maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobetcasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommeritkingcasibomholiganbetcasibommeritkingdeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetcasibomcasibomjojobetjojobet girişcasibomcasibomjojobetmarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetcasibomjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibomcasibomcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
Կերպարվեստ Մովսէս Ծիրանի

Ռուբէն Աբովեան․Չարութիւնից եմ փախչում

09.10.2023

 He was a brilliant artist and I am sure a very dear friend to «Noah’s Ark».
In sympathy
VICTOR FORBES
(Owner & director of “Fine Art Magazine”)

Այնճար, 1992, Ամառ

Համեմատաբար զով օր մըն էր: Երեւանէն վկայուած ընկերներէս մէկը՝ Մատթէոս Մաթոսեանը, երեկոյ մը եկաւ եւ խնդրեց, որ իր տունը երթամ եւ Հայաստանէն բերած շուրջ յիսուն գեղանկարներու իր հաւաքածոն տեսնեմ: Կ’ուզէր իմանալ, թէ իր ունեցած քսանէ աւելի երիտասարդ արուեստագէտներէն որո՞նք ապագայ կը խոստանային…: Գացի եւ միայն մէկ արուեստագէտ ընտրեցի, Ռուբէն Աբովեան, որմէ երկու գործեր ունէր: Մինչ այդ, ոչ մէկ ստեղծագործութիւն  տեսած էի իրմէ: Ընկերս յուսախաբ եղաւ, իսկ ես միտքս պահեցի Ռուբէն Աբովեան անունը:

Պէյրութ, 1994, Ձմեռ

Քաղաքական եւ ապահովական գետնի վրայ թէեւ անկայուն, սակայն յուսատու օրեր էին: Հեռաձայնը հնչեց ու Ռուբէն Աբովեանն ու իր վրձնակից ընկերէն մէկը` Վարդան, եկան մեր Մար Մխայէլի բնակարանը: Ծանօթացանք: Երկուքն ալ հրաշալի մարդիկ էին: Յատկանշականը այն էր, որ Ռուբէնը շատ աւելի կը գովէր ու կը գնահատէր իր ընկերոջ ստեղծագործութիւնները, քան՝ իրը: Թէ իրենք գոհ մնացին ինձմէ եւ թէ ես իրենցմէ: Ատկէ ետք մենք եղանք լաւ ու գործակից ընկերներ…:

Պէյրութ, 1994, Ամառ

Այս անգամ հեռաձայնի միւս կողմը Հենրիկ Իգիթեանն էր.

-Եկել եմ Պէյրութ եւ երկու Մովսէս եմ փնտռում, մէկը՝ իմ հին ընկերս Մովսէս Հերկելեանն է, իսկ միւսը Մովսէս Ծիրանին, որ գրել եւ հրատարակել է Փոլ Կիրակոսեանի պատկերագիրքը, ճանաչո՞ւմ ես նրան:

-Ճանաչում եմ:

-Ո՞նց անենք, որ հանդիպենք նրա հետ:

-Կարելի է… բայց ո՞ւր ես հիմա, ո՞րտեղից ես խօսում:

Տօնիկեան» տպարանից:

Տունս մօտ է… Կը գամ եւ Ծիրանիին էլ հետս կը բերեմ:

Հերկելեան նորածին Հերակի հետ, Ռուբէն Աբովեան եւ իր վրձնակից ընկերը, 1992-ին Պէյրութ

Գացի, տիկնոջը՝ Արմինէին հետ կը սպասէր ինծի: Սեղանին դրուած ու իմ հեղինակած Փոլ Կիրակոսեանի պատկերագիրքը ցոյց տուաւ ու ըսաւ.

-Այս պատկերագիրքը Նիւ Եորքում Փոլ Կիրակոսեանը նուիրեց ինձ ու ասաց, որ Ծիրանին թէ արուեստաբան է եւ թէ հրատարակիչ…: Սրա մակարդակով ալպոմներ եմ ուզում հրատարակել: 

