bodrum escort bayangaziantep escortgaziantep escortmaltepe escortbostancı escortanadolu yakası escortizmir escortankara escortataşehir escortjeux de pouletMebbistipobettrendyol indirim kodutipobetCasibomvevobahisslot siteleri https://en-iyi-10-slot-siteleri.comstarzbet adamsah.netbetmatikgrandbettingtruvabetbahiscasinotarafbetbahiscommariobetbetistmarkajbetbetinematadornetcasibombelugabahisbetebet1xbetasyabahiscasinovalediscountcasinoelexbetfavoribahisbahiscombahiscombelugabahisbelugabahisbetistbetistceltabetceltabetklasbahisklasbahismariobetmariobetrestbetrestbettarafbettarafbettipobettipobetcasibomcasibomcasibomcasibomstarzbetsahnebetlimanbetredwinmatadorbetmatadorbetbetkombetkomvenüsbethilbetjasminbetpiabetartemisbetmaltcasinoasyabahisbetorspinbettiltmarkajbetbetkombelugabahisrestbetbetper
ՄշակութաԳիծ ԳրաԴաշտ

Վահան Տեր-Ղազարյան, Տիպանգո (վիպակ)-6

15.06.2020

Սկիզբը՝ այստեղ

Դեն Ալարոդ

Քրմապետը սաստիկ զայրացած էր։
Խորանալով իր մեջ՝ նա հասկանում էր, որ ինքը օրենք չէ, բայց շրջապատող իրականությունը ստիպում էր նրան հակառակը մտածել։ Ստրուկների և երկրպագող ենթակաների քաղաքում դժվար չէր տառապել այդ հիվանդությամբ։
Ոտքով շրխկացրեց տաճարի ետնադուռը ու քայլեց դեպի տուն։ Փողոցով երկու կարմրամորթ ստրուկ պատգարակ էին տանում։ Նրանք ցած դրին պատգարակը և գետնաթավալ երկրպագեցին։ Դուրս պրծավ նրանց տերը և նույնպես փռվեց գետնին։ Քրմապետը ուշադրություն չդրարձրեց, անցավ։ Եվ փողոցում բոլորը գետնաթավալ երկրպագում էին նրան։ Նա արևի տեղակալն էր երկրի վրա և սպասում էր իր ժամին, երբ արեգակը կկանչի իրեն հավերժական հանգստի։ Նա ընտրյալ էր համայն մարդկային ցեղի մեջ։ Երկրպագողերից շատերի աչքերում նա նկատում էր ատելություն։  Դրանք հիմնականում քրմեր էին։ Այդ բանը ստիպում էր Քրմապետին լարվել։
Տանը նրան, ինչպես միշտ, ոչինչ չէր սպասում։ Ծառան շնորհալի գլուխ տվեց և ուղեկցեց ընդունարան։ Կլոր կրակարանը լուսավորում էր կլոր դահլիճը։ Քրմապետին զայրացնում էր ամեն ինչին կլոր ձև տալու այս սովորությունը։ Նա ուզում էր քառակուսի պատեր տեսնել։ Նա ուզում էր նստել քառակուսի բուխարիկի մոտ, նայել քառակուսի նկարների․․․ Բայց երբ արեգակն էր ելնում լեռների հետևից, նորից էր հասկանում, որ արևի սուրբ օրենքն է իշխում այստեղ, և ամեն ինչ արեգակի ձևն ունի։
Նստելով քաղաքի միակ բազկաթոռին՝ Քրմապետը փակեց աչքերց աչքերն ու խորասուզվեց մտորումների մեջ։ Դեմքը հետզհետե դաժանացավ և երբ սկսեց հիշեցնել ինքնակալի դեմք, Քրմապետը բացեց աչերն ու գոռաց․
— Յահակա․․․
Ներս վազեց ծառան ու խոնարհված մնաց դռների մեջ։ Երկարատև լռության մեջ Քրմապետը վանեց իրենից տատանումները։
— Թափանցիկ տաճարի Հատ-Ֆանային,- շշնջաց նա։
Ծառան երկրպագեց ու վազեց դուրս։
Քրմապետը նորից փակեց աչքերն ու շարունակեց խորհրդածել։ Դռան վարագույրը ետ գնաց։ Երկու աղջիկ ուտելիք բերեցին։ Քրմապետը ժպտաց։ Աղջիկները հատակին էին նայում։
— Դյաշ Հայա[i]․․․,-գոռաց նա։
Աղջիկներից մեկը բարձրացրեց հայացքը։
