maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobet girişcasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommeritkingcasibomholiganbetcasibommeritkingdeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetcasibomcasibomjojobetjojobet girişcasibomcasibomholiganbetmarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetjojobetjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibommeritkingcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
ԳրաԴաշտ Կարինե Ռաֆայելյան

Վահագն Գրիգորյան, Պողոս-Պետրոս

11.01.2020

Վահագն Գրիգորյանի «Պողոս-Պետրոս» նորատիպ վեպը մեր ազգի ու նրա պետականակերտության՝ հակասականությամբ առլեցուն ճիգի 200-ամյա ընթացքն է ներկայացնում: Այդ ժամանակաշրջանի արյունալի-բեկումնային ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի բո­վով են անցնում ստվարածավալ երկի տարակերպ հե­րոս­ները։ Վիճահարույց ու սահմռկեցուցիչ փաստերով, դատողություններով, երզահանգումներով կառուցված պատումաշարն ամփոփվում է «Ինչ­պե՞ս մեզ փր­կենք մեզ­նից» վերնագիրը կրող վերջաբանով, որն արդեն իսկ բացահայտում է հեղինակի ճշգրտված հայեցակարգը՝ մեր ող­բեր­գու­թյու­ննե­րի և կո­րուստ­նե­րի հա­մար ինք­ներս էլ մեղ­քի մեր բա­ժի­նն ու­նենք, արտաքին թշ­նա­մի­նե­րից ոչ պա­կաս մենք ենք մեզ վնասել ու վնա­սում։ 

Վահագն Գրիգորյանն իր գեղարվեստական գիրն ընդմիջում-համալրում է պատմական փաստաթղթերից արվող մեջբերումներով, մի բան, որ ընթերցողին տանում է գեղարվեստի և պատմագրության միջակայք: Հետևաբար, մտածող ընթերցողի համար այս երկը հավասարապես կարժևորվի թե՛ որպես գրող Վահագն Գրիգորյանի գրչարվեստի փաստ, թե՛ որպես մեր 200-ամյա անցյալից մինչև այսօր ընկած ժամանակահատվածի պատմական-քաղաքական անցքերի վկայություն: Եվ իհարկե, ինչպես եղել է մեր բազմադարյա խութաշատ պատմության ընթացքում, հայից անպակաս է երազելու, անգամ իրականությունից լիովին կտրվելու ու երազաքնի թևերին՝ չգիտես որ ժամանակային-տարածական չափումներում ճախրելու առանձհատկությունը: Բայց չէ՞ որ այս «արկածախնդրությունը» ոչ միշտ է դատապարտվել ձախողման, և ուրեմն այն ունի տևականորեն շարունակվելու իրավունք. այս իրավունքի իրացմամբ էլ ավարտում է «Պողոս-Պետրոս» վեպը Վահագն Գրիգորյանը, քանզի ո՞վ կարող է ավելի վարպետորեն երազել, քան իրականությունից գրականություն հորինող մարդը:  

Կարինե Ռաֆայելյան


Ardi.am-ը ներկայացնում է «Պողոս-Պետրոս» վեպից երկու հատված:

-Մխիթարում է մի հանգամանք,- ասում է Վարդապետը, երբ անցել է ծանր ձմեռը և էլ ավելի ծանր գարունն է ավարտվում,- այլևս կորցնելու բան չմնաց:

