ardi.am Ազդագիր

«Երևա­նյան հե­ռան­կար­նե­րը» մեկնարկելու է Ռո­լան­դո Վիլյասոնի այ­ցով Երևան

21.05.2020

«Երևա­նյան հե­ռան­կար­նե­ր» 21-րդ ե­րաժշ­տա­կան փա­ռա­տո­նի՝  սեպ­տեմ­բեր, հոկ­տեմ­բեր, նո­յեմ­բեր ա­միս­նե­րին նշա­նակ­ված բո­լոր հա­մերգ­ներն ու­ժի մեջ են: Փառատոնը մեկնարկելու է մեք­սի­կա­ցի աշ­խար­հահռ­չակ տե­նոր Ռո­լան­դո Վի­լյա­սո­նի այ­ցով Երևան: Նա ֆրան­սիա­ցի հռ­չա­կա­վոր տավ­ղա­հար Քսա­վիե դը Մեստ­րի նվա­գակ­ցու­թյամբ կներ­կա­յաց­նի «Լա­տի­նա­կան սե­րե­նադ­ներ» ծրա­գի­րը:

Սեպ­տմ­բե­րի 18-19-ին Երևա­նում և Գյում­րիում նա­խա­տես­վում է Հա­յաս­տա­նի ազ­գա­յին ֆիլ­հար­մո­նիկ նվա­գախմ­բի հա­մեր­գը` հայ­կա­կան ծա­գու­մով հան­րա­հայտ դի­րի­ժոր Պի­տեր ՈՒն­ջյա­նի ղե­կա­վա­րու­թյամբ:

 «Երևա­նյան հե­ռան­կար­նե­րի» գլ­խա­վոր մե­նե­ջեր Սոնա Հովհաննիսյանի տեղեկացմամբ՝ փառատոնն  այս տա­րի հա­գե­ցած է աշ­նա­նա­յին ծրագ­րե­րով, հա­մեր­գա­յին մի­ջո­ցա­ռում­նե­րը տե­ղա­փո­խե­լու ա­ռիթ չեն ու­նե­ցել, բա­ցա­ռու­թյամբ Ի­վո Պո­գո­րե­լի­չի հա­մեր­գի. այն տե­ղա­փոխ­վել է սեպ­տեմ­բեր: Նշենք, որ նախատեսված էր փառատոնը մեկնարկել մա­յի­սի 12-ին՝ լե­գեն­դար դաշ­նա­կա­հար Ի­վո Պո­գո­րե­լի­չի ե­լույ­թով։

****

ՌՈԼԱՆԴՈ ՎԻԼՅԱՍՈՆ

Աշխարհի ամենահռչակավոր օպերային թատրոններում առաջատար նվագախմբերի հետ իր ունեցած բացառիկ ելույթների շնորհիվ Ռոլանդո Վիլյասոնն այսօր  համարվում է աշխարհի լավագույն  տենորներից մեկը։ «Իր առնական ձայնի …. վեհության, նրբագեղության և ուժի» շնորհիվ (Süddeutsche Zeitung) համարվելով «մեր օրերի ամենահմայիչ վոկալիստը» (The Times)` Ռոլանդո Վիլյասոնը, անշուշտ, ժամանակի ամենաբազմաժանր կատարողներից է։ Նա իր բեմական կարիերան հաջողությամբ համատեղում է թատերական ղեկավարի, վիպասանի և հեռուստատեսության ոլորտում գործունեության հետ։ Ռոլանդո Վիլյասոնն իր սերնդի ամենապահանջված կատարողներից մեկն է։ Նա այնպիսի հանրահայտ բեմերի մշտական հյուրն է, ինչպիսիք են Բեռլինի, Մյունխենի և Վիեննայի պետական օպերաները, Միլանի «Լա Սկալա» օպերային թատրոնը, Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» օպերային թատրոնը, «Կովենտ գարդեն» արքունական թատրոնը և Սալցբուրգի փառատոնը։ Նա շատ հաճախ համագործակցում է աշխարհի առաջատար նվագախմբերի և դիրիժորների հետ։ Այդ թվին են պատկանում իր բազմաթիվ ելույթները Դանիել Բարենբոյմի և Յաննիք Նեզե-Սեգենի հետ։
2007 թվականից ի վեր Deutsche Grammophon-ի բացառիկ ձայնագրվող երաժիշտ համարվող Ռոլանդո Վիլյասոնը ձայնագրել է ավելի քան 20 ձայնասկավառակ և տեսասկավառակ, ամբողջ աշխարհում վաճառել ավելի քան 2 միլիոն ալբոմ, որոնք արժանացել են բազմաթիվ մրցանակների: Երաժիշտը, որն արժանացել է Ֆրանսիայի արվեստների և գրականության օրդենի ասպետի կոչման (Chévalier de l’Ordre des Arts et des Lettres), նաև «Կարմիր քթեր» ծաղրածու-բժիշկների միջազգային բարեգործական ծրագրի դեսպան է և անդամակցում է Փարիզի պատաֆիզիկայի կոլեգիային։ 
2013-ին Իսպանիայում լույս է տեսնում Ռոլանդո Վիլյասոնի «Malabares» դեբյուտային վեպը։ Վեպի գերմաներեն և ֆրանսերեն թարգմանությունները հրապարակվել են 2014 թվականին։  Նրա երկրորդ՝ «Palabras de sombra contra la oscuridad» (Lebenskünstler) վեպը Գերմանիայում հրապարակվել է 2017-ին, իսկ երրորդ վեպը՝ այս տարվա  ամռանը:
2017-ի սկզբին Ռոլանդո Վիլյասոնը նշանակվել է «Զալցբուրգի Մոցարտեում» հիմնադրամի դեսպան, իսկ 2017-ի հուլիսին ընտրվել Զալցբուրգում տեղի ունեցող Մոցարտի շաբաթվա գեղարվեստական ղեկավար 2019 թ․-ի և գալիք տարիների համար։

ՔՍԱՎԻԵ ԴԵ ՄԵՍՏՐ

«Քսավիե դե Մեստրը բարձրակարգ վիրտուոզ է և իսկապես մեղեդային երաժիշտ՝ ունակ իրագործելու երաժշտական նրբությունների մի ամբողջ շարք»: Քսավիե դե Մեստրը ստեղծագործ երաժիշտ է և մեր օրերի լավագույն տավղահարներից մեկը։ Լինելով իր գործիքին տիրապետող կատարյալ վարպետ՝ նա ընդլայնել է տավղի երգացանկը՝ ժամանակակից կոմպոզիտորներին անձամբ պատվիրելով նոր գործեր։ Նա նաև զբաղվում է կարևորագույն գործերի փոխադրմամբ և միակ քնարահարն է, որը կատարել է Մոցարտի 19-րդ դաշնամուրային կոնցերտը ֆա մաժորում, K 459։

Այս երաժշտական տեսլականը մղել է նրան համագործակցելու Անդրե Պրեվինի, Սըր Սայմըն Րեթլի, Ռիկարդո Մուտիի, Դանիելե Գատտիի, Ֆիլիպ Ջորդանի, Քրիստիան  Յարվիի, Բերթրանդ դե Բիլլիի, Անդրես Օրոսկո-Էստրադայի, Դանիել Հարդինգի և Միրգա Գրաժինիտե-Թիլայի հետ։ Նրան նվագակցել են այնպիսի հանրահայտ նվագախմբեր, ինչպիսիք են Չիկագոյի, Մոնրեալի, Բիրմինգհեմի և Ֆինլանդիայի ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբերը, Լոնդոնի, Պետերբուրգի և Չինաստանի Ֆիլհարմոնիկ նվագախմբերը, Ցյուրիխի Թոնհալե նվագախումբը, Սալցբուրգի Մոցարտեումի նվագախումբը, Սան Պաուլոյի սիմֆոնիկ նվագախումբը և Ռոմանական Շվեյցարիայի նվագախումբը։ Իր հայրենի Ֆրանսիայում երաժիշտը համագործակցել է Փարիզի նվագախմբի, Փարիզի և Լիոնի պետական նվագախմբերի, Ֆրանսիայի, Մոնտե Կառլոյի, Մոնպելիեյի, Լիլի և Նենցիի ռադիոյի ֆիլհարմոնիկ նվագախբերի հետ, ինչպես նաև մենահամերգներով հանդես եկել Փարիզի և Լիլի օպերային թատրոններում, Լիոնում, Բորդոյում, Նիսում, Պոյտիեում, Ավինյոնում և մի շայք այլ վայրերում։

