maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobet girişcasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommeritkingcasibomholiganbetcasibommeritkingdeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetcasibomcasibomjojobetjojobet girişcasibomcasibomholiganbetmarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetjojobetjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibommeritkingcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomCanlı maç izlecasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
ԳրաԴաշտ Վարդան Հակոբյան (Արտո)

Վարդան Հակոբյան․ Մողեսների արքան (վեպ)-9

11.12.2020

Սկիզբը՝ այստեղ

Գլուխ տասնիններորդ

Շտաբ մտնելուց առաջ կանգնեց դուռ-հայելու դիմաց, որպեսզի մի պահ էլ հիանա Սերապիսով. երկար, ուղիղ, սպիտակ մազերն ու մորուքը իջնում էին ճերմակ շապիկին։ Առանց չնչին իսկ ծալքի հարթ հագուստը, ինչպես և սանրված-խնամված մազերը ներքին  մանուշակագույն փայլ ունեին, որ սրբացնում էր ամեն ինչն իր շրջապատում։ Հավերժ երիտասարդ դեմքի՝ նուրբ ու միանգամից դժվարընկալելի դիմագծերը համարյա կանացի գեղեցկություն ունեին, մեծ ու թախծոտ աչքերը հարազատանալու անդիմադրելի ցանկություն էին ծնում, իսկ կոպերի տակ թաքնված իմաստությունն այնքան մեծ էր թվում, որ դիմացինին էլ էր առնում իր սահմանների մեջ։ Մինչև կուրծքը հասնող, աջ ձեռքում բռնած պլատինե ձեռնափայտ-գավազանն իրար փաթաթված երկու օձերի մարմիններ էին՝ ներքևում դունչ-դնչի օձագլուխներով, իսկ վերևում երեք գլուխ ուներ՝ շան, առյուծի ու գայլի։ Նշանաբան ասելու կարիք չկար. դուռը գիտեր, թե ով էր իր դիմաց։ Ներս մտնելով՝ առաջին հերթին սեղմեց «մողեսահոգիների կանչ» սարքավորման կոճակն ու մոտեցավ մոնիտորին։

          -Ինձ կանչո՛ւմ են,- խոսքին վեհություն տալով՝ արտասանեց Կալոտը, երբ միջանցքը երկվեց վերև ու ներքև տանող ճանապարհների,- կհանդիպենք աշխարհում ու ես կճանաչե՛մ քեզ… հիմա ցած գնա ու քեզ կդիմավորեն հասպիսե դահլիճո՜ւմ…

          Արտոն նայեց վեր սլացող մողեսի ետևից՝ մինչև անընդհատ նեղացող խողովակում  Կալոտի անհետանալը, ապա ոտքը դրեց ցած իջնող միջանցքին… առաջին իսկ քայլն անելով՝ անշարժացավ… փորձում էր շարժվել, բայց չէր կարողանում. կրունկներից սկսած՝ կարծես կապարով լցնեին ոտքերը։ Ծանրությունը, որ դանդաղ, բայց հաստատուն վեր էր բարձրանում, արձանացրեց նախ՝ ոտքերը, ապա՝ մարմինը, հետո՝ ձեռքերն ու կոկորդով լցվեց գլուխը։ «Վերջ,- անցավ մտքով,- վերջ՝ ինչի՞ն,- շարունակեց մտածել, քանի որ կարողանում էր,- ես մինչև հիմա էլ, մարմիցս առանձնանելուց հետո, միայն մտքի մարմնով էի շարժվում. ի՞նչ կապ ունի ծանրությունը, եթե միտքս աշխատում է»։

 …Ու քայլեցրեց կապարաձույլ մարմինը…

Ընդամենը յոթ քայլ էր հեռու անդուռ մուտքից, բայց այդ յոթ քայլը, առաջին մանկական քայլերից հետո, իր կյանքում արած ամենածանր քայլերն էին։ Այդ փոքրիկ միջանցքը, արգանդից դեպի աշխարհ անցած ճանապարհից հետո, ամենադժվարանցանելին էր։

