտությունից անդին գոյություն ունեցող անհայտը հայտնաբերելու ուղերձը:

Այդ ուղերձից մի պատառիկ ներկայացնում ենք ստորև:

Կարինե Ռաֆայելյան

                                 

Սև գիրք, ծանր բզեզ

                                      (հատված)

…. Հետո կրկին մեր ոտքերի տակ դողաց հողը, մենք անծայրածիր, դեղին տափաստանի մեջ իրարից հեռու ցրված ու ձայնի տաք ելևէջով իրար որոնելով ու իրար տեղ չիմանալով, բարակ փոշին մետաղե թրթուրների տակ ծեծելով՝ գնացինք առաջ, մտանք Արաքսի հովիտ՝ մեր երազների ափը, ու մեր տանկերը եռացնում էին ջուրը։ Ծակող, թանձր տաքությամբ արևը կանգնել էր երկնքի կենտրոնում ու այրում էր մեր գլուխները, ես այդ ժամանակ արդեն երկրորդ անգամ լսել էի թիկունքից եկող ձայնը ու գիտեի, որ ստվերի մեջ թաքնվել է պետք, դեղին տափաստանի մեջ սև չկար, ամեն մի ստվերի երկարություն հալվում էր երկնքի կենտրոնում կանգնած արևի առատ ու տաք լույսի մեջ, փոքրիկ, մոխրագույն, խանձված բլրակները եռում էին իրենց տեղերում, հենց եռացող բլրակների մեջ էլ մյուս ջոկատի տղաներից մեկին չէին կարողանում գտնել։ Տափաստանի պարզ, շատ հեռուները նկատվող՝ փռված հարթության վրա, ոչ մի տեղ չէր երեւում։ Բոլոր ջոկատները իրար կանչող ռադիոկապերի, հեռադիտակների, հռնդոցների ու ճռնչոցների մեջ որոնում էին Սերոբին ու չէին կարողանում գտնել։ Օդը ոռնում էր։ Չէինք խոսում ու ծխում էինք, մեր բոլորի քթանցքները խցկվել էին փոշով, բերաններիս շնչառությունը տաք էր ու նիկոտինով հագեցած։ Մեզ գյուղը ցույց տվեցին։ Ռադիոկապով հրաման տվողներն ու գեներալներն ասացին. «Այն գյուղը վերցրեք ու բազա դրեք»։ Հողը դողաց մեր ոտքերի տակ, մենք դարձյալ գնացինք՝ մետաղների, գալարաթափ լարերի, հեռագրասյուների, էլեկտրասյուների, առաջնորդների մեծադիր յուղանկարների ու տարաբնույթ բուրմունքների միջով, և նրանք մեր մոտենալը տեսել էին, ու գյուղում բնակիչ չկար։

