Մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը։ Հոբելյանական 20-րդ մրցանակաբաշխությունը նվիրված էր ՀՀ ժողովրդական արտիստ, մրցանակաբաշխության հիմնադիր Երվանդ Ղազանչյանի հիշատակին:
*****
«Արտավազդ-2020/2021» թատերական մրցանակաբաշխության անվանակարգերում մրցանակների են արժանացել.
Երվանդ Ղազանչյանի անվան հատուկ մրցանակ
ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյան
«Լավագույն մանկական ներկայացում»
«Շրջված երազ» — Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոն, բեմադրիչ՝ Նարինե Մալյան
«Լավագույն երիտասարդ դերասանուհի»
Հռիփսիմե Նահապետյան — (Ջուլիետ) «Ռոմեո և Ջուլիետ», Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն
Մարիկա Դովլաթբեկյան — (Պոյի ալտեր Էգոյի ալտեր Էգո) «Սև կատուն», «Մետրո» թատրոն
«Լավագույն երիտասարդ դերասան»
Նարեկ Բաղդասարյան — (Կորնյուդե) «Փափլիկը», Սոս Սարգսյանի անվան «Համազգային» թատրոն
Դավիթ Եղիազարյան — (Գրիմով) «N 6», Աբովյանի դրամատիկական թատրոն
«Լավագույն երիտասարդ բեմադրիչ»
Գոռ Մարգարյան — «12», «Անհատ» թատերախումբ
«Լավագույն երիտասարդական ներկայացում»
«Օնեգին» — Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն, բեմադրիչ` Նորա Գրիգորյան
«Թատերարվեստին անբասիր ծառայության համար»
ՀՀ ժողովրդական արտիստ Իրինա Մարչենկո — Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն
ՀՀ վաստակավոր արտիստ Բորիս Պեպանյան — Հ․ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն
ՀՀ ժողովրդական արտիստ Արա Երնջակյան — Երևանի պետական կամերային թատրոն
«Լավագույն պիես»
Սառա Նալբանդյան — «Հաղթանակի գենեզիս»
«Լավագույն սցենոգրաֆիա»
Գարեգին Եվանգուլյան — «Թռիչք կկվի բնի վրայով», Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
«Լավագույն երաժշտության հեղինակ»
Ջեմմա Մինասյան — «Սև կատուն», «Մետրո» թատրոն
«Լավագույն երկրորդ պլանի դերասանուհի»
Հերիքնազ Բաղդասարյան — (Վարազդատի մայրը) «Վարազդատ», Վանաձորի Հովհ․ Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն
«Լավագույն երկրորդ պլանի դերասան»
Անդրանիկ Զաքարյան — (Չեզվիք) «Թռիչք կկվի բնի վրայով», Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
«Լավագույն դերասանուհի»
Տաթև Ղազարյան — (Էլիզաբեթ Ռուսե) «Փափլիկը», Սոս Սարգսյանի անվան «Համազգային» թատրոն
«Լավագույն դերասան»
Արման Նավասարդյան — (Հեղինակ — Սաքո) «Լոռեցի Սաքոն», Սոս Սարգսյանի անվան «Համազգային» թատրոն
«Լավագույն ռեժիսուրա»
Նարինե Գրիգորյան — «Լոռեցի Սաքոն», «Փափլիկը», Սոս Սարգսյանի անվան «Համազգային» թատրոն
Վահե Շահվերդյան — «Անուշ», Վանաձորի Հովհ․ Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն
«Ժյուրիի հատուկ մրցանակ»
«Լուսաբացից առաջ» — Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան դրամատիկական թատրոն, բեմադրիչ՝ Ռուզաննա Խաչատրյան
«Լավագույն ներկայացում»
«Փափլիկը» — Սոս Սարգսյանի անվան «Համազգային» թատրոն, բեմադրիչ` Նարինե Գրիգորյան
No Comments