Երբ Տօնիկեան եղբայրները գաղտնիքը բացայայտեցին, ան նախ զարմացաւ եւ ապա առաջարկեց իր երկու ընկերներու՝ Ռուբէն Աւագեանի եւ Մհեր Սահակեանի հետ միանալ նորակազմ «Նոյյան Տապան» արուեստի ընկերութեան: Ամիս մը ետք հետը գացի Երեւան: Սարի թաղի լանջին գտնուող ընդարձակածաւալ բնակարանի մը մէջ, հաւաքած էին այդ օրերու հայրենի ամենատաղանդաւոր երիտասարդ երկու հարիւրէ աւելի գեղանկարիչներէ շուրջ հազար ստեղծագործութիւն, որոնցմէ ընտրեցինք քսանչորս գեղանկարիչներու հարիւր քսանութ գեղանկար, հրատարակելու համար Gallery Noas Ark պատկերագիրքի մէջ: Որովհետեւ Ռուբէն Աբովեանի ստեղծագործութիւնները բոլորն ալ գեղեցիկ էին ու արտայայտիչ, շատ դժուար եղաւ անոնցմէ ընտրել չորսը տպագրութեան համար: Իսկ երբ տարի մը ետք առաջին ցուցահանդէսը կը կազմակերպէինք Զալքայի «Emmagos» ցուցասրահին մէջ, Հենրիկը հարց տուաւ.

-Այս քսանչորս արուեստագէտներէն հինգ լաւագոյնները որո՞նք են քեզի համար:

 Ես անվերապահօրէն առաջին հինգի մէջ առի նաեւ Ռուբէն Աբովեանի անունը, որուն համաձայն գտնուեցաւ նաեւ՝ Հենրիկը:

Մերձաւան, 20-, Դեկտ․

Չափազանց դժուարութեամբ կրցայ գտնել Ռուբէնի հեռաձայնի թիւը ու զանգեցի իրեն: Առաջին քանի օրերուն ընկալուչը չվերցուց: Երբ յամառօրէն շարունակեցի հեռաձայնել, գիշեր մըն ալ քիչ մը ուշ ժամուն պատասխանեց ու առանց հարցնելու, թէ ով եմ, քաղաքավարօրէն խնդրեց, որ անգամ մըն ալ չանհանգստացնեմ զինք: Բայց երբ անունս տուի, ան բոլորովին փոխուեցաւ ու ըսաւ.

— Կը ներես, Մովսէս ջան, ես ի՞նչ իմանամ որ դու ես: Կարծեցի թէ էլի լրագրողներն են ինձ «հետապնդում»:

-Ուզում եմ հանդիպել քեզ, կարելի՞ է…

-Արի, սակայն մենակ պէտք է որ գաս, ոեւէ մէկի հետ շփում չունեմ… Մերձաւան գիւղն եմ ապրում… Հասցէս հենց հիմա կուղարկեմ…

-Ռուբեն ջան, մենակ չեմ, Վահրամի հետ եմ, իր մեքենայով եմ գալու: Առանց նրան ինձ դժուար կը լինի գտնել քեզ…: 

-Մեր ընկեր նկարի՞չ Վահրամը… թող գայ, նա կիրթ մարդ է, եկէք, բայց խնդրում եմ, որ  իմ ապրած վայրը գաղտնի  պահէք ուրիշներից:

Գացինք, մինչեւ որ մենք պատերուն վրայ կախուած նկարները կը դիտէինք, ան մասուրով թէյ պատրաստեց…: Տունը բաւականին ընդարձակ էր, ունէր նաեւ իր բակն ու տնամերձ հողը…: Առաջինը Վահրամը խզեց լռութիւնը.

-Ռուբէն ջան, երեւում է նոր ես առել տունը: Մեր ոտքը խերով լինի: Ես էլ բնակարանի խնդիր ունեմ, սակայն ինչո՞ւ քաղաքից այսքան հեռու…:

-Ուրիշ կերպ չէր կարող լինել…

Ես շարունակեցի.

-Այո, ինչո՞ւ հեռու կեանքից, փաստօրէն խուսափում ես նոյնի’սկ լրագրողներից… Եթէ փողդ չէր հերիքում, դու գիտես…

Չկրցայ շարունակել, որովհետեւ Ռուբէնի խոնաւ աչքերը խիստ իմաստալից էին ու յանդիմանական: Ան հայեացքը պտտցնելէ ետք պատերուն շարուած իր ստեղծագործութիւններուն վրայ… նախ լռեց… յետոյ դարձաւ դէպի մեզ ու սկսաւ.