1920 կործանարար տարվա առաջին օրերը, սակայն, կարծես թե բեկումնալից ոչինչ չեն խոստանում ոչ լավ, որ վատ տեսանկյունից: Պոլսում ավարտվում է երիտթուրքերի պարագլուխների դատավարությունը, հանցագործները մահվան են դատապարտված, ցավոք,  բոլորն էլ ազատության մեջ են, ընդ որում, մի քանիսը գրկաբաց ընդունվել են բոլշևիկյան Ռուսաստանում: Ըստ եկող լուրերի՝ ռուս-թուրքական մերձեցումը շարունակվում է, բայց դեռ հայտնի չէ, թե որքան  է խորացել և ինչ է բերելու Հայաստանին (բոլշևիկյան կենտրոնը, հասկանալի է, իր քայլերի մասին չի զեկուցում Հայաստանին, Միկոյանն էլ իր ազգանվեր թեզիսների պատճենը Վարդապետին չի ուղարկել): Մի խոսքով՝ իսկական ճոճանակ: Միայն մի նորություն է սկզբում ցնծությամբ ընդուվում Վարդապետի կողմից: Ծննդյան տոնի առթիվ մի օրով տուն եկած Կարապետը ասում է, թե Գաբրիելին տեսնող է եղել: Ո՞վ: Ծանոթներից մեկը: Որտե՞ղ: Թիֆլիսում: Թիֆլիսը մեծ քաղաք է, որտե՞ղ, ի՞նչ էր անում, ի՞նչ են ասել-խոսել: Չգիտի, չեն խոսել, ուղղակի հեռվից տեսել է: Կարապետը, ուրեմն, ավելին չգիտի, այսպես ասած՝ քարը գցում, գնում է, իսկ Վարդապետը, որ անցած բոլոր ամիսներին արդեն համարյա մի տարի գլուխը կախ է անցել Փանոսյանների տան մոտով, մորը հեռվից տեսնելիս էլ գետինը մտել, ինքն իրեն օրնիբուն պախարակել՝ շատ էլ թե տղան սրտի ազնիվ մղումով առաջարկեց իր օգնությունը, դու՝ իբրև թե խելքը գլխին հասուն մարդ, ինչո՞ւ համաձայնեցիր, կործանեցիր տղային, հիմա այս լուրի թևերին ինքն է բախում նրանց դուռը: Եվ, իհարկե, դատարկաձեռն չի, աչքալուսանք է տանում, առավել ևս, որ Ծննդյան տոներից մի քանի օր է անցել: Առաջին պահին Վարդապետը ոչ զարմանք է ապրում, ոչ տարակուսանք, պարզապես իրեն հանկարծ սկսում է զգալ սխալ քայլ արած, մինչև որ կռահում է. իր հայտնած լուրը տիկին Փանոսյանը կորած որդուն գտած մոր պես չի ընդունում, այո, շնորհակալություն է հայտնում, այո, ժպիտը դեմքին, բայց մի տեսակ շփոթված, ասես ամաչելով: Կանգնած են նրանք շեմին, մեկը ներս չի հրավիրում, մյուսը շեմն անցնելու ցանկություն չի դրսևորում, և գալիս է մի պահ, որ երկուսն էլ իրենց զգում են անհարմար վիճակում, և բանը հասնում է նրան, որ Վարդապետը ներողություն է խնդրում, տիկինը՝ չէ, չէ, ինչ եք ասում, շնորհակալություն, ապա՝ ցտեսություն, թե մեկ, թե մյուս կողմից:

Ըստ էության՝ Վարդապետը արդեն գիտի, թե ինչն ինչոց է, բայց իրեն թույլ չի տալիս այս զգացողությունը միտք դարձնել, նույնիսկ կարողանում է ինքն իրեն համոզել, թե էսօր-էգուց Գաբրիելը Երևան կհասնի, Բաքվից, պարզ է, հիմա ուրիշ ճանապարհ չկա, պիտի Թիֆլիսով գար, և այսպես այնքան ժամանակ, մինչև որ նորից Երևան է գալիս Կարապետը և լուսաբանում նրան:

-Էդ սրիկան, հորեղբայր,- ասում է,- Բաքվի տեղն էլ չգիտի, թե ոտքը Թիֆլիսից հանում է, Ալեքսանդրապոլի, Ղարաքիլիսայի կողմերի գյուղերը գնալ-գալու համար: Մեզ մոտ սով է, իսկ նա ցորեն, անասուն, յուղ ու պանիր էժան առնում, տանում է Թիֆլիսի, Վրաստանի մյուս շուկաներում ծախում: Ես նրան չեմ տեսել, բայց հետաքրքրվեցի, իմացա, որ Հայաստանը թալանողներից մեկը նա է: Երդվել եմ, իր էդ ծանոթին էլ ասել եմ իրեն հայտնի՝ որտեղ բռնեմ, տեղնուտեղը գնդակահարելու եմ: Չէ, ինձ ու քեզ խաբելու, փողերը գռփելու համար չէ, նույնիսկ Թամարի ու Քեթրինի բախտի վրա ձեռնածություն անելու համար չէ, դրա համար ոտքի տակ կգցեի, մի լավ քոթակ կտայի. էս ծանր օրերին երկրին ու ժողովրդին դավաճանելու համար: Ձեռքերս ուղղակի քոր են գալիս, ափսոս հիմա ժամանակ չկա գնամ, գտնեմ, սատկեցնեմ, բայց էդ օրը, միևնույն է, գալու է…

