Հրատապ

Երիտասարդ և փորձառու դիզայներների աշխատանքները մեկ ցուցահանդեսի շրջանակում 

Երիտասարդ և փորձառու դիզայներների աշխատանքները մեկ ցուցահանդեսի շրջանակում 

Երիտասարդ և փորձառու դիզայներների աշխատանքները` կողք կողքի՝ մեկ ցուցահանդեսի շրջանակում. SUBARTOK STUDIO-ում բացվեց Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի «Կոմունիկացիոն դիզայն» կրթական ծրագրի ուսանողների և դասախոսների աշխատանքների ցուցահանդեսի բացումը։ Կրթական ծրագիրը իրականացվում է Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի և Ռուսաստանի Դաշնության «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» բուհի Դիզայնի դպրոցի համագործակցությամբ։

Ցուցահանդեսը ներկայացնում էր արվեստային և դիզայներական նախագծերի լայն շրջանակ՝ արտացոլելով երիտասարդ հեղինակների և դասախոսների արդիական որոնումները, որոնք ձևավորում են ժամանակակից վիզուալ մշակույթը։

Ցուցահանդեսում ներկայացված էին ինչպես ուսումնական առաջադրանքների շրջանակում ստեղծված աշխատանքներ, այնպես էլ դպրոցի դասախոսների հեղինակային նախագծեր։ Այցելուները հնարավորություն ունեցան տեսնել տարբեր ձևաչափեր և մեդիաներ՝ գրաֆիկական դիզայնից և իլյուստրացիայից մինչև փորձարարական վիզուալ լուծումներ և կոնցեպտուալ արվեստային աշխատանքներ։ Ցուցահանդեսը ցույց էր տալիս ոչ միայն ուսանողների ստեղծագործական ներուժը, այլև հեղինակների սերունդների միջև երկխոսության կարևորությունը՝ նրանց միջև, ովքեր դեռ ձևավորում են իրենց գեղարվեստական լեզուն, և նրանց, ովքեր արդեն ակտիվորեն նպաստում են մասնագիտական միջավայրի զարգացմանը։

«Ցուցահանդեսում ներկայացված է 30 աշխատանք։ Ուսանողական նախագծերը ստեղծվել էին դպրոցի ուսումնական պրոցեսների շրջանակում, իսկ դասախոսները ներկայացրել էին իրենց իրական նախագծերը։ Մեզ համար հատկապես կարևոր էր ցույց տալ թեմաների, ձևաչափերի և մոտեցումների բազմազանությունը․ հենց այդ բազմազանությունն է ձևավորում ժամանակակից դիզայնի կենդանի միջավայրը», — ընդգծել է Հայաստանում «Կոմունիկացիոն դիզայն» ծրագրի ղեկավար Իգոր Գուրովիչը։ 

Երևանում Դիզայնի դպրոցը Высшая школа экономики բուհի միջազգային կրթական էկոհամակարգի մի մասն է և զարգացնում է ծրագրեր ժամանակակից արվեստի, վիզուալ հաղորդակցության և դիզայնի ոլորտներում։ Ցուցահանդեսը լայն լսարանի համար հնարավորություն դարձավ ծանոթանալու կրթական գործընթացի արդյունքներին, ինչպես նաև տեսնելու, թե ինչպես է ձևավորվում դիզայներների և արվեստագետների նոր սերունդը Հայաստանում։

Կազմակերպիչները ընդգծեցին, որ նման նախագծերը կարևոր դեր են խաղում քաղաքի ստեղծարար միջավայրի զարգացման մեջ՝ ստեղծելով գաղափարների փոխանակման, մասնագիտական շփման և նոր մշակութային նախաձեռնությունների համար անհրաժեշտ տարածք։