ԴիտաՆյութ

Նա ապրում է Երևանի համար

03.08.2025

Հյուրընկալ Հայաստանն իր դռներն է բացել գերմանուհի երգչուհի Շևայի համար, ով առաջին անգամ երգելու է հայերեն՝ արտակարգ առոգանությամբ, վանկերի բացառիկ արտասանությամբ, բառերի նուրբ ելևէջներով ներկայացնով` Ռոբերտ Ամիրխանյանի «Երևան» ստեղծագործությունը։

Շատ պետություններ այցելած գերմանուհին բացառիկ վերաբերմունք է տածում Հայաստանի նկատմամբ։ Հայաստանում ապրել և ստեղծագործելը նրա երազանքներից մեկն է։ Երգչուհու մայրն է սերմանել սեր Հայաստանի հանդեպ։ 20 տարեկանանում արդեն այցելել է Հայաստան։

Առաջին անգամ, ոչ մի բառ չիմանալով հայերեն, որոշել է տեսահոլովակ նկարահանել Երևանի մասին ու ասել, որ նա «Ապրում է Երևանի համար»։

Տեսահոլովակի նկարահանմանը աջակցել է Ադամ Բարրոն, ում բազում ջանքերի և հետևողականության արդյունքում էլ ստեղծվեց այս նախագիծը։