Կինո

«Ամրոցը»՝ Եվրիմաժի հաստատած նախագծերի թվում

24.03.2021

Եվրիմաժի 162-րդ Կառավարման խորհրդի 2021 թվականի նիստում՝ համարտադրության ֆինասավորման համար հաստատված 24 կինոնախագծերի թվում է նաև  2020 թվականին՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնից պետական ֆինանսավորում ստացած, հայկական պրոդյուսեր Անժելա Ֆրանգյանի ներկայացրած «Ամրոցը» խաղարկային ֆիլմի նախագիծը, որը արջանացել է Eurimages-ի  ֆինանսական աջակցությանը (ռեժիսոր՝ Ջեսսիկա Վուդվորթ (Բելգիա), համատեղ արտադրություն՝  Բելգիա, Նիդերլանդներ, Իտալիա, Բուլղարիա-Հայաստան):

Ֆիլմի նկարահանումները նախատեսվում են 2021-ի օգոստոսին:

 «Ամրոցը» նախագիծը Հայաստանի ազգային կինոկենտրոնից  ֆինանսավորված և Eurimages  ՝ եվրոպական ամենամեծ համատեղ արտադրության ֆոնդից աջակցություն ստացած  հինգերորդ նախագիծն է:

Հիշեցնենք, որ Հայաստանը այդ հեղինակավոր կառույցին անդամակցում է  2016 թվականի հունվարից։

Եվրիմաժից ֆինանսավորում նախորդ նախագծերը․

1․ 2017թ․ Եվրիմաժից ֆինանսավորում է ստացել հայ-ռուսական«Սպիտակ» ֆիլմի նախագիծը ․ ռեժիսոր Ալեքսանդր Կոտ, «Սպիտակ» ֆիլմի նախագիծ։

2․2017 թ․Ռուս-ֆրանս-հայկական «Ֆաբրիկա» նախագիծը, որի ռեժիսորն ու սցենարի հեղինակը Յուրի Բիկովն է: Հայկական կողմից այս ծրագրին մասնակցում էր «Շարմ» ընկերությունը:

3․2018թ․հունիսին Եվրիմաժից համատեղ արտադրության ֆինանսավորում ստացավ Նորա Մարտիրոսյանի «Սև այգի, կապույտ երկինք» ֆրանս-հայ-բելգիական համատեղ արտադրություն ֆիլմի նախագիծը:

4․ 2019 թ․«Բարս Մեդիա» ընկերության «Ավրորայի լուսաբացը» հայ-գերմանական համատեղ արտադրության կինոնախագիծը (պրոդյուսեր՝ Վարդան Հովհաննիսյան, ռեժիսոր Իննա Սահակյան)։

No Comments

Leave a Reply