Kaleo․ «Բարև ձեզ, Երևա՜ն»․ (տեսանյութ)
Մարտի 21-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ Գրեմմի մրցանակակիր, իսլանդական Kaleo ռոք խմբի համերգը։ Մեկնարկը տվեց հայկական Nemra ռոք խումբը։ «Մենք նրանց մեծ երկրպագուն ենք։ Համերգի հատուկ հյուր լինելը երազի է նման»,- նշեց վոկալիստ Վան Եղիազարյանը։
«Բարև ձեզ, Երևա՜ն»,- հանդիսատեսին ողջունեց Kaleo-ի սոլիստ Յոկուլ Յուլիասոնը։

Երևանյան բեմից հնչեցին պլատինե հիթեր, հոլիվուդյան ֆիլմերից և սերիալներից հայտնի դարձած, միլիարդավոր դիտումներ հավաքած ռոք և բլյուզ երաժշտություն։
Համերգի ավարտին խմբի անդամները բեմում ծածանեցին Հայաստանի դրոշը։
Մաքուր ձայն, հզոր էներգետիկա, երկրպագուների միատոն շնչառություն, էմոցիոնալ կատարում՝ ահա ամենը, ինչի ականատեսը եղավ Երևանը։
Անի Անտոնյան