-Ես փողի պէտք չունեմ, կնոջս պէտք ունեմ, նրա մահը ծանր եմ տանում… Մէկը չունէի աշխարհում բացի իրանից: Կեանքը ինձ զրկեց մի էակից, որ ամէն ինչ էր ինձ համար: Մեր ընտանիքից մի քոյր էր մնացել… նա էլ հենց ոտք կոխեց Ամերիկայում… կորաւ… չկայ…:  Սկզբում կեանքս անիմաստ էր դարձել, նոյնիսկ անձնասպանութեան մասին էի մտածում… Սակայն արուեստը ինձ փրկեց:

-Ո՞նց…

-Արուեստը կենսատու ներուժ է պարունակում իր մէջ: Կեանքի իմաստաւորումն ու աւիշը հենց արուեստում է:

-Բայց, Ռուբէն ջան, դու ԱՄՆ-ում արդէն իսկ կայացել էիր ու սկսել էիր փնտռուած արուեստագէտ լինել: Ապագան մեծ յաջողութիւններ էր քեզ վերապահել, այդ ի՞նչպէս թողեցիր ամէն ինչ ու վերադարձար…:

-Չարութիւնից եմ փախչում…: Չարը կլանել է ողջ աշխարհը ու հասել մինչեւ Երեւան: Ընչաքաղցութիւնն ու նիւթապաշտութիւնը շատ աւելի քիչ են գիւղում, քան քաղաքում: Գիւղացին մարդկօրէն շատ աւելի  քիչ է աղաւաղուած: Այստեղ  ընկեր, հարեւան, բարեկամ, ազգական բառերը տակաւին իմաստ ունեն մարդկային փոխյարաբերութիւնների մէջ: Հարեւաններս հրաշալի մարդիկ են:  

— Յամենայն դէպս մենակ ես ապրում այստեղ, չե՞ս կարծում, որ լաւ կը լինի, եթէ տեղափոխուես Երեւան: Այնտեղ ընկերներ ունես, շրջապատ կունենաս, կը շփուես մարդկանց հետ, մի քիչ կը մոռանաս «դարտերդ» ու կեանքդ կը թարմանայ:

-Ես մենակ չեմ ապրում, իմ կերպարները, տե՛ս՝ սրանք իմ հարազատներն են, նրանց հետ զրուցում եմ, խօսում ենք կեանքից, լաւ ու վատ օրերից, ես նոյնիսկ կատակում եմ նրանց հետ… միասին սրամտում, վիճում ու մտածում ենք՝ ո՞նց անենք փրկելու համար աշխարհը չարից, սատանայից… ու առհասարակ նիւթապաշտութիւնից… 

-Ի՞նչ-որ բան հասկանալի է, սակայն երգիծանքն ու «էրոթիզմը» զուգահեռ են ընթանում քո կտաւների վրայ… որ քիչ է պատահում արուեստում:

-Իմ երգիծանքը հեգնանք չի եւ ոչ էլ «սարկազմ» մարդկանց ծաղրելու եւ կամ դաստիարակելու համար: Խաղ է՝ խուսափելու համար տաղտկալի կեանքի անիմաստութիւնից: Կարեկցանքի ու կեանքը թէթեւացնող «ժպիտներ» են… սրանք, որոնք իբրեւ հանապազօրեայ հաց բաշխում եմ մարդկանց՝ ձեզ…

-Դու ճիշդ ես, այս տաղտկալի կեանքում, իւրաքանչիւր իրաւ Մարդ պէտք ունի կազդուրիչ «ժպիտների»:

-Իսկ ես էլ պէտք ունեմ իրաւ Մարդու, սակայն մարդիկ հեւիհեւ վազում են  նիւթի, փողի հետեւից ու յանուն անասնական հաճոյքների, ինքնաչարչարման մէջ են մսխում իրենց կեանքը ու տառապում… տառապում… առանց երբեք երջանկութեան մօտիկից իսկ անցնելու… իսկ երջանկութիւնը ոգեղէն արժէք է…

-Բայց, Ռուբէն ջան, չե՞ս կարծում, որ հարցերի մէջ այսքան շատ խորացումը քեզ կը տանի դէպի ամբողջական մեկուսացում… 

-Ընդհակառակը, Մարդ աւելի մենակ է մնում, երբ ապրում է հասարակութեան մէջ…  հենց այդ հասարակութիւնը քեզ միշտ յիշեցնում է, որ դու մենակ ես, քեզմով հետաքրքրուած է այնքան, ինչքանով շահ ունի քեզանից: Այդպէս է Ամերիկան, այդպէս է ամբողջ աշխարհը:

Դու ասացիր, որ արուեստը քեզ փրկեց.