           Աչքերը փակ էին, ու չէր էլ ուզում ուժ ծախսել կոպերը բարձրացնելու վրա, մարմինը սառն էր ու կապարե տաք քրտինք էր հոսում ճակատով, բայց ձեռքը չէր կարող բարձրացնել՝ սրբելու համար. կապարե ուղեղը քիչ էր մնում պայթեր՝ շարժումն իրագործելու համար արվող ճիգերից… Ժամանակը… ժամանակը համարյա կանգ էր առել ու միայն իր ճիգերի շնորհիվ էր առաջ շարժվում… ասացի՝ շարժվո՞ւմ… նույնիսկ չէր սողում, այլ կինոժապավենի կադրերի պես հատ-հատ էր առաջ գնում. մի հավերժությունից մյուսը՝ միայն մեկ կադր… մի քայլը՝ կարծես հազար տարում… Ու հաշվում էր քայլերը…

          Մեկ՝ մեկ արև՝ անհամար աստղերից միայն մեկը։ Ու միակը՝ տիեզերքը…

          Երկու՝ երկիր ու լուսին, մակընթացություն, կյանք, օրացույց, ընթացք…

          Երեք՝ երեք մարմին՝ մսեղեն, հոգեղեն ու ոգեղեն՝ զգայություններ, գիտակցություն, բանականություն…

          Չորս՝ չորս չափում՝ առարկայատար տարածություն ու ժամանակ՝ մեր իրական աշխարհը…

          Հինգ՝ մատները, որ գործուն ձեռք են դառնում։ Հինգ. հինգ գործողությունները՝ ծնունդը, հասունացումը, սերունդ տալը, աշխարհի ընկալումն ու մահը։ Հինգ զգայարանները, որոնցով զգում ենք աշխարհը…

          Վեց՝ վեցերորդ զգայարանը՝ ձեռքբերովին՝ գերբնականը, վերբնականը՝ բանականը՝ ճշմարտությունների ընկալումը…

          Յոթ՝ վեցից ավելին՝ նոր որակը, որ չկար ու մեզնից ծնվեց. բացարձակ ազատությունն ու իսկության ընկալման ազատությունը…

           Յոթ քայլը, թվաց, յոթ հազար տարում արեց ու անցնելով դահլիճի կամարակապ դռան սահմանից՝ տապալվեց հատակին… տապալվեց ու գնդակի պես վերև-ներքև թռվռալով՝ գլորվեց… Մի կերպ, մտքի իներցիան մի կերպ շուռ տվեց շարժվելուն հակառակ ուղղությամբ, մինչև կարողացավ հավասարակշռել…

          Փակ աչքերով պառկած էր հատակին ու զգում էր իր մարմինը՝ սովորական, մսարյուն, զգայություններով հարուստ մարմինը: «Որտեղի՞ց, ինչպե՞ս, մարմինս հորատանցքում էր…,- ձախով շոշափեց աջ ձեռքը՝ համոզվելու համար ու զգաց, որ տասը տարի առաջ դանակի կտրածի հետքը չկա,- նոր մարմին տվեցին, որ կարողանան սպանե՞լ… անիմա՜ստ է…»։ Ոտքի կանգնեց ու նոր միայն բացեց աչքերը… Մերկ էր ու միայն ամոթանքն էր փաթաթված փալասով, ինչպիսին տեսել էր խաչելության հարթաքանդակներին։ Կանգնած էր երկար, սյունազարդ դահլիճի կենտրոնում. ետևում կամարակապ դուռն էր, առջևում՝ ներքին լույսով շողարձակող զմրուխտե պատվանդան. պատերի երկայնքով հասպիսե սյուներ էին։ Պատերն, առաստաղն ու հատակը ներսից սպիտակ լուսարձակող մարմարից էին։ Ամեն ինչ  պարզ էր՝ իմաստության պես, ու ոչ մի ավելորդ մանրուք չկար։ Դանդաղ ու զգուշավոր, բայց հմայվածի պե՛ս քայլեց դեպի պատվանդանը, ու դեռ տասը քայլ էլ կար, երբ միանգամից բոլոր սյուներից արձագանքեց-հնչեց.

          -Կանգնի՛ր։

          Հնչերանգը հրամայական էր, բայց ոչ՝ սպառնալից. առնական էր, բայց և՝ փափուկ։ Անքննարկելի էր, բայց և՝ սրտացավ։

          -Ո՞ւմ ես որոնում քո աշխարհի սահմաններից ցած, հազար յոթ հարյուր տարուց ավելի հյուր չտեսած այս ստորգետնյա ապարանքում։

          Այս անգամ ձայնն այնքան հարազատ հնչեց, որ Արտոն, կարծես, սեփական հոր հարցին պիտի պատասխաներ.

          -Իրականում՝ ես չգիտեմ… գրհրեշտակները նրան հրեշ կամ վիշապ էին անվանում, մողեսները՝ երկու մողեսաշխարհների կայսր Մեղոս Վեցերորդ։ Գիտեմ, որ հավաքում է աշխարհի երեսից իմաստուն գրքերն ու թաքցնում։ Գիտեմ, որ մի զենք է գործարկել, որով կարող է անէացնել Ակաշին՝ երկնային գրադարանն ու երկիրը հեղեղել, ինչպես Նոյի ժամանակ։ Ենթադրում եմ, որ ուզում է աշխարհը գրավել՝ քաղաք առ քաղաք…

          -Բավակա՛ն է… ասածներիդ մեջ ճշմարտություններ կան, որոնք, սակայն, իսկության մի չնչին մասն իսկ չեն կազմում… դու ի՛նձ ես որոնում ու գտել ես…

          Վերջին խոսքի հետ լսվեց մետաղածայր ձեռնափայտի համաչափ թխկթխկոցը մարմարե սալերին, ու պատվանդանի հակառակ կողմից բարձրանալով՝ Սերապիսն իր ողջ հանդիսավորությամբ կանգնեց զմրուխտակերտին։ Արտոյի նորակազմ մարմնի աչքերը չդիմացան նրա ադամանդյա փայլին, որի շողերի արանքից ավելի էր շեշտվում Սերապիսի վեհությունն ու գեղեցկությունը… տղան ակամա խոնարհվեց։

          -Նմա՞ն եմ նկարագրիդ… այդ վիշապը ահա՝ ձեռնափայտս է,- ու մեջտեղից բռնելով՝ առաջ բերեց։ Իսկույն էլ շնից, առյուծից ու գայլից բացի, ևս ութ գլուխներ դուրս թռան, ծամածռեցին դեմքերն ու ներս մտան։- Մեկ ընդհանուր ստամոքս ունեցող օձերը ժամանակն են խորհրդանշում, իսկ տեսածդ գլուխները կենդանակերպինն են… ամեն մեկը մի դարաշրջանի ոգենշան, որ կուլ եմ տվել առանց մարմինների… ինչպես տեսար՝ մի գլուխ պակասում է…

          -Ձկանը… իսկ դու հրեշն ես, որ կուլ ես տալիս այն ամենը, ինչ ստեղծվել է այդ դարաշրջաններում,- ինքն էլ զարմացավ իր համարձակության վրա,- գրհրեշտակները ճի՛շտն էին ասում…

          -Այո, բայց կրկին միայն ճիշտն ու ո՛չ իսկությունը… իրական արժեքներն անմոռանալի են, ու դրանց կուլ տալը՝ անհնար… ես վերցնում, մաղում ու ետ եմ վերադարձնում… երբևէ կհասկանաս, թե ինչու… Այն, ինչ Ակաշի ես անվանում՝ երկնային գրադարանը… դա ի՛մ գրադարանն է, ու բաց է մարդկանց առաջ։ Բայց ասեմ, որ մտքերն ու իմաստությունները պահելու ամենից հաջող տեղը չէ, եթե նույնիսկ երկրային ինչ-որ ճառագայթիչ կարող է ջնջել այն՝ Նոոսֆերայի կամ, ինչպես հիմա են ասում, ձևաձևավորող դաշտերի աշխարհի հետ միասին… Քո մոլորակին միայն մարդկանցից է վտանգ սպառնում, մնացածը հեքիաթներ են…

