maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobetcasibomcasibomsekabetcasibomcasibomcasibomonwincasibombetebetcasibomonwindeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetmarsbahismarsbahisjojobetjojobet girişmarsbahisjojobetholiganbetmarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetcasibomjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibomcasibomcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
ՄշակութաԳիծ ԳրաԴաշտ

Վահան Տեր-Ղազարյան, Տիպանգո (վիպակ)-8

26.07.2020

Դեն Ալարոդ

Սկիզբը՝ այստեղ

ԱՇԽԱՐՀԸ ՄԻ ՄԵԾ ՏԻՊԱՆԳՈ Է․․․
«ՍԻԿԱՈՒ ՀԱՏ», Վերջին գիրք

Քաղաքակիրթ աշխարհ․․․
Որպիսի  կարոտով քո գիրկը վերադարձավ Դեն Ալարոդը։
Ավելորդ աղմուկից խուսափելու համար նա որոշեց հայրենի քաղաք ժամանել անակնկալ։ Ճանապարհն անցնում էր մանկության ամբարի կողքով։ Խճուղին նոր էր, և սինդիկատի ամբարից ոչինչ չէր մնացել։
Մեքենան մտավ արվարձանները, հետո անցավ քաղաքային բանկի, փոստ-հեռագրատան, սենատի, ռազմական մինիստրության կողքով․․․ Դենը պրպտեց ուղեղում, գտավ տան հասցեն։
Վարորդն արգելակեց։
Դենը ցատկեց մեքենայից, վազեց աստիճաններով, հետո հանկարծ ետ դարձավ, վարորդի ձեռքից առավ այն ճամպրուկը, որի մեջ էր Տիպանգոն։ Ծերացած շունը քարշ եկավ նրա հետևից։
Դռան թակոցին երկար ժամանակ չէին պատասխանում։
Ոտնաձայն լսվեց, կողպեքը չրխկաց․․․
Դռների մեջ կանգնել էր Լայման ու նայում էր Դենին՝ անծանոթ տղամարդուն, որ ոսկեգույն բեղ-մորուք ուներ և պողպատե հայացքով երկնագույն աչքեր։ Հետո այդ աչքերը դարձան մանկական, ուրախ, և հանկարծ Լայման ճչաց․
— Դեեեե՜ն։
-Փա՛ռք քեզ, Տիպանգո,- բացականչեց Դենն ու գրկեց կնոջը։
Կինը հեկեկում էր՝ գլուխն ամուսնու կրծքին հենած։ Լայման առանձնապես չէր փոխվել, միայն նրա գեղեցկությունն էր կանացիորեն հասունացել։
Մեկը քաշեց Դենի շորերից։ Դենը ցած նայեց։ Իրեն անչափ նման մի փոքրիկ տղա լայն բացված աչքերով նայում էր ուղիղ իր աչքերի մեջ։
Դենը թողեց Լայմային։
— Ես քեզ չեմ ճանաչում,- ասաց փոքրիկը,- բայց դու իմ հայրիկն ես։
— Ո՛չ, այդ դու ես իմ որդին,- ասաց Դենն ու գրկեց տղային։
Որդին, հայրը և մայրը քրքջացին։
Դենն զգաց, որ մարմինը թուլացավ։ Տարիների անընդհատ լարվածությունից հետո մի հաճելի հոգնություն իջավ վրան.  նյարդերն հասկացնել տվեցին, որ իրենց գործը կատարել են և ուզում են հանգստանալ։
Երկար տարիների թափառումներից հետո Դեն Ալարոդը վերադարձավ տուն։