Քրմապետը ժպտաց նրան։ Աղջկա դեմքն ասես քարից լիներ։ Քրմապետը հիշեց, որ այստեղ երբեք առանց պատճառի չեն ժպտում։ Հիշեց նաև, որ մի ժամանակ դա իրեն շատ էր դուր գալիս։
-Աքտա[ii],-հոգոց հանեց նա։ Աղջիկները գնացին։ Քրմապետը սկսեց ուտել։ Տհաճությամբ ծամելով՝ նա խորհում էր, թե ինչ կտար հիմա մի կտոր գոլորշի արձակող պուդինգի դիմաց։
Վարագույրը ետ սողաց, և ներս մտավ մեռելային դեմքով մի տղամարդ։ Նա սիկաույիճերմակ պարեգոտ էր հագել։ Նիհար ուսերը կմախքի տեսք էին տալիս նրան։
— Հատ-Ֆանա՞[iii]․․․,- ասաց Քարմապետը։
— Յա [iv],- պատասախնեց Տիպանգոյի թափանցիկ պատերով տաճարի արևամարդը։ Ձեռքով հրավիրելով նստել՝ Քրմապետը սուզվեց մտորումների մեջ դարձյալ և որոշեց գործողությունների ծրագիրը փոխել մի վճռական հարվածով։ Պատվիրեց գիշերով տներից հավաքել Երկնային աստղերը, այն հաշվով, որ արևածագին նրանց սրտերը Տիպանգոյին մատուցվեն։ «Երկնային աստղեր» լսելիս ծեր քրմի աչքերն ատելությամբ փայլեցին։ Քրմապետը գիտեր, թե ինչի համար՝ ում էր դիմում։
Ծեր քուրմը լուռ խոնրահվեց ու դուրս գնաց։ 
Ամեն ինչ սկսեց այն բանից, որ հասկացավ աշխարհի սխալ կառուցվածքը։ Այս քաղաքի օրենքները խորթ էին նրան։ Քրմապետ դառնալուց հետո սկսեց փոխել այդ օրենքները, սահմանափակել իրավունքները և դրանք տալ արժանիներին։ Նա հասկանում էր, որ իր արածը չափազանց վաղ է, և քաղաքում դա բոլորը չեն հասկանա այնպես, որպես պետք է, բայց մեկ որ սկսել էր, այլևս չէր կարող հրաժարվել, լավ էր ճանաչում մեջը նստած համառության դևին: Եվ եկավ մի օր, երբ սկսեց ափսոսանքով հիշել այն ժամանակները, երբ շարքային քուրմ էր, և ոչ ոք չէր հետաքրքրվում իր հայացքներով։ Իսկ հիմա դժգոհությունն ավելանում էր և սպառնական դիրքեր ընդունում։ Քրմական դասը բաժանվել էր երկու կուսակցության․ «Սեբտասիկաուներ» և «Երկնային աստղեր»։ Սեբտասիկաուները իր՝ Քրմապետի դաշնակցիներն էին։ Դրանք իրենց կոչում էին երիտասարդ  սիկաուներ, իսկ Երկնային ասղտերը քրմական մի դաշինք էր, որ հենց առաջին օրերից դեմ էր ելել Քրմապետի վարած քաղաքականությանը: Եվ երբ Քրմապետն արգելեցարյունալի մարդկային զոհաբերությունները, նրանք համարյա բացարձակ ելան բողոքի։ Դիմադրողների այդ խումբը արգելքով էր բացատրում վերջին ժամանակների սոսկալի դեպքերը՝ սպասնություններ, կողոպուտ, որ հենց ինքն էլ կազմակերպում էր։ Նրանք բացարձակ չէին կոչում Գոռ սիկաուի՝ Քրմապետի անունը, բայց ամեն քայլափոխին նրան նկատի ունեին։ Նրանք ասում էին, որ մինչև օտար երկրներից շիկահեր մարդկանց գալը՝ քաղաքում չկային կողոպուտներ։ Եկան շիկահեր մորուքավոր մարդիկ, բերեցին դռներ,  և դռների հետ եկան կողոպուտն ու սպանությունը։ Եվ Քրմապետը որոշեց քաղաքի արյունալի պահանջները բավարարել այսպիսի զոհաբերությամբ։ Դիմադրող բազմաթիվ սիկուաների արյունը առավոտյան կլվա Տիպանգոյի բուրգի հարյուրավոր աստիճանները։ Այո՛, բազմաթիվ սիկուաների արյունը կհագեցնի ժողովրդին։ Արևագալի ծեսին Տիպանգոյին կմատուցվեն Երկնային աստղերի  նոր պոկած, գոլորշապատ սրտերը։ Օ՜, Տիպանգոն դաժան է, նա զոհաբերություններ է պահանջում…
Քրմապետը հիշեց ծանոթ տողերը «Հատ» գրքից․

