Կլեմենտինում (Klementinum) գրադարանը, որը բարոկկո ոճի ճարտարապետության նուրբ օրինակ է, առաջին անգամ բացվել է 1722 թվականին՝ որպես ճիզվիտական համալսարանի մաս, և պարունակում է ավելի քան 20 000 գիրք։ Ընթերցողների քվեարկության արդյունքում այն ճանաչվել է աշխարհի ամենագեղեցիկ և հոյակապ գրադարաններից մեկը։
Պրահայի այս գրադարանի առաստաղի որմնանկարները Յան Հիբլիինն են։ 1781 թվականին գրադարանի տնօրեն Կարել Ռաֆայել Ունգալը ստեղծեց «Biblioteca Nationalis»-ը չեխերեն գրականության ժողովածուն։ Այդ բացառիկ պատմական գրքերից մի քանիսը հասանելի կլինեն Google Books-ում։
Պրահայական գրադարանը եզակի է և քիչ հայտնի։ Այն կապված է մի քանի ոչ շատ հայտնի փաստերի հետ․ Կլեմենտինումը նախկինում եղել է աշխարհի երրորդ ամենամեծ ճիզվիտական քոլեջը։ Տեղական եղանակի գրանցումը գրադարանում սկսվել է 1775 թվականից և շարունակվում է մինչ օրս․ այդ մասին իր վեպում գրել է հայտնի իսպանալեզու գրող Խորխե Լուիս Բորխեսը:
Թարգմանությունը՝ Իսրայել Ասրյանի
Նյութը աղբյուրը՝ boredpanda.com
No Comments