«Արմավ» հրատարակչությունը լույս է ընծայել Զավեն Բեկյանի «Բութը» բանաստեղծությունների ժողովածուն։ Բանաստեղծական անբնական զարգացումներով պոետական տեքստ է ստեղծում հեղինակը, որն առարկայաբար արձագանքում է մեր օրերին։ Ընթերցողը կտեսնի բնագրի անսովոր շրջադարձեր, անտիպոետիկ կառուցումներ և ի վերջո բթացնող թմբիրից արթնացնող հրապարակագրական ժանրին բնորոշ արձագանքներ։ Մի խոսքով ընթերցողի սեղանին է դրվում անկանխատեսելի պոեզիա։ Գիրքը առկա է «Բուկինիստ», «Դարան», «Զանգակ» գրախանութներում։

Զավեն Բեկյանի բանաստեղծությունները թարգմանվել են ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, պարսկերեն, սերբերեն, վրացերեն և լույս են տեսել տարբեր անթոլոգիաներում։ Մամուլում տպագրել է մանկական բանաստեղծություններ։ Տպագրել է նաև «Ժամի չորսը» կարճ պատմվածքների, ինչպես նաև «Բանաստեղծության ներսը և դուրսը» խոհագրությունների, հոդվածների և գրախոսությունների ժողովածուները։