          -Ո՞վ ես դու…

          -Վերջապես հասանք ամենակարևոր հարցին, որով և կավարտենք մեր ծանոթության պաշտոնական մասը… Այս մարմինս Սերապիս էին կոչում հույները, Ասեր-Հափի՝ եգիպտացիները, Թաութա՝ փյունիկեցիները, Ամոն՝ լիբիացիները, Խալդ, կամ, Հայկ՝ հայերը, Միհր՝ պարսիկները, Ադոնիս՝ բաբելացիները, Վերակոչի՝ ինկերը… Այն ժամանակ ստիպվա՛ծ էի աշխարհ դուրս գալ, որպեսզի այս ազգերն իրար չհոշոտեին և իմաստությունները մինչև քո օրերը հասցնեին… Բայց է՛լ ավելի բազում են անունները իմ… նույնիսկ մողեսների համար ես Մեղոս Վեցերորդ կայսրն էի… Ինչպես հասկացար, անունս ե՛ս չեմ…

          Մի անգամ՝ շատ վաղուց, Կիպրոսի փառապանծ արքաներից մեկն էլ այդ հարցը տվեց, ու հիմա էլ կկրկնեմ համարյա նույն պատասխանը.

Որպես Աստված՝ այնպիսին եմ, ինչպիսին թվում եմ քեզ:

Աստղային անսահման երկինքն է իմ գլուխը:

Իմ մարմինը ծովն է տիեզերական։

Հողը՝ նյութեղենը, իմ ոտքերն է,

Իմ ականջներն է օդը՝ ազատ տարածքը,

Արևների ճառագայթները, ադամանդյա նետերը՝

Դրանք իմ աչքերն են։[i]

          Բայց ասեմ, որ այս ամենն էլ միայն ճշմարտություններ են. իսկությունը բառերով անասելի է… մնացած հարցերդ՝ տնական պայմաններում… արի հետս, ես գործեր ունեմ, որ չեմ կարող անտեսել… նույնիսկ այսպիսի ուրախալի առիթով…

          Սերապիսն իջավ, մոտեցավ Արտոյին, ձեռքով մեղմորեն հպվեց ուսին, ու միասին շրջանցեցին պատվանդանը։ Մոտիկից՝ միջահասակից քիչ բարձր էր, իսկ դեմքն այնքան թախծոտ էր ու բարի, որ նրանից որևէ չար բան սպասելն անհեթեթ էր։ Արտոն իրեն իր հին ու հարազատ ընկերոջ կողքին էր զգում։

          -Իսկ իմ քաղաքը,- վերջապես անգիտակցական թշնամանքի շերտը բացվեց,- ինչո՞ւ ավերեցիր իմ քաղաքը…

          -Համաձայն չեմ… հիմա կգնանք, ու դու իրական ժամանակով, իմ արբանյակներից կնայես քաղաքիդ…

          -Իսկ այդ դեպքում ինչպե՞ս այստեղ հասավ գեներալը…

          -Աաա՜, այդ խեղճը… ապրեց իմ քանոնով գծած ճշգրիտ կյանքով… անձնազոհությա՛ն շնորհիվ հասավ այստեղ… դա հիմարության մի տեսակ է, որը երկրաբնակները բարձր են գնահատում… չգիտեմ էլ՝ ի՞նչ եմ անելու հետը… գուցե դո՛ւ ինձ օգնես… չգիտեմ…

          -Իսկ ես եկել էի…

          -Մի էլ ասա… եթե մենամարտեինք, միևնույն է, չէիր սպանի… քո տեսակը չի սիրում դա։ Սպանվելու էլ արժանի չես… մանավանդ՝ յոթ քայլերի փորձությունն անցնելուց հետո… քո ուզածին կարող ես առանց ընդունված վայրենությունների էլ հասնել։

          Ներս մտան Սերապիսի շտաբի ետնամուտքից, և Արտոյի աչքն ընկավ երկու մետր տրամագծով մոնիտորին։