Անկատարության կատարելություն,
Տիպանգո՝ աստղ շողշողուն հրից,
Դու սիրո տաճար, ատելության տուն,
Մահերով սնվող կյանք շռնդալից։

Պառկելով հատակին՝ Քրմապետը վառեց ծխամուրճը։
Դառնահամ ծխի ժապավենը ձգվեց վեր։ Ջերմացրեց ճերմակ խոյակների արանքում սառած հիշողությունները,որոնք հալվեցին, անձրևեցին Քրմապետի վրա։ Եվ աչքերի առջևով անցան հին, մոռացված դեպքեր….

-Լասեկո Հատկոֆանա․․․ Լասեկո Հատկոֆանա․․․ Այս ի՞նչ հրաշք է, այս ո՞ւր բերեցիր ինձ,- տնքում էր Դենը՝ հիացմունքից ծնկած:
Նրա  աչքերից հենց նոր հանել էին ժապավենը, և նա առաջին հայացքն էր նետել այն քաղաքի վրա, որին հասնելու համար տանջվել էր՝ այդքան թափառելով ջունգլիներում։
Քաղաքի պարիսպները ներպատված էին պղնձե հայելիներով, որոնք արտացոլում էին սանդղաձև բուրգերն ու դրանց վրա վառվող խարույկները՝ նմանեցնելով գիշերային քաղաքը հրացոլք արձագող վիթխարի կրակարանի։
Բուրգերի գագաթներին արևի տաճարներն էին կանգնած։ Ճերմակ քարից կառուցված քաղաքը սքանչելի էր իր մենության մեջ՝ կանաչ ջունգլիների սրտում։ Լայն ու խոր ջրանցքները օղակում էին թաղամասերը, իսկ ամենագեղեցիկ ջրանցքը գոտևորում էր քաղաքի կենտրոնում կանգնած Տիպանգոյի վիթխարի բուրգն ու գագաթին վեր խոյացած թափանցիկ պատերով տաճարը։ Մեծ բուրգի ստորոտում ջրանցքը հատվում էր Լայն մարմարյա կամրջով, որի շարունակությունը մի երկար և ուղիղ փողոց էր՝ ընդարձակ, հրապարակի նման։ Փողոցն ընդհատվում էր քաղաքի պարսպի մոտ և շարունակվում հովտում՝ հետզհետե դառնալով Վագրերի արահետ։ Մեկ ժամվա ճանապարհից հետո արահետը կորչում էր Օրխիդեաների բացատում։ Ջունգլիներից եկող, քաղաքը հատող այդ հինավուրց ճանապարհը Սիկաուների ճանապարհն էր։ Այդ ուղղութմաբ էին եկել առաջին Հզոր Սիկաուները և ճանապարհի վերջում կառուցել Տիպանգոյի Վիթխարի բուրգը։ Մեծ բուրգի շուրջը կառուցվել էր Հատ քաղաքը։

Մի քանի օր շարունակ Դենն ապշած էր, հմայված, ոչնչացված․․․ Գեղեցկության ամուր թվացող պատկերացումները ծխեբուրգի նման տատանվեցին ու հանկարծ կորան։ Եվ նա երջանիկ քայլում էր քաղաքի փողոցներով, չնայած շատ չէր մնացել այն օրվան, երբ Տիպանգոյի տաճարի արևամարդը օբսիդիանե դանակով պիտի պատռեր Դենի կուրծքն ու սիրտը նվիրեր Տիպանգոյին։

