maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobet girişjojobetgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbetholiganbet girişjojobetcasibombetkomjojobetjojobetjojobetjojobetcasibomcasibomjojobetcasibomcasibomdeneme bonusujojobetjojobet girişextrabet giriş216jojobetmatbetmeritkingmeritkingjojobetjojobet girişmeritkingjojobetcasibommarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetcasibomjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibomcasibomcasibomcasibomjojobetjojobetmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommatbetcasibomholiganbetcasibomcasibombahsegeljojobetcasibomcasibomjojobetjojobetjojobetmatbetjojobetmeritkingjojobetsahabetcasibomholiganbetholiganbetjojobet güncelbahsegel
ԳիտաՆյութ ԳրաԴաշտ Կարինե Ռաֆայելյան

Քաջնազարակերպ արքաների վարքը Նորայր Ադալյանի հայացքով

11.12.2022

Փուչ ու տխեղծ արքաների արկածաշատ-զավեշտալի ոդիսականը ուսումնասիրության մշտամնա թեմա է արվեստագետների համար: Այս թեմայի անդրադարձները ծայր են առնում ժողովրդական բանահյուսությունից և պարարտ հող դառնում գեղարվեստական մշակումների համար: Հայ ժողովրդի «սիրելի»

 Քաջ Նազարն ու քաջնազարականությունը դասվում են դրանց շարքին: Հովհաննես Թումանյան, Դերենիկ Դեմիրճյան, Ստեփան Զորյան, Մկրտիչ Սարգսյան, Սիպիլ, Համաստեղ. սա ոչ ամբողջական անվանացանկն է այն գրողների, որոնք մշակել և գեղարվեստական գրականության նյութ են դարձրել Քաջ Նազարի թեման: Ավելին, հայ գրականագիտության երախտավոր, հասարակական-քաղաքական գործիչ, նշանավոր «Վերնատան» անդամ Նիկոլ Աղբալյանը մի ընդարձակ ուսումնասիրություն է նվիրել այս թեմային, որում զուգահեռներ է անցկացրել Դոն Քիշոտի և Քաջ Նազարի միջև` վերջինիս համարելով համաշխարհային գրականության անդաստանից սերող դոնքիշոտյան տիպ:

Այն, որ Դերենիկ Դեմիրճյանի «Քաջ Նազար» թատերգությունը անվերապահորեն սիրել և ընդունել է ժողովրուդը, չունի ապացույցների կարիք: Փաստը, որ 1924 թվականից մինչ օրս այդ ստեղծագործությունը բեմադրվել ու բեմադրվում է տարբեր քաղաքներում, տարբեր թատերախմբերի կողմից ու հետաքրքրում, գրավում է հանդիսատեսին, արդեն ասվածի պերճախոս վկայությունն է: Եվ այնուամենայնիվ, փարատելու համար հնարավոր տարակուսանքները, մեջբերենք մի հատված 1924 թվականին Դերենիկ Դեմիրճյանի` Վահան Թոթովենցին գրած նամակից. «Այս «Քաջ Նազարը» նվաճեց մեր հասարակությանը ինտելեգենտից մինչև կոշիկ սրբողը, մեծից մինչև փոքրը ամբողջ  ցիտատներ են փոխանակում իրար հետ: Շատերը ամբողջ կտորներ անգիր գիտեն: Վերջին ներկայացմանը մեկը, որ ետևս էր նստած, հուշում էր ամբողջ պիեսը»:

Բայց և այնպես, իմաստուն ու իր հանդեպ խստապահանջ գրողին մինչև կյանքի վերջը հետապնդել է այն մտատանջությունը, թե «Քաջ Նազարը» լիարժեք չի հասկացվել, չի ընկալվել ընթերցողի կողմից: Այս էր պատճառը, որ Դեմիրճյանը սկսեց գրել «Քաջ Նազար» վեպը, որը մնաց անավարտ, սակայն պահպանված առանձին պատառիկներն ու պատահական թերթիկների վրա արված նշումները պարունակում են բավական հետաքրքիր տեղեկություններ գրողի մտադրության մասին: Նա ցանկանում էր հասնել Քաջ Նազար երևույթի, քաջնազարականության համաշխարհային դրսևորումների մեկնաբանությանը, սակայն իր համար վերապահված երկրային կյանքի ժամանակը չընձեռեց Դեմիրճյանին այդ հնարավորությունը:

Դժվար է ասել` պատահականորեն, թե պայմանավորված գրական ժառանգորդական կապի անորսալի հետագծով` 20-րդ դարի առաջին կեսին Դեմիրճյանի սկսած ու անավարտ թողած գործը 21-րդի առաջին կեսին որոշակի ավարտի է հասցրել արձակագիր, դրամատուրգ Նորայր Ադալյանը:   

«Ծաղրածուն մեծ քաղաքում» վեպը պատուհաս արքաների ու նրանց գահին բազմեցրած պակասավոր հասարակության համայնապատկերն է` երևակված Նորայր Ադալյան գեղագետի հայացքի միջով: Գեղարվեստական երևակայության և գրական հնարանքների իր ոստայնը հյուսելով Մարկեսի հարյուրամյա մենության և կյանքի աշունն ապրող Նահապետի գրական խարիսխների «մերձակայքում»՝ մերօրյա հայ գրողը բանաձևել է իր ու մեր իրականությունը. «…ժողովուրդը տխուր է ու հուսահատ, որոշ չափազանց հուսակորույս մարդիկ զարկերակ են կտրում, հրապարակում դիմում ինքնակիզման, կախվում, կամրջից նետվում»:

Ադալյանի վեպը (որ թերևս, վեպ-թատերգություն է, վեպ-բանահյուսություն, վեպ-վավերագրություն կամ նույնիսկ վեպ-գրականագիտություն) վեր է հանում մեր կյանքի ճշմարտությունները` մատուցելով դրանք իմաստասիրական, գրոտեսկային, առօրեական ու շատ այլ երանգավորումներով: Նրա հերոսների պատկերասրահը բազմազան է ու բազմամարդ: Նրանցից շատերին մենք ճանաչում ենք անձամբ, և գրողն էլ շատ դեպքերում հիշատակում է նրանց հականե-հանվանե:

Հեքիաթասաց-հեղինակ գործող անձերի երկխոսություններից բաղկացած թատերգական հատվածներում միաձուլվում են ժողովրդական իմաստնությունն ու գեղարվեստական երևակայությունը, դարերից եկող անփոփոխ պատկերացումներն ու արդիական իրողությունները: «Ամեն թագավոր ծաղրածու է»,- հավաստիացնում է Հեքիաթասացը: «…երկրում շատ դժվար էր ծաղրածու գտնել, որովհետև բոլորը ծաղրածու էին և ոչ ոք ծաղրածու չէր»,- Հեքիաթասացին լրացնում է Հեղինակը:

Նորայր Ադալյանը պատկերում է մի երկիր, որտեղ տրամաբանությունից դուրս ամենայն ինչ ունի իր «տրամաբանական» բացատրությունը: Գրողներին ոչնչացնում են կամ քշում Սիբիր. գույք` պարտքի դիմաց: Քոսը հռչակվում է սուրբ հիվանդություն, կակազությունը` կրթական պարտադիր ծրագիր մանկապարտեզների, դպրոցների, բուհերի համար, ոտքի ձախ թաթին հինգի փոխարեն չորս մատի առկայությունը` բարձրագույն շնորհ… Նշված բոլոր «առավելությունները» ճառագում են արքա Նազարի կերպարում: Երկրի նախագահի բարձրագույն պարգևը՝ «Նազար» մրցանակը, ոչ այլ ինչ է, քան «շալախ ծիրանի ոսկեգույն մի չիր` մթելի գլխաչափ թելօղակով»: (Նկատենք` գրոտեսկային վերաբերմունքը մրցանակների և մրցանակաբաշխության արարողակարգի հանդեպ անաչառորեն ի ցույց է դնում մի արվեստագետ, որ մրցանակների և մեծարումների պակաս չի զգացել կյանքում. հակառակ դեպքում պիտի մեդադրվեր աղվեսի ու խաղողի մասին պատմող առակի վկայակոչմամբ):

