Ardi.am-ի հարցերին պատասխանում է գեղանկարիչ Ռաֆֆի Ադալանը:
-Պարոն Ադալյան, Ձեր ստեղծագործության մեջ թեմատիկայի առումով ի՞նչն է գերակա: Կա՞ ինչ-որ դոմինանտ գիծ, որ նկատելի է բոլոր կամ շատ ստեղծագործություններում:
-1988-ից սկսած՝ մեծ շարք եմ արել, որում ղարաբաղյան շարժման թեման է: Շարքը տարավ ինձ դեպի Հայոց ցեղասպանության գիծը: Ես այն ներկայացնում եմ իմ տեսակի մոտեցմամբ: Ի՞նչ էր իմ գործիքակազմը. աբստրահել այդ թեման, չարտահայտվել ավանդական ձևերով: Ես հաշվի չեմ առել՝ կհասկանա՞ն իմ ասելիքը մարդիկ, թե՝ ոչ: Բայց տեսա, որ հասկանում են: Մեծ մասամբ, իհարկե, լռում են և միայն շնորհավորում: Սարգիս Մուրադյանը, որ սովետական ժամանակաշրջանի կարկառուն արվեստագետներից էր, իմ գործերը դուրս էր թողնում ցուցահանդեսներից: Բայց դե դիմացանք: Իսկ հետխորհրդային շրջանում՝ 1991-ին, իմ ցուցահանդեսի ժամանակ տեսավ արածս շարքն ու շնորհավորեց, դրական արտահայտվեց: Բայց դրանից մի քանի տարի առաջ Ռուսական արվեստի թանգարանում էի ցուցահանդես բացել: Նույն Սարգիս Մուրադյանը թանգարանի տնօրենին նախատել էր, որ թույլ է տվել ինձ այնտեղ ցուցահանդես բացել, այն էլ՝ երկար ժամանակով՝ երեք ամսով: Ուզում եմ ասել՝ մարդիկ ժամանակի, բարքերի հետ փոխվում են. միշտ էլ առնետավազք կա: Երբ 1965 թվականին ժողովուրդը ոտքի կանգնեց, ես էլ էի դրանց մեջ: Այն ժամանակ Ազիզբեկովի կոչվող հրապարակում տղաներն ասացին՝ շուռ տանք էս արձանը: Լևոն Ներսիսյանն ասաց՝ ոչ մի դեպքում: Էդտեղ մի բան կոտրվեց: Մինչև այդ ո՞վ կարող էր խոսել Եղեռնի մասին: Բայց 1965-ը բեկումնայն էր: Իսկ այսօր մի բան կատարվում է արդեն մեծ մասշտաբներով՝ ամբողջ տարածաշրջանում: Ես քաղաքական գործիչ չեմ, չեմ կարող որոշակի բան ասել, բայց հետևում եմ:
-Արվեստագետը միշտ էլ ներքուստ ըմբոստ է, ընդդիմացող: Երբ բեկում եղավ, վերացավ արգելքը Եղեռնի, ազգայնական թեմատիկայի առումով, չթուլացա՞վ Ձեր հետաքրքրությունն այդ ամենի նկատմամբ:
-Ոչ մի դեպքում: Որովհետև ես համբերությամբ սպասել եմ: Գործեր ունեմ, որոնց ցուցադրությանը սպասել եմ 20-30 տարի: 1965-ից սառույցը սկսեց հալվել և վարարեց 88-ին: Այդ ընթացքում շատ բաներ բացվեցին և մինչև հիմա են բացվում: Ու ես ուրախ եմ դրա համար, մտածում եմ, որ վերաջապես կարող է դեմոկրատական հիմքերով կարգին երկիր դառնալ Հայաստանը: Կաստացվի, թե ոչ, չգիտեմ: Բայց շատ կտխրեմ, եթե չստացվի:
Ներկայացնում ենք Ռաֆֆի Ադալյանի ստեղծագործություներից:
Ardi.am
No Comments