Եվրիմաժի 162-րդ Կառավարման խորհրդի 2021 թվականի նիստում՝ համարտադրության ֆինասավորման համար հաստատված 24 կինոնախագծերի թվում է նաև 2020 թվականին՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնից պետական ֆինանսավորում ստացած, հայկական պրոդյուսեր Անժելա Ֆրանգյանի ներկայացրած «Ամրոցը» խաղարկային ֆիլմի նախագիծը, որը արջանացել է Eurimages-ի ֆինանսական աջակցությանը (ռեժիսոր՝ Ջեսսիկա Վուդվորթ (Բելգիա), համատեղ արտադրություն՝ Բելգիա, Նիդերլանդներ, Իտալիա, Բուլղարիա-Հայաստան):
Ֆիլմի նկարահանումները նախատեսվում են 2021-ի օգոստոսին:
«Ամրոցը» նախագիծը Հայաստանի ազգային կինոկենտրոնից ֆինանսավորված և Eurimages ՝ եվրոպական ամենամեծ համատեղ արտադրության ֆոնդից աջակցություն ստացած հինգերորդ նախագիծն է:
Հիշեցնենք, որ Հայաստանը այդ հեղինակավոր կառույցին անդամակցում է 2016 թվականի հունվարից։
Եվրիմաժից ֆինանսավորում նախորդ նախագծերը․
1․ 2017թ․ Եվրիմաժից ֆինանսավորում է ստացել հայ-ռուսական«Սպիտակ» ֆիլմի նախագիծը ․ ռեժիսոր Ալեքսանդր Կոտ, «Սպիտակ» ֆիլմի նախագիծ։
2․2017 թ․Ռուս-ֆրանս-հայկական «Ֆաբրիկա» նախագիծը, որի ռեժիսորն ու սցենարի հեղինակը Յուրի Բիկովն է: Հայկական կողմից այս ծրագրին մասնակցում էր «Շարմ» ընկերությունը:
3․2018թ․հունիսին Եվրիմաժից համատեղ արտադրության ֆինանսավորում ստացավ Նորա Մարտիրոսյանի «Սև այգի, կապույտ երկինք» ֆրանս-հայ-բելգիական համատեղ արտադրություն ֆիլմի նախագիծը:
4․ 2019 թ․«Բարս Մեդիա» ընկերության «Ավրորայի լուսաբացը» հայ-գերմանական համատեղ արտադրության կինոնախագիծը (պրոդյուսեր՝ Վարդան Հովհաննիսյան, ռեժիսոր Իննա Սահակյան)։
No Comments