-Այո, որովհետեւ ես իմ ցանկութեան համաձայն եմ ստեղծում իմ միջավայրն ու կերպարները, որոնք կատակում են նոյնիսկ «էրոթիկ» կացութիւնների պարագային, ուր հետաքրքրութիւնը, ցանկասիրութիւնն ու նոյնիսկ սեռային լրիւ ազատութեան ձգտումը կայ, սակայն խենեշային վերաբերմունքը բացակայում է նրանց մէջ, որովհետեւ նրանք մարդկային գիծը չեն կորցնում, երբ փոխյարաբերութեան մէջ են մտնում իրար հետ՝ ինձ հետ:

-Յամենայն դէպս, բոլորովին բաց, ծայրայեղօրէն համաձակ տեսարաններ ես պատկերել, ինչո՞ւ «էրոթիզմը» այսքան մեծ տեղ է գրաւում քո ստեղծագործական կեանքի մէջ…։

-Սա քո իմացած «էրոթիզմը» չի, սա մտային գիջութիւն չի, որ շատեր կարծում են, եւ ոչ ալ պոռնկագրութիւն է, որ ուրիշներ ուզում են պիտակաւորել: Չե՞ս կարծում, որ էրոթիզմը կեանքի հասարակ խաղերից չէ, դու ո՞նց ես ընկալում այս բոլորը… Առանց էրոթիզմի ի՞նչ կեանք, ի՜նչ արուեստ…

— Կեանքը ունի իր մակերեսային տրամաբանական կողմը, որ թէեւ երեւում է, բայց իրական չէ, եւ  ունի նաեւ անտրամաբանական կողմը, որ անհեթեթ է ու անթեղուած է կեանքի խորքում ու չի երեւում: Այս պարագային գուցէ արդարացւում է «Մտային գիջութիւնը»: Ինչո՞ւ ոչ: Երբ մենակ ես… կին չկայ… բայց կան քո ստեղծած կերպարները, որոնց հետ նոյնիսկ կատակում ես: Օրինակի համար այստեղ այս կինը, որ իր մերկ յետոյքի վրայ սրսկում է ընդունում մի բուժակի կողմից, հիւանդի տեսք չունի, ամօթ էլ չունի… թէեւ ոչ ինք թէթեւաբարոյ է եւ ոչ ալ բուժակը: Ոնց որ «խաղ» են անում: Այստեղ թէ վերաբերմունքի հակասութիւն կայ եւ թէ միջավայրի: Oրինակի համար սրսկող ասեղը հնատիպ է, իսկ կնոջ հագածը ամենաժամանակակից  շապընկերն է (String): Ակնդիրը գուցէ բնական պիտի ընդունի այս բոլորը, բայց…

-Մովսէս ջան, «բայց» չկայ, կայ ճշմարտութիւնը: Այսօր մեր կեանքում  հակասութիւնները շատ աւելի բնական են թւում (որոնք լիքն են), քան  ներդաշնակ ու հեշտ կեանքը...(որ իրականում գրեթէ չկայ)…:

-Ինձ թւում է Վահրամը (Դաւթեան), Սամուէլը (Գարեգինեան), Գէորգը (Եղիազարեան), ինչպէս նաեւ ռուսեր, ուկրանացիներ եւ ուրիշներ քեզ նման «անհեթեթ գերիրապաշտական» լեզուամտածողութեամբ են ստեղծագործում, որովհետեւ հենց այդպիսին է մերօրեայ կեանքը: 

-Այդպէս է եկել հնուց, այդպէս էլ շարունակւում է…:

Երեւան, 2020, Աշուն

Հեռաձայնիս պատասխանեց ուրախ տրամադրութեամբ եւ առանց սպասելու որեւէ հարցումի ըսաւ.