          -Հիմա,- տղայի ձգտումը հասկացավ Սերապիսը,- նստիր բազկաթոռին, հարմարվիր…

          Արտաշեսը չէր ուզում նստել, իսկ մոնիտորին իր քաղաքն էր. նախ՝ շատ վերևից, ապա աստիճանաբար մեծացավ… երկնքում ամպեր չկային, բայց անձրև էր գալիս։ Մարդիկ դուրս էին եկել փողոց ու թռվռում էին ուրախությունից, ծառերը կենարար խոնավությունից վերածնված՝ ուղղել էին ճյուղերն ու բացել տերևները։ Արտոն ուզում էր մարդկանց դեմքերին նայել, ու մոնիտորին սկսեցին դրա՛նք երևալ, հետո հիշեց Հակոբիկին ու Փորինեին, նրա՛նք հայտնվեցին դիմացը։ Հետո իրենց տունը տեսավ ու պատշգամբում կանգնած ծնողներին… կարծես համակարգիչը հասկանում ու կատարում էր ցանկությունները…

          -Զարմանալի ոչինչ չկա,- բացատրեց Սերապիսը,- այդ տեխնոլոգիաներն արդեն կիրառվում են երկրում՝ անշարժ հաշմանդամների համար… մոտակա հարյուր հիսուն տարում դեռ ավելի զարմանալի հրաշքներ կիրագործեք… Հագիր այս բալախոնը, գնանք, օգնիր ինձ մողեսների հարցում…

          Աչքը հազիվ կտրելով մոնիտորից՝ վեր կացավ ու հեշտությամբ հագավ հունական երկար շապիկը։ Սերապիսը ձեռնափայտ-գավազանը դիպցրեց պատին, ու դրանում դուռ բացվեց. ներսից բխող լույսն այնքան ուժեղ էր, որ Արտոն, միայն տանտիրոջը հետևելով, կարողացավ առաջ քայլել։ Աչքերը մի քանի վայրկյանից հարմարվեցին լույսին, ու մի հսկա, առնվազն հիսուն մետր տրամագծով, օդում կախված ապակե գունդ տեսավ. ներսում դանդաղորեն պտտվող մողեսական դրախտ-մոլորակն էր։

          Միլիոնավոր միկրոսկոպիկ մողեսահոգիներ, երջանիկ դեմքերով ու կիսափակ աչքերով, թաթիկներն ու պոչիկները թիթեռների պես թափ տալով, թռչում էին ծաղիկների, խոտերի, թփերի վրայով։ Երբեմն մոտենում էին իրար, դնչերով քսմսվում ու առանձնանում. տեղ-տեղ յոթ-ութ մողեսանոց խմբեր էին հավաքվում ու մտովի զրուցում մարդկանց անհասանելի ճշմարտությունների մասին… «Իսկ գեներալը»,- մտածեց Արտոն և իսկույն էլ տեսավ նրան. ձեռքերը թափ տալով՝ ինչ-որ բան էր բացատրում օդում կանոնավոր շարքերով կանգնած երկու տասնյակ մողեսիկների՝ հավանաբար իր նախկին զինվորներին։

          -Սրանք այլևս պետք չեն երկրում… այնտեղ մնացածները… այն գլուխների տերերի խնդիրն են, որոնցում տեղավորված են… թող մեկ-մեկ գիրք կարդան, ու ամեն ինչ լավ կլինի,- տխուր ձայնով խոսեց Սերապիսը,- իսկ մողեսահոգիների հետ ի՞նչ անեմ՝ չգիտե՛մ… ի՛նքդ որոշիր, դո՛ւք եք հաղթել դրանց ու անիմաստ դարձրել…

          Ուրիշ ժամանակ՝ սովորական կյանքում, Արտոն մի ձև կգտներ խնդրից խուսափելու կամ ժամանակը երկարաձգելու համար, բայց հիմա…

          -Իսկ գուցե մի օր պետք գան, ասենք… տեղավորես մի կղզում կամ ուրիշ մոլորակում… մեղք են…

          -Եթե խղճում ես, գուցե ինքդ էլ զբաղվե՞ս սրանցով… ուզում ես՝ կղզի կտամ, ուզում ես՝ մոլորակ… թե՞ դեռ թշնամություն ունես սրանց հանդեպ…

          Արտոն չկարողացավ էլ պատկերացնել, թե թշնամությունն ինչ է։ Պարզ էր, որ թեև, առաջին հայացքից միայն հարցեր էին հնչում, բայց իրականում փորձություն էր, առաջարկ, որից հրաժարվել չէր կարելի։