Միակ համակրելի, կանխատեսելի, նաև անձնաշահորեն հնարամիտ գրական կերպարը Նորայր Ադալյանի ստեղծագործության մեջ ծաղրածուի վերածված ջութակահար Նավասարդն է, որ ոչ միայն կարողանում է իրատեսորեն գնահատել և ըմբռնել իր շուրջ և իր հետ կատարվածը, այլև նույնիսկ թափանցել բրոնզեդարյա սափորի գաղտնագրերի աշխարհը: Նա է միակ կենդանի արարածը, որ կարողանում է գահընկեց անել պատուհաս արքային: Բայց և որքանո՞վ է հուսադրող այն փաստը, որ գահին տիրում է ոչ այլ ոք, քան նախկին ծաղրածուն, մանավանդ եթե հաշվի առնենք, որ այս պատումի ամենաիմաստուն հերոսը Հեքիաթասացն է, իսկ նա անառարկելիորեն վկայում է. «Նազարը հավերժական մարդկային տեսակ է, չունի ազգություն ու ծննդավայր, պահպանելով իր արմատը` մշտապես փոխվում է և նույնիսկ զարգանում ու կատարելագործվում, գտնվում է տիեզերական ժամանակի ու տարածության մեջ, հետևաբար ամեն ժամանակ, յուրաքանչյուր մարդ իր Նազարն ունի»:

Ի՞նչ երաշխիք, որ որևէ Քաջ Նազարի հաջորդած որևէ ծաղրածուի մեջ գլուխ չի բարձրացնի հավերժական ու հարատև «իր Նազարը»:

Այս և այլ հարցադրումների շուրջ է մտորում Նորայր Ադալյանը և այդ մտորումների դաշտ տեղափոոխում իր ընթերցողներին: Սակայն հավերժական արժեքների գերակայության թեման, այնուամենայնիվ, մնում է գլխավորը նրա պատումում: Դրա մի վկայությունը վեպից ստորև ներկայացվող հատվածն է:

Կարինե Ռաֆայելյան

Նորայր Ադալյան, Իրականության հեքիաթը

(հատված «Ծաղրածուն մեծ քաղաքում» վեպից)

Հազարամյակներ շարունակ մարդիկ տեսնում էին միայն այն, ինչ կար մակերեսի վրա՝ գետերը, ծովերը, դաշտ, լեռներ ու անտառներ, իրենց կառուցած առարկայական աշխարհը։ Տեսնում էին իրար՝ կինը կնոջը, տղամարդը տղամարդուն, կինը տղամարդուն, տղամարդը կնո­ջը։ Կային ընտանի ու վայրի կենդանիներ, դրանք էլ էին նրանց աչքի առջև։ Հապա բազմատեսակ սողուններն ու թռչունները, բվեճներ, մրջ­յուններ, թիթեռներ, որոնց հետ նրանք շփվում էին յուրաքանչյուր օր և ժամ։ Արևը, աստղերն ու լուսինը շատ հեռու էին՝ այնկողմնային, անի­մանալի, և նրանց խորհրդավոր վախ ու սարսուռներ էին պատճառում։ Նրանք երջանիկ էին, թե դժբախտ։ Սա մի հարց է, որին ոչ ոք չի կարող գոնե մոտավոր ճշտությամբ պատասխանել, նույնիսկ՝ ամենախորաթափանց իմաստասերը, որովհետև երջանկությունն ու դժբախտությու­նը սահմաններ չունեն և գտնվում են միմյանց գրկում, ինչպես գույնը՝ գույնի։

Ոչ ոք չգիտի այն մարդու անունը, ով առաջինը մտահղացավ քան­դել մակերեսը և խորանալ անծանոթի մեջ։ Երբ նա սառը հողաշերտե­րում պեղեց հնամարդու ձեռամբ շինված կավե սափորը՝ փորագիր պարզ նախշերով, այնքան ուրախացավ, որ շատ օրեր չէր կարողանում քուն առնել։ Դա նույնքան մեծ հայտնագործություն էր, որքան և շփու­մով կրակ ստանալը քարեդարյան ժամանակներում, անօդ տարածու­թյան մեջ առարկաների ազատ անկման Գալիլեյի գյուտը կամ ատոմի մոլորակային մոդելի Ռեզերֆորդի բացահայտումը, որը հետագայում որքան հանճարեղ, նույնքան էլ ողբերգական նոր շարժումների հիմք դարձավ։ Ով ինչ ուզում է մտածի՝ հանճարեղության էությունը ողբերգու­թյունն է, նաև՝ նրանց միջև խորհրդավոր հավասարման նշան կա։

Անքուն մի գիշեր կինը նրան ասաց.

– Մարդ, եթե չես քնում, ինձ գրկիր։ Եթե չես գրկում, ուրեմն ինձ չես սիրում։

Նա պատասխանեց.