«Որքան լույսեր կան այս հսկա քաղաքում։
․․․Լույսերի ծով է ասես։ Ամեն մի լույսը մի մարդ է, մի ընտանեկան օջախ, մի վարդապետություն․․․ այդ լույսերից ամեն մեկը մարդ է նշանակում, թարգմանում․․․ Իրար վրա կուտակված, բայց իրար չճնշող  լույսեր, լույսեր․․․»։
Դենը կանգնած էր բարձրահարկ շենքի պատշգամբում, որտեղից ամբողջ քաղաքն էր երևում։ Նա մտածում էր՝ արդյոք ինքն էլ ունի իր լուսամուտը, որից լույս պիտի արձակի քաղաքի ուղղությամբ և կանգնի բազմաթիվ լույսերի շարքում՝ խառնակույտվելով միայն լույսերի համար հասկանալի կարգավորությամբ։
Մեծ քաղաքի լույսերը հանգչում են կամաց-կամաց, և քնում են քաղաքային ջունգլիները․․․
Սենյակում քնած էր Լայման, և Դենի հոգին սիրո երգ էր երգում։
«Որտե՞ղ ես հիմա, իմ փոքրիկ, ի՞նչ ես անում․․.
Մտածո՞ւմ ես արդյոք իմ մասին, տեսնո՞ւմ ես ինձ երազում: Այսպես փակել ես կապույտ աչիկներդ և խաղաղ քնած ես, հազիվ է լսվում շնչառությունդ։ Ինչպես յոթ տարի առաջ՝ այն գարնանային գիշերներին, երբ ես չէի կարողանում քնել հոգեկան կատաղի հրճվանքի հորձապտույտում և սսկված որսում էի քո ամեն ներշնչումն ու արտաշնչումը, և այդ պահերին, եթե հնարավոր լիներ, ես կշնչեի միայն քո արտաշնչած օդը։
Որքան գեղեցիկ ես դու, կապույտ են աչքերդ, մազերդ՝ սև, հեզ է հայացքդ, իսկ ժպիտդ․․․ օ՜, ժպիտդ․․․
Սիրում եմ քեզ, սիրում եմ այս հսկա քաղաքում՝ իր չորս միլիոն ազգաբնակչությամբ․․․
Դե քնիր, իսկ ես կհսկեմ… Շատացել են սև հովազները․․․ Առավոտյան կապիկների աղմուկը կարթնացնի ջունգլիները, և դարձյալ կսկսվեն հավաքներ, ռադիոյի անկապ շատախոսություն․․․
Լույսն արդեն սկսում էր բացվել, ահա ադամամութի չղջիկն էլ ճախրեց ու անցավ։ Սև երկինքը կապտեց․․․ Սենյակում անսպասելի միացավ ռադիոն․․․ «Դի՛նգ-դանգ, դի՛նգ-դոնգ .․․․ բարի լույս, հարգելի՛ ռադիոլսողներ․․․»։
Երկինքն ավելի լուսավորվեց… Գիշերային քաղաքի հմայքը կորավ: Հեռվում՝ մինչև հորիզոնի ծայրը, տարածվում էր երկաթբետոնե քաղաքը, որի երկնաքերներից կառչում էին սլացող ամպերը․․․
Իսկ ձախ կողմում գործարարներն էին՝ սև, ծխոտ, մռայլ․․․
Լայման դուրս եկավ պատշգամբ՝ ժամացույցը ձեռքին․․․ Նա ռադիոյով լարում էր ժամացույցը․․․
— Դե՛ն, էլի՞ չես քնել․․․
Ռադիոն սկսեց վերջին լուրեր հաղորդել։
Նորից երկրները կատաղած շների նման հաչում էին իրար վրա, հոխորտում, նորից հաչում  և սպառնում իրար, անվերջ, անդադար սպառնում․․․
Դենը զայրացած անջատեց ռադիոն։
Պատշգամբի տակով անցավ բանվորական մի գորշ խումբ, որին գործարանը ստիպել էր իր գույնն ընդունել։ Սառած ասֆալտի վրայով մի հաշմանդամ կտկտացրեց հենակն ու դանդաղ անցավ։ Վերևից մարդիկ այնքան մանր էին երևում։ Կողքի բնակարանից ռադիոն վերջին նախազգուշացմամբ նոտա էր հղում ինչ-որ երկրի և սպառնում, որ եթե նրա ինքաթիռները մեկ անգամ էլ փորձեն խախտել սահմանը, իրենք ստիպված կլինեն ավելի խիստ միջոցներ ձեռք առնել։ Մյուս բնակարանում ռադիոն ասում էր, որ ինչ-որ պատերազմի հաղթական վախճանը կասկածի տեղիք չի տալիս։ Հետո առաջին ռադիոն սկսեց բարկացած գոռգոռալ, որ մի երկիր, մյուսի տարածքից իրեն վռնդելով, այնտեղ ատոմային բազաներ է ստեղծում․․․
Պատերազմը դեռ չէր սկսվել:
Հետո բոլոր ռադիոները մի պահ շունչ առան, հապշտապ երգեցին, ու դարձյալ վերջին լուրեր՝ սպորտային ու ռազմական․․․
Տագնապալից հնչեցին  գործարանների շչակները, և տնքաց մազութոտ հողը՝ իր տնքոցը խառնելով ծխահան խողովակների հառաչին․․․
Սուլում էին գնացքները և մուր արտադրում․․․
Քաղաքն արթնացավ։
Դենը սենյակ մտավ ու նստեց բազմոցին։ Սուրճը դեռ տաք էր։ Լայման հարցրեց, թե ինչու է Դենն ամբողջ օրերով պառկում պատշգամբում, ցերեկը նայում արևին, գիշերը՝ լուսնին։ Դենը ծիծաղեց։ Լայման հարցրեց, թե ինչ ասել է Տիպանգո․․․ Դենը լուռ ցույց տվեց Տիպանգոն, և կինը տեսավ մի անտաշ փայտե արև։
— Մի քանի ամիս առաջ դու ինձ տեսնեիր,- ասաց Դենը։
Կինը դատարկ հայացքով նայեց նրան։
— Էէ՜․․․,- Դենը թափ տվեց ձեռքն ու կանչեց որդուն:

— Տիպանգո,- ասաց նրան։
— Տիպանգո,- կրկնեց տղան ու ծիծաղեց։ Նրան դուր եկավ բառը։
Դենը նայեց իրեն զարմանալիորեն նման տղային ու շրջվեց դեպի Տիպանգոն։


«Սև հովազ» մակնիշի նոր մեքենան մեծ դժվարությամբ սողում էր լեռնալանջն ի վեր։ Դենն անընդհատ որոշում էր ժամանակից շուտ ծերացած, սևազգեստ կնոջը հարցնել, թե որքան ճանապարհ է մնացել, բայց նայելով նրա լարված ու ողբերգական դեմքին՝ անմիջապես էլ հրաժարվում իր մտքից։ Իսկ կինը համարյա ամեն քայլի վրա մի քար էր ցույց տալիս կամ ծառ, կամ բլուր և պատմում այն, ինչ կատարվել էր տարիներ առաջ։
— Ահա այստեղ տեղադրել էին ամենահզոր մարտկոցը, իսկ այս ժայռից վայր ընկավ Հրրի Բրուքտը։ Գնդակահարությունից առաջ նա գոռաց․ «Մենք դեռ կգանք․․․»։ Իսկ այս քարի հետևում գտան վիրավոր պարոն Քերբիին, նա երեք անգամ շշնջաց․ «Կեցցե՛ Դեն Ալարոդը․․․» ու հոգին տվեց։
— Տիկի՛ն Ֆալսման,- դիմեց Դենը այրուն,- գուցե մենք ճանապարհը ոտքո՞վ շարունակենք, մեքենան շուտով կանգ կառնի. տես, թե ինչ տեղեր են հասել նրանք։
— Մեզ առանձնապես շատ չի մնացել,- պատասխանեց տիկին Ֆալսմանը,- այս դիմացի լեռնալանջն էլ, և կլինենք տեղում։
Ա՛յ, այս ծառի տակ գնդակահարեցին այն յոթ երիտասարդին, որոնք ստորագրել էին գործարանի պայթեցման դատավճիռը։
Տիկին Ֆալսմանը թվարկեց յոթ անուն, և Դենի աչքի առևով անցան այն յոթ պատանիների լուսանկարները, որ առավոտյան տեսավ Ֆալսմանի բնակարանում… ժպտացող դեմքեր․․․
Մեքենան կանգ առավ լեռնագագաթին: Նրանք դուրս եկան մեքենայից, և լեռների հզոր քամին պտտեցրեց Դենի գլուխը։ Ներքևում՝ արևի տակ, փայլում էին բազմաթիվ կլոր գմբեթներ, որոնք մետաղապատ էին և նկատելի կերպով գունաթափ։ Այստեղից անգամ երևում էր, որ այդ տարօրինակ քաղաքն անբնակ է և տարիների հետ վերածվում է մեռած ավերակների կույտի։
Ուրեմն, սրանք են Ֆլասմանի նշանավոր քոթեջները, որ երկու տարվա ընթացքում եղել են ամեն մի քաղաքակիրթ մարդու երազանքը… Դենն ավելի ուշադիր զննեց առջևը տարածված հովիտն ու քաղաքը և համարյա կենտրոնում նկատեց մշուշապատ բուրգը՝ գագաթին՝ արևի տաճար․․․
Որքան մարդիկ են խմբերով փախել այստեղ՝ երջանկության հետևից։
— Այն սոճին տեսնո՞ւմ եք,- խոսեց տիկին Ֆալսմանը,- դրանից կախեցին նրան։
Դենը շրջվեց դեպի կինը։ Կնոջ դեմքն ահավոր էր։
Ահա, ուրեմն, այն ծառը, որից կախել են այս քաղաքի Գոռ Սիկաուին՝ գնդապետ Ֆալսմանին…
— Էլի մի քանի ավաններ կան շրջակա հովիտներում,- շարունակեց տիկին Ֆալսմանը։
— Գնանք ներքև,- շշնջաց Դեն Ալարոդը,- ես պետք է հոգեհանգիստ կարդամ նրանց:

Ու հանդարտ քայլերով սկսեց իջնել հովիտ։
Դուռը բացեց Դենին հասկակից մի տղամարդ․
— Դու Դեն Ալարոդն ես,- դռների մեջ ասաց նա։- Որտեղի՞ց իմացար հասցես։
— Մայրդ տվեց։
Ներս անցնելով՝ Դենը դիտեց սենյակը, որ ոչ մի բանով աչքի չէր ընկնում, եթե չհաշվենք հսկայական պղնձե արևը, որ պատից էր կախված։
— Վերջապես դու եկար,- ասաց Հարրի Ֆալսմանը,- պատմիր։
Դենը պատմեց իր յոթ տարիների մասին, որ անցկացրել էր քաղաքակիրթ աշխարհից հեռու։ Հետո Դենը խնդրեց պատմել գնդապետ Ֆալսմանի ու ֆալսմանականների մասին։
— Մենք վերադարձանք քո մեկնելուց երկու ամիս հետո։ Այդ օրից յոթ տարի է անցել։ Յոթ տարվա լռությունից հետո ես չեմ պատրաստվում խոսել։ Հորս չմիացա, քանի որ չհասկացա՝ նրա արածը վաղ էր, թե ուշ․․․ Տարօրինակ դեպքեր զարգացան մեր վերադարձից հետո։ Մարդիկ ճանճերի պես թափվում էին հորս գլխին։ Նա փրկության օղակի էր նման։ Պարզապես նրանք շատ վաղ սկսեցին լքել քաղաքները։ Մեծամասնության համար այդ բոլորը գաղտնիք էր. հորս գործն անվանում էին վարակիչ աղանդ, ոգեհարցական միություն, սև մոգերի հրոսակախումբ, և մի օր էլ հայտարարեցին, թե նրանք կոմունիստներ են․․․ Շրջապատեցին նրանց բնակավայրերը և բոլորին համարյա ոչնչացրին, առաջն հերթին կախեցին հորս․․․ Հետո էլ անսպասելիորեն գնդակահարեցին քննիչին, տասներկու ատենակալի և երեք սենատորի, որոնք բախտ էին ունեցել զրուցելու հորս հետ։ Մնացած մոտ երեք հազար նորաթուխ ֆլասմանականները, որոնք դեռ չէին հեռացել քաղաքից, անհայտ կորան։ Դրա փոխարեն չափից շատ խելագարներ սկսեցին թափառել մերձքաղաքային դաշտերում։ Գիտությունը հիմա մեծ վերելք է ապրում։
— Ուրեմն՝ ոչ ո՞ք․․․,- հարցրեց Դեն Ալարոդը։
— Նրանք քեզ էին սպասում։ Հատ քաղաքի Գոռ Սիկաու Դեն Ալարոդ, դու երևի մի օր կհասկանաս ամեն ինչ, այն ժամանակ բացատրիր ինձ այդ ամեն ինչը, և ես կմտածեմ՝ հարել քեզ, թե՝ ոչ․․․ Լավ էր, որ դու եկար։

