gaziantep escortgaziantep escortmaltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbistrendyol indirim kodubetmatikistanbul escort bayanPusulabetseoMeritkingmatbetcasibomistanbul escortcasino sitelericasino sitelerideneme bonusu veren sitelerescort bayan ankarabettiltMeritkinggrandpashabetgrandpashabetMeritkingcasibomcasibomcasibomcasibommarsbahisjojobetholiganbetjojobetcasibomjojobetholiganbetjojobetjojobetcasibom girişbycasinojojobet giriş
ԳրաԴաշտ

Յոթ աստղակաթ հեքիաթ․ Կը՛տ-կը՛տ-կը՛տ

07.06.2020

Նախորդիվ՝ Կետն ու աստղերը

Ձմռան ամեն առավոտ մի փոքրիկ ճնճղուկ գալիս էր կորեկ ու հացի փշրանք ուտելու: Միանգամից չէր ուտում: Գալիս էր, պատուհանագոգին  կանգնում, համոզվում՝  նախաճաշը բերել են,  հետո կտրուկ թռչում ու խմբով վերադառնում: Կը՛տ-կը՛տ, կը՛տ-կը՛տ. լսում էր աղջիկն ու վազում պատուհանի մոտ:

Ամեն առավոտ փոքրիկ աղջիկը  ճնճղուկին էր սպասում: Թռչնակն աղջնակին չէր նկատում: Մայրիկն աղջնակի գլխին սիրուն ժապավեն էր կապում: Ու ճնճղուկին  թվում էր՝ պատուհանից այն կողմ միշտ գարուն է. սիրուն մի թիթեռ գնում-գալիս է, մեկ-մեկ էլ՝ զրնգոցով ծիծաղում: Բայց մի օր ճնճղուկը չեկավ: Մեկ օր, երկու օր… Իզուր էր աղջիկը կորեկ շաղ տալիս պատուհանագոգին, ճնճղուկը չկար ու չկա: Մայրիկն ասաց՝ ցուրտ է, երևի ճնճղուկը մի տաք տեղ է գտել, պահ մտել, մինչև գարունը գա:

Մի գիշերը աղջիկը երազ տեսավ: Իբր ճնճղուկն արևին մոտ ծածկվել է փափուկ ու տաք ամպիկի մեջ, սպասում է գարնան գալուն… Ու աղջիկը սկսեց սպասել:  Օրերից մի օր մաքուր-մաքուր երկնքում աղջիկը մի աստղիկ նկատեց: Կը՛տ-կը՛տ, կը՛տ-կը՛տ. աղջկան թվաց՝ ճնճղուկի կտկտոցն է լսում: Ու մեկ էլ՝ աստղիկները շատացան: Այդ գիշեր՝ երկար ձմեռվանից հետո, աղջիկն առաջին անգամ մեծ ժպիտով քնեց: Նա հիմա գիտեր, որ ամենաճիշտ երազն էր տեսել. ամպիկում քնած ճնճղուկն աստղիկ է դարձել ու իր ըներների հետ խաղում է երկնքում:  

Առավոտյան գարուն էր եկել:

Լիլիթ Հակոբյան
Նկարները՝ Լիլիթ Վաղարշյանի

No Comments

Leave a Reply