– Եթե քեզ չսիրեի, սափորը չէի գտնի, տես, դու և սափորն ինչքան նման եք։

Կինը նայեց, ուշադիր ու երկար նայեց սափորին և տեսավ, որ ին­քը շատ գեղեցիկ է։ Հետո տեսավ թե զգաց, գուցե միաժամանակ և՛ զգաց, և՛ տեսավ՝ սափորն իր նման հղի է, երկուսում էլ ժպտում է նույն էմբրիոնը։

Այս բառը՝ «էմբրիոն», նա և այն ժամանակ որևէ մեկը չգիտեր, դեռ չէր ծնվել այն կենսաբանն ու մարդաբանը, որը խնձորից ավելի աստ­վածային պտուղին գիտական անուն տար։ Կինն զգուշորեն ու խանդա­ղատանքով շոյեց սափորի կոնքը և երբ էմբրիոնն այդ հպումից երգեց դաշնամուրի ցածրանիստ օկտավային ստեղնի թրթռուն արձագանքի հնչողությամբ, կինը սիրտ ու հոգով ժպտաց նրան։

Ընտանիքը՝ տղամարդ, սափոր ու կին, այնքան երջանիկ էր, որ չէր գիտակցում իր երջանկությունը։ Սափորն աստիճանաբար լցվում էր հետզհետե ավելի ծաղկող էմբրիոնի քաղցր ու բուրավետ հյութերով։ Տղամարդը հաճախակի գրկում էր նրան ու սեղմում կրծքին արտահայ­տելով իր սերը նրա և կնոջ հանդեպ։

– Կամաց, մարդ, շունչս կտրվեց,– ասում էր կինը։

Եվ երբ տղամարդը քաշվում էր սափորից, կինն անմիջապես խնդրում-աղաչում էր.

– Ինձ էլ խեղդիր… էլի, էլի խեղդիր։

Եղավ մի օր, գարուն էր, ծառերը ծաղիկ էին հագել, գեղգեղում էին պես-պես թռչուններ, ծիծաղում էին ձնհալ լեռներից վազվզող առվակները, տղամարդը, գարնան շնչից հարբած թե խելակորույս, սափորն այնքան ամուր սեղմեց կրծքին, որի տակ անհագուրդ սիրուց բղավում էր սիրտը, որ այն փշար-փշուր կոտրվեց։

Կինն այնքան աղեկտուր ճչաց, որ չլսեց իր ձայնը։

Տղամարդը լաց էր լինում ինչպես հանկարծամահ սիրուհու Մոննա Լիզայի վրա, որի դիմանկարը նկարիչը դեռ չէր նկարել։

Կանցնի մի քանի ամիս, կգա չափազանց շոգ հուլիսի 30-ը, և կինը ծննդաբերությունից, կմահանա, ամուսնուն ու աշխարհին թողնելով իր կապուտաչյա տղուկին։

Երբ տղան չափահաս ու խելամիտ դարձավ և դեմքին բոց մորուք կապեց, հայրը, որ երկրագործություն էր անում, նրան ասաց մոր ու սա­փորի պատմությունը՝ առանց որևէ գունագիծ հավելելու, քանզի եղածն այնքան գեղեցիկ էր, հուզիչ ու կատարյալ։ Վերջում ավելացրեց.

– Հավատացած եմ, սափորը հարություն է առել, մորդ կերպարան­քով այդքան աստվածային երևույթը չի կարող վերանալ մեր աշխար­հից, նա ապրում է։ Իմ ուժերը նվազել են, միտքս խառնափնթոր է դար­ձել, քարեքար է խփվում, ձեռք ու ոտքերս դողում են, երբ ես մեռնեմ, դու արի իմ տեղը և սափորը որոնիր, ով որոնման մեջ է՝ նա մի օր կգտնի իր սերը։

Հոր ֆիզիկական անէացումից հետո որդին երկար փնտրեց սափո­րը, բայց չգտավ։ Հողի խոր ու մութ շերտերից նա լույս աշխարհ հանեց ուլունքաշարեր, աշխատանքային գործիքներ, մի քարաշեն գլուխ, որ նման էր ու նման չէր հեթանոս Խալդի աստծուն, նետ-աղեղ, կավե ամաններ, մարդու և ընտանի կենդանիների ոսկորներ, կնոջ կերպարանքով ոսկեձույլ մի արձանիկ, բազմաթիվ ուրիշ առարկաներ էլ հայտ­նաբերեց, սակայն դրանցից և ոչ մեկը, որոնց շարքում տարբեր չափսի ու կառուցվածքի սափորներ ևս կային, նման չէր այն սափորին, որի մա­սին նրան հայրն էր պատմել ու մանրամասնել հուզալից բառերով։

