maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkgüvenilir bahis sitelericasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobetcasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommeritkingcasibomholiganbetcasibommeritkingdeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetcasibomcasibomjojobetjojobet girişcasibomcasibomholiganbetmarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetjojobetjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibommeritkingcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomCanlı maç izlecasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
ԳրաԴաշտ Ռուբեն Ներսիսյան

Սիրո՞ւմ ես հայրենիքդ․ ուժեղացրո՛ւ պետությունդ

14.01.2024

            Երեկո է։ Արևը վերջին անգամ ծիկ է անում գյուղի տների կղմինդրապատ տանիքներին ու բոսորագույն շողով անհետանում գոյացող ամպերի հետևում։ Մութ և սառնություն․ անբաժան զույգը բոլոր զույգերի, որ գոյություն ունեն աշխարհում, դանդաղ քայլեր արձակելով՝ իջնում է ներքև, հասնում հողին ու գրկում նրան, 

ինչպես մայրը՝ զավակին,

զավակը՝ կյանքին,

և կյանքը՝ մահին։

Ձյան փաթիլները իրար հետևից մաղում են կիսաքանդ փողոցների վրա, որտեղ սառել մնացել է կովերի վերջին ստեղծագործությունը։ Մայթեզրով քայլում է մոտ 65 տարեկան մի տղամարդ, որի վերարկուն մաշված է կատարելապես, քրջոտ «ծիծակներից» դուրս են ցցվել ծակ գուլպաները, գուլպաներից էլ մատները՝ արդեն կապտած։ Գյուղացի Բագրևանն է։ Մարտից մինչև նոյեմբեր կատարեց ամեն աշխատանք, որ կարողանա օրվա հաց վաստակել մի ամբողջ ընտանիքի համար, որտեղ հինգը մեծահասակ են, երկուսը՝ երեխա։ Բայց այս անպիտան ձմեռը՝ աշխարհի ամենամեծ ողբերգությունը, ամեն ինչ հարամ արեց, ինչպես ամեն տարի է անում։ Բագրևանը, ինչպես նաև ողջ ընտանիքը, համոզված է, որ ցուրտ ձմռան, սովորական բանվորական աշխատանքի բացակայության մեղավորը մշտապես և միմիայն պետությունն է։ Դե, նրանց քաղաքում տուն չի տրամադրել՝ էլեկտրական վառարանով ու լիքը սառնարանով։ Դեռ ավելին․ երկար տարիներ պետությանը չծառայելու նրանց «պատրաստակամության» համար հենց պետությունն ինքը չի պարգևատրել գումարով ու ոսկե մեդալներով։ Եվ այս ցրտի ու միապաղաղության մեջ Բագրևանը կնոջ՝ ճվճվան Սուսանի կարգադրությամբ, դուրս է եկել տնից, որ վառելիք հայթայթի։ Գյուղի բոլոր ծառերը կտրել են համագյուղացիները, և Բագրևանին ոչինչ չի մնում անելու, բացի կիսաքանդ փողոցներում գամված գոմաղբը մի կերպ պոկելուց ու դեպի տունարագ վազելուց, որ արձան չդառնա։ Մտնելով տուն՝ նա քայլում է դեպի վառարանը և հազիվ լուցկին կպցնելով ու մաքրելով գոմաղբի վրա մեխված եղյամը՝ իրենից գոհ կանգնում է։ Տաքանում է։ Տղան ու կինը, միմյանց հերթ չտալով, հասնում են վառարանին, անգամ չմտածելով Վաղիկի ու Վանիկի մասին, որոնք յոթ տարեկան երկվորյակ եղբայրներ են և հենց նրանց որդիները։ Սուսանն ու աղջիկը նստած են սենյակի անկյունում, քննարկում են հարևանների ունեցած-չունեցածը։ Սուսանը արդեն մեկ միլիոն երեք հարյուր վաթսունյոթ անգամ պատմում է իր պատվարժան տատի՝ Մառոզ Անոյի մասին, որը Սովետմիության ժամանակ գյուղսովետի նախագահի պաշտոնում է եղել շուրջ տասը տարի։ Եվ փաստում ևս մեկ անգամ, որ սովետի ժամանակ լավ էր, ավելի հեշտ ու հավես էր գռփել-չռփելը։ Սակայն նրա ճոխ-ճոխ պատմությունները ավարտին է հասցնում նույն սովետի թվի ռադիոն, որը գովազդի նման ազդարարում է․ 

Հայրենիքը պետությունն է։ Սիրո՞ւմ ես հայրենիքդ․․․

Սի-րու՞մ ես հայյյ-րե-նի-քըդ․․․

Սի-սի-սի-սի-րրրուուու՞մ ես․․․

Սի-սի-սի․․․

Սը․․․

Ազդարարումը սկսած և ավարտին այդպես էլ չհասցրած ռադիոն ջարդված ու մասերի բաժանված հատակին է։ Հայրենիք և պետություն բառերը լսելուն պես Բագրևանի տղան մեծ թափով հասավ ու շուռ տվեց մեծ տատի ռադիոն։ Բոլորը կատարված դեպքը համարում են արդարացված, քանի որ իրենց տանն արգելված է հայրենիք ու պետություն բառերի մասին մտածելը, ո՜ւր մնաց արտաբերելը։ Մի անգամ Վաղիկը սովի է մատնվել այդ թեմայով հարց տալու համար, նրան է հետևել նաև եղբայրը, որին փակել էին գիշերը խորդանոցում վազվզող առնետների ու Անո տատի հոգու հետ, որը հանգիստ չի տալիս եղբայրներին։ Նույնիսկ բանը հասել է նրան, որ մտածում են տնից գնալու մասին, բայց, այնուամենայնիվ, մնում են, մնում են ինչ-որ չերևացող բանի համար։ Եվ հիմա էլ պետք է կատարեն հոր հանձնարարությունը։ Դուրս են գալիս տնից առավելագույնս արագ քայլերով, որ հասցնեն ողջ վերադառնալ ու մասնակից լինել Սուսան տատի բաղադրատոմսով և հորաքրոջ ձեռքերով պատրաստված ընտանեկան մշտական ուտեստի՝ շիլայի կլլմանը դեպի ստամոքս։ Երկու եղբայրներն էլ դժվարությամբ աղբաման են նետում հին կտորից պարկը ու վազում հետ, ինչպես վազում էին ամռանը պահմտոցի խաղալիս։ Նրանց համար ամառը դրախտ է․ շուտ-շուտ են դուրս գալիս տնից, որ չլսեն մոր նվնվոցներն ու տատի խրատները։

Ձյունը շարունակում է տեղալ։ Արդեն կեսգիշեր է։ Մութն ու սառնությունը սիրով են զբաղվում մայթերին։ Հպումները պատուհաններին անխուսափելի են, ինչպես և ճռճռոցները՝ կտուրներին։ Կյանքն ու մահը էպիկենտրոնում են, հետևում են ամենքին ու հիանում իրենց տվածով և հետ վերցրածով, քանզի դա է նրանց գործը։ Աղբարկղի միջի հնամաշ պարկում հանկարծ միանում է ռադիոն, խախտելով ամեն ինչի բնականոն ընթացքը․

Սը․․․

Սի-սի-սի․․․

Սի-սի-սի-սի-րրրուուո՞ւմ ես․․․

Սիրո՞ւմ, սիրո՞ւմ, սիրո՞ւմ ես

հայյյ-րե-նի-քըքըքը, հայյյ-րե-նի-քըդ․․․

ու-ժե-ղաց-րուուու պե

տութ

յու

նըդ։

Ռուբեն Ներսիսյան

No Comments

Leave a Reply