Տխուր բացահայտման օրից ի վեր Վարդապետը հայացքը չբարձրացնելով է անցնում Փանոսյանների դռան մոտով: Չի պատկերացնում, թե ինչպես է նայելու այդ կնոջ աչքերին: Որը նույնպես, մտածում է, չի կարող իր աչքերին նայել: Երկու տարեց մարդիկ, մտածում է, խաբեության ու սրիկայության ծիրում պտտվող: Նրան չգիտես ինչու թվում է, թե տիկին Փանոսյանի վիճակը ավելի ծանր է, չէ՞ որ խաբեբան ու սրիկան նրա որդին է, ինքը միայն փող է կորցրել, իսկ Քերթինն ու Թամարը թերևս հարություն չէին առնի և այն դեպքում, եթե Գաբրիելը ազնվագույն մարդ լիներ: Ինչևէ, 1920-ը այնքան վտանգավոր ընթացք է ընդունել, որ անձնական խնդիրները դատարկ բան են թվում: Այդ ծանր օրերին նրա միակ զրուցակիցները  վանեցի Տեր-Գալստյաններն են, որոնք տեղավորվել են «Տեր-Մեսրոպյան առևտրական տան»՝ արդեն կարելի է ասել՝ նախկին հյուրերի տանը: Երեմի որդին նույնպես բանակում է, այնպես որ՝ խոսելու ընդհանուր թեմաներ շատ կան: Նայելով նրան ու տեսնելով իրեն՝ Վարդապետը մտածում է՝ ինչպե՞ս եղավ, որ անօգնական ծերունի դարձա, ընդունակ միայն դատողություններ անելու: Ահա սխալ ապրած կյանքի պարգևը: Բայց մարտին, երբ Երևան է հասնում Շուշիում թուրքերի ու թաթարների կազմակերպած ահավոր սպանդի լուրը՝ սպանվել է քսան, թե երեսուն հազար հայ, նույնիսկ զրուցել հնարավոր չի: Երանի նրան, մտածում է, ով այսօր զենքը ձեռքին է: Թեև մտածում է, ահա Կարապետն ու Երեմի որդին դատապարտված են զենքը ձեռքներին պարապ նստել, քանզի կան միջազգային իրավիճակի կուլիսներ, որոնց դեմ նրանք էլ են անզոր: Ինչպե՞ս սա պատահեց, ինչո՞ւ այդ սպանդի դեմն առնող չեղավ: Եվ արդյո՞ք սա վերջն է, թե՞ վերջը ավելի սոսկալի է լինելու, քանզի այս ու այն կողմից եկող տեղեկությունները ոչ մի լավ բան չեն խոստանում, սոսկ բոթի են նման, բոթի: Իսկ դու, Վարդապետ, նստիր ու «Քննական պատմություն հայոց» գրիր: Ո՞ւմ համար, ո՞վ է կարդալու…

Ինչևէ, ինչքան էլ դեսից ու դենից տեղեկություններ գան, չեն կարող չափվել Հետադարձ հայացքի հետ, որը արխիվային չարախինդ անողոքությամբ տասնամյակներ շարունակ անհավանական թվացածը մատուցում է երկուսին երկու գումարելու և չորս ստանալու անվիճելիությամբ:

*****

Սերգո Սնխչյանին ու Արշալույսին կարելի է չկասկածել (մեկի փորձին, մյուսի  շահագրգռությանը), բայց մինչև իսկ Սիրունը կռահեց՝ խելառ հարևանը կանգնել է էն բռնվածի՝ Չարենցի կենացը խմելու: Բայց ինքը ո՞վ է, որ խելառի բերանը փակի և, ահը սրտում (տե՛ր Աստված), ափով սեփական բերանը ծածկեց: Արշալույսը գուցե հասցներ ամուսնու փեշը քաշել, բայց վախից կարկամել էր: Հողս ձեր գլխին, կասեր զոքանչը, եթե ներկա լիներ, էլի ընկեր Սնխչյանը մարդ եղավ: Նա թե հասցրեց կանխել Մովսեսին, թե այնքան նրբորեն, որ տնաբույս կամիկաձեն ամոթից գետինը մտավ: Եվ Հետադարձ հայացքը, կապկելով Պողոսի՝ կարևոր հատվածներն ընդգծելու սովորությունը, ուզում է առանձին պարբերությամբ հարգել Սերգո Սնխչյանի միջամտությունը:

-Գիտեմ՝ ինչ պիտի ասես, բայց ես ասեմ,- ընկեր Սերգոն իր հերթին ոտքի կանգնեց,- տարիքով ավագի իրավունքով… Շատ թանկ կենաց է ինձ համար, և շնորհակալություն ձեզ, սիրելի մեկամյա նորապսակներ, որ անակնկալ հրավերով նաև այս կենացը խմելու հնարավորություն ստեղծեցիք… Կենացդ, Սիրուն, դու արժանի ես ամենալավ մաղթանքներին քո համեստությամբ, պարկեշտությամբ… Հա՛, ավելացնեմ, նաև՝ գեղացկությամբ, այսօր մենք համոզվցինք, որ մեր սիրելի Սիրունը ոչ միայն սիրուն է, այլև շատ սիրուն: Առողջ, երջանիկ եղիր, Սիրուն, կյանքը պարտք է քեզ, հուսամ կհատուցի քեզ պատճառած բոլոր զրկանքների համար: Կենա՛ցդ:

Սերոբ մորեղբայրը հայրական կաթոգին սիրով օրը տասն անգամ փչում էր քրոջ որդիներին նվեր բերած ֆուտբոլի գնդակը, և եթե սկզբում խանդաղատանքով էր դիտում, թե գնդակի հետ ինչպես է իջնում նաև տղաների ոգևորության փուքսը, շատ շուտով արդեն նախատում էր (էդ ո՞նց եք խաղում, որ փուքսը րոպեն մեկ իջնում է), որովհետև թվում էր՝ փչելիս էլ իր փուքսն է իջնում: Երբ ընկեր Սերգոն խոսքը վերցրեց Մովսեսից, լուցկու տուփը չարաճճի երեխայի ձեռքից առնելու պես (փոքրիկ ջան, սա խաղալիք չէ), Մովսեսի փուքսը թողեց, և նա գավաթը ձեռքին նստեց այդ գնդակի պես փուչ տված, ապա, երբ ընկեր Սերգոն, խոսքը ավարտած, գավաթը Սիրունի գավաթին էր խփում, նա, ինչպես ասվել է, ամոթից գետինը մտավ: Ինչպե՜ս կարող էր ինքը կենացներ առաջարկելիս  մոռանալ Սիրունին, որին Արշալույսը համարյա ավագ քույր է համարում, որը օր չի լինում, որ չհարցնի՝ ինչո՞վ կարող է օգնել ու հաճախ օգնում է: Ներքնահարկը Սիրունին հատկացնելը ներկայացնում ես որպես անշահախնդիր օգնություն, եղբայրորեն պարզված ձեռք, իսկ հետը սեղան նստելիս մոռանում կենացը խմել: Ի՜նչ եղբայրություն, ի՜նչ անշահախնդիր օգնություն, դու պարզապես նրան քեզնից ցածր ու պարզունակ ես համարում, դու՝ Մովսես Տիրատուրյան, կուստոմսը գրպանում բուրժուա, համայնական արտում բուսած մոլախոտ: Չարենցի կենացը խմելուց առաջ այս մասին մտածեիր:

