Ազդագիր

«Նաիրի» հրատարակչությունը լույս է ընծայել Սիմոն Աբգարյանի «Պենելոպե, օ՜, Պենելոպե» պիեսը

«Նաիրի» հրատարակչությունը լույս է ընծայել Սիմոն Աբգարյանի «Պենելոպե, օ՜, Պենելոպե» պիեսը

«Նաիրի» հրատարակչությունը «Բեմն անիվների վրա» մատենաշարով լույս է ընծայել Սիմոն Աբգարյանի «Պենելոպե, օ՜, Պենելոպե» պիեսը։ Ֆրանսերենից թարգմանել է Շուշանիկ Թամրազյանը։

«Պենելոպե, օ՜, Պենելոպե» պիեսը պաշարման մեջ հայտնված մի կնոջ պատմություն է և վերջինիս անշեջ սպասման, որ վերածվում է արարի: Ոդիսևսի վերադարձի անսպասելի և ինքնատիպ այս վերընթերցումը մի շարք հարցեր է ուղղում ընթերցողին հավատարմության և մոռացման, պատերազմի և խաղաղության, հերոսի հերոսականության և խղճի, արյան հանդեսի և հատուցման անելանելիության, հիշողության և ազատության մասին, որոնք սահուն հատում են ժամանակային ու տարածական սահմանները, տեղափոխվում մերօրյա իրականություն: 2008 թվականին Ֆրանսիայի թատերական քննադատների արհմիությունը «Պենելոպե, օ՜, Պենելոպե» պիեսն արժանացրել է ֆրանսալեզու լավագույն թատերական տեքստի և ներկայացման մրցանակին: Պիեսի հայերեն թարգմանությունը «Բեմն անիվների վրա» մատենաշարի երկրորդ հրատարակությունն է։ Առկա է «Էպիգրաֆ» և «Բուկինիստ» գրախանութների ցանցում։

ardi.am