gaziantep escortgaziantep escortmaltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbistrendyol indirim kodubetmatikistanbul escort bayanBetofficePusulabetKlasbahisseoMeritkingBetwildjojobetcasibomcasibomEscort esenyurt kızlarıcasino siteleri
ardi.am Ազդագիր

Ժերար դը Ներվալի «Կրակի դուստրերը» գրքի շնորհանդեսը՝ շուտով

16.04.2024


«Նաիրի» հրատարակչությունը լույս է ընծայել Ժերար դը Ներվալ «Կրակի դուստրերը» ժողովածուն։ Ֆրանսերենից թարգմանել և կազմել է Շուշանիկ Թամրազյանը։

«Կրակի դուստրերը» ժողովածուն, որն առաջին անգամ լույս է տեսել 1854 թ.-ին, ֆրանսիական ռոմանտիզմի ամենաինքնատիպ և ներհակ հեղինակներից մեկի` Ժերար դը Ներվալի «անհնարին վեպի» բանաձևն է, բանաստեղծի սքողված բողոքն ընդդեմ ռոմանտիկական արձակի պայմանականությունների։ Երկի կառուցվածքային, բովանդակային առանցքը Երազի բարձր, հրկիզվող բեմերն են։ Անձնատուր հրեղեն այս շուրջպարին` արձակ և չափածո երկերի հերոսուհիներից յուրաքանչյուրը ներքին մի փորձի պատգամախոսն է` ի խույզ անորսալիի։ Ժողովածուն, որում զետեղված են «Անժելիկ», «Սիլվի», «Օկտավի», «Էմիլի» նորավեպերը, «Իզիս» վերնագրված խոհագրությունը, «Կորիլլա» պիեսը, եզրափակվում է 12 սոնետից բաղկացած «Քիմեռներ» բանաստեղծական շարքով։

«Կրակի դուստրերը» ժողովածուն առկա է « Բուկինիստ» գրախանութների ցանցում։  Շնորհանդեսը տեղի կունենա մայիսի 2-ին, ժամը 14։30-ին, Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում։