maltepe escortbostancı escortanadolu yakası escortataşehir escortjeux de pouletbetmatikistanbul escort bayanescort bayan ankarahacklinkdeneme bonusujojobet girişankara bayan escortmatbet girişholiganbetistanbul escortdeneme bonusukingroyaljojobetjojobet girişbetofficegaziantep escortgaziantep escortporno izleimajbetCASİBOMasyabahis girişgrandpashabetbizbet girişlevant casinoBetriyal girişcasibomcasibomcasibom girişbetcio güncel girişjojobetcasibommatbetCasinopluslunabet girişmarsbahis girişbetpassupertotobetdumanbet girisdumanbetjojobet güncel girişjojobet güncel girişmarsbahismarsbahis güncel girişcasinomaxi güncel girişmobilbahis güncel girişbetebet güncel girişmarsbahis güncel girişbetebet güncel girişcasibom güncel girişholiganbet girişcasibom güncel girişholiganbet girişcasibommarsbahisMarsbahisMarsbahisMarsbahismariobetmariobetnakitbahisjojobet güncel girişcasibomsekabetonwinjojobetnakitbahis girişcasibomasyabahis girişcasibomBetebet Girişcasibommarsbahiscasibom güncel girişşişli escortbeylikdüzü escortMarsbahiscasibomsupertotobetholiganbetcasibom girişpusulabetpusulabetbettinepusulabetbahigoodeonbetkalebetbahiscasinonakitbahis girişonwin güncel girişmarsbahissahabet güncel girişsekabet güncel girişcasinomaxi güncel girişmatbet güncel girişimajbet güncel girişmarsbahis güncel girişmarsbahis güncel girişsahabet güncel girişmarsbahis güncel girişmatadorbet girişmatbet girişsekabet girişmobilbahis güncel girişbetebetkalebetkalebetbetebet güncel girişbahsegel güncel girişnakitbahis güncel girişmatadorbet güncel girişmatadorbet güncel girişonwin güncel girişonwin güncel girişholiganbet güncel girişgrandpashabetonwin girişmarsbahis güncel girişholiganbet güncel girişsekabet güncel girişngsbahisbahigovbetbahsegel girişcratosslot girişDeneme Bonusu Veren SitelerDeneme Bonusu Veren Sitelercasibom girişDeneme Bonusu Veren Sitelerextrabet girişSahabet girişholiganbet güncel girişcratosslot girişparibahisparibahisparibahisparibahisjojobetbetwoonbetwoonbetwoonbetsmovematadorbetMarsbahisPusulabetbetebet giriş mariobetmarsbahis girişcasibomjojobetcasibom girişultrabetulturabet girişmatadorbet girişmatadorbet girişmatadorbetbetcio girişbetciomatadorbet girişmatbetjojobetonwinjojobetonwin güncel girişPusulabetmatadorbet resmiTümbetzbahisholiganbet girişimajbet güncel girişiptvmatadorbet girişmariobetcasibom girişCasiBomimajbetCasibom Girişsahabet girişMarsbahisultrabetjojobetjojobet girişjojobet girişjojobetGrandpashabet Güncel GirişGrandpashabetGrandpashabetdeneme bonususupertotobetsonbahispadişahbet betkolikmatadorbetgalabetjojobet girişholiganbet girişmarsbahismarsbahisholiganbetholiganbetonwinonwinonwinsahabetsahabetmatbetmatbetimajbetjojobetcasibom girişCasibom Girişjojobetmatadorbetdinamobetdinamobet girişholiganbet girişcasibomcasibomcasibom girişsetrabetQueenbetmarsbahis girişmarsbahis girişEscortholiganbetinterbahiscasibomcasibom girişgrandpashabetgrandpashabetBEYLİKDÜZÜ ESCORTBahis sitelericasibomonwinonwincasibom girişspinco
Թատրոն Կարինե Ռաֆայելյան

Վանաձորի թատրոնը՝ վերանորոգման նախաշեմին

04.03.2020

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնը հաճելի սպասման մեջ է. այստեղ կիրականացվի հիմնանորոգում: Հասկանալի է, որ  թատրոնի կյանքը միայն թատերական բովանդակությամբ չի պայմանավորված, չափազանց կարևոր են նաև շենքային պայմանները, ստեղծագործական պատշաճ միջավայրը: Թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանը թատրոնի շենքի ներկայիս վիճակը բնութագրում է ծայրահեղ անմխիթար, սակայն հավաստիացնում է, որ և՛ դահլիճը, և՛ հանդիսատեսին սպասարկող հատվածները, և՛ տեխնիկան կթարմացվեն, համենայնդես, այդպես է նախատեսված սպասվելիք աշխատանքների ծրագրում:

Թատրոնի վերանորոգման նախագիծը պատրաստ է, բայց թե երբ կսկսվեն բուն աշխատանքները, հայտնի չէ: Սա անորոշ վիճակում է պահում աբելյանցիներին: Հարցի լուծման ձգձգումը կապված է և՛ ֆինանսների տրամադրման հետ, և՛ այն կազմակերպության, որը պիտի իրականացնի վերանորոգումը: Այս պատճառով ստեղծագործական աշխատանքներ չեն կարողանում պլանավորել թատրոնում, չգիտեն, թե որքան ժամանակ անց կտրվի շինարարական գործողությունների մեկնարկը: Վերանորոգման ընթացաքում, հասկանալի է, թատերական ակտիվ կյանքը դադար կառնի, ներկայացումներ չեն խաղա: Բայց գեղարվեստական ղեկավարը մտածում է ճանապարհներ գտնել, որպեսզի կարողանան փորձեր անել, նոր ներկայացումների վրա աշխատել: Որոշ փոքր ներկայացումներով էլ հյուրախաղերի կմեկնեն հայաստանյան այլ մարզեր և արտերկիր:

Վերջերս Վանաձորի թատրոնի «Թանկարժեք դիակ» ներկայացումը աղմուկ էր բարձրացրել, շարժել հոգևորականների զայրույթը, թեև հոգևորականների արծաթասիրության թեման նորություն չէ ոչ միայն գեղարվեստական գրականության մեջ, այլև իրական կյանքում: (Այս իրողության առավել քան խոսուն վկայությունն է Մեհրիբան Ալիևայի պարգևատրումը Վատիկանում՝ Պիոս Պապի ասպետական ուխտի Մեծ Խաչի շքանշանով): Վահե Շահվերդյանից փորձեցինք պարզել, թե ինչո՞ւ այդքան ցավագին ընդունվեց դրամատիկական ներկայացումը:

-Այս ներկայացման գլխավոր հերոսը մի անտուն թափառական է,- պարզաբանեց նա,— որն իր ապրուստը վաստակում է՝ հոգևորականի կերպարով ներկայանալով: Իմանում է՝ որ տանը հանգուցյալ կա, հոգևորականի շորերով գնում է, ինչ-որ սուտ արարողակարգ իրականացնում և փող ստանում դրա դիմաց: Մի խոսքով՝ կոմիկական վիճակ է ստեղծվում: Բայց հարցն այլ է. ես բացակայել եմ այն ժամանակ, երբ կայացել է ներկայացման պրեմիերան: Իմ կարծիքով մի սխալ է կատարվել. երբ գեղարվեստական խորհուրդն ընդունել է ներկայացումը, փակ դիտմանը պիտի հրավիրվեր նաև հոգևոր դասի ներկայացուցիչ: Նա իր ասելիքը այդ ժամանակ կասեր, և մենք հետագայում անհամաձայնություններ չէինք ունենա: Իմ վերադառնալուց հետո սկսվեց այդ թոհուբոհը: Կարծում եմ՝ հարցը այլ հարթության վրա է, որի մասին հիմա չեմ ցանկանում խոսել: Առայժմ ներկայացումը դադարեցված է, բայց հետագայում, երբ ժամանակ կգտնենք (և կգտնենք անպայման), կանդրադառնանք դրան ավելի լուրջ և կրկին բեմ կհանենք: Պրեմիերայի ժամանակ, հանդիսատեսի բուռն արձագանքից ոգևորված հավանաբար, դերասանները մի քիչ շեղվել էին և ոչ ընդունելի իմպրովիզներ արել իրենց խաղում: Բայց սա լուծելի հարց է, կրքերը հիմա հանդարտվել են, և մենք, կրկնեմ, կանդրադառնանք այս ներկայացմանը:

Գաղտնիք չէ, որ բեմադրիչները դժգոհում են ժամանակակից դրամատիկական գործերի, դրամատուրգների պակասից: Սա նաև աբելյանցիներին հուզող խնդիր է, թեև վերջին տարիներին այս թատրոնում բեմադրվել են հայ հեղինակների տասնինը դրամատիկական և արձակ գործեր: Այդ հեղինակներից են Սամվել Խալաթյանը, Արշակ Սեմերջյանը («Թանկարժեք դիակը» պիեսի հեղինակը), Էլֆիկ Զոհրաբյանը, այլք: Մերօրյա դրամատուրգներից Վահե Շահվերդյանն առանձնացնում է Կարինե Խոդիկյանին, որի գործերը համարում է շատ ինքնատիպ: Վերջին շրջանում բեմադրիչը հետաքրքրված է Նարինե Աբգարյանի ստեղծագործությամբ: Նրա «Երկնքից երեք խնձոր իջան» գործը մտածում է բեմադրել թատրոնի շենքի վերանորոգումից հետո:

Նախատեսվում է նաև միացյալ ներկայացում՝ աբելյանցիների և հայաստանյան այլ թատրոնների համատեղ ուժերով: Թատրոնում բեմադրություններ անում են նաև երիտասարդ, ինչպես և հրավիրյալ ռեժիսորները: Ներկայում Երևանի դրակատիկական թատրոնի դերասան Արմեն Բարսեղյանն է մանկական ներկայացում բեմադրում Աբելյանի անվան թատրոնում: Հրավիրվում են նաև այստեղից: Գյումրու թատրոնում Վահե Շահվերդյանն սկսել է բեմադրական աշխատանքները Շիլլերի «Սեր և խարդավանք» պիեսի վրա և կարծում է՝ այս տարվա ընթացքում բեմադրությունը կհանձնվի հանդիսատեսի դատին: Փոխշփումները, իհարկե, հարստացնում են թատրոնի գունապնակը, ճանաչելի դարձնում միմյանց թատերական աշխարհի գործիչներին և բավարարում հանդիսատեսի բազմաբնույթ հետաքրքրությունները: Այս ամենի արդյունքում է, թերևս, որ Աբելյանի անվան թատրոնի ներկայացումները կայանում են լեփ-լեցուն դահլիճներում, ասել է թե՝ Վանաձորի թատերական գործիչներն ու թատերասերները ապրում են մշակութային հագեցած կյանքով: 

Կարինե Ռաֆայելյան

No Comments

Leave a Reply