Մի քանի օր անց, բավականին խորհրդավոր պայմաններում, Հարրի Ֆալսմանն ինքնասպանություն գործեց։  «Ես շատ եմ հոգնել այս բոլորից։ Իմ կենսական ուժերը սպառվել են,- գրել էր նա,- Իսկ Դեն Ալարոդը գիտի ամեն ինչ։ Թեկա։ Հարրի Ֆալսման»։

Դենը քայլում էր ժամանակակից, քաղաքակրթված, գործարար, արդյունաբերական քաղաքի կենտրոնական փողոցով։ Գործարանների՝ ծխով հագեցված օդը պայթում էր մեքենաների աղմուկից, աններդաշնակ աղմուկից…
Դենը հիշում էր Հատ քաղաքը՝ հանդարտ ներդաշնակությամբ հագեցած, որտեղ ինքը շատ բան էր հասկացել․․․
Դենը չէր կարողանում գտնել իր և այդ աշխարհների միջև կապը։ Հետո նորից փնտրեց ու գտավ։ Վաղուց էր հասկացել, որ աշխարհը անհատի համար մի կախարդական շրջան է, իսկ ամբոխի համար՝ մի կոնուսաձև զսպանակ, որի էլիսպները գծել էին երևի հենց իրենք և ստիպված պտտվում էին այդ ծիրով՝ գերի իրենց իսկ ծանրությանը, կենտրոնախույս ուժի հիման վրա, և որքան ավելանում էր հասարակության ծանրությունը, այնքան մեծանում էր կենտրոնախույս ուժը, և ավելի ճշգրիտ էին դառնում այդ ստիպողական շրջանները․․․
Իսկ անհատի համար աշխարհը մի կախարդական շրջան էր․․․
Մարդկանց կողմից ստեղծված բազմաթիվ հիմնարկությունների ցանցը շղթայաձև շարժումով մշակում ու ձուլում էր մետաղը, մշակում ու շարում էր քարը, մշակում էր հումք-աշխարհը, դրամ էր կտրում, որպեսզի Դենը, որոշակի վճարի դեպքում, բավարարի իր երկու տեսակ պահանջները՝ ֆիզիկական ու բարոյական․․․ Եվ այս բոլորը՝ մի քանի հաճելի ժամերի համար, որ ստանում էին այդ հիմնարկությունների մարդիկ՝ ընթերցելով Դենին։ Այս բոլորը պարզեցնել հնարավոր չէր։ Ո՞րն էր կախարդական շրջանից ելնելու ճանապարհը․․․ Եվ ամենակարևորը՝  ինչու ելնել։
Դենը հիշեց «Հատ» գրքի 17 հատորը․
«Կախարդական լաբիրինթոսից
Տիպանգոն գիտի ելքը միակ»։
Իսկ ի՞նչ էր Տիպանգոն․ մտածում էր Դեն Ալարոդը․․․
Նա միմյանց հետևից դասավորեց հայտնի փաստերը, հիշեց իր դատողությունները Հատ քաղաքի վեց տարիների ընթացքում և սկսեց բարձրաձայն մտածել․․․

ՄԱՐԴԸ ՔԱՂԱՔՈՒՄ

Գետտո, Գետտո՝ մայրական կաթ,
Աստվածներից մոռացված․․․
Գետտո, Գետտո՝ ամբոխներին
Դու օրորոց հանգուցված․․․
«Գետտոյի հիմնը» սև անգղե սաղմոսի նման ճախրում էր քաղաքի գլխավերևում, և դա սոսկալի էր

