maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobet girişcasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommeritkingcasibomholiganbetcasibommeritkingdeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetcasibomcasibomjojobetjojobet girişcasibomcasibomholiganbetmarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetjojobetjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibommeritkingcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomCanlı maç izlecasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
ardi.am ԳրաԴաշտ

«Զանգակ»․ առաջիկայում հրատարակվելիք գրքեր

23.09.2022

Ardi.am-ը ներկայացնում է «Զանգակ» հրատարակչության առաջիկայում հրատարակվելիք և արդեն իսկ ընթերցողի սեղանին դրված գրքերից մի քանիսը։

Հայրենասիրություն, հերոսություն, ողբերգություն, սեր, արկածներ, հայոց պատմության շրջադարձային էջեր ու մշտապես արդիական գաղափարներ. «Վերք Հայաստանի»: Հայ գրականության ամենանշանակալի վեպերից մեկն ընթերցողին է ներկայացվում գրական արևելահայերեն փոխադրությամբ և համապատասխան ծանոթագրություններով: «Վերքին» ծանոթ ընթերցողն այս հրատարակության միջոցով նորովի կհասկանա հանճարեղ վեպի շատ մանրամասներ, իսկ առաջին անգամ գրքին ծանոթացողը կբացահայտի հզոր շնչով գրված մի հրաշալի ստեղծագործություն, որը չի կորցրել իր արդիականությունը և մեծ հետաքրքրությամբ ընթերցվում է նաև այսօր:

Փոխադրող՝ Արսեն Սարգսյան, խմբագիր՝  Հայկ Համբարձումյան։

****

Գրքեր կան, որ ընթերցանությունից հետո անուշահամ են թողնում քիմքին։ Մյուրիել Բարբերիի «Ոզնու նրբագեղություն» գրքից հետո պատկերների, ձայների, համերի, հոտերի,  հպումների մի ամբողջ ծաղկաբույլ է մնում, որոնք զգայական  յուրօրինակ սիմֆոնիա են ստեղծում։ Մեծահարուստ բուրժուաների շենքի դռնապանն ու տասներկուամյա բնակչուհին, որոնք բազմիցս բախվում են պայմանականությունների, որոնց ծնունդ է տվել իրեն շրջապատող աշխարհը,  բացահայտում են իրերն ու երևույթները բոլորովին նոր ու հետաքրքիր կողմերից։ Նրանց մտորումներն և զրույցները պատումը համեմում են փիլիսոփայության, գրականության, գեղանկարչության, կինեմատոգրաֆիայի մասին հղումներով։ Տարբեր աշխարհների, տարբեր սերունդների պատկանող  երկու զգայուն հոգիներ, որոնց միավորում է աշխարհը զննելու ու ընկալելու միևնույն նրբագեղությունը, հումորի զգացումն ու սրամտությունը․ երկու հայացք՝ ուղղված կյանքի խոր ու առեղծվածային, երբեմն էլ զավեշտալի կողմերի բացահայտմանը։ 

Թարգմանիչ՝ Լուսինե Մուսախանյան։

****

Իսաբել Ալյենդեի՝ ինքնակենսագրական համարվող, մոգական ռեալիզմի տարրերով հյուսված առաջին և ամենահայտնի «Ոգիների տունը» վեպը ծնվել է մի նամակից, որը նա սկսել է գրել իր 99–ամյա մահամերձ պապին: Տրուեբաների ընտանիքի չորս սերունդների դրամատիկ պատմության միջոցով հեղինակը ներկայացնում է հետգաղութային Չիլիի հասարակական և քաղաքական շարժումները՝ սկսած XX դարի սկզբից մինչև 70–ականները: 

Հեղինակը բացառիկ պարզ ու վճիտ լեզվով հյուսում է քաղաքի ու գյուղի, դասակարգերի պայքարի, սիրո և ատելության, հոգևորի և նյութականի հակադրությունների իրական պատկերը, և պատկերում պայծառատես Կլարային, մի կերպար, որը մշտապես ներկա է, կենդանի ու տեսիլային, և մոգական ուժով հավասարակշռում է հակադրությունների այդ պատկերը:

Իսպաներենից թարգմանել է Կառա Չոբանյանը։


****

Հայ ընթերցողի սեղանին է Միշել Ֆուկոյի «Գիտելիքի հնագիտությունը» հայտնի աշխատության  հայերեն թարգմանությունը։ Ֆուկոյի նախորդ գործերն իր մեջ ամփոփող աշխատությունը հայերեն է թարգմանվել «Գալուստ Գյուլբենկյան թարգմանական մատենաշար»-ով, որտեղ 100-ավոր ներկայացված գրքերից տեղ են գտել միայն տասներկու անվիճելի գիտական արժեք ունեցող ու երբևէ հայերեն չթարգմանված գործեր։

Թարգմանիչ՝ Նազարեթ Կարոյան։


****

Մանկական գրականությունից հրատարակվել է Բրայան Գրինի «Իկարուսը  ժամանակի եզրին» պատկերագիրքը։

14- ամյա Իկարուսը ծնվել էր Փրոքսիմա աստղանավում, որն առանձնահատուկ առաքելություն ուներ։ Այն ճանապարհ էր ընկել դեպի մի այլ մոլորակ, որտեղից եկող ազդանշանները հաստատել էին․ մենք մենակ չենք տիեզերքում։ Բայց 25 տրիլիոն մղոն ճանապարհը մի կյանքի ընթացքում անցնել հնարավոր չէ։ Մի քանի սերունդ պետք է ապրի աստղանավում, մինչև երկրին նման մեկ այլ մոլորակ հասնելը։ Ու հանկարծ Աստղանավի նավապետը Սև խոռոչ է նշմարում։ Իկարուսը այն բացահայտելու հնարավորությունը բաց թողնել չէր կարող․․․

Թարգմանությունը անգլերենից՝ Սրբուհի Այդինյանի։

****
Շուտով «Զանգակը» կհրատարակի նաև Ճապոնական ծագմամբ բրիտանացի գրող Կազուո Իշիգուրոյի «Երբ մենք որբ էինք» գիրքը։
Ճանաչված անգլիացի դետեկտիվ Քրիստոֆեր Բենքսը մանկությունն անց է կացրել Շանհայում, սակայն ծնողների կասկածելի հանգամանքներում անհետանալուց հետո վերադարձել է հայրենիք։ Քրիստոֆերը միշտ երազել է բացահայտել ծնողների անհետացման առեղծվածը։ Վերջապես նա հնարավորություն ունի իրականացնելու իր վաղեմի երազանքը՝ ուղևորությունը դեպի Շանհայ, որտեղ նրան սպասում են ու անսպասելի բացահայտումներ։

Անգլերենից թարգմանությունը՝ Արթուր Մեսրոպյանի։

Մինչ այս ընթերցողին ներկայացվել էին Իշիգուրոյի «Օրվա մնացորդը», «Չթողնես ինձ երբեք» հանրահայտ վեպերը։

Ardi.am

No Comments

Leave a Reply