«Մե՞նք կկարոտենք այս երկիրը, թե՞ նա մեզ»․ «ArmMono» միջազգային թատերական փառատոնի շրջանակում թատրոնի ճանաչված ու սիրված դերասանուհի Տաթև Ղազարյանը ներկայացրեց երիտասարդ դրամատուրգ Վովա Արզումանյանի «Տուն տանող երջանկությունը» մոնոպիեսը, որը հեղինակը գրել է սկսած 2020 թվականից։
![](http://ardi.am/wp-content/uploads/2024/04/436991583_1379247106803360_4397898847644554310_n-1024x682.jpg)
Մոնոպիեսի հերոսուհին հայրական տնից հեռացած Կատալեան է։ Վերջինս վերապրման ու հետևանքների անցման հարթության մեջ փորձում է ընկալել նոր իրականությունը։ Սակայն այդ ընթացքում տեղի է ունենում անբացատրելին․ մանկությունը, պատանեկությունը, երիտասարդությունն իրար հերթ չտալով աղջկան հասցնում են մի կետի, որտեղ նա հասկանում է՝ որն է իրական երջանկությունը։
![](http://ardi.am/wp-content/uploads/2024/04/437148431_989243179446299_8144420289977300953_n-1024x683.jpg)
Լեփ-լեցուն դահլիճում անցած երեկոն իրական ճանապարհորդություն էր դեպի Արցախ՝ կորսված հայրենիք։ Հանդիսատեսի անդադար ծափահարությունները հավաստեցին՝ մոնոպիեսը կյանք կունենա բեմում։
Ardi.am