ardi.am-ը ԴիտաՆյութ բաժնում ներկայացնում է Արթուր Մանուկյանի «Հարթաքանդակային պլաստիկա» շարքը:
Վերջերս նկարչի աշխատանքները տեսնելու և գնահատելու հնարավորութուն ունեցավ նաև արցախյան արվեստասեր հանրությունը: Ստեփանակերտի կերպարվեստի պետական թանգարանում հուլիսի 3-17-ը կայացավ Արթուր Մանուկյանի ստեղծագործությունների ժամանակավոր ցուցահանդեսը, որում ներկայացված էին 23 գրաֆիկական աշխատանք և 27 պլակատ՝ քաղաքական բովանդակության:
«Հարթաքանդակային պլաստիկան» արվեստագետի ներաշխարհի մեկ այլ արտահայտություն է, որը, կարծում ենք, անտարբեր չի թողնի այդ դիտողներին:
No Comments