Իր նվագախմբային ելույթներին զուգահեռ՝ դե Մեստրը հետաքրքրված է նաև կամերային երաժշտությամբ և պարբերաբար համատեղում էր իր երաժշտական գործունեությունը նմանատիպ նախագծերի հետ։ 2019-2020 թվականներին նա սկսում է նոր համագործակցություն Ռոլանդո Վիլյասոնի հետ. գալիք համերգաշրջանի ընթացքում միասին ձայնագրելու են հարավամերիկյան ժաղովրդական երգեր՝ Deutsche Grammophon-ի համար։ Նրանք ելույթով հանդես են գալու Մոսկվայի «Զարյադիե» դահլիճում,  Ֆրանկֆուրտի օպերայում, «Ռայնգաու Մուզիկ» փառատոնում, Վիեննայում, Պրահայում և մեկնելու են Գերմանիայի որոշ քաղաքներ՝ համերգային շրջագայության: Նախորդ համերգաշրջանի ընթացքում նա աշխատել է ֆլամենկոյի և կաստանիետի լեգենդ Լուչերո Տենայի հետ իսպանական երգացանկի ծրագրում՝ շրջագայելով Եվրոպայում, Ճապոնիայում և Չինաստանում։ Նա նաև ելույթ է ունեցել Հոնկոնգի «Ֆրանսիական մայիս» փառատոնում և թողարկել ալբոմ: Նա համագործակցել է նաև Դիանա Դամրաուի, Արաբելա Շտայնբախերի, Դանիել Մյուլլեր-Շոթի, Բայբա Սկրիդեի, Անտուան Թամեստիտի, Մոյցա Էրդմանի և Մագալի Մոսնիերի հետ:
Այս համերգաշրջանի ընթացքում նա լինելու է Շլեսվիգ-Հոլշտեյն փառատոնի հյուրը՝ 2020-ի ամռանը տալով ավելի քան 15 համերգ: Որպես մենակատար՝ նա եղել է բազմաթիվ հռչակավոր փառատոների  հյուրը, այդ թվում` Ռայնգաու, Սալցբուրգի Ֆեստշպիլեն, Վիեննայի Ֆեստվոխեն, Վերբիեր, Բուդապեշտի գարուն, Վուրցբուրգի Մոցարտֆեստ և Նյու Յորքի «Մեծամասամբ Մոցարտ» փառատոների:
2008 թվականից ի վեր՝ դե Մեստրը եղել է Սոնի Մյուզիքի բացառիկ երաժիշտ։ Նա իր առաջին ալբոմի՝ Դեբյուսիին նվիրված Nuit d’Etoiles-ի համար արժանացել է Echo Klassik մրցանակի՝ որպես լավագույն կատարող։ Հետագայում նա թողարկում է նաև բարոկկո երաժշտություն ներկայացնող Hommage à Haydn (2009), Aranjuez (2010) and Notte Veneziana (2012) ալբոմները՝ հյուսելով մի հիանալի երգացանկ։ Իր վերջին թողարկումների թվին է պատկանում Դիանա Դամրաուի հետ ելույթների, Իվոր Բոլտոնի և Զալցբուրգի Մոցարտեում-ի հետ Մոցարտի 19-րդ դաշնամուրային կոնցերտի (K.459) իր փոխադրման կատարումը (Մոլդովա, 2015), սլավ կոմպոզիտորների՝ սոլո տավղի համար գրված ստեղծագործությունների, ինչպես նաև Ուիլլիամ Քրիստիի և «Ար Ֆլորիսան» անսամբլի հետ իր «La Harpe Reine» (2016) ելույթների DVD տեսասկավառակը:
Տավղահարը նվագում է  Lyon & Healy գործիքը։
Ardi.am

No Comments

Leave a Reply