maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobet girişcasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommeritkingcasibomholiganbetcasibommeritkingdeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetcasibomcasibomjojobetjojobet girişcasibomcasibomholiganbetmarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetjojobetjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibommeritkingcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomCanlı maç izlecasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
Արցախ Կարինե Ռաֆայելյան

«Սիրում եմ հոսանքին հակառակ լողալ»

12.04.2023

Ardi.am-ը զրույցի է հրավիրել մի պայծառ տղայի, որն ապրում, ստեղծագործում, պայքարում է Արցախում: Նրա բազմաժանր հորինվածքներից լույս է ճառագում, և լույսն այդ հոգի է ջերմացնում սառն ու տագնապոտ մեր օրերում:

Այդ տղան Բորիկ Բաղդասարյանն է:

-Բորի՛կ, քո բանաստեղծությունները, եթե անգամ սիրո թեմայով չեն գրված, չափազանց նուրբ ու քնարական են: Ներշնչանքդ ի՞նչ ակունքից է սնվում:

-Ներշնչանքս վաղուց պահ եմ տվել ենթագիտակցությանս, իսկ երբ ընկղմվում եմ   խոկումներիս մեջ՝ հասկանում եմ, որ գիտակցությունս է բանաստեղծելուս «առաջնորդ»-ը… Ամենաանկեղծ  պատասխանս այսպես կարող է հնչել՝ ներշնչանքիս աղբյուրը հոգուս մեջ խշշացող տագնապն է, հիշողությանս վրա տագնապող կարոտը,  կարոտներիս  վրա  ծառս  եղող  թախիծը, թախիծիս մեջ խմորված հուշերս…

 -Վերջին շրջանում տարված ես գեղարվեստական լուսանկարչությամբ: Արցախի  հրաշք բնությունը մի առանձնակի հմայք է ձեռք բերում քո  մատուցմամբ: (Շտապեմ տեղեկացնել մեր հետևորդներին, որ առաջիկայում մենք կհրապարակենք Բորիկ Բաղդասարյանի լուսանկարների շարքը): Կարո՞ղ է ստեղծագործական այս ժանրը մի օր լրջորեն մրցակցել պոեզիայի հետ քո կյանքում:

-Ինչո՞ւ մրցակցել, եթե կարող են ձեռք ձեռքի տված, համերաշխաբար իրար սատարել, լրացնել մեկմեկու: Շատ են եղել դեպքեր, երբ ոգեշնչվել եմ լուսանկարից. խթան է հանդիսացել գրչիս համար, նոր երանգ է «հագցրել» բանաստեղծությանս, օգնել է վերլուծական միտքս  զարգացնելուն, այն էլ՝ բանաստեղծության լեզվով: Նաև հակառակը նշեմ՝ բանաստեղծությունն է նոր ընկալում ու խորհրդավորութուն փոխանցել լուսանկարին: Մի խոսքով՝ մտերմիկ և անքակտելի կապով են շղթայված իրար:

-Բանաստեղծություններիցդ մի քանիսը կարդում ես տեսաձայնագրությամբ: Մատուցման այս ձևը կունենա՞ շարունակություն:

-Առաջին փորձս, այսպես ասած, սիրողական էր. շատ հոգեհարազատ մի ընկերոջ (ընկերուհու) բանաստեղծություն էի ձոնել և փորձեցի իմ մատուցմամբ, որպես հուշ և երախտագիտություն, ընծայել անմնացորդ նվիրումից ծնված ու սիրուց սնվող մեր ընկերությանը: Հուզումնախառը  ոգևորությունն ու հպարտությունը, որ պարուրել էին նրան և երջանկություն կտակել բարությամբ, լույսով ողողված աչքերին, եղավ առաջին գնահատականս, ու որոշեցի շարունակական գեղեցիկ շարք պատրաստել: Հուսով եմ՝ ներշնչանքս կշարունակի բողբոջել և տեսաձայնագրություններս շարունակական ընթացք կունենան…

 -Ինձ համար դժվար է պատկերացնել, որ մշակութային այսպիսի  հետաքրքրություններ և օժտվածություն ունեցող մարդն ընտրել է քաղաքագետի մասնագիտությունը: Քաղաքագիտության մեջ արվեստ կամ արվեստում քաղաքագիտություն հայտնաբերելը դժվար չէ՞:

-Քաղաքագիտություն մասնագիտությունն ընտրել եմ հապճեպ, առանց երկար-բարակ մտածելու. ինչ-որ տեղ գիտակցում էի, որ այդ աշխարհն իմը չէ, բայց քանի որ սիրում եմ հոսանքին հակառակ լողալ, այդ անգամ ևս դեմ գնացի քնարական Բորիկին, և փորձեցի նրան համոզել, ինչ-որ տեղ՝  ապացուցել, որ պետք է և արժե ռոմանտիզմին զուգահեռ՝ հարել ռեալիզմին…  Բայց այս ինքնահակասական պայքարում դարձյալ հաղթեց քնարական ես-ս. ինձ գերեցին «Փիլիսոփայություն»-ն ու «Բարոյագիտություն»- ը, իսկ դրանք որքան էլ քաղաքականության հիմքում են ընկած, այնուամենայնիվ, ըստ իս, քաղաքագիտությունից անկախ գիտություններ են: Այս երկու՝ իրար ամբողջացնող գիտությունների մեջ, ինձ համար արվեստ բացահայտեցի… Գուցե շատերն ինձ չհասկանան, բայց, ամեն դեպքում… Իսկ արվեստի մեջ քաղաքականությունն  անբարոյականություն է, անարդար ու անպարկեշտ բան, դարձյալ՝ իմ սուբյեկտիվ կարծիքով:

 -Արցախն ու արցախցին հատուկ խմորից են հունցված: Այստեղ մարդիկ նախ և առաջ մարտիկներ են, և դու բացառություն չես: 2016-ի ապրիլյան քառօրյայի և 2020-ի 44-օրյայի ընթացքում ի՞նչ էր անում քո պոետական ես-ը:

-Ապրիլյան պատերազմի ժամանակ ժամկետային զինծառայող էի, հազիվ կյանք մտած: Երազկոտ պատանին պատկերացնել անգամ չէր կարող, որ օրերից մի օր այդքան մոտիկից կարող է առերեսվել մահվանը… 44-օրյայի ժամանակ՝ արդեն հասուն երիտասարդ, հայրենիքի համար մարտնչած փորձառու զինվոր էր կանգնած սահմանին: Հաճախ եմ մտորում. իմ մեջ ոչ թե երկու կամ երեք, այլ մի քանի «ես» է բնակվում… Բնավորությանս գծերի հետ ամենևին չեմ շփոթում. նրանցից յուրաքանչյուրը մի-մի անհատ  է՝ ձևավորված, կայացած, սակայն իմ մեջ պարփակված, ռեցեսիվ, պասիվ կարգավիճակում: Երկու պատերազմների ընթացքում պոետական «ես»-ս անընդմեջ բանակցությունների մեջ էր հայրենիքի պաշտպանությանը զինվորագրված «ես»-իս հետ, թեկուզև իրարամերժ կերպարներ էին: Գուցե ինքնահաղթանակս  նրանց համերաշխության մեջ էր (է), ով իմանա… Այժմ կամավորագրվել եմ աշխարհազորային ծառայությանը. ինչ-որ մի բան պակասում էր ինձ, կիսատություն էր հոգումս: Պատերազմից հետո՝ կրկին ոտք դնելով դիրք՝ հասկացա, որ ինձ եմ թողել այստեղ, իմ ետևից եմ եկել, իսկ ես շարունակ ինձ էի փնտրում, անգամ Երկնքում՝ արևի մեջ, լուսնի վրա…  

-Ի՞նչ երազանք ունես:

-Երազանքներիս որոշ մասը նպատակներ են. այսինքն՝ նպատակներից ծնունդ առած ու սնուցված երազանքներ. այստեղ կարող եմ նշել ինքնակատարելագործում,  բարեգործական առաքելության իրականացում, գրականության, երաժշտության, գեղարվեստական լուսանկարչության մեջ վարպետացում, հաջողությունների  գրանցում… Իսկ որպես երազանք, որն  իսկապես  իղձերի  փունջ կազմում, կնշեմ՝ Միացյալ Հայկական պետություն, պետականություն ունենալը՝ իր խաղաղ ու պաշտանված սահմաններով, բազմաչարչար ազգիս, տառապյալ ժողովրդիս դեմքին  շողացող ժպիտ ու մանուկների աչքերում ճերմակ խաղաղություն տեսնելը…

Զրույցը՝ Կարինե Ռաֆայելյանի

No Comments

Leave a Reply