          -Զբաղվելը՝ զբաղվեմ… մի բան կգտնեմ սրանց հարմար, թեև ուզում էի՝ տուն գնամ, գրհրեշտակներ վերածնեմ…

          -Մեկը մյուսին չի խանգարի. դա ե՛ս եմ խոստանում քեզ… մի մարմինդ լաբիրինթոսի մուտքի մոտ է, մյուսդ՝ էստեղ… ի՞նչ խնդիր ունես։

          -Երկու մարմի՞ն… երկուսն էլ իրակա՞ն…

          -Էնքան էլ չէ,- ճիշտ աչքերին նայեց Սերապիսը,- էստեղ հոգնող ու սովածացող մարմինն ինչիդ է պետք… հետո էլ… դու հո չե՞ս ուզում ամեն ինչ մարդկանց պատմել… Այն մյուսին առանց քեզ էլ կարող եմ արթնացնել ու տուն ուղարկել…

          -Առանց գիտակցությա՞ն…

          -Ինչո՞ւ… միայն առանց լաբիրինթոսում կատարվածի մասին հիշողությունների՛… իսկ դու, որ կրկնօրինակդ ես ու մի բան էլ՝ ավելին, մողեսահոգիներով կզբաղվես, գրադարանս կուսումնասիրես, տասներկու դարաշրջանների ճշմարտություններին կծանոթանաս, հիմա չեմ էլ կարող ասել, թե ինչքան-ինչքան գործեր կգտնես առաջիկա հազար, երկու հազար տարիներին անելու…

          Արտոն անորոշության օվկիանոսում էր, միայնակ ու որևէ ցամաքից հեռու, նույնիսկ փրփուրներ չկային՝ դրանցից կախվելու համար։

          -Չմոռանամ ասել՝ երբ ուզես, մյուսի՛ն էլ կայցելես… երազներով կօգնես՝ խնդիրների լուծումներում, մտովի խորհուրդներ կտաս, որոնք ուրիշ ոչ ոք չի կարող տալ, վտանգի պահին՝ կյանքը կփրկես… ասեմ, որ… կարող ես ուզածդ պահին էլ մեջը մտնել ու նրա՛ հետ զգալ կյանքը…

          Արտոն իրեն ծուղակում փակված զգաց։

          -Սա ծուղակ չէ… մտածի՛ր ու կտեսնես… կարող ես պարզապես տղամարդու խոսք տալ, որ ոչ մեկին ոչինչ չես պատմի ու ետ վերադառնալ նույն ճանապարհով, որով եկել ես… ընտրությունը քոնն է…

          -Ես չեմ կարող թողնել մողեսահոգիներին,- վերջապես դուրս թռավ Արտոյի բերանից,- էստե՞ղ եմ ապրելու,- ասաց՝ միայն իր որոշումը հաստատելու համար։

          -Կարող եմ իմ գործերն էլ քեզ հանձնել ու միայն հարյուր հիսուն տարուց վերադառնալ՝ ձկանը կուլ տալու համար… եթե մենակ զգաս, աստրալասեր ընկերների՛դ էլ կարող ես հյուր հրավիրել… մյուս մարմինդ էլ, երևի, չի հրաժարվի իր թռիչքներից… ամեն ինչ՝ ինչ կարող ես պատկերացնել… կարող եմ տանել կուլ տվածս ցանկացած համաստեղության ցանկացած մոլորակն ու էնտեղ քեզ համար դրախտ ստեղծել. քեզ համար ապրես՝ մողեսահոգիներիդ հետ միասին… չգիտեմ, դու ինձնից երիտասարդ ես, ավելի շատ բաներ կարող ես մտածել-մոգոնել… ինչ մտքովդ անցնի…

Վերջաբան

          Երկու ամիս անց։

          -Արտաշե՛ս, ո՞ր ԲՈՒՀ-ում ես շարունակելու ուսումդ,- հնարավորինս խիստ խոսեց հայրը. ակնհայտորեն, ինչ-որ բանից հուզված էր,- արդեն որոշե՞լ ես, թե՝ միասին մտածենք։