ԳԵՏՏՈՅԻ ՀԻՄՆԸ

Նենգադավ ու խոցոտ աչքերի բոցում,
Աչքերի բոցում կրքավար
Խոլ թափի պայքարի մեր երգերն են հյուսում՝
Հատակից հոսելով հար:

Մեր մեջքին ճնշումը կրնկի աստծո,
Մեր շուրջը տամուկ, գորշ խավար,
Մենք՝ որպես մի ամբոխ, բազմություն խելագար,
Դուք՝ ձեր ցոփ կյանքի բոցում վառ։

Մենք ճնշված, մենք խեղված,
Բազմաթիվ ու հզոր,
Մենք կյանքի ճահճային մրուր,
Դուք գոռոզ ու ազատ,  դուք անսիրտ, անզգա,
Նույն ճահճի գարշահոտ փրփուր։

Մենք կելնենք խավարից այլանդակ ու աղտոտ,
Հիվանդ, նետված ոտքի տակ,
Ու արդեն կերգենք մեր երգերը ազատ՝
Անդունդի երգերն անհատակ։ 

Մենք զավակին մեր ատել  կուսուցենք,
Կռվել ու հաղթել անկանգ,
Եվ ձեր ճոխ խրախճանքն ու սեղանը քեֆի
Կդառանան կռվի բեմ, արնոտ սպանդ։

Մեր երգում կլսեք և՛ բողոք, և՛ սարսափ,
Սպառնալիք ահավոր ու հզոր,
Եվ մեր ոտքը բորոտ, քայքայված ու կեղտոտ
Կճզմի ձեզ որպես որդ անզոր։

Դի՛նգ-դանգ․․․ Դի՛նգ-դոնգ․․․ Զարկում էր քաղաքային ժամացույցի կոչնակը, ոռնում էին շչակները․ ուուուուո՜ւ․․․ և մղձավանջային քնից երկունքի դժվարությամբ արթնանում էր արդյունաբերական քաղաքը։
Մեծ քաղաքն արթնանում էր միանգամից, բայց ուշքի էր գալիս դանդաղ, ջղաձգվում էր քաոսային խառնաշփոթի մեջ, գալարվում․․․ Հզոր բեռնատարները հռնդյունով պոկվում էին տեղերից, վայունով արգելակում, ծխահան խողովակները մուր էին արտադրում, և ծխի սև ամպը խճճվում էր խողովակների անտառում, դիմադրում մաքրող քամուն և մնում կախված քաղաքի գլխավերևում։ Զրնգում էին տրամվայները, տագնապալի ազդանշան էին տալիս մեքենաները, գնացքները սուլում էին, երկաթե ուղիները դղրդում էին երկաթե անիվների տակ։ Երկաթի դարն էր։ Մառախլապատ փողոցները լցվում էին շտապող ամբոխով, հոգնած, քնաթաթախ, հոտային բնազդներով ղեկավարվող ամբոխով․․․ Ժխորը վիթխարի չափերի էր հասնում, և երեկոյան հարբածությունից ամբոխի բերանում դառը համ էր մնում։ Մարդիկ՝ մրսած ու անտարբեր, մռայլ ու անմարդամոտ, բռնկվող ու գազազած, քայլում էին արագ-արագ, մեքենայորեն շարժվող ոտքերի վրա։
Ամբոխ․․․
Այն ամբոխը, որն ինքն էր ստեղծել այս բոլորն իր համար, ստեղծել էր օրենքներ։
Ամբոխը․․․
Նա բազմահազար ոտքերով հենվում էր մազութոտ հողին, բազմահազար ձեռքերով տեղափոխում էր իր վախճանը, տանում առաջ, առաջ, ներքև։
Ո՞ւմ էր արևագալի ծես մատուցում ամբոխը, մեքենայական յուղով ներծծված, առավոտյան արդեն հոգնած, հույսը նյարդային ուժի վրա դրած ամբոխը, ողորմելի, խավարամիտ, անկարորեն իմաստուն ամբոխը․․․ Ձուլում էր երկաթը, երկաթով երկաթ էր կռում՝ ոչ թե իր, այլ երկաթի իշխանության համար․․․
Երկաթին ստրկացած ամբոխը․․․
Երկաթի դարն էր․․․
Մետաղը մետաղով չեն փշրում, այն ջերմությամբ են հալում, իսկ դրա համար միակ միջոցը մարդկանց արեգակը ցույց տալն էր, այն արեգակը, որը կարող էր հալել երկաթը․․․
Արեգակն ու երկաթի դարը․․․ Նույն մեդալի հակառակ կողմերը․․․ 

