Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը իրականացրեց «Կրիր դիմակ, փրկիր կյանքեր» ֆլեշմոբը։ Դիմակների վրա պատկերված էր թատրոնի լոգոն։
«Աբելյանցիները բոլորին հորդորում են դիմակ կրել և հետևել ՀՀ առողջապահության նախարարության սահմանած կանոններին, որպեսզի միասնական կամքով և հետևողականորեն կարողանանք հաղթահարել աշխարհը պատուհասած չարիքը,- մեզ հետ զրույցում ասաց թատրոնի մարքեթինգի գծով փոխտնօրեն, դերասան Թաթուլ Բոստանչյանը։ Նա նաև հավելեց, որ այս օրերին շատ կարևոր է սոցիալական բարձր պատասխանատվություն ունենալ և առավելագույն չափով հոգատար լինել միմյանց նկատմամբ։
Ardi.am
No Comments