maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobet girişcasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommeritkingcasibomholiganbetcasibommeritkingdeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetcasibomcasibomjojobetjojobet girişcasibomcasibomholiganbetmarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetjojobetjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibommeritkingcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomCanlı maç izlecasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
ԳրաԴաշտ Զավեն Բեկյան

Զավեն Բեկյան․ «Իջեցված» պոեզիայի մասին

11.07.2023

    

   Պոեզիայի աստվածուհին այս մանվածապատ աշխարհում ընթանում է որոնումների վայրիվերո արահետներով, աչքերը կապված՝ Թեմիսի պես, ձևի արդարություն որոնելո՞վ․․․- ի՞նչ է փնտրում ՝ մի հարցնող լինի․․․ Ինքը՝ պոեզիան ճանաչողության տեսա՞կ է։ Ոչ ամենևին, դրա համար գիտություններ կան։ Պոեզիան մարդկային հոգու արձագանքն է հենց իրեն՝ հոգուն և աշխարհին։ Շրջապատում ամեն ինչ ձայնեղեն է, ճռիկներ, թռչուններ, գորտեր, այլ շնչավորների համայնքներ․․․ Դրանք երգում են — պոեզիան այդպես է գնահատում, մինչդեռ իրականում այդ շնչավորները չեն երգում, այլ աշխարհական գոյապայքարի տիրույթում պարզապես նշում են իրենց տեղը, տիրույթը / շները դա անում են յուրահատուկ ձևով․․․ մի ոտքը ծառաբների վրա վեր բարձրացնելով․․․ /, իրենց կենսագործունեության սահմանները։ Ոչ միայն շնչավորները, խոտերն էլ են սըվսըվում, քամու օգնությամբ իհարկե — իրենք է՛լ ինչ-որ ասելիք ունեն անկասկած․․․ Նույնիսկ «ամենալռինները»՝ աստղերն ու ձկներն էլ են ինչ-որ բան ուզում ասել, պարզապես նրանց ձայնը մեր լսողության դիապազոններից դուրս է։ Աստղերինը լսում ենք, այնուամենայնիվ, ռադիոաստղադիտակների օգնությամբ։

   Այսպիսով, պոեզիան մարդկային հոգու արձագանքն է ԻՐԵՆ ԵՎ ԻՐ ՇՐՋԱՊԱՏԻՆ։ Քանի դեռ չգիտենք՝ այդ հոգի ասվածն ինչ է՝ չենք էլ իմանալու, թե պոեզիան ինչ է։ Հոգու մակարդակով ստեղծված պոեզիան լուսնագնացի նման տնտղում է նյութակա՛ն աշխարհը, այն մեծ մասամբ լուսնային լանդշաֆտ է՝ տեղ-տեղ փոս ընկած պատերազմների, զանազան համամարդկային աղետների երկնաքարերի հարվածներից առաջացած խառնարաններով, որտեղ շատ խորանալու դեպքում ոտքից գլուխ կկորչես ԱՆԻՄԱՍՏՈՒԹՅԱՆ մեջ, որտեղ ծաղկում են դեկադանսի մահահոտ ծաղիկներն ու․․․ պոռնոգրաֆիայի օշինդրը․․․ ՈԳՈՒ մակարդակով ստեղծված պոեզիան հենց Իր՝ ՈԳՈՒ աչքերով, հանց բազմաչյա քերովբե նայում է Արարչագործությանը — պոետն այդ բազմաչյա քերովբեի աչքերից մեկն է։ Պոեզիայի այս տեսակը քչերի համար է, նյութական աշխարհից բարձրացած, ՈԳՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՍՈՒՆԱՑԱԾՆԵՐԻ համար է։ Այս դեպքում վտանգը նարցիսիզմն է և նիցշեական վիհում կորչելու վտանգը, երբ ակնդետ նայում ես Գոյի առեղծվածի վիհին և մեկ էլ հանկարծ զգում ես, որ վիհն էլ սկսել է․․․ քեզ նայել, ավելին՝ օձի հիպնոսող հայացքով զննել։ Նիցշեն դա լավ գիտեր և հենց իր ասածն էլ եկավ իր գլխին, ավաղ ․․․

    Պոեզիայի աստվածուհին էլ է՝ ինչպես ամեն մի կին, սիրում օրվա մեջ մի քանի անգամ զգեստներ փոխել։ Երբեմն շրջազգեստի բացվածքներ էլ է անում, որ հայացք գրավի — դա մոդեռնի ու ավանգարդի հնարքներն են։ Ռոմանտիզմը ժամանակին փոխարինեց կլասիցիզմին, որովհետև պոեզիայի աստվածուհին՝ ինչպես ասում են՝ ջահել-ջահել սկսել էր քարացած հայացքով զառամյալ պառավի նմանվել։ Ողջ համաշխարհային պոեզիան դրանից հետո ռոմանտիզմ է եղել և այսօր էլ դեռ այդ նույն ռոմանտիզմն է, մինչև որ եկավ ՊՐԱԳՄԱՏԻԿ, առանց ՈԳՈՒ բարդույթների մարդը և սկսեց ապրել նոր պոեզիայով, որն այլևս ռոմանտիզմ չէ, բայց թե ինչ է՝ Աստված գիտի ․․․ Ես հետաքրքրվել եմ ՝ Ինքն՝ Աստված է՛լ դա չգիտի, որովհետև Աստծուն նման բաներ չեն հետաքրքրում ․․․ Անսպասելի շրջադարձ կատարեմ ՝ սովետական ռազմարդյունաբերությունն, օրինակ, գործում էր «մնացորդային» սկզբունքով — ռազմական ինքնաթիռի դետալներ շտամպելու / դրոշմելու / ընթացքում տասը դրոշմված դետալից ընտրում էին մի-երկու անթերին, մնացածը խոտան էին և նորից գնում էին ձուլարան — սովետական տեխնոլոգիան հետամնաց էր և հնարավորություն չուներ բոլոր դետալները անթերի «խփել»։