Արեգակի տակ, որպես արեգակի անմիջական հետևանք, գոյություն ունի երկաթի դարը․․․
․․․Եվ խեղճ, անճար, ինքնախաբեությամբ ապրող ամբոխը․․․ Այլևս անընդունակ որևէ բան անելու, այլևես քարացած, քարային ծայրահեղության հասած, հուսախաբ՝ կիսով հիմնավոր, և կիսով հուսալից՝ անհիմն․․․
Բայց ահա բազմության միջով անցնում են զինվորական շարքերը: Զինվորները փոքրիկ դրոշակներով կանգնեցնում են տրանսպորտն ու մեքենաները, կանգնում են  քաղաքացիական մեքենաներ, և հռնդալով պոկվում տեղից տանկերը։
Շարժումը գրեթե ձայն չունի, շարժման սկիզբն ու վերջն են շռնդալից։
Ամբոխ ․․․
Երկաթի դարի անարեգակ քաղաքակրթության բազմաթիվ սև քաղաքները բնակող կույր ամբոխը․․․ Մի օր նա արթնացավ և տհաճ սրտխառնուք զգաց սրտի գդալի տակ․․․ Նա հղի էր։ Հետո նա զինվորական շարքեր ծնեց․․․ 

Առավոտյան, երբ ողջ բնությունը թարմությամբ էր շնչում, քաղաքակրթությունը բթացած էր։ Արևը ելնում էր ոսկեզօծ լեռների հետևից, բարձրանում վեր և հազիվ նկատվում սև ամպի միջով։ Ոչ մի աչք չի ուղղվում դեպի նա, ոչ մի ձեռք չի մեկնվում երկինք՝ մատուցելու արևագալի ծեսը․․․ Սքանչելի լուսատուն ելնում է եթեր։ 

Այդ ժամերին գիշերային նինջից արթնանում է է Հատ քաղաքը, և սիկաուներն արևագալի հիմներ են երգում Մեծ բարերարին, մարդկային երջանկության ու կյանքի, անմահության ու գոյության միակ աղբյուրին։
Եվ այս սև քաղաքակրթության ստրուկ ամբոխը․․․ Որքան տարօրինակ սովորություն է ստեղծել նա իր համար՝ զույգեր կազմել. կենսաբանական մի սուր պահանջ զանազան պատրվակներով արդարացնելով, զանազան անուններ տալով դրան՝ ամբոխը տրոհվում է զույգերի և պատենավորում այդ գործը զանազան փաստաթղթերով, բարոյական նորմերով․․․ Եվ այդ բոլորն այն պատճառով, որ ոչ ոք չի ուզում հենց այնպես լքել աշխարհը։ Երեխա՝ երեխա ունենալ, շարունակվել․․․ Բայց ո՞ր հայրն է հագեցման պահին մտածում, որ արտադրում է սոսկ թնդանոթի միս։  Ո՞ր մայրն է երեխային հանգստացնելիս մտածում, որ հետո նրան բռնի կհանգստացնեն և այն էլ՝ հավիտյանս-հավիտենից, և որքան դառը քմծիծաղ կա այս մտքի մեջ․․․ Տեսնես ո՞ր անիվն է ծուռ աշխարհի մեքենայում, կամ ո՞վ է այսպես անպատասխանատու կերպով ծիծաղում մեզ վրա․․․ 

Դենը հիշեց «Հատ» գրքից մի հատված․
Եվ քանի մարդը գոյություն ունի,
Կյանքի օրենքը կմնա անխախտ,
Եվ մարդը ինքը կդառնա գերի
Իր իսկ ստեղծած օրենքի առաջ,
Եվ մարդը մարդուն կզոհաբերի
Միասին ստեղծած աստծո առաջ։

Շարունակելի

No Comments

Leave a Reply