Ազդագիր

Artsruni Progressive Music Act-ը տևական դադարից հետո հանդես կգա բացառիկ համերգով

04.05.2023

Միայն մեկ համերգ Հայաստանում․ մշակութային գործիչ, կոմպոզիտոր, երգիչ Վահան Արծրունու Artsruni Progressive Music Act նախագիծը տևական դադարից հետո հանդես կգա բացառիկ համերգով։ 2003 թվականին եվրոպական Un Voyage en Progressif-ի կողմից 10 լավագույն եվրոպական պրոգրեսիվ խմբերի ցուցակում ընդգրկված թիմը համերգը կնվիրի այդ նշանակալից իրադարձության 20-ամյակին։ Համերգը կկայանա մայիսի 17-ին, ժամը 20:00-ին Hard Rock Yerevan-ում։ 

Խմբի կազմում հանդես են գալիս Վահան Արծրունին (վոկալ, ակուստիկ կիթառ), Նելլի Մանուկյանը (ֆլեյտա), Վահագն Ամիրխանյանը (սոլո կիթառ), Արթուր Մոլիտվինը (բաս կիթառ), Լևոն Հախվերդյանը (հարվածայիններ)։ 

«Խումբը հիմնադրվել է 2000 թվականին, ակտիվ գործունեություն է ծավալել, առաջարկ է ստացել եվրոպական հայտնի Musea Records-ից թողարկել երկու ալբոմ։ Երկուսն էլ թողարկվել են 2002-ին Ֆրանսիայում՝ արժանանալով քննադատների բարձր գնահատականի։  Մեր խումբը առաջինն էր, որ պրոգրեսիվ երաժշտությունը ներկայացրեց Հայաստանի սահմաններից դուրս։ Տևական ժամանակ է՝ ինչ միասին համերգով հանդես չէինք եկել՝ երաժիշտներից մեկի՝ Հայաստանից բացակայելու պատճառով։ Որոշեցինք օգտագործել եվրոպական պրոգրեսիվ խմբերի լավագույն տասնյակի ցուցակում ընդգրկվելու իրադարձային առիթն ու հանդես գալ համերգով»,- նշում է Վահան Արծրունին՝ ընդգծելով, որ համերգն անտարբեր չի թողնի ունկնդրին։

Մայիսի 17-ի երեկոյի ծրագրում ընդգրկված են Վահան Արծրունու գործիքային ստեղծագործություններն ու երգերը։ 

No Comments

Leave a Reply