Մեր հրամանատարն ասաց. «Ստուգեք տները մեկ առ մեկ, թաքնվածներ մնացած չլինեն»։ Նրանց շները պատառոտում էին մեզ, ամեն կողպեքը կախած փակ դռան ետևը նրանք իրենց գամփռներին էին դրել, որոնք, ներս մտնելուն պես, հափռում էին մեր տղաներին, իսկ մենք ինչքան հասցնում, գնդակահարում էինք նրանց օդի մեջ, դեպի մեր կոկորդը թռիչքի պահին։ Հետո երեկոյան, մեր ցրված ջոկատը, ամենքը մի տեղից՝ թփերի, ծառերի, տների թիկունքից, ստվերների ու մութի միջից գալիս էին՝ տափաստանի փոշին թարթիչներին ու մորուքներին։ Գալիս էին գյուղի չորս կողմից՝ էշով, էն մեկը՝ ձիով, հովտի խաղողի ողկույզներով, թզով, խնձորով, նռով ավարով՝ անծայրածիր դեղին անապատի չորս ծայրերից՝ իրար ձայն տալով էին գալիս, որ մոլորվածները չկորչեն։ Երբ հավաքվեցինք մի տեղ ու բերաններիս մածուկված փոշին էինք թքում, նկատեցինք, որ բոլորիս տափաշշերն էլ դատարկ են։ Միանգամից վտանգն զգացինք, մեզանից ոչ մեկը գյուղում աղբյուր չէր նկատել։ Մեր ծարավը սաստկանում էր, գյուղը տակն ու վրա էինք անում՝ ջուր չկար։ Տղաները գնացին ու տափաստանի խանձված, եռացող բլրակների ետևից անհամ, անջուր, ծարավ չհագեցնող ձմերուկներ բերեցին, և դարձյալ բոլորով մռայլ էինք։ Մենք գիշերատեղի դարձած կանաչ ու մուգ կանաչ պատշգամբով տունն էինք կարգավորում, պարսերով եկած երկարակնճիթ մոծակները մեզ ուտում էին, իսկ ամբողջ գյուղով մեկ ցրված տղաները դարձյալ չէին կարողանում ջուր գտնել, ու շատերս տրտնջում էինք և դժգոհում։ Հարևան գյուղի իրենց բազայից մեկը եկավ՝ Սերոբին էր որոնում։ Մեր հրամանատարին ասաց. «Սերոբին այդպես էլ չգտանք, Սերոբին չե՞ք տեսել։ Անընդհատ աջ թևից էր գալիս»։ Մենք ուզում էինք, որ նա գնա, թողնի ու գնա։ Ջրոտ տանձ տվեցինք, ճաքճքված շուրթերին փոշի կար, կիսակծեց՝ տանձի վրա որդ խաղաց, չնկատեց, կրկին կծեց։ Ուզում էինք, որ նա գնա, ասաց. «Ես էի բերել նրան, առաջին անգամ ինձ հետ եկավ։ Կինն էլ երկու ամսից երեխա է ունենալու»։ Քնատ աչքերը փակվում էին։ «Դե լավ, գնամ, որ տեսնեք, իմաց տվեք»։ Ուզում էինք, որ նա գնա։ Հետո Գեղամը եկավ, ասաց. «Այս գյուղում ջուր չի էլ լինի, տափաստանում աղբյուր որտեղի՞ց լինի, ես ջրհոր եմ գտել»։ Հրամանատարը չէր ցանկանում, որ այդ ջրից խմեք, համառորեն մերժում էր, նա գիտեր որ ջրհորները ամենահարմարն են՝ թունավորելու համար։ Ասաց. «Համբերեք, կարող է թիկունքից ջուր են հասցնում, կապով կպարզենք»։ Շարժական ռադիոկայանը միացրինք, մեկը դարձյալ Սերոբին էր որոնում։ Կապավորին գոռացինք. «Անջատիր, ապուշ, կյանքումդ երբևէ միացրե՞լ ես, անհրաժեշտության պահին միշտ էլ փորլուծ ես ունեցել, անջատիր…»։ Կապավորն ասաց. «Գիշերայինով դուրս գամ, գիշերային գիծը միշտ էլ ազատ են թողնում, յոթանասունինը ազատ կլինի»։ Գիշերային ալիքի ուժեղացող ու թուլացող խշշոցների մեջ մեկը միապաղաղ ձայնով դարձյալ Սերոբին էր որոնում։ Ես այդ ժամանակ, կրկին թիկունքից ձայն լսեցի, շրջվեցի՝ ոչ ոք չկար ։ Տղաները կապավորին գոռում էին. «Անջատիր, անջատիր…»։ Ծարավը սաստկանում էր, մենք ջուր էինք ուզում, և հրամանատարը տեղի տվեց, միայն թե եռացրած ջրի առաջին բաժակը ինքը խմեց, ու մենք թախծոտ սիրում էինք նրան։ Էլի յոթ օր անցավ, ու մոծակները մեր մարմնի վրա ջրակալ վերքեր էին բացել, իսկ գիշերային դիրքերից վերադարձած տղաներին ցերեկը ճանճերն ու պղտոր և թթվահամ ջրից սաստիկ ծնոտային ատամնացավերը չէին թողնում քնեն, ու շատերի բորբոքված աչքերի մեջ մազանոթներ էին պայթել, և արյան նիշ էր իջել անքնությունից, փոշուց ու տափաստանի անսահմանությունից։ Մի քանի օր էլ անցավ, և գյուղի չորս ծայրերից դուրս եկան ու մեր բնակատեղը լցվեցին մանր ու խոշոր, գույնզգույն, ռմբակոծություններից վիրավոր ու փրկված, տարացեղ պատկանելության կատուների խմբեր ու շների ոհմակներ։ Նրանք քաղցից մլավում, կաղկանձում և ոսկորի համար իրար կոկորդ էին ծամում։ Մեր ձեռքից, մեր թափոնից ու խոհարարի թասերից պատառներ էին թռցնում։ Ցերեկները նրանք ուտում էին մեր հացը, մութն իջնելուն պես հեռանում էին, նստում իրենց բաց դռների առաջ, վերքերն էին լիզում ու կատաղի հաչում մեզ վրա կամ իրենց պսպղուն աչքերի բոցը երկնքին տված՝ լուսնահաչ էին տալիս։ Մենք նյարդայնանում էինք, մեր ջղերը չէին դիմանում։ Գիշերը գյուղում պարեկություն անողներիս և բազայի շուրջը պահակակետերի կանգնածներիս համար խախտվում էր բնական լռությունը, որի մեջ մենք միշտ էլ որսացել էինք նրանց հետախույզի ծածուկ տեղաշարժերը։ Լուսածրային կրակոց-ազդանշանով մեր ընկերներին օգնության դուրս թռչելու պահին, մութի մեջ մեր ոտնատակերից կակղամորթ, պստիկ ու մեծ, փափուկ մարմինների արձակած մլավոցն ու կաղկանձը, ցավից սրընթաց, պատեպատ, տեղից տեղ նետվելու աղմուկն ու թշնամու ոտնաձայները շփոթում էինք, չէինք կարողանում տարորոշել։ Գիշերվա հետ հարավից ու հյուսիսից փչող քամին ծեծում, շրխկացնում ու ճռռացնում էր հարյուրավոր տների բաց ու փակ դռներն ու լուսամուտները, ինչքան էլ մենք գիտեինք, որ հիմա թիկունքում շրխկալու է դուռն ու լուսամուտը, այնուամենայնիվ վեր էինք թռչում, ձայնը կրկնակի էր դառնում, որովհետեւ մի անգամ էլ մեր ներսում էր պայթում, ու գիշերը, փշրված ապակու նման, թափվում էր մեր մտքերի տակ, որի վրայով բոբիկ ներբաններով քայլելու պես պիտի գնայինք՝ լավ գիտակցելով, որ մութի մեջ, մեր շուրջը դաշույնի շեղբն էր պտտվում։ Նռան ծառն էլ էր մեզ նյարդայնացնում, գիշերվա լռության մեջ հանկարծ պայթում էր նուռը ու ճայթոցով ճղում թանձր, հարահոս մութը։ Մենք գիտեինք, որ շներին ու կատուներին չի կարելի սատկեցնել, դա արդեն արել էինք, երբ առաջին օրը գյուղ էինք մտել, տները խուզարկելու ժամանակ դեպի մեր կոկորդները ոստնող գամփռներին գնդակահարել էինք ու, գյուղում տարածված, անտանելի նեխահոտը մեղմելու համար, նրանց լեշերի վրա մեր զինվորական մեքենաների սոլյարկան էինք շաղ տալիս։

