maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobet girişcasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommeritkingcasibomholiganbetcasibommeritkingdeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetcasibomcasibomjojobetjojobet girişcasibomcasibomholiganbetmarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetjojobetjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibommeritkingcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomCanlı maç izlecasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
Անի Անտոնյան Հրատապ

Սերնդեսերունդ հեռացող պատմություն

23.04.2020

Նյութի հիմքում էրզրումցի Երանակ Ավագյանի հուշագրություններն են

-Մի շաբաթ հետո աղջիկը լավանա ու լինի  հարեմում,- հրամայեց թուրք փաշան։

-Կանեմ հնարավոր ամեն  բան,- պատասխանեց  բժիշկը:

15-ամյա Նուբարը խեղճացավ, թաքուն լաց եղավ։ Հիշեց՝ ինչպես Էրզրումի հայրական տան առջևից թուրքերը մտրակելով գերի վերցրին իրեն ու գետում լվացք անող մյուս աղջիկներին։ Ոտքերը դողացին այնպես, ինչպես առաջին անգամ՝ թշնամու հրացանի կոթի հարվածից։ Աչքի առաջ եկան գաղթի ճանապարհը, սոված ու հոգնատանջ օրերը, պարիսպներով շրջապատված փաշայի տունը, որտեղից փախուստն անհնար էր։

-Մի՛ վախեցիր, ես այդպես  ասացի, որ քեզ հանգիստ թողնի։ Դու առողջ ես, չնայած  այդքան ցավ ես տեսել: Մեկ շաբաթում ես ամեն ինչ կկարգավորեմ, քեզ կօգնեմ,- աղջկա՝ ատելությամբ լի հայացքը տեսնելով՝ ասաց թուրք բժիշկը։

Առավոտյան նա Նուբարի համար ուտելիք բերեց և հրահանգեց սպասել իրեն հաջորդ երեկոյան։ Հաջորդ օրն աղջկան մեկնեց տղայական հագուստ ու գլխարկ, ինքը հասարակ գյուղացու շոր հագավ, ու հիվանդանոցից ճամփա ընկան։  Ուշ  գիշեր  էր,  երբ  քաղաքից  դուրս մի տնակի հասան: Նրանց դիմավորեցին բժշկի ընկերները, որոնք խոստացել էին հայուհուն սահմանն անցկացնել։ Հրաժեշտից առաջ բժիշկը սիրտը բացեց՝ երբեք Նուբարին չի մոռանա և մի օր անպայման կգտնի նրան։

Հանկարծ կրակոց լսվեց, և տղամարդը փլվեց գետնին։ Նուբարը շվարել էր՝ չիմանալով՝ առաջ, թե հետ գնալ։ Ուզում էր առաջ շարժվել, երբ երկրորդ կրակոցից ինքն էլ ընկավ ջուրը։

Ընկերները զույգին մի հեռավոր քաղաք տեղափոխեցին, Նուբարն սկսեց մշակել բժշկի խոր վերքը։ Սիրտը հուշում էր, որ նրա կողքին պիտի մնա։ Ամուսնացան հայկական ծեսով․ ամուսնու կամքն էր։  Նրա հայրը թուրք էր, բայց յուրայինների ձեռքով էր սպանվել։

Անցան տարիներ։ Մի օր բժիշկը հանդիպեց քարին նստած, տիֆի ախտանիշերով մի հայի, որին վտարել էին հենց հիվանդանոցի շեմից։ Շենքի գաղտնի մուտքով  ներս թողեց տղային, նոր հագուստ տվեց ու բուժում նշանակեց։

 -Բժի՛շկ, խնդրում եմ, ասե՛ք, ո՞վ է այս համեղ ճաշերն ինձ ամեն օր ուղարկում։

-Կինս է, հայ է։ Իրար խոստացել ենք միշտ օգնել հայերին։

Երախտապարտ երիտասարդը պնդեց, որ անձամբ շնորհակալություն հայտնի կնոջը։ Չմերժեց։ 

Երբ տուն մտան, Վարշամի ոտքերի մոտ վազեցին երկու սիրուն տղա, որոնք միաժամանակ թուրքերեն և հայերեն էին խոսում: Տարօրինակ հարազատություն ու ջերմություն զգաց: Դռան հետևից երևաց Նուբարը… Հյուրը  քարացավ… Նրա առջև քույրն էր…

Վարշամը չորս ընկերների հետ Ախալքալաքի շրջանի Ազավրեթ գյուղից անցել էր Թուրքիայի սահմանը, որ այնտեղից սայլերով աղ տաներ իր գյուղ: Ճանապարհին կորցրել էին միմյանց, և երկու  շաբաթ անց առաջին սայլը վերադարձել էր գյուղ` բերելով տիֆից մահացած տղաներից մեկի դին։ 
 
****

Ավագ քույրը՝ Երանակը, ապրում էր Նուբարին գտնելու հույսով։ Նույնիսկ զույգ քույրերի հուղարկավորության օրը, երբ աղավնիներն իջել էին գետնին ու երկար նստել, Երանակի սիրտը թրթռացել էր՝  բարի լուր է լինելու։ 

Նուբարը խոստացավ ընտանիքով այցելել իր հարազատներին։ Հանդիպում եղավ, թե ոչ, Ավագյան ընտանիքում չեն հիշում։ Սերնդեսերունդ այս պատմությունն ավելի հեռու և անիրական է թվում:
 

Հուշագրությունները գրի է առել Երանակ Ավագյանի թոռնուհին` Լարիսա Ավագյանը
Լուսանկարում ձախից՝ Երանակ Ավագյանը

Պատրաստեց Անի Անտոնյանը

2 Comments

  • Reply Գարունիկ Բուռնուսուզյան 23.04.2020 at 13:58

    Սա իմ մայրիկի Լարիսա Ավագյանի
    ,, Հետադարձ հայացք ,, ստեղծագործություն է հիմնված իրական փաստերի վրա ։ Ինչու չի շեշտված աղբյուրն թե որտեղից է վերցված նյութն

    • Reply Անանուն 28.07.2022 at 09:56

      Հարգելի Գարունիկ, Ձեր մայրիկի անունը /աղբյուրը/ նշված է, հուշագրությունը հրապարակել ենք` հեղինակային իրավունքի բոլոր կանոնները պահպանելով 🙂

    Leave a Reply