Դենի հսկիչը Լասեկո Հատկոֆանան էր։ Եվ միայն նրա հետ էր զրուցում։Լասեկո Հատկոֆանան շատ էր զարմանում լեզվաբանական այն արտասովոր ընդունակությամբ, որ հանդես էր բերում իր շիկամորուս գերյալը։ Նա համոզված էր, որ այն աշխարհում Դենը շատ մեծ դեմք կդառնա, և խորամանկորեն ակնարկում էր անընդհատ, որ Դենն այն աշխարհում իրավունք չունի մոռանալ իրենց բարեկամությունը։

Իսկ Դենի կարծիքով շատ արագ էին մոտենում Լուսատուների բարեկամության տոները, երբ զոհաբերելու էին իրեն։ Ներքուստ նա բոլորովին չէր հավատում, որ ինքը կարող է չլինել։ Մի անգամ միայն կույր սարսափ զգաց, որից հետո սկսեց արագորեն գործել․․․

Քրմապետն իրենից հեռու վանեց հուշերն ու մոտեցավ լուսամուտին։
Պահապանջոկատներից մեկն անցավ փողոցով։ Լուսամուտի մոտ նկատելով Գոռ Սիակաուին՝ ջոկատը փռվեց գետնին, և զինվորները բարձրագոչ երկրպագեցին։ Նրանք խստավարժեցում էին անցնում՝ պաշարված քաղաքներ պաշտպանելու գծով։ Քրմապետի համար միշտ էլ հարց էր եղել, թե այս խուլ վայրերում ումից են պաշտպանվելու, երբ ամբողջ շրջակայքում հատուկենտ կարմրամորթներ էին թափառում, այն էլ՝ բռնվածը զոհաբերվում էր Սիկաուների կողմից։ Քրմապետը հիշեց, թե ինչպես էր նկարագրում «Հատ գիրքը» մի խոշոր ճակատամարտ։
«Ինչպես պղնձապատ նավակն է ճեղքում ջրի հայելին, կտրեցին ջունգլին Սիկաուները մեծ, բազում ցեղեր կոտորեցին ճանապարհին, շատերին էլ լույս տվին, հասցրին Տիպանգոյի ամենաիմացությունը և հասնելով ջունգլիների սիրտը՝ կառուցեցին սուրբ արևի քաղաքը՝ երեք օրվա և գարնան կարկտաբեր երեք գիշերների ընթացքում․․․»։
Այսպես էր սկսվում ճակատամարտի պատմությունը․․․
«Շրջակա հզոր քաղաքներում մեծ հավաք եղավ, վրեժով լեցուն կարմրամորթ մարդիկ կտրեցին ջունգլին, եկան ու պաշարեցին սուրբ քաղաքը։
Որպես որդին արևի՝ Սիրդան[v] է փայլատակում գարնան աղետաբեր գիշերներին, նետվեցին մարտի Սիկաուները հզոր։ Եվ երկար տևեց մարտը։ Նրան լուծում չկար այդ գիշեր։ Այնժամ Սիկաուները քաշվեցին պարսպից ներս՝ հանգիստ առնելու: Եվ պարսպին մոտեցավ կարմրամորթների առաջնորդը, որ Լաբատու էր կոչվում։ Նա պարծեցավ, թե կհանգցնի արեգակը, եթե դարպասները չբացվեն:Եվ հաջորդ օրվա ճակատամարտին նա դիտապաստ ընկավ Հատ քաղաքի Գոռ Սիկաուի կայծակնաձև նետից։
Այնժամ երկարամյա պաշարումներիցհետո Լաբատուի որդին հավաքեց իր չախկալահոգի բանակը, մոտեցավ պարսպին միայնակ ու պարծենկոտ խոսքեր գոռաց։
— Մեզ դեռ մեծ գործեր են սպասում անտառի այն կողմում, բայց մենք կվերադառնանք և ձեզ ոչինչ կդարձնենք, իսկ քաղաքը ձեր կդարձնենք հրդեհների կերակուր, և այնժամ կարմիր մորթը կդառնա միակ գույնն աշխարհի։
Սիրդայի ամպագոռգոռ որոտի պես հնչեց մեծ Սիկաուների քրքիջը պարսպից։ Եվ կամրամորթները հեռացան ու մարեցին՝ որպես աստղերը լուսաբացին։ Իսկ Հատ քաղաքը շարունակեց արեգակի նման այրվել ու լուսավորվել»։

Շարունակելի

[i] Ինձ նայիր
[ii]Գնացեք
[iii] Արևի մարդ
[iv] Այո
[v] Կայծակ

No Comments

Leave a Reply