Քսաներորդ օրը, երբ բոլորս ոջլոտել էինք ու արևածագի հետ պատի երկայնքով նստած՝ բութ մատի եղունգի վրա շապիկներիս ոջիլներն էինք ջարդում, նա էլի եկավ, հարևան գյուղի բազայից, որ շուրթերը ճաքճքված էին ու Սերովբերին էր որոնում, ասաց. «Սերոբին այդպես էլ չգտանք, Սերոբին չե՞ք տեսել, կինն էլ երկու ամսից երեխա է ունենալու։ Առաջին անգամն էլ ինձ հետ էր եկել»։ Մենք ուզում էինք, որ նա գնա, թողնի ու գնա, ապուր տվեցինք, հացը թաթախելով էր ուտում, քնատ աչքերը փակվում էին. «Դե ես գնամ, որ տեսնեք, իմաց արեք»։ Մենք ուզում էինք, որ նա գնա։ Այդ օրը, այգիների ու տափաստանի իրենց թաքստոցներից, գյուղի ամայի փողոցները պայտերի տակ դմդմացնելով, փախուստի պահին լքված, սմբակները ջարդոտված ու մազաթափ ավանակներ, ջորիներ, պառաված ձիեր եկան։ Նրանք ծարավից խելակորույս, մեր ջրի ամանների շուրջը սմբակներով հողն էին տնքոցով փորում ու ստվերների միջից գտած ամեն մի խոնավ բան ծամելով, աչքերի թացությունը խմող, կապտաթև ճանճերի պարսից հալածված՝ մեզ էին նայում ու վրնջում։ Մենք հեծնում էինք ու նրանց դողդոջյուն մեջքների վրա հարմար կեցվածք ընդունած, կրծքներս ուռեցրած՝ լուսանկարվում։

Լուսանկարը՝  acnis.am կայքից

No Comments

Leave a Reply