bodrum escort bayangaziantep escortgaziantep escortmaltepe escortbostancı escortanadolu yakası escortizmir escortankara escortataşehir escortjeux de pouletMebbismatbetholiganbettipobettrendyol indirim kodutipobetCasibomvevobahisslot siteleri https://en-iyi-10-slot-siteleri.comstarzbet adamsah.netbetmatik
ՄշակութաԳիծ Արմինե Սարգսյան Թանգարան

Վալերի Նազարեթյանի փոքր ու մեծ աշխարհը

31.08.2019

Վալերի Նազարեթյանի նորաբաց մինի թանգարանը գտնվում է Գյումրիում՝ Անկախության հրապարակի 9ա շենքում: Արվեստի այս յուրատեսակ աշխարհում անցյալը, հուշերը, ժամանակը, իրերը  կենդանություն ու շարժում են ստանում:

Վալերի Նազարեթյանի ստեղծած աշխատանքներում սինթեզվում են նկարչությունը, քանդակագործությունը,  էլեկտրատեխնիկան, տարբեր մեխանիզմների կիրառումը: Աշխատանքները գլխավորապես թղթից են: ardi.am-ի հետ զրույցում գյումրեցի արվեստագետը պատմեց, որ դեռ 2-3 տարեկանից, երբ խաղալիքներ էր նվեր ստանում, ամեն խաղալիք չէր հավանում, մանավանդ եթե անշարժ էին (90-ականներին այլ կերպ չէր էլ լինում): Ինքը շարժում, կենդանություն էր հաղորդում դրանց:

5-6 տարեկանում ստվարաթղթից տարբեր իրեր էր պատրաստում: Տարեցտարի հմտանում էր. թուղթը մշակում էր տարբեր նյութերով, աշխատանքները՝ կատարելագործում: Արդեն դժվար էր հավատալ, որ այն, ինչ նա ստեղծում է, թղթից է: Վալերի Նազարեթյանը վստահեցնում է՝ եթե անգամ թուղթը համադրում է մետաղի, փայտի, քարի հետ, դրանք չնչին տոկոս են կազմում, հիմնական նյութը  թուղթն է՝ մշակված հատուկ մեթոդով:
Ակորդեոն, ռոյալ, կիթառ, հարվածային գործիքներ, դուդուկ… Երաժշտական գործիքների փոքրածավալ կրկնօրինակներով կարելի է նվագել: Ռադիոընդունիչը, սկավառակները, ժամացույցը աշխատում են: Արվեստագետը վստահ է՝ այն, ինչ անում է, տրված է ի վերուստ: Այս  թանգարանում այնքան իրական են պատկերված ժամանակը, կյանքն ու շարժումը, որ կարող ես մտովի տեղափոխվել, ասենք, 70-ական թվականներ:

Երբ գա ժամանակը, աշակերտներ էլ կունենա, որ այս արվեստը զարգանա, կյանք ունենա: Ասում է, որ եթե անգամ հանճարեղ գործեր չստեղծեն, այն, ինչ սովորելու են այստեղ, կարող են կիրառել կենցաղում ու  արվեստի տարբեր բնագավառներում:

Թե ինչ նոր գործի վրա է աշխատում, չցանկացավ ժամանակից շուտ պատմել: Կլինի՝ կտեսնենք:

Արմինե Սարգսյան

No Comments

Leave a Reply