Մարդկանց բացակայության արդյունքում Վենետիկի ջրանցքները մաքրվել են: Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ զբոսաշրջային եռուզեռի բացակայությունը, մարդկանց զանգվածային տեղաշարժերի բացառումը դրական ազդեցություն են գործել վենետիկյան ջրանցքների վրա: Սա օրինաչափորեն հանգեցրել է ջրանցքների մաքրմանը: Տեղացիները հավաստիացնում են, որ ջուրը դարձել է առավել զուլալ, քան երբևէ: Այս են վկայում սոցցանցերում նրանց հրապակարակած լուսանկարներն ու տեսանյութերը:
Բնապահպանական ֆոնի բարելավումը անզեն աչքով նկատելի է նաև արբանյակային լուսանկարներում: Դիզելային վառելիքի արտահոսքից ձերբազատված ջրանցքներում՝ բազմաթիվ կամուրջների տակ, նկատվում են նախկին բնակավայր վերադարձած ձկների վտառներ:
Նյութի աղբյուրներ՝ korrespondent.net, euronews.com
Ռուսերենից փոխադրեց Տաթև Խաչատրյանը
No Comments