bodrum escort bayangaziantep escortgaziantep escortmaltepe escortbostancı escortanadolu yakası escortizmir escortankara escortataşehir escortjeux de pouletMebbistipobettrendyol indirim kodutipobetCasibomvevobahisslot siteleri https://en-iyi-10-slot-siteleri.comstarzbet adamsah.netbetmatikgrandbettingtruvabetbahiscasinotarafbetbahiscommariobetbetistmarkajbetbetinematadornetcasibombelugabahisbetebet1xbetasyabahiscasinovalediscountcasinoelexbetfavoribahisbahiscombahiscombelugabahisbelugabahisbetistbetistceltabetceltabetklasbahisklasbahismariobetmariobetrestbetrestbettarafbettarafbettipobettipobetcasibomcasibomcasibomcasibomstarzbetsahnebetlimanbetredwinmatadorbetmatadorbetbetkombetkomvenüsbethilbetjasminbetpiabetartemisbetmaltcasinoasyabahisbetorspinbettiltmarkajbetbetkombelugabahisrestbetbetpercasibomcasibomcasibomcasibom
ԳրաԴաշտ Վարդան Սմբատյան

Վարդան Սմբատյան․ Պոյի երազը

02.06.2023
Վարդան Սմբատյան

Չորս գիշեր չքնեց կնոջը խեղդելուց հետո։ Ջարդեց տան բոլոր պատուհանների ապակիները։ Օղի խմեց, քացախ խմեց, գինու շիշը շուռ տվեց բերանին, վերջին կումը խմեց՝ լիզելով փակչող շուրթերը, չհագեցավ։ Մութը ջնջեց ու այլափոխեց ամեն բան, կոտոշներ սրեց, չանչեր, անդունդները երախներ դարձան, բացվեցին, տարածվեցին, մեծացան, և գիշերը հանց փշոտ, վիթխարի սև ալիգատոր փռվեց նրա տան վրա։

Քայլում էր ճոճվող առաստաղի տակ, կոպերի տակ կայծկլտում էին արյունոտ աչքերը, ծարավ զգաց, սաստիկ, անտանելի ծարավ։ Փակ ամանների մեջ նայեց, ջուր չկար, բերանը չորացավ, շուրթերը, տերևի պես խրթխրթալով, թափվում էին հատակին։ Քիմքը վառվում էր։

-Ջու՜ր,- գոռաց լորձունք ու լեղի թքելով։ Ոչ ոք չկար։ Զարհուրելի լռությունը կանգնեցրեց նրա կյանքի միակ ցուցիչը՝ փոքրիկ ժամացույցը։ Դրսում առնետ սատկացրին, ճիչը խաղացկուն լարի պես ճկվեց օդում, դադար առավ ապա սկսեց թռչել դեպի պատը՝ մինչ այն կբացեր խոնավ ռեխն ու կուլ կտար գտածը: Լռություն տիրեց, մի քանի վայրկյան, փորձեց նստել, բայց մի բան բռնեց կոկորդը, չիմացավ՝ ի՞նչ էր, ո՞վ էր։ Անորոշ միտք ծագեց գլխում՝ լռությունը ոճիրի նախերգանքն է։ Բոլոր ոճիրներից, արհավիրքներից առաջ չարագույժ լռություն է լինում,- ինքն իրեն համոզեց, կգրի էս մասին, հա, կգրի հաստատ: Ափերի մեջ առավ գլուխը, միգրենի որդերը խլվլտում էին գանգատուփի մեջ։ Ընկավ աթոռին, վերցրեց դանակն ու կտրեց կապտավուն սողացող, դողդոջուն երակը։ Խմեց երակի կարմրախյուսը: Չհագեցավ։ Խելագար աչքերը ավելի բացվեցին։ Ծարավը ավելի մոլեգին դարձավ։ Վազեց ննջասենյակ․ սև կատուն նստած էր անկողնուն, լիզում էր սպիտակ թաթերը։ Վրա հասավ ու… ճիչը պատռեց խավարը , ճիչը բոսորով ներկեց սենյակը, և նա, մի պահ զարմացած իր արածից, սարսափով նայեց մորթված կենդանուն ու մի անսպասելի ա՜խ արձակեց անատամ բերանից, աչքերը չհամաձայնեցին իրականության հետ, փակեց կոպերն ու հեկեկաց կենդանու մարմնի վրա, հետո գազանաբար հագեցրեց քաղցը։

Լուսադեմին զարթնեց․ կարմիր անսեռ ոգիները շարվել էին պատերին ու փսփսում էին՝ նայելով նրան։ Քունքին այրոց զգաց, ինչ-որ բան շարժվեց կրծքի տակ, ինչ-որ մեկը վազում էր… սուր, անսպասելի ու հուժկու ծակոցից բռնեց սիրտն ու չոքեց։ Ծակոցները ուժեղացան, հսկա մագիլները պատռեցին ու ելան թոշնած սրտից։ Կատուն էր, լիզեց իր նախկին մարմինը և ձուլվեց հոշոտված մսին, ժիր աչքերը փայլեցին, իսկ մեռնողը դեռ թպրտում էր, ափ նետված կիսամեռ ձկան պես բացուխուփ անում բերանը։ Սրտի զույգ խոռոչները բացվել ու երգում էին, կոտրված կոնտրալտոյով։

— Իմ սիրո՛ւն Անաբել Լի. Աստղերն ինձ քո վառ աչքերն են բերում, Աննման Անաբել Լի:

Պոն, քրտինքի մեջ կորած, սարսափահար վեր թռավ, մի կում ջուր խմեց ու դեն շպրտեց ուսին ճեմած սև կատվին։ Նա չհասցրեց գրել էս խելագար երազի մասին, մեռավ հենց էդ գիշեր, իսկ ես, որ երազ-ճամփորդություններիս միջով գտնում եմ իմ սիրելի գրողներին, գտա նրան էս գիշեր սիրելիի գերեզմանոցում ու խնդրեցի լավությոն անել, մի պիտանի պատմություն անել ինձ՝ գրչակիս, գրի առա, որ մի անգամ զայրացնեմ, վախեցնեմ ձեզ, թերևս վերջին անգամ։

No Comments

Leave a Reply