maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbetholiganbet girişjojobetcasibombetkomcratosslotbetkanyonbetkanyonbetkanyonbahsegelsahabetpiabellacasinosahabetbahsegeldeneme bonusujojobetjojobet girişextrabet giriş216casibommariobetmeritkingmeritkingjojobetjojobet girişmeritkingjojobetcasibommarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetcasibomjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibomcasibomcasibomcasibomjojobetjojobetmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomcasibomcasibomcasibomcasibomsahabetcasibomholiganbetcasibomcasibombahsegeljojobetcasibomcasibomjojobetjojobetjojobetmatbetjojobetmeritkingjojobetsahabetcasibomholiganbetholiganbetjojobet güncelimajbet
Թատրոն Կարինե Ռաֆայելյան

Թատրոն, հանդիսատես, Թեքեյան՝ առցանց

22.05.2020

Ardi.am-ի հարերցին պատասխանում է դերասան, բեմադրիչ Ժիրայր Բաբազյանը:

— Պարո՛ն Բաբազյան, կորոնավիրուսի համավարակը, մեկուսացումը անդառնալի վնասներ են հասցրել ոչ միայն տնտեսությանը, ֆինանսական կառույցներին, այլև մշակույթին: Թատրոնն ի՞նչ մարտահրավերների առջև է կանգնած ներկայում:

-Ինձ համար անհասկանալի է, թե ինչպես են դուրս գալու այս իրավիճակից թատրոնները: Նոր ներկայացումներ անելու մասին խոսք էլ չի կարող լինել: Նույնիսկ  հին ներկայացումները խաղալն է խնդիր: Դերասանները բեմի վրա պիտիլինեն իրար մոտ, դիպչեն միմյանց, փաթաթվեն, համբուրվեն: Սա անհնար է: Քանի՞ ամիս ու տարի պիտի սպասենք, որ համավարակի վտանգը վերանա, և մենք կարողանանք նորմալ ներկայացում խաղալ, շարժվել բեմի վրա, շփվել իրար հետ, աշխատել: Ես հուսահատվում եմ, մտածում եմ կորսված ժամանակի մասին: Նույնիսկ եթե վարակի ակտիվ տարածումը կանխվի, դրանից հետո էլ դեռ երկար ժամանակ պետք է զգույշ լինել: Գրողները, նկարիչները այդ դժվարությունն այնքան չունեն: Թատրոնի համար սա մահացու է: Վերջերս Կամերային երաժշտական թատրոնում մի ներկայացում էի բեմադրել՝ «Ննջասենյակային զարվեշտ»: Այն հրապարակվել էր առցանց: Ուրախացել էին, որ միայն առաջին օրը 1000 հուգուց ավելի դիտողներ են եղել: Բայց դա ինձ չի բավարարում:

Ննջասենյակային զավեշտ

Մենք ուզում ենք աշխատել, մարդկանց հետ շփվել: Ի վերջո, թատրոնը հանդիսատեսի համար է: Այս վիճակը, իսկապես, մեծ վնաս հասցրեց թատրոնին: Հարկ է նոր լուծումներ գտնել՝ գեթ այս ճգնաժամից հետո անցումային մի ժամանակաշրջանի համար:

— Ինքնամեկուսացման օրերին առցանց կարդում էիք Վահան Թեքեյանի «Հայերգություն» շարքը: Թեքեյանի նկատմամբ Ձեր վերաբերմունքը նաև անձնական պատճառներ ունի, ընտանեկան արմատներից եկող կապ է: Կմանրամասնե՞ք այս պատմությունը:

— 18 գործ եմ ներկայացրել «Հայերգություն» շարքով: Մայրս՝ Նորա Իփեկյանն է ինձ շատ պատմել Վահան Թեքեյանի մասին: Իսկ նա այդ պատմությունները լսել է իր պապից՝ Միհրան Տամատյանից: Այսինքն՝ այդ կապը եղել է Իփեկյանների՝ մորս գերդաստանի և Թեքեյանի միջև: Բաբազյանները Զմյուռնիայից են եղել, Իփեկյանները՝ Պոլսից: Իփեկյանները՝ պապիս հայրն ու եղբայրները, երեքն են եղել՝ Գևորգը, Գասպարը, Արմենը: Զբաղվել են թութունագործությամբ, սիգարետներ են արտադրել: Մինչև հիմա սիգարների ֆրանսիական հին գովազդներում հանդիպում է Իփեկյան ազգանունը: Գասպարը եղել է դաշնակցական կարևոր գործիչ, Լևոն Շանթի և Նիկոլ Աղբալյանի հետ նախ՝ Եգիպտոսում, հետո Լիբանանում հիմնել է Համազգային մշակութային միությունը: Գասպար Իփեկյանը նաև թատրոնի մարդ է եղել, և իր անունով մինչև այսօր Համազգայինը Բեյրութում թատերական միություն ունի՝ Գասպար Իփեկյան թատերախումբ: Իսկ Արմենը ըմբոստ է եղել բնավորությամբ: Հայրը նրան ուղարկել է Փարիզ՝ բիզնեսի գծով ուսանելու, որպեսզի հետո շարունակի ընտանեկան գործը, բայց նա ամբողջ գումարը ծախսել է թատրոնի վրա: Ծանոթացել է թատրոնի անվանի այնպիսի դեմքերի հետ, ինչպիսին, օրինակ, Սառա Բեռնարն էր: Եվ տարվել է կոմունիստական գաղափարներով: Խոսքս, իհարկե, այն ժամանակվա իդեալիստ-կոմունիստների մասին է: Հայրը, իմանալով այդ բանը, հայտարարել է, որ նա այլևս իր զավակը չէ, որ նրա արարքը խայտառակություն է:

Արմեն Արմենյան

Եվ դրանից հետո Արմենն իր ազգանունը փոխել է՝ դառնալով Արմեն Արմենյան: Այսինքն՝ այն նշանավոր թատերական գործիչը, որը մանավանդ Գյումրիի թատրոնի կյանքում կարևորագույն դեր է ունեցել, եղել է այդ թատրոնի հիմնադիրներից մեկը: Թիֆլիսում էլ նա համագործակցել է Հովհաննես Աբելյանի հետ, միասին «Աբելյան-Արմենյան» թատերախումբն են հիմնել: Նույնիսկ Սունդուկյան են խաղացել Պոլսում: Թե ինչ են հասկացել պոլսեցիք Սունդուկյանից, չգիտեմ, բայց Գրիգոր Զոհրապը մի մեծ հոդված է գրել այդ մասին՝ բարձր կարծիք հայտնելով: Եվ երբ Հայաստանը խորհրդային հանրապետություն է դարձել, անհապաղ եկել է այստեղ և իր հավաքած թատերախմբի հետ հայտնվել Գյումրիում, որովհետև Գյումրիում էին ավելի մեծ մշակութային գործունեություն ծավալելու հնարավորությունները, այնտեղ կային որոշակի ավանդույթներ: Նրան առաջարկվել է Գյումրիում ստեղծել պետական թատրոն: Իր ծավալուն ինքնակենսագրության մեջ, որը հրատարկվել է Հայպետհրատում 1950-ականներին, մի խոսք չի գրել հարազատ եղբոր՝ Գասպար Իփեկյանի մասին, որովհետև դրանից հետո իրեն պարզապես Սիբիր կքշեին: Ինչևէ, իմ պապը՝ Աղասի Իփեկյանը, թութունագործ Գևորգ Իփեկյանի որդին էր: Նա ամուսնացել է հայտնի հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Տամատյանի աղջկա՝ Շաքե Տամատյանի հետ: Միհրան Տամատյանը եղել է արմենական կուսակցության առաջին անդամներից, հետո դարձել է հնչակյան, հետո՝ վերակազմյալ հնչակյան, հետո ռամկավար կուսակցության հիմնադիրներից է եղել: Դրա համար, երբ ինձ հարցնում են, թե ինչ կուսակցության եմ պատկանում, ասում եմ, որ ես իմ մեջ բոլոր կուսակցություններն էլ կրում եմ: Թեքեյանն էլ էր ռամկավար կուսակցական և Տամատյանի հետ շատ մտերիմ էր, գրեթե ամենօրյա հյուր էր Տամատյանների տանը: Միհրան Տամատյանը երկու դուստր է ուեցել՝ Նվարդը և Շաքեն: Մայրս՝ Նորան, Շաքեի դուստրն էր:

Նորա Իփեկյան և Միհրան Տամատյան

Մայրս դերասանական ունակություններ է ունեցել, մասնագիտական դասեր է առել ֆրանսիացի դերասաններից: Նա մանկուց է ասմունքել՝ Բոդլեր, Վեռլեն: Մեծ մայրս՝ Շաքե Իփեկյանը, նրան ասել է, թե մի մարդ կա, որ ամեն օր իրենց տուն է գալիս, որը շատ մեծ բանաստեղծ է, ինչո՞ւ նրա բանաստեղծությունները չի արտասանում:

Լուսանկարում ձախից աջ՝ Վահան Թեքեյան, Զարուհի Տամատյան, անծանոթ կին, Միհրան Տամատյան, Նվարդ Տամատյան

Մայրս սկսել է ուսումնասիրել Թեքեյանի բանաստեծությունները և սիրահարվել է: Թեքեյանը շատ է հավանել մորս ասմունքը, նաև խորհուրդներով ուղղորդել է, թե ինչպես պետք է արտասանել: Այնպես որ, ես Թեքեյանի հանդեպ սերը ժառանգել եմ մորիցս: Մտածեցի, որ Հայաստանում այնքան քիչ գիտեն Թեքեյանին, բացառությամբ ինտելեկտուալ շրջանակների, որ կարելի է այս ժամանակահատվածն օգտագործել ու հանրությանը ծանոթացնել Թեքեյանի հետ: Բացի այդ, հիմա շատ է խոսվում արևմտահայերենի մոռացության խնդրի մասին, մտածեցի, որ այս կերպ ինչ-որ չափով կնպաստեմ արևմտահայերենի հանրայնացմանը, մարդիկ կլսեն այդ լեզվով ճիշտ արտասանություն, մաքուր խոսվածք:

Տեսանյութ՝

Զրույցը՝ Կարինե Ռաֆայելյանի

No Comments

Leave a Reply