          Լռեց, քանի որ չգիտեր ինչ պատասխանել. անսպասելիորեն օգնության հասավ մայրը։

          -Մտածելու ոչինչ էլ չկա, ես խոսել եմ կենսաբանության ուսուցչի հետ,- անառարկելի տոնով միջամտեց՝ արագորեն խոհանոցից հյուրասենյակ իրեն ներս գցելուց հետո,- դե, գիտես՝ համակուրսեցուս. ասում էր՝ տղան ակնհայտ տաղանդ ունի այդ գիտության ասպարեզում։ Ինձ ու մորս քաշած կլինի,- ավարտեց՝ անառարկելի դարձնելով խոսքը։

          -Մամ,- հասկանալով գլխին կախված վտանգը՝ ինքնապաշտպանության անցավ Արտոն,- ախր ես իսկի վեցերորդ դասարանի դասընթացը դեռ մինչև հիմա չեմ հասկացել։ Ա՛յ, օրինակ՝ ֆոտոսինթեզը… եթե կարողանաս՝ էնպես բացատրես, որ ոչ թե անգիր արած պատասխանեմ, այլ հասկանալով՝ խոստանում եմ՝ կփորձեմ կենսաբան դառնալ։

          -Հիմա,- ուրախանալով, որ իր կարծիքով դրական պատասխան ստացավ, նստեց բազմոցին,- ես հենց հիմա կբացատրեմ …

          -Չեմ հասկանա. ոչին չեմ հասկանա։ Ըհը՛, ֆիզիկոս-պապան թող ասի՝ էդ ինչպե՞ս ստացվեց, որ օդում ընդամենը երեք հարյուրերորդական կազմող ածխաթթու գազը էնպիսի քանակներով մտավ տերևի մեջ, որ իրենից մի քանի անգամ ավելի թթվածին ստացվեց։ Եթե հնարավոր է, որ տերևը այդքան հզոր թոքեր ունենա՜… ցույց տուր ինձ դրանք։ Հետո, ինչքան գիտեմ, տերևի անցքերը միակողմանի փականներ են. դրանք միայն արտաշնչում են ու չեն կարող ներշնչել… ներսում էլ ճնշումն ավելի բարձր է, քան դրսում…

          -Կարծում եմ՝ տղան ֆիզիկոս կդառնա. ինձ ու հորս պես,- ակնհայտ ռևանշ վերցրեց հայրը,- որպես ֆիզիկոս՝ պնդում եմ, որ նրա հարցադրումները ճիշտ են… ես ել չեմ հասկանում… դրա համար էլ կենսաբան չեմ։

          -Պապ, ես մինչև հիմա չեմ հասկանում, թե լուսինն ինչու չի ընկնում երկրագնդի վրա, իսկ երկրագունդն էլ… արևի։

          -Դե …

          -Ուզում ես ասել, որ միայն մեկ ուժի ազդեցությամբ կարող է նման հավասարակշռված համակա՞րգ լինել, կամ՝ գուցե… ձգողականության ուժը նաև վանողականության ուժ է, ու մեզ դա չե՛ն ասել… կամ, որ իներցիոն շարժումը կարող է նաև շրջանաձև լինել, ու մարդիկ դեռ հավերժական շարժիչ չե՞ն ստեղծել…

          Հոր համար ակնհայտ դարձավ, որ իրենց հեշտ խոսակցություն չի սպասում, ու որպեսզի կնոջ օրը չընկնի, միանգամից առաջարկեց.

          -Գնա գործիդ, երբ ինքդ ընտրես ապագադ, մեզ տեղյակ պահիր։

          -Գնամ, պապ, գնամ, Հակոբիկն ու Փորինեն են սպասում աստրալ թռիչքների ակումբում։

Շարունակելի


[i] Մեջբերումը Մենլի Պ. Հոլլի «Մասոնական, հերմետիկ, կաբալիստական, ռոզենկրեյցերական խորհրդանշական փիլիսոփայության հանրագիտարանային շարադրանք է՝ «Արարողակարգերի, ալեգորիաների ու միստերիաների տակ թաքնված գաղտնի ուսմունքների ինտերպրիտացիաներ» գրքից։

No Comments

Leave a Reply