Կանցնեն շատ տարիներ։ Որդին կհասնի զառամյալության շեմին։ Եվ երբ մի մութ գիշեր Գաբրիել հրեշտակը՝ Յամայի որդին, նրան ձայն կտա, որ տանի հորիզոնից այն կողմ տարածված անիմանալի աշխարհը, ցավ ապրելու փոխարեն նա կժպտա մորը, սափորին և հորը՝ հավատացած, թե նրանց գտել է, նրանք իր ներսում են, այդ պահից, որ խորհրդավոր ու մեղմորեն երգող հավերժության սկիզբն է, ինքն ամբողջովին նրանց մեջ։

Այսպես, սափորի հետքերն աշխարհի երեսից վերջնականապես ցնդեցին-անէացան, մտքի բոլոր չափումներով կարելի էր կարծել՝ այն երբեք էլ չի եղել։ Մոռացության թանձր փոշին իջավ նաև մարդկանց վրա։

Սա հեքիաթ է, շատ հեքիաթների պես։ Իմանանք, սակայն, որ հե­քիաթն ավելի իրական է, բան իրականությունն իր երկրաչափական, բարոյական և ֆիզիկական հատկանիշներով։ Այն առաջանում է ժամանակների ու տարածության անչափելի բևեռացումից և նման է գերխիտ ադամանդի, որի յուրաքանչյուր բյուրեղում կան գոյության նշաններ։ Եթե մենք ի վիճակի չենք կարդալու այդ նշանները, դա բնավ չի նշանակում, թե դրանք չկան կամ բացակա են։

Ի միջի այլոց, բացակայի մասին։ Հորիզոնական թե վերընթաց աշ­խարհում բացակա երևույթ կամ առարկա գոյություն չունի, պարզապես՝ մարդը չգիտի նրանց տեղը։ Երրորդ աչքը կարող է դրանցից մի քանի­սը նաև իր մեջ տեսնել։

Աստիճանաբար՝ դարերի շղթայում, աներևույթի երևույթացումը դարձավ գրեթե ամենօրյա զբաղմունք, սկզբնապես՝ արհեստավորա­կան, իսկ այնուհետև՝ գիտամշակութային։ Մարդիկ քանդում էին երկրի կարծր թե փխրուն մակերեսները՝ հայտնի անելու հին աշխարհի դի­մագծերը, և զարմանում-հիանում-հպարտանում էին, որ հաճախ անթվակիր անցյալն այնքան նման է իրենց։ Խորքում կարծես ոչինչ չի փոխ­վել, բացի մոդայից։ Նույն գեղեցկությունները։ Նույն անպարագիծ կյան­քը։ Նույն տառապանքները՝ ես-ի մեջ և դու-ի։ Նույն աչքերը։ Նույն սիրտն ու հոգին։ Նույն բառ խոսքը։ Նույն ծնունդը, սերն ու մահը։

Ստեղծվեցին հին աշխարհը ցուցադրող թանգարաններ։ Կենդանի մարդիկ դիտում էին ցուցանմուշները և բարի նախանձով համակվում իրենց նախնիների հանդեպ։ Ոմանք այնպես սիրահարվեցին որոշ առարկաների, որ թանգարանից գողացան դրանք, տարան տուն, դրե­ցին իրենց նորաոճ բնակարանների ամենապատվավոր ու երևացող մասերում, որ ընկեր-բարեկամ այցելուները տեսնեն ու հիանան։ «Ես եմ շինել-ներկել իմ այս ձեռքերով»,– ստախոսում էր ինքնամեծար տան­տերը։ Նրան հավատում էին, չէին հավատում, հետո դարձյալ հավա­տում էին։ Թանգարանների գողությանը զուգահեռվեց բնակարանների գողությունը, որտեղ նախախեթական կամ վաղ թե ուշ բրոնզեդարյան մասունքներ էին հանգրվանել։ Չափազանց գեղեցիկ օրեր էին այս հե­քիաթում. փող, ոսկի ու արծաթ չէին գողանում, այլ՝ հին աշխարհի ձայն ու նշաններ, որոնք ազնվացնում էին նրանց և վանում նրանցից հոգու մենության տխրությունը։ Պատահեց, գողը, որ ժամանակակիցներիս ըմբռնմամբ գող չէր, բացահայտվեց գողության մեջ։ «Ինչու քո բարեկա­մի տնից գողացար չորս հազար տարեկան գունազարդ կավամանը»,- հարց տվեց դատավորը խստադեմ առոգանությամբ։ «Ես չեմ գողացել, վերցրել եմ»։ «Ինչու վերցրիր»։ «Ես կավամանն ավելի էի սիրում, քան բարեկամս»։ «Գող ես»,– ասաց դատավորը և նրան դատապարտեց ցմահ բանտարկության։ Ժամանակակցի վկայությամբ նա բանտում ապրեց մինչև զառամյալ ծերություն, նույնի կարծիքով՝ ավելի երջանիկ, քան ազատության մեջ գտնվող շատ երջանիկներ, որովհետև շարունա­կում էր հեռվից հեռու սիրել կավամանը և նրան իր անփոխարինելի հա­րազատն էր համարում։