Պոեզիայի այս «իջեցված» տեսակն Աստծո համար խոտանված տեսակ է՝ թեկուզև նրա համար, որ Աստված ԲԱՆ է, իսկ պոեզիայի այս տեսակը բառամթերքի, լեզվի ոչ մի հոգս ու խնդիր չունի։

    Պոեզիայի այս տեսակը, որն Աստված է՛լ չգիտի՝ թե ինչ է, կարելի է «իջեցված» պոեզիա անվանել — այն Կանտի «բարդույթներով» չի տառապում-։ Սա կենցաղային մարդն է / և ո՛չ թե Երկրային — Երկնային «երկկենցաղ» /, որ ուտում է, սիրով է զբաղվում / ևոչ թե ինչ-որ սիրու՜մ է․․․ /մարզում է մկանները, գոլ ջուր է խմում, քնելուց առաջ մի-երկու ստրոչկա Բուքովսկի է կարդում․․․ Վե՛րջ, սա հոմո սապիենսն է — և շրջապատի աշխարհի հետ իր պարզ, մատչելի, հասկանալի խնդիրներն ունի և պոեզիայի իր նախասիրած տեսակն էլ ունի՝ նկարագրել, օրինակ, քրտինքի անատոմիան, ծառի սաղարթում ոչ թե էսթետիկ, հայեցողական մոմենտներ փնտրել, այլ սառնասրտորեն ծառն ընկալել այնպիսին, ինչպիսին այն կա՝ ծռտոտված ճյուղերով, վրան դանակով փորագրված՝ «Կ + Ս = ՆԻՐՎԱՆԱ», չլսել ծառի սաղարթի խշշոցը, որովհետև ականջները էլեկտրոնիկա է խոթած՝ սմարթֆոն է լսում․․․

   «Ռոմանտիկ» պոեզիան ՈԳՈՒ պոեզիան է, և հետևապես փիլիսոփայական, իմաստասիրական շերտեր ու հագեցումներ ունի։ «Իջեցված» պոեզիան ՆԱՂԴԻ պոեզիա է, շոշափելիի՛ պոեզիա, շոշափելիքների՛ պոեզիա։ Բայց մտքի օգնությամբ ստեղծված ամեն ինչ պիտի՛ որ ինչ-որ հայեցակարգի, աշխարհայացքի արդյունք լինի։ Ո՞րն է այդ դեպքում «իջեցված» պոեզիայի, այսպես ասած, տեսական հիմքը, եթե այն Աստված, Ոգի և այլն, նման բաներ չի ընդունում։ Պարզ մաթեմատիկա է — եթե մարդու աշխարհայացքից հանում ես Ոգի, Աստված և նման այլ «ավելորդ» բաները՝ տակը մնում է ՑԻՆԻԶՄԸ․․․ Նրանց նախակարապետներից մեկը՝ Բուքովսկին մի տեղ ասում է՝ եթե առավոտյան արթնանում եմ / կարծեմ արդեն հիսունն անց տարիքում / ու տեսնում եմ, որ առաջվա պես ․․ չի կանգնել / թող Բուքովսկի՛ն ներողություն խնդրի, ե՞ս խի խնդրեմ․․․ /, ուրեմն ու՞մ խեռին ա էս աշխարհը․․․

    Բայց կարծես թե այս ամենն օրինաչափ է, այսպես էլ պետք է լիներ, ցավոք սրտի։ Վերջացնում եմ ՝ մեջ բերելով իմ մի բանաստեղծությունը՝ մեծն Վիլյամ Բաթլեր Յեյթսի օգնությամբ։

        ՆՈՐԱԳՈՒՅՆ ՊՈԵԶԻԱՆ

                 Շեքսպիրի ձուկը խայտում էր անծայրածիր ծովերում։

                 Ռոմանտիկների ձուկը թպրտում էր առափնյա ալիքների մեջ։

                 Այս ի՞նչ ձուկ է հիմա այստեղ շնչահեղձ լինում քարերի վրա․․․

                     Վ․ Բ․ Յեյթս, «Երեք դարաշրջան»

Նորագույն պոեզիան

լքել է խոսքի լայնարձակ

ճակատամարտի դաշտերը,

որի մի կողմում վառվում է արևը դասական,

մյուս կողմում՝ լուսինը մարդու հավիտենական խորհրդի,

իսկ դիմացից աստղերի հեռաստանն է

ծիրեծիր ձգվող և մի այլ՝ ավելի լավ բանի,

քան իրականությունն է կեղծ ու թվացյալ՝

հույս ու խոստումով հեռագնա․․․

Նորագույն պոեզիան

մտել է կենցաղի նամշահոտ խրամատների մեջ,

հոտ է քաշում ներքնազգեստների կասկածելի ծալքերից,

հասարակ, ժարգոնահյուս, հեշտ բռնվող

բառերի ուտիճների ու փայտոջիլների հետևից է ընկել

/իսկ օրգազմի գագաթնակետին նույնիսկ կարիճներ են հայտնվում ՝

ադամորդու ճաշակը խայթող․․․/։

Նորագույն պոեզիան

քրքրում է ճղճիմ զգացմունքների տոպրակը,

բայց մի քանի ծակ փուչիկ է գտնում ընդամենը,

որով չես խաբի նույնիսկ երեխային,

ում աչքերը սահուն, փաղաքշող երազների են սովոր

և քիչ է մնում զբաղվի, ասենք,

․․․սովորական քրտինքի անատոմիայով․․․

   

No Comments

Leave a Reply