Բայց մտածելու ժամանակ չկար, հարկավոր էր միանալ ընկեր Սնխչյանի առաջարկած կենացին, և միամիտ-միամիտ հավատացած, որ նրա կարծիքով ինքը, իրոք, կանգնել էր Սիրունի կենացը խմելու, բեռը ուսից գցած ու անասելի թեթևացած (անհայտ վերևներում անմարմին սավառնելու կասկածելի երանության հեռանկարը ասես չի եղել, մնացել է ծանոթ ու ոչ այնքան վատ, իսկ երբեմն էլ պարզապես խելքահան անելու չափ հաճելի երկրային կյանքում թափառելու ուրախությունը), Մովսեսը, սոխակ կտրած, անկեղծորեն ու ոգևորված այնքան դայլայլեց Սիրունի հասցեին, որ խեղճը ամոթից գլուխը կախել էր: Երեկոն նոր հուն մտավ, պաշտոնականությունից ու կաշկանդվածությունից հետք չմնաց, բոլորը իրենց ազատ զգացին, իսկ Սիրունը, կարելի է ասել, փթթեց նոր գույներով: Արշալույսը Մովսեսի պես միամիտ չէր, հասկանում էր, որ տեղի է ունեցել անհավատալին՝ որսորդը փրկեց որսին, և հյուրի կողմը նետված թռուցիկ հայացքում մտահոգ երախտագիտություն կար: Եվ նա ամեն ինչ արեց, որ լիցքաթափված մթնոլորտը այլևս չշեղվի ցանկալի հունից: Մեջտեղ բերեց Մանկական երկաթուղում Մովսեսի կատարած լուսանկարները: Երկաթուղու հանդիսավոր բացումը մի քանի օր առաջ էր տեղի ունեցել, լուսանկարները Մովսեսը չորացրել էր ընդամենը առավոտյան, նրանք, այսպես ասած, ձեռքի տակ էին, ընդ որում, մեկնաբանություններն էլ Արշալույսն էր անում: Մովսեսը, մյուսներին հավասար ունկնդրի դերում, լսում էր, որ ինքը փաստորեն առաջին իսկ օրից յուրովի ստանձնել է այդ մանկական կառույցի շեֆությունը, իր լուսանկարներով ու ակնարկներով քայլ առ քայլ հետևել շինարարության ընթացքին, և երբ դա ապացուցելու համար տեղից ելավ ու բերեց մեկուկես տարում կուտակված թերթերն ու լուսանկարները, Մովսեսը իզուր անհանգստացավ, որովհետև քիչ անց համոզվեց՝ կինը չգիտես ինչ հրաշքով կարողացել է չբերել այն լուսանկարները, որոնցում անցանկալի դեմքեր կային, և հատկապես Թիֆլիսում «ինքնասպանություն» գործած Աղասի Խանջյանը, որը շինարարության սկզբում, դեռևս «ինքնասպանություն» չգործած, հաճախ գալիս էր տեղում անձամբ ստուգելու գործերի ընթացքը, և որին Մովսեսը առանձնակի ջանասիրությամբ էր լուսանկարում թե շինարարների, թե պիոներների հետ: Մինչ Արշալույսը ցուցադրում էր ու մեկնաբանում, Մովսեսի միտքը շեղվեց ժողովրդի մեջ թափառող խոսակցություններին՝ Խանջյանը ինքնասպան չի եղել, Բերիան է նրան… բայց սթափվելով հեռու վանեց վտանգավոր մտքերը (երկրորդ անգամ կենաց ասելու և մարտիրոսանակու շառից հեռու) և սկսեց հիանալ իր խելացի աննման կնոջով, որի հետ երկար ու երջանիկ կյանքը առջևում էր: Դրանից հետո էլի խոսեցին դեսից-դենից, էլի կերան ու խմեցին (Սիրունին ոչ մի կաթիլ չհաջողվեց խմեցնել), պատմեցին ու ծիծաղեցին, ընդ որում, ամենից հետաքրքիր պատմողը դարձյալ ընկեր Սերգոն էր, ամենից սրտանց ծիծաղողը՝ Մովսես Տիրատուրյանը:

No Comments

Leave a Reply