Մեկը մեկից ընտիր ինչքան ուսումնասիրություններ գրվեցին մե­ռած աշխարհի

մասին, որոնց պատմական հազարամյակները ողջա­ցան և սկսեցին մրցել կենդանի ժամանակի հետ։ Անցյալը եկավ խառնվեց ներկային, իսկ ներկան գնաց հասավ անցյալի մութ դաշտե­րը՝ օծելով դրանք իր լույսով ու ջերմությամբ։ Գոյության անքակտելի շղթա։

Շլիմանը բացահայտեց Հոմերոսի վեպ-հեքիաթի առարկայական եղելությունները՝ դարձյալ տիեզերական մի հայտնագործություն։ Ժայ­ռապատկերները ձայն առան։ Սեպագիր բան ու խոսքեր էլ վերծանվե­ցին. «Խալդի աստծո մեծությամբ Արգիշտին, Մենուայի որդին, թագա­վոր է հզոր, թագավոր Բիայնիլիի, տերը Տուշպա քաղաքի»։

Հնդեվրոպական էթնոսին պատկանող դամբարաններ լույս աշ­խարհ եկան և ապրողներին ներկայացրին հնամարդու թաղման որոշ ծեսերը։ Այդ նյութական փաստերը Բիայնիլիի ապագա քաղաքացուն, որ հմուտ հնագետ էր, հիմք դարձան կատարելու անառարկելի պատմություն-ընդհանրացումներ։ Պարզվում է, հազարավոր տարիներ առաջ թաղման արարողության ընթացքում խոշոր եղջրավոր անասուն­ներ են զոհաբերվել՝ ի պատիվ հանգուցյալի։ Սրանց գլուխները, չորս վերջույթներով և ամբողջական կաշվով զետեղվել են դամբարանախցերի արևելյան պատերի երկու անկյուններում՝ ուղղված դեպի արևելք։ Դամբարանների պղնձե կաթսաներն առնչվում են զոհաբերված կեն­դանիների միսը եփելու և որպես հոգեհաց մատուցելու արարողությա­նը։ Զոհաբերության կենդանին արժանացել է առանձնահատուկ ուշադ­րության, նրան զուգել-զարդարել են մոգական ուժ ունեցող զանազան պահպանակներով։ Որոշ ծեսերում ընդգծվել է նաև զոհաբերվող կեն­դանու ծիսականորեն մաքուր (իմա՝ կույս) լինելու հանգամանքը՝ հանգուցյալի նկատմամբ սիրով ու բարեպաշտությամբ պայմանավոր­ված։ Ըստ նույն հնագետի, գոյություն է ունեցել և դիակիզում, հանգուց­յալին կրակի միջոցով աստվածներին փոխանցելու ծիսակարգ։ Դիակի­զումից երկու շաբաթ հետո կատարվում էր «ոսկորների հավաքում»՝ ոտանավորներ ասելով։ (Հասկանալի է, դա չի եղել անտիպոեզիա, այլ սրտալից բառ-երգեցողություն)։ Ոսկորների մնացորդները լվացել են և լցրել աճյունասափորի կամ սև այծեղջերվի կաշվի մեջ։

Ինչու չհավատալ այս ամենին, երբ այսօր դու էլ ես հնամարդ։ Դու դու չես, այլ՝ նա։ Նա էլ դու ես։

No Comments

Leave a Reply