-Արդէն տեղափոխուել եմ Երեւան, էլի՞ Վահրամի հետ ես, եկէք, սպասում եմ։

-Բայց դու չէիր ցանկանում Երեւան գալ: Ի՞նչ է պատահել…

-Հեռախօսով խօսալու բան չի, արի կը բացատրեմ:

Գացինք: Պարզուեցաւ, որ անծանօթ մարդիկ առանց ժամադրութեան այցելած են զինք քանի մը անգամ ու հետաքրքրուած իր «առօրեայով», եկամուտով ու մասամբ նորին: Նորակառոյց շէնքի մը մէջ տեղափոխուած… բնակարանը (որուն հասցէն դարձեալ գաղտնի կը պահէր), թէեւ համեմատաբար փոքր էր, սակայն ապրելու եւ ստեղծագործելու բոլոր յարմարութիւնները ունէր: Առաջին հերթին հետաքրքրուեցաւ քանի մը ամիս առաջ տեղի ունեցած Պէյրութի «չարաբաստիկ» պայթումով, որ իր մեծութեամբ եւ պատճառած աղէտով ողջ աշխարհը ցնցած էր: Ռուբէնը լսած էր, որ վնասներու ենթարկուած է նաեւ Noa’s Ark ցուցասրահը, որուն համար մտահոգ էր: Բացատրեցի.

— Թէեւ ցուցասրահի բոլոր ապակիները ջարդուեցան ու տասնեակէ մը աւելի նկարներ լուրջ պատռուածքներ ունին, բայց համեմատած ուրիշներու մեր վնասները այնքան ալ մեծ չեն:

-Իմ նկարներէն կա՞ն պատռուածներու մէջ:

-Այո’, երեք հատ, սակայն նորոգելի են… Համոն (Մաթեւոսեան), էնպէս կը նորոգի, որ նոյնիսկ դու չես կարողանայ տեղը գտնել:

— Գիտեմ, նա շատ վարպետ է, սակայն ապահովագրութիւնը չի՞վճարում:

-Ոչ, պատերազմի հետեւանքով տեղի ունեցած վնասներին չի վճարում: Այդպէս է Լիբանանի օրէնքը:

Ապա անցանք ընթացիկ խօսակցութեան: Որովհետեւ գրեթէ շփում չունէր ոեւէ մէկուն՝ նոյնիսկ հարեւաններու հետ, Վահրամը հրաւիրեց զինք իր Քանաքեռաւանի արուեստանոցը, որ բոլոր յարմարութիւնները ունէր «քէֆ» ընելու: Մերժեց: Իսկ վերջավորութեան երբ պիտի մեկնէինք արդէն, ան դիմացս շարեց հինգ նկարներ ու ըսաւ.

Ընտրիր սրանցից մէկը… նուէր եմ տալիս… ուզում եմ մասնակցել վնասներին…

Ռուբէն ջան,

Անցնող Ապրիլին ես Երեւանում էի: Մահդ տեղի ունեցաւ այնքան լուռ ու թաղումդ՝ այնքան անշուք, որ ես եւ ինձ նման շատեր, չիմացանք ե՞րբ հեռացար մեզանից, ի՞նչպէս եւ ու՞ր ամփոփեցին աճիւնդ…: Այնուամենայնիւ, սակայն, ամերիկեան «Fine Art Magazine»-ի տէր եւ տնօրէն՝ արուեստաբան Վիքթըր Ֆորպս, մահուանդ առիթով իր դիմատետրի էջին վրայ գրեց.

«Կը ցաւիմ՝ իմանալով այս մեծ կորուստին մասին: Ան փայլատակող արուեստագէտ մըն էր եւ կը հաւատամ նաեւ՝ շատ սիրելի բարեկամ մը «Noah’s Ark»ին»:

Ռուբէն ջան,

Սա ոչ առաջին միջազգային գնահատանքն է, որ ստանում ես եւ ոչ էլ վերջինն է լինելու… վստահաբար: Թէեւ դու շատ կարեւորութիւն չէիր տալիս քո մասին եղած ջերմ կարծիքներին ու բարձր գնահատանքներին, այնուամենայնիւ իմացիր, որ միշտ մնալու ես փայլատակող արուեստագէտ մը, իբրեւ Անհեթեթ Գերիրապաշտութեան (Absurd Surrealism) հիմնադիր՝ կարկառուն դէմքերէն մէկը: Եւ բնաւ պատահական չէ, որ քո մահուանից անմիջապէս յետոյ սկսեցին հաւաքել (յատկապէս  ռուսերը) քո ստեղծագործութիւնները, որոնք շատ աւելի կ’արժեւորուեն այնպէս, ինչպէս պատահել է եւ պատահում է քեզ նման իրաւ ու կայացած արուեստագէտների պարագային:

Մովսէս Ծիրանի
(Այնճար, 2023, Հոկտ.)

No Comments

Leave a Reply